Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ
ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով սոցիալ-տնտեսական իրավահարաբերությունների օրենսդրական կանոնակարգվածության առկա վիճակը, որոշում  ե մ.

1. Ուժը կորցրած ճանաչել`

i

ա) Հայաստանի Հանրապետության նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության բանկի մասին» հրամանագիրը.

i

բ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Ձեռնարկություններից, կազմակերպություններից և քաղաքացիներից գանձվող հարկերի մասին» հրամանագիրը.

i

գ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի նվազագույն չափի մասին» հրամանագրի 4-րդ և 6-րդ կետերը.

i

դ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Սպառմանը հատկացվելիք միջոցների ձևավորման կարգի մասին» հրամանագիրը.

i

ե) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի մասին» հրամանագրի 1-ին կետի երկրորդ մասը, 4-րդ կետը.

i

զ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Երեխաների համար տրվող նպաստների միասնական համակարգ սահմանելու մասին» հրամանագիրը.

i

է) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճար սահմանելու մասին» հրամանագիրը` «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման պահից.

i

ը) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «1992 թվականին տնտեսական կապերի, արտադրանքի և ապրանքների առաքումների մասին» հրամանագիրը.

i

թ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում արտաքին տնտեսական գործունեության մասին» հրամանագիրը.

ժ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում ազատ գների և սակագների անցնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր շտաբ ստեղծելու մասին» հրամանագիրը.

ժա) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 27-ի «Ակցիզային հարկի մասին» հրամանագիրը.

i

ժբ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի փետրվարի 7-ի «Բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի չափը բարձրացնելու մասին» հրամանագիրը.

i

ժգ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մարտի 1-ի «Ձեռնարկություններից, կազմակերպություններից և քաղաքացիներից արժութային հարկի գանձումը կասեցնելու մասին» հրամանագիրը.

i

ժդ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մարտի 3-ի «Անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների հիմքի վրա Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների ու քաղաքացիների մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու մասին» հրամանագրի 3-րդ կետը, 4-րդ կետի երկրորդ մասը.

i

ժե) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մարտի 23-ի «Հանրապետությունում ստեղծված տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման միջոցառումների մասին» հրամանագրի 3-րդ կետը` օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի ղեկավարի և ղեկավարի տեղակալի նշանակման մասով, 8-րդ և 9-րդ կետերը.

i

ժզ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի ապրիլի 17-ի «Ալյուրից, հացից և հացաբուլկեղենի ապրանքատեսակներից ավելացված արժեքի հարկի գանձումը դադարեցնելու մասին» հրամանագիրը.

i

ժէ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մայիսի 29-ի «Գների և սակագների փոփոխման մասին» հրամանագրի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերը.

i

ժը) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Ձեռնարկություններից, կազմակերպություններից և քաղաքացիներից գանձվող հարկերի մասին» հրամանագրի որոշ կետեր ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանագիրը.

i

ժթ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Հանրապետությունում պետական, հասարակական և քաղաքացիներին պատկանող գույքի հափշտակությունների, տնտեսական բնույթի մյուս հանցագործությունների դեմ տարվող պայքարն ուժեղացնելու մասին» հրամանագրի 5-րդ կետը.

i

ի) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մայիսի 29-ի «Գների և սակագների փոփոխման մասին» հրամանագրի հ.2 հավելվածի առաջին տողը ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանագիրը.

i

իա) Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մայիսի 29-ի «Գների և սակագների փոփոխման մասին» հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագիրը:

i

2. Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրի 3-րդ կետը «սահմանված կարգով» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, մաքսային և ֆինանսական մարմիններից ստանալ տեղեկություններ, անհրաժեշտ փաստաթղթեր ու տվյալներ»:

i

3. Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի դեկտեմբերի 9-ի «Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի 3-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շտաբի գործունեության ղեկավարումը դնել Հայաստանի Հանրապետության վարչապետի վրա»:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

14 ապրիլի 1995 թ.

ՆՀ-431

 

 

pin
ՀՀ Նախագահ
14.04.1995
N ՆՀ-431
Հրամանագիր