041.0336.250797
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 1997 թ. թիվ 336
ՄԻ ՇԱՐՔ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
«Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային, «Կենսաբանական բազմազանության մասին», «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» և «Միջսահմանային կոնտեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիաներից բխող Հայաստանի Հանրապետության պարտավորությունները կատարելու նպատակով`
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել նշված կոնվենցիաներից բխող Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ծրագրերը: