Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ (ԱՐՏԱՀԱՆՈՂ-ՀԱՂՈՐԴՈՂ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ...

 

 

600.0066.130605

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»         06           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2005 թվականի N 66-Ն

 

i

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ (ԱՐՏԱՀԱՆՈՂ-ՀԱՂՈՐԴՈՂ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (արտահանող-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2005 թվականի մայիսի 31-ի

N 66-Ն որոշմամբ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման

(արտահանող-հաղորդող)

 

    «____»___________ 200_ թվական                    ք.__________________

 

__________________________________________________________________________

                         (ընկերության անվանումը)

_________________________________________________________________________,

 

այսուհետ` Պատվիրատու, ի դեմս _____________________________________________ _________________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և _________________________________________________________________________,

(ընկերության անվանումը)

 

այսուհետ` Կատարող, ի դեմս ________________________________________________ _________________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները

 

Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

 

Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00.00-ին և ավարտվում է օրացուցային ամսվա վերջին օրվա ժամը 24.00-ին.

 

Շուկայի օպերատոր` էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.

 

Համակարգի օպերատոր` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

 

Ֆորս մաժոր` արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմի գործունեությունը կամ հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրա կողմից գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1. Կատարողը էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայություն է մատուցում Պատվիրատուին, իսկ Պատվիրատուն վճարում է հաղորդման ծառայության մատուցման համար` սույն պայմանագրով սահմանված կարգով:

 

3. Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության սակագները

 

3.1. Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը սահմանում է Հանձնաժողովը: Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:

 

4. Կողմերի պարտավորությունները

 

4.1. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, գործունեության լիցենզիայով և սույն պայմանագրով:

4.2. Կատարողը պարտավորվում է.

ա) ապահովել Պատվիրատուի էլեկտրաէներգիայի հաղորդումը` իր սեփականությունը հանդիսացող հաղորդման ցանցով.

բ) ապահովել իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը և պահպանումը (հավելված N 1).

գ) Պատվիրատուին և Շուկայի օպերատորին անհապաղ տեղեկացնել իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման (թերությունների հայտնաբերման) մասին և ապահովել հաշվառքի սարքերի վերականգնումը ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում հաղորդված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվառվում է Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 110-Ն որոշմամբ հաստատված «էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի» համաձայն.

դ) Պատվիրատուին և Համակարգի օպերատորին անմիջապես տեղեկացնել այն վթարների և էլեկտրակայանքների թերությունների մասին, որոնք հանգեցրել կամ կարող են հանգեցնել իր պայմանագրային պարտավորությունների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը.

ե) ապահովել Պատվիրատուի լիազոր ներկայացուցիչների մուտքը իր տնօրինության տակ գտնվող տարածքները` անհրաժեշտ զննումներ (ստուգումներ), այդ թվում առևտրային հաշվառքի սարքերի ստուգումներ կատարելու համար:

4.3. Պատվիրատուն պարտավորվում է.

i

ա) մինչև Հաշվարկային ամսվան նախորդող ամսի 10-ը Կատարողին ներկայացնել արտահանվող էլեկտրաէներգիայի (հզորության) բեռնվածքի օրական գրաֆիկը.

բ) վճարել Կատարողին իր սեփականությունը հանդիսացող էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման համար` սույն պայմանագրով սահմանված կարգով:

 

5. Էլեկտրաէներգիայի հաշվառում

 

5.1. Կատարողի հաղորդման էլեկտրական ցանց ընդունած և Պատվիրատուին հանձնված էլեկտրական էներգիայի հաշվառումն ու էլեկտրական էներգիայի փաստացի կորուստները հաշվարկում է Շուկայի օպերատորը` վերջինիս ու Պատվիրատուի միջև կնքված պայմանագրի ու Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 110-Ն որոշմամբ հաստատված «էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի» համաձայն:

 

6. Վճարման կարգը

 

6.1. Էլեկտրաէներգիայի ընդունման և հանձնման վերաբերյալ ակտը (հավելված N 2) ստորագրելուց հետո, մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը, Կատարողն իր մատուցած ծառայությունների համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Պատվիրատուին:

6.2. Կատարողին իր մատուցած ծառայությունների համար վճարում է Պատվիրատուն` մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը:

6.3. Կատարողի մատուցած ծառայությունների համար վճարումներն իրականացվում են միայն դրամական միջոցներով:

 

7. Կողմերի պատասխանատվությունը

 

7.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

i

7.2 Սույն պայմանագրի 6.2 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Պատվիրատուի կատարած վճարումներից Կատարողն առաջնահերթ մարում է մատուցված ծառայությունների արժեքը` ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:

(7.2-րդ կետը փոփ. 01.11.17 թիվ 461-Ն որոշում)

 

8. Լրացուցիչ պայմաններ

 

8.1. Սույն պայմանագրում նշված առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի և դրանց միացման շղթաների ստուգումն ու կապարակնքումն իրականացնում է Շուկայի օպերատորը` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

 

9. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

9.1. Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք Ֆորս մաժորի հետևանք են:

9.2. Կողմերը պարտավոր են Ֆորս մաժորային իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

10. Տարաձայնությունների լուծումը

 

10.1. Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

10.2. Եթե տարաձայնության առարկան Կատարողի կողմից իր մատուցած ծառայությունների համար ներկայացված հաշիվ-ապրանքագիրն է, ապա ցանկացած դեպքում Պատվիրատուն պարտավոր է ստորագրել այն և կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Պատվիրատուն իրավունք ունի ստորագրած հաշիվ-ապրանքագրին կցել հատուկ կարծիք:

 

11. Այլ պայմաններ

(կազմում են Կողմերը)

