Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0358.040897

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 1997 թ. թիվ 358

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վտանգավոր բեռների փոխադրումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և այդ աշխատանքների իրականացման հստակ մեխանիզմ ձևավորելու նպատակով մինչև Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային համապատասխան պայմանագրերի վավերացումը`

1. Վտանգավոր բեռների փոխադրման ժամանակավոր կանոնակարգ մշակելու նպատակով ստեղծել հանձնաժողով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության, «Հայպետատոմհսկողություն» վարչության մասնագետների մասնակցությամբ:

2. Հանձնաժողովին` եռամսյա ժամկետում ավարտել վտանգավոր բեռների փոխադրման ժամանակավոր կանոնակարգի մշակումը:

i

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունիսի 12-ի «1997-1999 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ժամանակացանկը հաստատելու մասին» թիվ 226 որոշմամբ հաստատված ժամանակացանկի 40-րդ կետի 4-րդ և 5-րդ սյունակների «1997 թ. 3-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «1997 թ. 4-րդ եռամսյակ» բառերով:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.08.1997
N 358
Որոշում