041.0381.120897
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
12 օգոստոսի 1997 թ. թիվ 381
 
1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՀՐԱԶԴԱՆԻ ԹԻՎ 73 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
 
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 1997 թվականի հոկտեմբերի 26-ին Հրազդանի թիվ 73 ընտրատարածքում կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 256 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին` ընտրատարածքային և ընտրական տեղամասերի ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ թիվ 1 և 2 հավելվածների:
 
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի
ԹԻՎ 381 ՈՐՈՇՄԱՆ
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ
 
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
 
_______________________________________________________________________
Թիվ
   թիվ         Ծախսի անվանումը                            Գումարը (դրամ)
ը/կ
_______________________________________________________________________
1.  Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի
        նախագահի և  քարտուղարի աշխատավարձ (2 x 8000)        16000
 
2. Հրատարակչական ծախսեր (այդ թվում`
        քվեաթերթիկների տպագրում)                            30000
 
    3.  Տրանսպորտային ծախսեր                                 5000
 
    4.  Փոստ, հեռախոս, հեռագիր                               3000
 
    5.  Գործուղման ծախսեր                                    9000
 
    6.  Գրասենյակային ծախսեր                                 3000
 
__________________________________________________________________
         Ընդամենը`                                          66000
 
       Ընտրողների ցուցակների մեքենագրում    14000 ընտրող x 5 դրամ = 70000
 
__________________________________________________________________
         Ընդամենը`                                         136000
 
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի
ԹԻՎ 381 ՈՐՈՇՄԱՆ
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ
 
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
 
_______________________________________________________________________
Թիվ
   թիվ         Ծախսի անվանումը                            Գումարը (դրամ)
ը/կ
_______________________________________________________________________
1.  Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի
        և  քարտուղարի աշխատավարձ (2 x 3000)                  6000
 
    2.  Տրանսպորտային ծախսեր                                 5000
 
    3.  Փոստ, հեռախոս, հեռագիր                               1000
 
    4.  Գրասենյակային ծախսեր                                 3000
 
__________________________________________________________________
         Ընդամենը`                                          15000
 
       8 տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսեր           120000