040.0345.190897
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«19» ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 օգոստոսի 1997 թ. թիվ 345
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՏԱՓ ԳՅՈՒՂԻ «ԱՐԱՐԱՏ-ՊԱՀԱԾՈ» ՍՊԸ-ԻՆ ՎԱՐԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բնակչությունից մթերված բերքի դիմաց վճարումներն ապահովելու և «Արարատ- Պահածո» ՍՊԸ-ին պետական աջակցություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեից ձեռնարկություններին ու բանկերին պետական աջակցություն ցույց տալու համար նախատեսված գումարների հաշվին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի «Արարատ-Պահածո» ՍՊԸ-ին մեկ տարի ժամկետով, տարեկան 25 տոկոս դրույքաչափով հատկացնել 200 մլն դրամի չափով վարկ:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նշված վարկը տրամադրել «Արարատ-Պահածո» ՍՊԸ-ի կողմից վարկի վերադարձն ապահովող գրավի հիման վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 19-ից: