040.0317.310797
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«31» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հուլիսի 1997 թ. թիվ 317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` յուրաքանչյուր եռամսյակ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության դատախազություն ներկայացնել վիճակագրական հաշվետվություն իրենց իրավասությանը վերաբերող գործերով կատարված հետաքննությունների վերաբերյալ:
2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության դատախազության հետ համատեղ մշակել և հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված վիճակագրական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման հետ կապված հրահանգները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 1-ից: