Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ Ց ...

 

 

040.1384.080905

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» սեպտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2005 թվականի N 1384-Ն

 

i

ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՅԴ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը և արձակուրդի նվազագույն տևողությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2005 թվականի հունիսի 21-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 11-ի

N 1384-Ն որոշման

 

ՑԱՆԿ

i

ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

._____________________________________________________________________.

|    |  Մասնագիտությունը, բնագավառը                 |Հնգօրյա |Վեցօրյա |

|    |                                              |աշխատան-|աշխատան-|

|    |                                              |քային   |քային   |

|    |                                              |ռեժիմով |ռեժիմով |

|    |                                              |աշխատող |աշխատող |

|    |                                              |(աշխա-  |(աշխա-  |

|    |                                              |տանքային|տանքային|

|    |                                              |օր)     |օր)     |

|____|______________________________________________|________|________|

| 1  |                        2                     |    3   |    4   |

|____|______________________________________________|________|________|

|1.  |Բժիշկ                                         |    2   |    2   |

|____|______________________________________________|________|________|

|2.  |Ատամնաբույժ                                   |    2   |    2   |

|____|______________________________________________|________|________|

|3.  |Դեղագետ և  դեղագործ                           |    2   |    2   |

|____|______________________________________________|________|________|

|4.  |Բուժքույր                                     |    2   |    2   |

|____|______________________________________________|________|________|

|5.  |Բուժակ                                        |    2   |    2   |

|____|______________________________________________|________|________|

|6.  |Տեխնիկ-քիմիկոս                                |    2   |    2   |

|____|______________________________________________|________|________|

|7.  |Անասնաբույժ                                   |    4   |    4   |

|____|______________________________________________|________|________|

|8.  |Գնացքի, էլեկտրագնացքի և  լոկոմոտիվի վարորդ    |    5   |    6   |

|____|______________________________________________|________|________|

|9.  |Մատենագետ, արխիվագետ, արխիվի ֆոնդապահ, արխիվի |    5   |    6   |

|    |համակարգչային և  թվայնացնող սարքավորումների   |        |        |

|    |ապարատավար, լաբորատորիայի վերականգնող,        |        |        |

|    |կազմարար և  ախտահանող, արխիվի կամ             |        |        |

|    |արխիվագիտական ստորաբաժանման ղեկավար,          |        |        |

|    |փաստաթղթավար, պոլիգրաֆիական արտադրության,     |        |        |

|    |ստորգետնյա արխիվադարանի սպասարկման և          |        |        |

|    |կինոարտադրության աշխատողներ ու հարակից        |        |        |

|    |մասնագիտությունների մասնագետներ               |        |        |

|____|______________________________________________|________|________|

|10. |Գրադարանավար                                  |    5   |    6   |

|____|______________________________________________|________|________|

|11. |Ինքնաթիռների օդաչու և  հարակից մասնագետներ    |    4   |    4   |

|____|______________________________________________|________|________|

|12. |Ավիակարգավար (դիսպետչեր)                      |    9   |   10   |

|____|______________________________________________|________|________|

|13. |Ինքնաթիռների երթևեկության  անվտանգության      |    4   |    4   |

|    |տեխնիկ                                        |        |        |

|____|______________________________________________|________|________|

|14. |Մաքսային ծառայող                              |    4   |        |

|____|______________________________________________|________|________|

|15. |Հարկային ծառայող                              |    4   |        |

|____|______________________________________________|________|________|

|16. |Համայնքային ծառայող                           |    4   |        |

|____|______________________________________________|________|________|

|17. |Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող    |    4   |        |

|____|______________________________________________|________|________|

|18. |Քաղաքական պաշտոն զբաղեցնող` բացառությամբ      |    4   |        |

|    |Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի       |        |        |

|    |պատգամավորի և  Հայաստանի Հանրապետության       |        |        |

|    |կառավարության անդամների                       |        |        |

|____|______________________________________________|________|________|

|18.1|վարչական պաշտոններ, ինքնավար պաշտոններ`       |    4   |        |

|    |բացառությամբ Հայաստանի Հանրապետության         |        |        |

|    |սահմանադրական դատարանի դատավորների, Հայաստանի |        |        |

|    |Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի,  |        |        |

|    |Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ և |        |        |

|    |առաջին ատյանի դատարանների դատավորների,        |        |        |

|    |դատախազների, Հայաստանի Հանրապետության քննչական|        |        |

|    |կոմիտեի ծառայողների և  Հայաստանի              |        |        |

|    |Հանրապետության հատուկ քննչական ծառայության    |        |        |

|    |ծառայողների                                   |        |        |

|____|______________________________________________|________|________|

|19. |Հայեցողական պաշտոն զբաղեցնող                  |    4   |        |

|    |և  քաղաքացիական աշխատանք կատարող              |        |        |

|____|______________________________________________|________|________|

|19.1|Դատախազներ                                    |       7|        |

|____|______________________________________________|________|________|

|20. |դատական ծառայող                               |    4   |        |

|____|______________________________________________|________|________|

|20.1|Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի     |    7   |        |

|    |ծառայողներ, Հայաստանի Հանրապետության հատուկ   |        |        |

|    |քննչական ծառայության ծառայողներ               |        |        |

|____|______________________________________________|________|________|

|21. |Լրագրող                                       |    4   |    4   |

|____|______________________________________________|________|________|

|22. |Հայինկասացիայի աշխատող                        |    4   |    4   |

|____|______________________________________________|________|________|

|23. |Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և  |    4   |    4   |

|    |բանկային համակարգի աշխատող                    |        |        |

|____|______________________________________________|________|________|

|24. |ՈՒղեկցորդ երկաթուղու վագոնի, օդանավի և  նավի  |    4   |    4   |

|    |բորտուղեկցորդ                                 |        |        |

|____|______________________________________________|________|________|

|25. |Վագոնավար հասարակական տրանսպորտի              |    4   |    4   |

|____|______________________________________________|________|________|

|26. |Բանվոր, բեռնատար մեքենայի վարորդ` զբաղված     |    9   |   10   |

|    |լեռնային, լեռնահիմնական, շինմոնտաժային և      |        |        |

|    |շիննորոգման աշխատանքներում                    |        |        |

|____|______________________________________________|________|________|

|27. |Լեռնագործ, բեռնատար մեքենայի վարորդ և  բանվոր |    9   |   10   |

|    |այլ մասնագիտությունների, ստորգետնյա և  բաց    |        |        |

|    |եղանակներով օգտակար հանածոների արդյունահանման,|        |        |

|    |պայթեցնող, քարտաշ, քար մշակող և  հարակից      |        |        |

|    |մասնագետ                                      |        |        |

|____|______________________________________________|________|________|

|28. |Շինարար-տեղակայորդ և  հարակից մասնագետներ     |    5   |    6   |

|____|______________________________________________|________|________|

|29. |Բանվոր-հարդարողներ` զբաղված շինարարական և     |    5   |    6   |

|    |շիննորոգման աշխատանքներում և  հարակից         |        |        |

|    |մասնագետներ                                   |        |        |

|____|______________________________________________|________|________|

|30. |Ներկարար, բանվոր շենքերի և  շինությունների    |    5   |    6   |

|    |մակերևույթների  մաքրման և  հարակից մասնագետներ|        |        |

|____|______________________________________________|________|________|

|31. |Բանվոր և  բեռնատար մեքենաների վարորդ` զբաղված |    9   |   10   |

|    |հանքահորերի (հանքերի), բացահանքերի            |        |        |

|    |(կտրվածքների), մետրոպոլիտենների, թունելների և |        |        |

|    |հատուկ նշանակություն ունեցող ստորգետնյա       |        |        |

|    |կառույցների շինարարությունում                 |        |        |

|____|______________________________________________|________|________|

|32. |Բանվոր մետաղամշակման և  մեքենաշինական         |    5   |    6   |

|    |արդյունաբերության                             |        |        |

|____|______________________________________________|________|________|

|33. |Կաղապարող, եռակցող, դարբին, գրտնակիչ,         |    5   |    6   |

|    |կառուցվածքային (կոնստրուկցիոն) մետաղի         |        |        |

|    |նախապատրաստող և  հարակից նախապատրաստողներ,    |        |        |

|    |հարակից մասնագետներ                           |        |        |

|____|______________________________________________|________|________|

|34. |Գործիքագործ-փականագործ, հաստոցավար,           |    5   |    6   |

|    |կարգաբերող, բանվոր և  հարակից մասնագետներ     |        |        |

|____|______________________________________________|________|________|

|35. |Բանվոր` զբաղված արծնապատմամբ, մետաղապատմամբ և |    5   |    6   |

|    |ներկմամբ                                      |        |        |

|____|______________________________________________|________|________|

|36. |Բանվոր` զբաղված հղկանյութերի, սինթետիկ        |    9   |   10   |

|    |ալմաստների, գերկարծր նյութերի և  դրանցից      |        |        |

|    |պատրաստվող արտադրատեսակների և  բնական         |        |        |

|    |ալմաստների արտադրությունում                   |        |        |

|____|______________________________________________|________|________|

|37. |Բանվոր գրահրատարակչական արտադրության          |    4   |    4   |

|____|______________________________________________|________|________|

|38. |Եռակցող, էլեկտրագազաեռակցող, գազակտրող և      |    5   |    6   |

|    |հարակից մասնագետներ                           |        |        |

|____|______________________________________________|________|________|

|39. |Վերամբարձ կռունկի մեքենավար (կռունկավար) և    |    5   |    6   |

|    |հարակից մասնագետներ                           |        |        |

|____|______________________________________________|________|________|

|40. |Հավաքորդ-փականագործ էլեկտրական,               |    5   |    6   |

|    |էլեկտրամեխանիկական և  ռադիոէլեկտրական սարքերի |        |        |

|    |և  հարակից մասնագետներ                        |        |        |

|____|______________________________________________|________|________|

|41. |Օպերատոր, ապարատավար և  մեքենավար քիմիական    |    5   |    6   |

|    |նյութերի արտադրության սարքավորանքի, նորոգող   |        |        |

|    |փականագործ և  էլեկտրափականագործ կայանքի,      |        |        |

|    |կաթսայական, տուրբինային և  շոգետուրբինային    |        |        |

|    |սարքավորման, պոմպակայանի, էներգաբլոկի,        |        |        |

|    |էլեկտրակայանի և  ցանցի, ռադարային համալիրի,   |        |        |

|    |մայրուղային ռադիոլոկացիոն համակարգի և  հարակից|        |        |

|    |մասնագետներ                                   |        |        |

|____|______________________________________________|________|________|

|42. |Օդային գծերում վերնային աշխատանքներով զբաղված |    5   |    6   |

|    |վերանորոգող և  էլեկտրացանցերում մալուխների    |        |        |

|    |նորոգման ու մալուխային գծերի վրա կապարային    |        |        |

|    |կցորդիչներ տեղադրող էլեկտրամոնտյոր-փականագործ |        |        |

|____|______________________________________________|________|________|

|43. |Հիմնային և  թթվային մարտկոցներ լիցքավորող ու  |    5   |    6   |

|    |սպասարկող աշխատող                             |        |        |

|____|______________________________________________|________|________|

|44. |Ծովի մակերևույթից  2000 մետրից ավելի          |    5   |    6   |

|    |բարձրության վրա աշխատանքներ կատարող           |        |        |

|    |ճարտարագիտական-տեխնիկական աշխատող             |        |        |

|____|______________________________________________|________|________|

|45. |Զինվորական ծառայությունից կամ                 |        |        |

|    |ոստիկանությունում ծառայությունից սահմանված    |        |        |

|    |կարգով արձակված (ազատված) կամ զինվորական կամ  |        |        |

|    |ոստիկանության պաշտոնի կրճատման հետևանքով      |        |        |

|    |քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում     |        |        |

|    |նշանակված քաղաքացիական ծառայող`               |        |        |

|    |1) մինչև  15 տարի զինվորական ծառայության ստաժի|    4   |        |

|    |դեպքում                                       |        |        |

|    |2) մինչև  15-25 տարվա զինվորական ծառայության  |    6   |        |

|    |ստաժի դեպքում                                 |        |        |

|    |3) 25 և  ավելի տարվա զինվորական ծառայության   |    9   |        |

|    |(45-րդ կետն ուժը կորցնելու է 01.04.2019 թվականից`      |        |

|    |29.11.2018 թիվ 1420-Ն որոշում)                |        |        |

|____|______________________________________________|________|________|

|45.1|Հայաստանի Հանրապետության արդարադատության      |        |        |

|    |նախարարության քրեակատարողական ծառայող`        |        |        |

|    |1) մինչև  15 տարվա ծառայության ստաժի դեպքում  |       2|        |

|    |2) 15-25 տարվա ծառայության ստաժի դեպքում      |       7|        |

|    |3) 25 և  ավելի տարվա ծառայության ստաժի դեպքում|       9|        |

|____|______________________________________________|________|________|

|46. |Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողներ,   |    5   |    6   |

|    |ովքեր իրականացնում են ստորև  նշված            |        |        |

|    |աշխատանքները`                                 |        |        |

|    |1) ատոմային էլեկտրակայանների կաթսայատան,      |        |        |

|    |տուրբինային (ոչ ռադիոակտիվ շոգիով աշխատող     |        |        |

|    |տուրբիններ), նավթային տնտեսության             |        |        |

|    |արտադրամասերում (տեղամասերում)                |        |        |

|    |էլեկտրաէներգետիկական սարքավորումների և        |        |        |

|    |ավտոմատիկայի սպասարկում.                      |        |        |

|    |2) քիմիական ռեագենտների` ձեռքով պատրաստում և  |        |        |

|    |լցավորում, ատոմային էլեկտրակայանների          |        |        |

|    |կոնտուրների սնում, կաթսաների, ջերմային ցանցերի|        |        |

|    |ու գոլորշիչների սնման համար ջրի քիմիական      |        |        |

|    |մաքրման և  աղազրկման գործընթացի վարում,       |        |        |

|    |զտիչների վերականգնում` թթուներով, աղերով ու   |        |        |

|    |ալկալիներով, քլորակրի լուծույթի պատրաստում և  |        |        |

|    |դոզավորում ու ցայտավազանների և  հովացման      |        |        |

|    |համակարգերի ջրի քլորացում.                    |        |        |

|    |3) կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ     |        |        |

|    |գոլորշիով աշխատող), վառելիքի մատուցման        |        |        |

|    |արտադրամասերում (տեղամասերում) չափման, հսկման |        |        |

|    |և  կառավարման համակարգերի միջոցների (ավտոմատ  |        |        |

|    |սարքեր, կարգավորիչներ, տեխնոլոգիական          |        |        |

|    |պաշտպանության սարքեր, արգելափակոցներ,         |        |        |

|    |ազդանշանային համակարգեր և  այլն) սպասարկում.  |        |        |

|    |4) ատոմային էլեկտրակայաններում նավթի ընդունում|        |        |

|    |և  վերամղում.                                 |        |        |

|    |5) կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ     |        |        |

|    |գոլորշիով աշխատող) արտադրամասերում            |        |        |

|    |(տեղամասերում) շրջայցերի միջոցով ջերմային     |        |        |

|    |սխեմաներում փոխարկում, գործող սարքավորումների |        |        |

|    |հսկում.                                       |        |        |

|    |6) կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ     |        |        |

