Սեղմել Esc փակելու համար:
ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

118.0239.280797

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

16 հուլիսի 1997 թ. թիվ 239

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի թիվ 175 որոշման 5-րդ կետի ա) ենթակետի և «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հունիսի 12-ի թիվ 178 որոշման 3-րդ կետի ա) ենթակետի,

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել ակցիզային դրոշմանիշերի օգտագործման կանոնները (կցվում են):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՀՈՒԼԻՍԻ

16-Ի ԹԻՎ 239 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Սույն կանոնները հաստատված են ի կատարումն «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի թիվ 175 որոշման 5-րդ կետի ա) ենթակետի և «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հունիսի 12-ի թիվ 178 որոշման 3-րդ կետի ա) ենթակետի և պարտադիր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր դրոշմավորման ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ (այսուհետ` ենթաակցիզային ապրանքներ) Հայաստանի Հանրապետություն ներմուծողների, Հայաստանի Հանրապետությունում այդպիսի ապրանքներ արտադրողների, ինչպես նաև մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը չիրացված` ենթաակցիզային ապրանքներ իրացնողների համար:

2. Սահմանված կարգով ձեռքբերված ակցիզային դրոշմանիշերի վերավաճառքը, օտարումը կամ փոխանցումն այլ անձանց արգելվում է:

3. Ենթաակցիզային ապրանքներ ներմուծող տնտեսավարող սուբյեկտները ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերում իրենց գրանցման վայրի մաքսատանը, իսկ Հայաստանի Հանրապետությունում ենթաակցիզային ապրանքներ արտադրող կամ ենթաակցիզային ապրանքներ իրացնող անձինք` հարկային տեսչության տարածքային մարմնում:

4. Ակցիզային դրոշմանիշերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր և սահմանված կարգով հաշվառվում են ինչպես հարկային և մաքսային մարմինների, այնպես էլ այդ դրոշմանիշերը ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտների կողմից: Վերջիններս դրանց գծով վարում են առանձնացված հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Մաքսային և հարկային մարմինների կողմից համապատասխան գրանցման մատյանում (համապատասխանաբար հավելված 1-ում և հավելված 2-ում սահմանված ձևով) նշվում են դրոշմանիշերի հաշվառման մասին տվյալներ, մասնավորապես տրամադրվող դրոշմանիշերի համարները, սերիաները, քանակը և տրամադրման ժամանակը:

Հայաստանի Հանրապետության մաքսային և հարկային մարմիններն անհրաժեշտության դեպքում կարող են վարել լրացուցիչ գրանցման մատյաններ (քարտեր)` ըստ դրոշմանիշերի ձեռքբերողների:

6. Դրոշմավորումը կատարվում է ապրանքի վրա նախատեսված տեղերում սոսնձման միջոցով դրոշմանիշի փակցմամբ` հավելված 1-ում նշված ձևով: Ապրանքների դրոշմավորման ժամանակ կիրառվում է այնպիսի սոսինձ, որը հնարավորություն չտա պոկելու դրոշմանիշը` առանց վնասելու ապրանքի ապրանքային տեսքը: Օգտագործվող սոսինձը պետք է բացառի ակցիզային դրոշմանիշերի բազմակի օգտագործման հնարավորությունը` առանց վնասելու ակցիզային դրոշմանիշի ամբողջականությունը:

7. Դրոշմավորված ենթաակցիզային ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական դրոշմանիշ:

8. Չօգտագործված կամ վնասված դրոշմանիշերը ենթակա են վերադարձման սահմանված կարգով և ժամկետներում:

9. Դրոշմավորված ապրանքների վերաարտահանման դեպքում դրոշմանիշերը վնասվում են արտահանողի կողմից, որպեսզի անհնար դառնա այդ ապրանքների օգտագործումը (իրացումը) Հայաստանի Հանրապետության տարածքում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՀՈՒԼԻՍԻ

16-Ի ԹԻՎ 239 ՀՐԱՄԱՆԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

.________________________________________________________________________.

|Հ/Հ|ամսաթիվ|կազմակեր-  |մաքսատուն |պայմանագրի|դիմումի|ապրանքի   |ապրանքի|

|   |       |պության    |(թղթապանա-|համարը,   |համարը,|անվանումը,|քանակը |

|   |       |անվանումը, |կի համարը)|ամսաթիվ   |ամսաթիվ|ծածկագիրը |       |

|   |       |տվյալները 1|          |          |       |          |       |

|___|_______|___________|__________|__________|_______|__________|_______|

|1  |  2    |    3      |   4      |    5     |  6    |    7     |  8    |

|___|_______|___________|__________|__________|_______|__________|_______|

|___|_______|___________|__________|__________|_______|__________|_______|

|___|_______|___________|__________|__________|_______|__________|_______|

|___|_______|___________|__________|__________|_______|__________|_______|

|___|_______|___________|__________|__________|_______|__________|_______|

|___|_______|___________|__________|__________|_______|__________|_______|

.________________________________________________________________________.

մաս երկրորդ

.________________________________________________________________________.

|տրամադր- |վճարման |ՄՎ ներկա-|դրոշմա- |դրոշմա- |վերա- |ներ- |ներմու-|ծա- |

|վող դրոշ-|փաստա-  |յանալու  |նիշերի  |նիշերի  |դարձ- |մուծ-|ծողի   |նո- |

|մանիշերի |թղթի    |օրը, ժամը|սերիան  |տրամա-  |վող   |ման  |լիազոր |թու-|

|քանակը   |համարը, |         |(համարը)|դրման   |դրոշ- |ժամ- |անձի   |թյ- |

|         |վճարման |         |        |անդորրա-|մանիշ-|կետը |ստորա- |ուն |

|         |ամսաթիվ |         |        |գրի     |երի   |     |գրու-  |    |

|         |        |         |        |համարը  |քանակը|     |թյունը |    |

|_________|________|_________|________|________|______|_____|_______|____|

| 9       |  10    |   11    |  12    |  13    | 14   | 15  | 16    |17  |

|_________|________|_________|________|________|______|_____|_______|____|

|_________|________|_________|________|________|______|_____|_______|____|

|_________|________|_________|________|________|______|_____|_______|____|

|_________|________|_________|________|________|______|_____|_______|____|

|_________|________|_________|________|________|______|_____|_______|____|

|_________|________|_________|________|________|______|_____|_______|____|

.________________________________________________________________________.

_________________________

1  հարկ վճարողի հաշվառման համարը, պետռեգիստրի վկայականի համարը,

իրավաբանական հասցեն

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՀՈՒԼԻՍԻ

16-Ի ԹԻՎ 239 ՀՐԱՄԱՆԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

.________________________________________________________________________.

|Հ/Հ| ձեռնարկության|իրավաբանական|հարկ   |արտադրանքի|դրոշմանիշերի|դրոշմա- |

|   | անվանումը    |հասցեն      |վճարողի|ծածկագիրն |ձեռքբերման  |նիշերի  |

|   | (ֆիզիկական   |(ֆիզիկական  |հաշվառ-|ըստ ԱՏԳ ԱԱ|դիմումի     |սերիան  |

|   | անձի անուն,  |անձի        |ման    |          |գրանցման օրը|(համարը)|

|   | ազգանուն)    |բնակության  |համարը |          |և  համարը   |        |

|   |              |վայրը)      |(ՀՎՀՀ) |          |            |        |

|___|______________|____________|_______|__________|____________|________|

|1  |    2         |  3         |  4    |    5     |    6       |   7    |

|___|______________|____________|_______|__________|____________|________|

|___|______________|____________|_______|__________|____________|________|

|___|______________|____________|_______|__________|____________|________|

|___|______________|____________|_______|__________|____________|________|

|___|______________|____________|_______|__________|____________|________|

.________________________________________________________________________.

մաս երկրորդ

.________________________________________________________________________.

|            |            |              Վերադարձված դրոշմանիշեր         |

|դրոշմանիշերի|դրոշմանիշերի|______________________________________________|

|   քանակը   |ստացման օրը |չօգտագործված|չօգտագործված|  վնասված   |վնասված|

|            |            |դրոշմանիշերի|դրոշմանիշերի|դրոշմանիշերի|դրոշմա-|

|            |            |վերադարձման |   քանակը   |վերադարձման |նիշերի |

|            |            |  դիմումի   |            |  դիմումի   |քանակը |

|            |            |գրանցման օրը|            |գրանցման օրը|       |

|____________|____________|____________|____________|____________|_______|

|____________|____________|____________|____________|____________|_______|

|____________|____________|____________|____________|____________|_______|

|____________|____________|____________|____________|____________|_______|

|____________|____________|____________|____________|____________|_______|

|____________|____________|____________|____________|____________|_______|

.________________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՀՈՒԼԻՍԻ

16-Ի ԹԻՎ 239 ՀՐԱՄԱՆԻ

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՓԱԿՑՄԱՆ ՁԵՎԸ

 

 1. Կոշտ տուփով ծխախոտի արտադրանքի     2. Փափուկ տուփով ծխախոտի արտադրանքի

               համար                                  համար

 

_____

                                                   /    /

       ______________.                  _________/_____/____.

/             / |                /        /     /    / |

/             /   |              /________/_____/__\ /   |

._____________.    |             .______|/    |/_____|    |

|  .__________./|  |             |      ._____.      |    |

| _|            |  |             |                   |    |

|  .__________./   |             |                   |    |

|             |    |             |                   |    |

|             |    |             |                   |    |

|             |    /             |                   |    /

|             |  /               |                   |  /

._____________./                 .___________________./

 

 3. Ապակե տարայով ոգելից խմիչքների     4. Մետաղյա տարայով ոգելից խմիչքների

               համար                                  համար

                   __

                  / /

                 ._.

| |

._|_|_.

| | | |

              /  ._.  \

            /           \

|             |

|             |

|             |

|             |

|             |

|             |

|             |

._____________.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «28» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20970037

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. եւ էկոն.
16.07.1997
N 239
Հրաման