Սեղմել Esc փակելու համար:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0342.280797

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 1997 թ. թիվ 342

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների 1997 թվականի առաջին կիսամյակի գործունեության ընտրովի ստուգումներ, ինչպես նաև դրանց գործունեության մասին ամփոփ վիճակագրական տվյալների վերլուծություն կատարելու նպատակով`

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահին և հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարին, Հյաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետին ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետին` ստեղծել անհրաժեշտ պայմաններ նշված ստուգումներն անցկացնելու համար և աջակցել հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը.

3. Ժամանակավոր հանձնաժողովին` ստուգումների արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկանք և առաջարկություններ` հանրապետության իրավապահ մարմինների գործունեության կատարելագործման վերաբերյալ:

 

ԿԱԶՄ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

       Ռ. Հայրապետյան           -    Հանձնաժողովի նախագահ

 

       Գ. Մելիք-Սարգսյան        -    ՀՀ դատախազության բաժնի ավագ դատախազ

 

       Վ. Ղուկասյան             -    ՀՀ գլխավոր դատախազի օգնական

 

       Ա. Հարությունյան         -    ՀՀ արդարադատության նախարարության

                                     դատական մարմինների վարչության պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.07.1997
N 342
Որոշում