040.0304.280797
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«28» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 1997 թ. թիվ 304
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության առաջարկությունը և հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ձեռնարկել համապատասխան միջոցներ համաշխարհային տուրիստական կազմակերպությանը (ՀՏԿ) Հայաստանի Հանրապետության իսկական անդամի կարգավիճակով անդամակցությունն ապահովելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 28-ից: