Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇ ...

 

 

041.0356.040897

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 1997 թ. թիվ 356

 

ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ընդունել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովի առաջարկությունը և Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագրով նախատեսված` 1997 թվականից սկսած ամեն տարի աշխարհի տարբեր երկրների քրիստոնյաների Հայաստան ուխտագնացության կազմակերպման հետ կապված հարցերի լուծման նպատակով ստեղծել Հայաստան ուխտագնացության կազմակերպման աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

 

         Ա. Պետրոսյան       - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի

                              տեղակալ /աշխատանքային խմբի ղեկավար/

 

         Ս. Հայրապետյան     - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ

 

         Կ. Ղաֆադարյան      - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի

                              սպորտի նախարարի տեղակալ

 

         Հ. Վարյան          - ՀՀ ներքին գործերի և  ազգային անվտանգության

                              նախարարի տեղակալ

 

         Ռ. Բադալյան        - ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր

                              վարչության պետի տեղակալ

 

         Ի. Գրիգորյան       - ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ

 

         Է. Սարոյան         - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և

                              գրահրատարակչության վարչության պետի տեղակալ

 

         Ա. Խուդավերդյան    - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային

                              կառավարման վարչության պետ

 

         Ա. Ղուկասյան       - ՀՀ առողջապահության նախարարության

                              բուժկանխարգելիչ օգնության վարչության պետ

 

         Ս. Զաքարյան        - Երևանի  քաղաքապետարանի մշակույթի և  սպորտի

                              բաժնի պետ

 

2. Հայաստան ուխտագնացության կազմակերպման աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբին`

ա/ ապահովել Հայաստան ուխտագնացության կազմակերպման հատուկ ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման հետ կապված հարցերի լուծումը` համագործակցելով եկեղեցիական հանձնաժողովի հետ.

բ/ կատարվող աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.08.1997
N 356
Որոշում