041.0337.250797
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 1997 թ. թիվ 337
ՔԱՋԱՐԱՆԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԻ «ԴԱՍՏԱԿԵՐՏ» ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՊՈՉԱՄԲԱՐԻ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԻՃԱԿՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի «Դաստակերտ» հանքավայրի պոչամբարի հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարային վիճակն ուսումնասիրելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Վ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության պետ
(հանձնաժողովի նախագահ)
Հ. Մանուսյան - ՀՀ բնապահպանության նախարարության
վարչության պետ
Ա. Աբրահամյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
գլխավոր մասնագետ
Ս. Հովակիմյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության վարչության պետ
Ա. Ուստաբաշյան - Սյունիքի մարզպետարանի բաժնի պետ
Ա. Թարվերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության բաժնի պետ
Ա. Կալպակչյան - «Հայգունմետ» նախագծային ինստիտուտի
գլխավոր հիդրոտեխնիկ
Վ. Ղազանչյան - Դաստակերտի քաղաքապետ
Մ. Հակոբյան - Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի
գլխավոր ինժեներ
2. Հանձնաժողովին` ուսումնասիրել ստեղծված իրավիճակը և 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պոչամբարի հիդրոտեխնիկական կառուցվածքների շահագործման հուսալիության բարձրացման, բնակչության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` պոչամբարի հիդրոհանգույցում պարբերաբար իրականացնել վերահսկողություն և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ: