041.0383.130897
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 1997 թ. թիվ 383
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Շիրակի մարզի Ալվարի, Բերդաշենի, Ղազանչիի, Գոգհովտի, Թորոսգյուղի, Բագրավանի, Մուսայելյանի, Մարմաշենի և Սյունիքի մարզի Տեղի, Ղզլջուղի գյուղական համայնքներում ավագանու անդամների արտահերթ ընտրություններ նշանակելու և անցկացնելու մասին» թիվ 239 որոշման, նշված գյուղական համայնքների ընտրական տարածքներում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 686136 դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ թիվ 1 և 2 հավելվածների:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ
13-Ի ԹԻՎ 383 ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
________________________________________________________________________
Թիվ
Թիվ ԾԱԽՍԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԳՈՒՄԱՐԸ (ԴՐԱՄ)
Ը/կ
________________________________________________________________________
1. Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի
աշխատավարձ (2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս) 16000
2. Հրատարակչական ծախսեր 7000
3. Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր 7000
4. Տրանսպորտային ծախսեր 5000
5. Փոստ, հեռախոս, հեռագիր 3000
6. Գործուղման ծախսեր 9000
7. Գրասենյակային ծախսեր 3000
______________________________________________________________________
Ընդամենը` 50000
10 համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսեր (10 x 50000) 500000
ընտրողների ցուցակների մեքենագրում (4517 ընտրող x 5 դրամ) 22585
քվեաթերթիկների տպագրում (4517 ընտրող x 3 դրամ) 13551
----------------------------------------------------------------------
Ընդամենը` 536136
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ
13-Ի ԹԻՎ 383 ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
________________________________________________________________________
Թիվ
Թիվ ԾԱԽՍԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԳՈՒՄԱՐԸ (ԴՐԱՄ)
Ը/կ
________________________________________________________________________
1. Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի
աշխատավարձ 8000
2. Տրանսպորտային ծախսեր 5000
3. Փոստ, հեռախոս, հեռագիր 1000
4. Գրասենյակային ծախսեր 1000
________________________________________________________________________
Ընդամենը` 15000
10 տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսեր (10 x 15000) 150000