|    |գոլորշիով աշխատող) արտադրամասերում            |        |        |

|    |(տեղամասերում) կամրջաձև  ամբարձիչների վարում. |        |        |

|    |7) սառը վիճակում կաթսաների մաքրում.           |        |        |

|    |8) տաք վիճակում կաթսաների որմնապատում.        |        |        |

|    |9) ատոմային էլեկտրակայաններում ստորգետնյա     |        |        |

|    |ջերմահաղորդիչների ջերմային ցանցերի            |        |        |

|    |կառուցվածքների և  ջերմավորման մուտքերի        |        |        |

|    |սպասարկում.                                   |        |        |

|    |10) փակ շինություններում տեղադրված դիզելային  |        |        |

|    |ու լոկոմոբիլային էլեկտրակայանների սպասարկում  |        |        |

|    |և  նորոգում.                                  |        |        |

|    |11) ատոմային էլեկտրակայաններում ջերմատար և    |        |        |

|    |ջերմային ցանցերի կառուցվածքների նորոգում.     |        |        |

|    |12) ատոմային էլեկտրակայանների ջերմային        |        |        |

|    |ցանցերում կաթսաների և  ջերմատարների           |        |        |

|    |ջերմամեկուսացման համար երեսապատում.           |        |        |

|    |13) կաթսայատան, տուրբինային արտադրամասերում   |        |        |

|    |(տեղամասերում), նավթային տնտեսություններում,  |        |        |

|    |թունելներում և  ատոմային էլեկտրակայանների     |        |        |

|    |ջերմաֆիկացման խցերում գործող                  |        |        |

|    |էլեկտրաէներգետիկական սարքավորումների          |        |        |

|    |ավտոմատիկայի չափման միջոցների, ռելեական       |        |        |

|    |պաշտպանության ու ավտոմատիկայի նորոգում և      |        |        |

|    |կարգաբերում.                                  |        |        |

|    |14) ատոմային էլեկտրակայանների (ոչ ռադիոակտիվ  |        |        |

|    |գոլորշիով աշխատող տուրբինի) էլեկտրական        |        |        |

|    |սարքավորումների, 220 կՎ և  բարձր լարման       |        |        |

|    |էլեկտրական ցանցերի ու բաց բաշխիչ սարքերի      |        |        |

|    |փորձարկում և  պարամետրերի չափագրում.          |        |        |

|    |15) ոչ հոսանքատար մասերում առանց լարման հանման|        |        |

|    |օդային գծերի սպասարկում և  նորոգում.          |        |        |

|    |16) փայտանյութի հականեխման աշխատանքներ.       |        |        |

|    |17) օդային գծերի և  էլեկտրաենթակայանների      |        |        |

|    |սարքավորումների նորոգման ժամանակ              |        |        |

|    |վերնաշխատանքներ.                              |        |        |

|    |18) ատոմակայանների տուրբինային արտադրամասերում|        |        |

|    |(տեղամասերում) մաքրման, շինարարական և         |        |        |

|    |վերանորոգման աշխատանքներ                      |        |        |

|____|______________________________________________|________|________|

|47. |Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողներ,   |    9   |   10   |

