041.0360.060897
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 օգոստոսի 1997 թ. թիվ 360
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության և Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի գրասենյակի հետ համատեղ մշակված` Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության զարգացման ծրագրի /ARM/96/020/B/01/99/ իրականացման նպատակով`
1. Ստեղծել հանձնաժողով (կազմը կցվում է):
2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում մշակել հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի
ԹԻՎ 360 ՈՐՈՇՄԱՄԲ
i
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Եգանյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի և ազգային
անվտանգության նախարարի տեղակալ,
միլիցիայի գնդապետ
Ա. Միրզախանյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և
վերլուծության վարչության պետ-նախարարի
տեղակալ
Ա. Թոփուզյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի
տեղակալ
Մ. Թոփուզյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ֆ. Զաքարյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ջ. Անանյան - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական,
առողջապահության և բնության պահպանության
հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Ս. Եղիազարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության աշխատանքի և սոցիալական
ապահովության վարչության պետ
Մ. Մալխասյան - ՀՀ պաշտպանության նախարարության
զինծառայողների սոցիալական պաշտպանության
վարչության պետ
Կ. Սարիբեկյան - ՀՀ առողջապահության նախարարության մոր և
մանկան վարչության պետ
Վ. Բաղդասարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության
միջազգային կազմակերպությունների վարչության
առաջին քարտուղար
Ս. Խաչատրյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարության կապերի վարչության
պետ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության
գիտության և կրթության վարչության
առաջատար մասնագետ
(կազմը փոփ. 13.08.98 թիվ 487 որոշում)