040.0326.080897
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«8» ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 օգոստոսի 1997 թ. թիվ 326
1997 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԻՑԻԼԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և Սիցիլիայում կայանալիք համաշխարհային ուսանողական մարզական խորհրդին Հայաստանի Հանրապետության ուսանողական մարզական պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով 1997 թվականի օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ը Սիցիլիա գործուղել Հայաստանի Հանրապետության ուսանողական մարզական պատվիրակությունը (21 մարդ):
2. Հայաստանի Հանրապետության ուսանողական մարզական պատվիրակության գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության` պետական բյուջեով բուհերին «այլ ծախսեր» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին` 19 մլն դրամի չափով:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել հայ ուսանող մարզիկների Սիցիլիա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 8-ից: