Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ ԱԿԱՆԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԿԱՐՈ ՀԱԼԱԲՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ ԱԿԱՆԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԿԱՐՈ ՀԱԼԱԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑ ...

 

 

041.0359.040897

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 1997 թ. թիվ 359

 

ՀԱՅ ԱԿԱՆԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԿԱՐՈ ՀԱԼԱԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայ ականավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացման նպատակով`

1. Ստեղծել հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացման հոբելյանական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

         Ֆ. Փիրումյան        -   ՀՀ քաղաքաշինության նախարար

                                 (հանձնաժողովի նախագահ)

 

         Ս. Օհանյան          -   ՀՀ կառավարության աշխատակազմի

                                 քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի

                                 վարչության պետ

                                 (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

         Կ. Ղաֆադարյան       -   ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և

                                 սպորտի նախարարի տեղակալ

 

         Ա. Զուրաբյան        -   ՀՀ ճարտարապետների միության նախագահ

 

         Լ. Ղազարյան         -   Երևան  քաղաքի գլխավոր ճարտարապետ

 

         Ա. Բեգլարյան        -   ԵրՃՇԻ-ի ռեկտոր

 

         Վ. Հարությունյան    -   ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր,

                                 ակադեմիկոս

 

         Ա. Գրիգորյան        -   Հայաստանի ճարտարապետության ազգային

                                 թանգարան-ինստիտուտի տնօրեն

                                 /հանձնաժողովի քարտուղար/

 

2. Հոբելյանական հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում մշակել Կարո Հալաբյանի ծննդյան 10-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ապահովել Կարո Հալաբյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպվող ցուցահանդեսի ցուցանմուշների փոխադրման հետ կապված փաստաթղթերի ձևակերպումը և առաքման ու հետ բերման ժամանակ մաքսային ստուգումները կատարել Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում` ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ներկայացրած հայտերի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ապահովել միջոցառման լուսաբանումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.08.1997
N 359
Որոշում