Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ` ՖԻԶԻԿԱԿԱՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅՈՎ ԵՎ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐ ...

 

 

040.1428.130905

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» սեպտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 սեպտեմբերի 2005 թվականի N 1428-Ն

 

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅՈՎ ԵՎ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները` համաձայն հավելվածի:

1.1. Սույն որոշումը տարածվում է բոլոր պետական բյուջեից ֆինանսավորվող մարզադպրոցների վրա:

(1.1-ին կետը լրաց. 16.07.15 թիվ 789-Ն, 01.10.15 թիվ 1114-Ն որոշումներ)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի սեպտեմբերի 1-ի

N 1428-Ն որոշման

 

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅՈՎ ԵՎ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

1. Մանուկների և պատանիների ֆիզիկական զարգացման, առողջ ապրելակերպի և մարզական հերթափոխի պատրաստման ծրագրերն իրականացնում են`

1) մարզական ուղղվածության արտադպրոցական ուսումնական հաստատությունները (այսուհետ` մարզադպրոց)` մանկապատանեկան մարզադպրոցները, մարզական-տեխնիկական դպրոցները, օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցները.

2) օլիմպիական հերթափոխի ուսումնարանները և մարզական ուղղվածությամբ միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող օլիմպիական հերթափոխի քոլեջները (այսուհետ` քոլեջ):

(1-ին կետը փոփ. 16.07.15 թիվ 789-Ն որոշում)

1.1. Մարզադպրոցն ստեղծվում է մեկ կամ ավելի մարզաձևերի բաժանմունքներով (կառուցվածքային միավորներով ըստ մարզաձևերի) առնվազն 14 խմբի առկայության դեպքում: Բաժանմունքների քանակը սահմանում է նրա հիմնադիրը` հաշվի առնելով նյութատեխնիկական բազայի թողունակությունը և պայմանները, մասնագիտական կրթությամբ մարզիչ-մանկավարժների առկայությունը և անհրաժեշտ ֆինանսական միջոցներով ապահովվածությունը:

(1.1-ին կետը լրաց. 16.07.15 թիվ 789-Ն որոշում)

1.2. Գյուղական այն համայնքներում, որտեղ հանրակրթական դպրոցներում սովորողների թիվը չի գերազանցում 300-ը, և առկա են սույն որոշման 1.1-ին կետում նշված անհրաժեշտ պայմանները, ավագանու որոշմամբ կարող են գործել մարզադպրոցներ` առնվազն 8 խմբով:

(1.2-րդ կետը լրաց. 16.07.15 թիվ 789-Ն որոշում)

1.3. Մարզադպրոցում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ:

(1.3-րդ կետը լրաց. 16.07.15 թիվ 789-Ն որոշում)

2. Մարզական կազմակերպություններում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և գործում ամբողջ տարվա ընթացքում` ապահովելով ուսումնական ծրագրերով առնվազն 47 շաբաթվա համար նախատեսված շուրջամյա պարապմունքները: Համապատասխան պայմանների առկայության դեպքում դպրոցական արձակուրդների ժամանակ մարզական ուսումնական ծրագրերն իրականացվում են մարզական ճամբարներում:

(2-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 789-Ն որոշում)

3. Մարզական կազմակերպությունների ուսումնամարզական խմբերի մեկ պարապմունքի տևողությունն է`

 

._________________________________________________________________________.

|NN |ՈՒսումնական խմբերի        |Շաբաթական|Մարզադպրոց-|ՄԵկ      |Մեկ պարապ-|

|ը/կ|անվանումը                 |առավելա- |ներում,    |շաբաթվա  |մունքի    |

|   |                          |գույն    |քոլեջներում|պարապ-   |տևողու-   |

|   |                          |ծանրա-   |           |մունքների|թյունը    |

|   |                          |բեռնվա-  |           |թիվը     |(ժամ)     |

|   |                          |ծությունը|           |         |          |

|   |                          |(դասաժամ)|           |         |          |

|___|__________________________|_________|___________|_________|__________|

|1. |Նախնական պատրաստության    |   6-8   |մարզադպրոց |   3-4   |    2     |

|___|__________________________|_________|___________|_________|__________|

|2. |ՈՒսումնամարզական          |  12-18  |մարզադպրոց |   4-6   |    3     |

|   |(1-ինից 3-րդ տարի)        |         |           |         |          |

|___|__________________________|_________|___________|_________|__________|

|3. |ՈՒսումնամարզական          |  20-22  |մարզադպրոց |    6    |ոչ ավելի, |

|   |(4-5-րդ տարի)             |         |           |         |քան 4     |

|___|__________________________|_________|___________|_________|__________|

|4. |Մարզական կատարելագործման  |    24   |մարզադպրոց,|    6    |    4     |

|   |(1-ին տարի)               |         |քոլեջի     |         |          |

|   |                          |         |7-9-րդ     |         |          |

|   |                          |         |դասարաններ |         |          |

|___|__________________________|_________|___________|_________|__________|

|5. |Մարզական կատարելագործման  |  26-28  |քոլեջի     |  10-12  |   2-3    |

|   |(2-3-րդ տարի)             |         |10-12-րդ   |         |          |

|   |                          |         |դասարաններ,|         |          |

|   |                          |         |1-4-րդ     |         |          |

|   |                          |         |կուրսեր    |         |          |

|___|__________________________|_________|___________|_________|__________|

|6. |Մարզական վարպետության     |  30-36  |քոլեջի     |   12    |   2-3    |

|   |բարձրացման (միայն մարզական|         |2-4-րդ     |         |          |

|   |քոլեջներում)              |         |կուրսեր    |         |          |

._________________________________________________________________________.

(3-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 789-Ն որոշում)

 

3.1. Այն դեպքում, երբ անցկացվում է օրական 2 մարզում, 1 ուսումնամարզական պարապմունքի տևողությունը չի կարող գերազանցել 3 ակադեմիական ժամը:

(3.1-ին կետը լրաց. 16.07.15 թիվ 789-Ն որոշում)

4. Ֆիզիկական արատ և բժշկական հակացուցում չունեցող մանուկներին ու պատանիներին մարզադպրոց ընդունվելու և ընտրած մարզաձևերով մարզվելու համար ապահովվում են հավասար և բարենպաստ պայմաններ:

5. Մարզադպրոց ընդունվող երեխաների նվազագույն տարիքն ըստ մարզաձևերի պետք է լինի`

 

._________________________________________________________________________.

|ա)|սպորտային և  գեղարվեստական մարմնամարզություն (աղջիկներ),   |6 տարեկան |

|  |գեղասահք, շախմատ                                           |          |

|__|___________________________________________________________|__________|

|բ)|սպորտային մարմնամարզություն (տղաներ), սեղանի թենիս,        |7 տարեկան |

|  |ակրոբատիկա, շաշկի, սպորտային պարեր, լող, ջրացատկ           |          |

|__|___________________________________________________________|__________|

|գ)|լեռնադահուկային սպորտ, բասկետբոլ, բադմինթոն, ֆուտբոլ,      |8 տարեկան |

|  |դահուկավազք, մականախաղ, ձյուդո                             |          |

|__|___________________________________________________________|__________|

|դ)|բիաթլոն, աթլետիկա, առագաստանավային սպորտ, ջրագնդակ,        |9 տարեկան |

|  |վոլեյբոլ, ձեռքի գնդակ                                      |          |

|__|___________________________________________________________|__________|

|ե)|հեծանվային սպորտ, ձիասպորտ, սուսերամարտ, բռնցքամարտ,       |10 տարեկան|

|  |ըմբշամարտ, հրաձգություն, թիավարություն, ծանրամարտ          |          |

|__|___________________________________________________________|__________|

|զ)|նետաձգություն, տրիաթլոն                                    |11 տարեկան|

|__|___________________________________________________________|__________|

|է)|ծանրամարտ (աղջիկներ)                                       |12 տարեկան|

._________________________________________________________________________.

(5-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 789-Ն, 01.03.18 թիվ 206-Ն որոշումներ)

 

6. Այն մարզիկները, որոնց 18 տարին չի լրացել, և որոնք չեն իրացրել նախապատրաստական փուլի ծրագրերը, չեն անցել ամենամյա ատեստավորումը, շարունակում են մարզումները` նախապատրաստական խմբերի համար նախատեսված ծանրաբեռնվածությամբ:

6.1. Մարզական խմբերում պարապողների նվազագույն թիվը սահմանվում է հիմնադրի որոշմամբ և ամրագրվում է կազմակերպության կանոնադրությամբ` ըստ պատրաստության փուլերի:

(6.1-ին կետը լրաց. 16.07.15 թիվ 789-Ն որոշում)

7. Մարզական կազմակերպություններում մանուկների և պատանիների հետ ուսումնամարզական ծրագրերն իրականացնում և պարապմունքներն անցկացնում են մասնագիտական կրթություն ունեցող մարզիչ-մանկավարժները, իսկ նրանց բժշկական և սանիտարահիգիենիկ հսկողությունն իրականացնում են սպորտային բժիշկը և բուժքույրը:

(7-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 789-Ն որոշում)

8. Սպորտային բժիշկները`

ա. իրականացնում են ֆիզիկական կուլտուրայով և սպորտով պարապողների առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, վարակիչ հիվանդությունների հայտնաբերման ուղղությամբ հսկողություն` ներառյալ արտաքին զննությունները, միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով անձանց մարզասրահից օգտվել չթույլատրելու նպատակով.

բ) անցկացնում են պարապողների ընթացիկ և փուլային բժշկական հետազոտում, բարձրակարգ մարզիկների դեպքում` նաև խորացված բժշկական հետազոտում (տարեկան ոչ պակաս, քան 2 անգամ).

գ) անցկացնում են բուժական միջոցառումներ պարապողների աշխատունակության վերականգնման համար, կազմակերպում մրցումների կամ մարզումների ընթացքում ստացված վնասվածքների բուժումը.

դ) իրականացնում են մարզական միջոցառումների, ուսումնամարզական հավաքների, մրցումների և ուսումնամարզական պարապմունքների նկատմամբ բժշկական հսկողությունը.

ե) գնահատում են մարզիկների մարդաչափական (անտրոպոմետրիկ) չափանիշները և ֆունկցիոնալ վիճակի մակարդակը, հրահանգներ տալիս մարզման բեռնվածության ծավալների շտկման վերաբերյալ.

զ. իրականացնում են հսկողություն` մրցումների կամ մարզումների ընթացքում վնասվածքների կանխարգելման և ստացված վնասվածքների բուժման համար:

(8-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 789-Ն որոշում)

9. Մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ մարզական կառույցների չափերը պետք է լինեն`

 

._________________________________________________________________________.

|NN |Մարզաձևը                       |Մարզաբազայի չափերը (մետր)            |

|ը/կ|                               |_____________________________________|

|   |                               |երկարություն|լայնություն|բարձրություն|

|___|_______________________________|____________|___________|____________|

|1. |Բռնցքամարտ                     |18          |12         |4           |

|___|_______________________________|____________|___________|____________|

|2. |Ըմբշամարտ                      |18          |12         |4           |

|___|_______________________________|____________|___________|____________|

|3. |Ձյուդո                         |18          |16         |4           |

|___|_______________________________|____________|___________|____________|

|4. |Ծանրամարտ                      |18          |9          |5           |

|___|_______________________________|____________|___________|____________|

|5. |Սուսերամարտ                    |18          |12         |4           |

|___|_______________________________|____________|___________|____________|

|6. |Սպորտային մարմնամարզություն,   |28          |16         |6           |

|   |գեղարվեստական մարմնամարզություն|17          |14         |6           |

|___|_______________________________|____________|___________|____________|

|7. |Բասկետբոլ                      |26          |16         |7           |

|___|_______________________________|____________|___________|____________|

|8. |Վոլեյբոլ                       |24          |15         |7           |

|___|_______________________________|____________|___________|____________|

|9. |Ձեռքի գնդակ                    |42          |22         |6           |

|___|_______________________________|____________|___________|____________|

|10.|Թենիս                          |36          |18         |8           |

|___|_______________________________|____________|___________|____________|

|11.|Սեղանի թենիս                   |7           |4,5        |5           |

|___|_______________________________|____________|___________|____________|

|12.|Բադմինթոն                      |15          |8          |7           |

|___|_______________________________|____________|___________|____________|

|13.|Լող                            |25/50       |13/25      |            |

._________________________________________________________________________.

 

10. Մարզակառույցի միաժամանակյա թողունակությունը կախված է պարապողների մարզական որակավորման մակարդակից և սպորտով զբաղվելու ժամանակահատվածից, ինչպես նաև մարզաձևերի առանձնահատկություններից:

11. Մասնագիտացված մարզակառույցներում տվյալ մարզաձևի մարզագույքից միաժամանակ օգտվող մարզիկների թիվը պետք է լինի`

 

._________________________________________________________________________.

|NN |Մարզակառույցի        |Պարապողների թիվն ըստ նրանց մարզական որակավորման|

|ը/կ|անվանումն ըստ        |մակարդակի և  մարզման ժամանակահատվածի           |

|   |մարզաձևի             |_______________________________________________|

|   |                     |նախա-      |ուսումնա-     |մարզական |նվազագույն|

|   |                     |պատրաստական|մարզական փուլի|կատարելա-|տարածքը`  |

|   |                     |ժամանակա-  |ժամանակա-     |գործման  |մեկ       |

|   |                     |հատվածում  |հատվածում     |փուլ     |պարապողի  |

|   |                     |պարապողների|պարապողների   |(1-ին    |հաշվարկով |

|   |                     |թիվը       |թիվը          |տարի)    |(քառ. մ)  |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|1. |Բռնցքամարտի մեկ ռինգի|15         |10-6          |4        |13        |