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

12. Պայմանագրի գործողության ժամկետը և փոփոխման կարգը

 

12.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև 200__ թվականի _______-ը:

12.2. Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:

12.3. Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (արտահանող-հաղորդող) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով դրանք Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:

12.4. Պայմանագիրը կազմված է երեք օրինակից` մեկական Կատարողի, Պատվիրատուի և Հանձնաժողովի համար:

 

13. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը

 

Հավելված N 1` էլեկտրաէներգիայի հանձնման և ընդունման կետերի և

առևտրային ու վերստուգիչ հաշվառքի սարքերի ցանկ:

Հավելված N 2` էլեկտրաէներգիայի ընդունման և հանձնման ակտ:

 

14. Կողմերի գտնվելու վայրը և հաշվարկային համարները`

 

    Պատվիրատու`                          Կատարող`

    գտնվելու վայրը __________            գտնվելու վայրը ______________

    Հ/հ _____________________            Հ/հ _________________________

    _________________________            _____________________________

    Հեռախոս                              Հեռախոս

    Ֆաքս                                 Ֆաքս

    Գործունեության լիցենզիա N            Գործունեության լիցենզիա N

    Ղեկավար                              Ղեկավար

_________________________________   _________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)  (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

       Կ.Տ.                                Կ.Տ.

 

._________________________________________________________________________.

|Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով|

|                                                                         |

|Գրանցված է            «___»_________________ 200 _____ թվական            |

|                                                                         |

|Գրանցման N ________                                 Կ.Տ.                 |

|                                                                         |

|Պատասխանատու  _________________________________                          |

|              (ստորագրություն, անուն, ազգանուն)                          |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 1

էլեկտրաէներգիայի հաղորդման

ծառայության մատուցման

2005 թվականի մայիսի 31-ի

N 66-Ն պայմանագրի

 

Էլեկտրաէներգիայի հանձնման և ընդունման կետերի և առևտրային ու

վերստուգիչ հաշվառքի սարքերի ցանկ

 

1. Ընդունման կետ` ____________________________________________________

______________________________________________________________________

 

2. Հանձնման կետ` _____________________________________________________

______________________________________________________________________

 

2. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի ցանկ

 

.________________________________________________________________________.

| N|Ենթակայանի և |   Հոսանքի   |Լարման   |Հաշվառքի|Հաշվառքի |Հաշվառքի    |

|  |միացության   |    տր-որ    |տր-րի    |գործակից|ձևը      |սարքի համար |

|  |կարգավարական |_____________|փոխարկման|(3x5)   |(առևտրա- |պատասխանատու|

|  |անվանումը,   |Kհտ|Ճշտության|գործակից |        |յին, վեր-|անձ         |

|  |լարումը      |   |դասը     |         |        |ստուգիչ) |            |

|__|_____________|___|_________|_________|________|_________|____________|

| 1|      2      | 3 |    4    |    5    |    6   |    7    |     8      |

|__|_____________|___|_________|_________|________|_________|____________|

| 1|             |   |         |         |        |         |            |

|  |             |   |         |         |        |         |            |

| 2|             |   |         |         |        |         |            |

|  |             |   |         |         |        |         |            |

.________________________________________________________________________.

 

             Պատվիրատու                               Կատարող

 

    ____________________________             _____________________________

    (պաշտոնը, անունը, ազգանունը,             (պաշտոնը, անունը, ազգանունը,

          ստորագրությունը)                         ստորագրությունը)

 

    «__»___________200__թվական               «__»___________200__թվական

 

       Կ.Տ.                                     Կ.Տ.

 

Համաձայնեցված է`

ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐ _______________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

«__»___________200__թվական

 

Կ.Տ.

 

Հավելված N 2

էլեկտրաէներգիայի հաղորդման

ծառայության մատուցման

2005 թվականի մայիսի 31-ի

N 66-Ն պայմանագրի

 

Էլեկտրաէներգիայի ընդունման և հանձնման

ԱԿՏ

 

Հաշվարկային ժամանակաշրջանը` _______ թվականի «___»-ից մինչև __________ թվականի «___»-ը

 

._________________________________________________________________________.

| N |           Ցուցանիշներ           | Չափման |Քանակ|   Հիմքը   |Ծանոթու-|

|   |                                 | միավոր |     |           |թյուն   |

|___|_________________________________|________|_____|___________|________|

|   |1. Առևտրային  հաշվառքի սարքերով  |        |     |           |        |

|   |   հաշվառված էլեկտրաէներգիայի    |        |     |           |        |

|   |   քանակություն                  |կՎտժ    |     |           |        |

|   |                                 |        |     |           |        |

|   |2. Հանձնված էլեկտրաէներգիա       |կՎտժ    |     |           |        |

|   |                                 |        |     |           |        |

|   |3. Փաստացի կորուստները           |        |     |           |        |

|   |   հաղորդման ցանցում             |տոկոս   |     |           |        |

|   |                                 |        |     |           |        |

|   |4. Ընդունված էլեկտրաէներգիա      |կՎտժ    |     |           |        |

|   |                                 |        |     |           |        |

._________________________________________________________________________.

 

             Պատվիրատու                               Կատարող

 

    ____________________________             _____________________________

    (պաշտոնը, անունը, ազգանունը,             (պաշտոնը, անունը, ազգանունը,

          ստորագրությունը)                         ստորագրությունը)

 

    «__»___________200__թվական               «__»___________200__թվական

 

       Կ.Տ.                                     Կ.Տ.

 

Շուկայի օպերատոր

_______________________________________________

              (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

«__»___________200__թվական

 

Կ.Տ.

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
31.05.2005
N 66-Ն
Որոշում