|    |ովքեր իրականացնում են ստորև  նշված            |        |        |

|    |աշխատանքները`                                 |        |        |

|    |1) ռեակտորային, տուրբինային (ռադիոակտիվ շոգիով|        |        |

|    |աշխատող տուրբիններ), ռեակտորատուրբինային      |        |        |

|    |հատուկ ջրամաքրման արտադրամասերում             |        |        |

|    |(տեղամասերում) կամրջային ամբարձիչների վարում. |        |        |

|    |2) ռադիոակտիվ նյութեր պարունակող ապրանքների   |        |        |

|    |նմուշառում և  դրանց վերլուծություն.           |        |        |

|    |3) ռադիոակտիվ գոլորշիով աշխատող ջերմացանցային,|        |        |

|    |բոյլերային սարքավորումների սպասարկում.        |        |        |

|    |4) ատոմակայանների հիմնական (առաջին)           |        |        |

|    |հաղորդաշղթայի արտադրական շինությունների       |        |        |

|    |մաքրում.                                      |        |        |

|    |5) ռեակտորային, տուրբինային,                  |        |        |

|    |ռեակտորատուրբինային, քիմիական արտադրամասերում |        |        |

|    |(տեղամասերում) էլեկտրաէներգետիկական           |        |        |

|    |սարքավորումների և  հիմնական (առաջին)          |        |        |

|    |հաղորդաշղթայի օժանդակ համակարգերի սպասարկում. |        |        |

|    |6) ատոմակայանի հիմնական (առաջին) հաղորդաշղթայի|        |        |

|    |շենքերում գտնվող հատուկ ջրամաքրման և          |        |        |

|    |գազամաքրման, օդափոխման, տաք և  սառն           |        |        |

|    |օդամատակարարման համակարգերի ու շինությունների |        |        |

|    |սպասարկում.                                   |        |        |

|    |7) ռեակտորային արտադրամասերում (տեղամասերում) |        |        |

|    |միջուկային վառելիքի և  մյուս նյութերի,        |        |        |

|    |ապրանքների փոխաբեռնման,                       |        |        |

|    |տրանսպորտատեխնոլոգիական սարքավորումների       |        |        |

|    |սպասարկում և  նորոգում.                       |        |        |

|    |8) ռեակտորային, տուրբինային (ռադիոակտիվ շոգիով|        |        |

|    |աշխատող տուրբիններ), ռեակտորատուրբինային      |        |        |

|    |հատուկ ջրամաքրման արտադրամասերում             |        |        |

|    |(տեղամասերում) չափման միջոցների հսկման և      |        |        |

|    |կառավարման (ավտոմատ սարքավորումներ,           |        |        |

|    |կարգավորիչներ, տեխնոլոգիական պաշտպանության,   |        |        |

|    |արգելափակման, ազդանշանային և  այլ սարքվածքներ)|        |        |

|    |սպասարկում.                                   |        |        |

|    |9) տուրբինային, ռեակտորային վառելիքի մատուցման|        |        |

|    |արտադրամասերում (տեղամասերում) ռեակտորային,   |        |        |

|    |տուրբինային (ռադիոակտիվ շոգիով աշխատող) գործող|        |        |

|    |էլեկտրաէներգետիկական սարքավորումների,         |        |        |

|    |ավտոմատիկայի և  չափման միջոցների, ռելեական    |        |        |

|    |պաշտպանության և  ավտոմատիկայի նորոգում ու     |        |        |

|    |կարգաբերում.                                  |        |        |

|    |10) ռադիոակտիվ նյութերով աղտոտված             |        |        |

|    |սարքավորումների նորոգում, նյութերի և  մասերի  |        |        |

|    |մշակում.                                      |        |        |

|    |11) ռադիոակտիվ նյութերով աղտոտված գործիքների, |        |        |

|    |սարքավորումների, նյութերի և  մասերի           |        |        |

|    |ընդունում-հանձնում.                           |        |        |

|    |12) ռադիոակտիվ նյութերով աղտոտված             |        |        |

|    |սարքավորումների ու շինությունների             |        |        |

|    |ապաակտիվացում, հատուկ արտահագուստի, կոշիկի և  |        |        |

|    |այլ անհրաժեշտ պաշտպանության միջոցների         |        |        |

|    |ընդունում ու մշակում.                         |        |        |

|    |13) ատոմակայանի հիմնական (առաջին)             |        |        |

|    |հաղորդաշղթայի շենքում ռադիացիոն դոզիմետրական  |        |        |

|    |հսկողության իրականացում.                      |        |        |

|    |14) ռադիոակտիվ մնացորդների հավաքում,          |        |        |

|    |տեղափոխում, վերամշակում և  թաղում.            |        |        |

|    |15) ատոմակայանի հիմնական (առաջին)             |        |        |

|    |հաղորդաշղթայի շենքում իրականացվող նորոգման    |        |        |

|    |շինարարական աշխատանքներ.                      |        |        |

|    |16) տաք վիճակում կաթսաների մաքրում.           |        |        |

|    |17) ենթակայանների, օդային էլեկտրահաղորդման    |        |        |

|    |գծերի ու էլեկտրասարքավորումների` լարման տակ   |        |        |

|    |գտնվող հոսանքատար մասերի սպասարկում և         |        |        |

|    |նորոգում                                      |        |        |

|____|______________________________________________|________|________|

|48. |էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի      |   6    |   7    |

|    |կարգավարներ                                   |        |        |

|____|______________________________________________|________|________|

|49. |1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների     |   4    |   4    |

|    |համար բնակչության սոցիալական պաշտպանության    |        |        |

|    |ընդհանուր տիպի հաստատությունների (մանկատներ), |        |        |

|    |երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների, |        |        |

|    |երեխաների աջակցության կենտրոնների, երեխայի և  |        |        |

|    |ընտանիքի աջակցության կենտրոնների, պետական     |        |        |

|    |հատուկ հանրակրթական ուսումնական               |        |        |

|    |հաստատությունների սպասուհիներ.                |        |        |

|    |                                              |        |        |

|    |2) տարեց և  (կամ) հաշմանդամություն ունեցող    |        |        |

|    |անձանց համար բնակչության սոցիալական           |        |        |

|    |պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների|        |        |

|    |(ընդհանուր տիպի տուն-ինտերնատներ) սանիտարներ  |        |        |

._____________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 23.02.06 թիվ 190-Ն, 16.03.06 թիվ 307-Ն, 12.04.07 թիվ 417-Ն, 09.09.10 թիվ 1231-Ն, 20.01.11 թիվ 72-Ն, 03.03.11 թիվ 183-Ն, 11.08.11 թիվ 1239-Ն, 25.09.14 թիվ 1042-Ն, 06.08.15 թիվ 888-Ն, 20.10.16 թիվ 1068-Ն, 29.12.16 թիվ 1369-Ն, 16.11.17 թիվ 1450-Ն, 05.04.18 թիվ 376-Ն  05.04.18 թիվ 375-Ն, 29.11.2018 թիվ 1420-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 11-ի

N 1384-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների արձակուրդի տրամադրման կարգը:

2. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար` տվյալ տարում:

3. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը, կողմերի համաձայնությամբ, կարող է միացվել ամենամյա նվազագույն արձակուրդին կամ տրամադրվել առանձին:

4. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:

5. Մինչև տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է`

ա) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.

բ) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

6. Տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո ամենամյա լրացուցիչ արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն`

ա) մինչև 18 տարեկան աշխատողները.

բ) հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողները:

7. Տղամարդկանց ամենամյա լրացուցիչ արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:

8. Առանց աշխատանքից կտրվելու սովորող աշխատողների ամենամյա լրացուցիչ արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է` քննություններին, ստուգարքներին, դիպլոմային աշխատանքներին նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան:

9. Հիվանդին կամ հաշմանդամին տանը խնամող աշխատողին, ինչպես նաև քրոնիկ հիվանդությամբ տառապող այն աշխատողին, որի հիվանդության սրացումը կախված է մթնոլորտային պայմաններից, ամենամյա լրացուցիչ արձակուրդը բժշկական եզրակացության հիման վրա տրամադրվում է նրանց նախընտրած ժամանակ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.08.2005
N 1384-Ն
Որոշում