|   |և  մարզագույքի       |           |              |         |          |

|   |հաշվարկով            |           |              |         |          |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|2. |Ըմբշամարտի մեկ գորգ  |16         |12-6          |4        |22        |

|   |մարզագույքի հաշվարկով|           |              |         |          |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|3. |Ձյուդոյի մեկ տատամի  |20         |16-8          |6        |12        |

|   |մարզագույքի հաշվարկով|           |              |         |          |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|4. |Ծանրամարտի մեկ հարթակ|15         |12-8          |5        |14        |

|   |և  մարզագույքի       |           |              |         |          |

|   |հաշվարկով            |           |              |         |          |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|5. |Սուսերամարտի մեկ     |7          |6-4           |3        |20        |

|   |մարտուղյակ           |           |              |         |          |

|   |մարզագույքի հաշվարկով|           |              |         |          |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|6. |Գեղարվեստական        |20         |15-6          |4        |32        |

|   |մարմնամարզության մեկ |           |              |         |          |

|   |մարզադահլիճի         |           |              |         |          |

|   |հաշվարկով            |           |              |         |          |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|7. |Սպորտային            |5-6        |5-3           |2        |11        |

|   |մարմնամարզության մեկ |           |              |         |          |

|   |մարզագործիքի         |           |              |         |          |

|   |հաշվարկով            |           |              |         |          |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|8. |Բասկետբոլի մեկ       |18         |16-12         |12       |30        |

|   |խաղադաշտի հաշվարկով  |           |              |         |          |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|9. |Վոլեյբոլի մեկ        |20         |18-16         |16       |18        |

|   |խաղադաշտի հաշվարկով  |           |              |         |          |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|10.|Ձեռքի գնդակի մեկ     |22         |20-18         |18       |45        |

|   |խաղադաշտի հաշվարկով  |           |              |         |          |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|11.|Թենիսի մեկ կորտի     |6          |6-4           |2        |108       |

|   |հաշվարկով            |           |              |         |          |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|12.|Սեղանի թենիսի մեկ    |4          |2             |2        |9         |

|   |սեղանի հաշվարկով     |           |              |         |          |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|13.|Բադմինթոնի մեկ       |8          |6-4           |2        |16        |

|   |խաղադաշտի հաշվարկով  |           |              |         |          |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|14.|Ֆուտբոլ              |18         |17            |16       |-         |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|15.|Մականախաղ            |15         |14-10         |8        |-         |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|16.|Աթլետիկա             |14         |10-6          |4        |-         |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|17.|Հեծանվային սպորտ     |12         |9-6           |5        |-         |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|18.|Գեղասահք             |15         |10-7          |5        |-         |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|19.|Հրաձգություն         |12         |8-6           |5        |-         |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|20.|Ձիասպորտ             |10         |10-7          |4        |-         |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|21.|Լող                  |12         |10-5          |4        |-         |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|22.|Ջրագնդակ             |14         |13-9          |9        |-         |

|___|_____________________|___________|______________|_________|__________|

|23.|Ջրացատկ              |12         |10-6          |5        |-         |

._________________________________________________________________________.

 

12. Մարզակառույցներում տեխնիկայի անվտանգության միջոցները նպատակաուղղված են`

ա) ուսումնամարզական պարապմունքների և մրցումների անցկացման անվտանգության ապահովմանը,

բ) անվտանգության գոտիների որոշմանը,

գ) մարզական սարքավորումների, բոլոր տեսակի էլեկտրասարքավորումների և գործիքների օգտագործման կանոնների պահպանմանը:

13. Մարզակառույցների սանիտարահամաճարակային ռեժիմի ապահովման նպատակով իրականացվում են`

ա. մարզակառույցների (ցնցուղարան, հանդերձարան, սանհանգույց), ինչպես նաև լողավազանների շենքերի և մարզական գույքի ամենօրյա մաքրման և ախտահանման աշխատանքներ,

բ. մարզակառույցների շենքերի (ցնցուղարան, հանդերձարան, սանհանգույց), ինչպես նաև լողավազանների արտադրական հսկողություն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված լիազոր մարմնի կողմից ընդունված սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի պահանջների,

գ. մարզակառույցների շենքերի մաքրման, ախտահանման աշխատանքների նկատմամբ ամենօրյա հսկողություն` տվյալ կազմակերպության ղեկավարի կողմից նշանակված պատասխանատուի կողմից` սեփական մարզակառույցի առկայության դեպքում,

դ. մարզակառույցների շենքերում միկրոկլիմայի պահանջների ապահովում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված լիազոր մարմնի կողմից հաստատված նորմերին համապատասխան:

(13-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 789-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.09.2005
N 1428-Ն
Որոշում