Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ-ՈՒՄ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0388.140897

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 օգոստոսի 1997 թ. թիվ 388

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`

ա) մինչև 1997 թվականի օգոստոսի 15-ը` համապատասխան ճյուղի (ոլորտի) 1998-2000 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած մեթոդական ցուցումների և աղյուսակային ձևերի.

բ) մինչև 1997 թվականի օգոստոսի 20-ը` իրենց և համակարգի բյուջետային ֆինանսավորման հայտերը` նախատեսվող ծախսերի նախահաշիվների նախագծերով և հիմնավորումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած մեթոդական ցուցումների.

գ) մինչև 1997 թվականի օգոստոսի 26-ը` համակարգի պետական և մասնակի անհատույց սեփականաշնորհված ձեռնարկությունների 1998 թվականի եկամուտների և ծախսերի ամփոփ հաշվեկշռի (ֆինանսական պլանների) նախագծերը` կից բացատրագրերով և հաշվարկներով` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած մեթոդական ցուցումների.

դ) մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը` 1998 թվականին միջազգային (ներառյալ ԱՊՀ) կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության ծախսերի վերաբերյալ տվյալներ.

ե) մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը` համակարգում 1998-2000 թվականներին օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի օգտագործման վերաբերյալ կանխատեսում:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`

ա) մինչև 1997 թվականի օգոստոսի 15-ը` մարզի (Երևան քաղաքի) 1998-2000 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած մեթոդական ցուցումների.

բ) մինչև 1997 թվականի օգոստոսի 20-ը` մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) բյուջետային ֆինանսավորման հայտերը` նախատեսվող ծախսերի նախահաշիվների նախագծերով և հիմնավորումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած մեթոդական ցուցումների.

գ) մինչև 1997 թվականի օգոստոսի 26-ը` մարզի (Երևան քաղաքի) տարածքում գրանցված ձեռնարկությունների (ճյուղային կտրվածքով), ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից 1998 թվականի պետական և համայնքների բյուջեներ կատարվող վճարումների կանխատեսումներն ըստ քաղաքային, գյուղական, իսկ Երևան քաղաքում` ըստ թաղային համայնքների` կից բացատրագրերով և հաշվարկներով` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած մեթոդական ցուցումների.

դ) մինչև 1997 թվականի օգոստոսի 26-ը` մարզի (Երևան քաղաքի) Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից պարտադիր լիազորությունների կատարման համար դոտացիա ստանալու նպատակով հայտ ներկայացրած քաղաքային, գյուղական և թաղային համայնքների բյուջեների նախագծերը` կից բացատրագրերով և հաշվարկներով` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած մեթոդական ցուցումների:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովին մինչև 1997 թվականի օգոստոսի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել իրենց բյուջետային ֆինանսավորման հայտերը` նախատեսվող ծախսերի նախահաշիվների նախագծերով և հիմնավորումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած մեթոդական ցուցումների:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին և Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանին մինչև 1997 թվականի օգոստոսի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել իրենց բյուջետային ֆինանսավորման հայտերը` նախատեսվող ծախսերի նախահաշիվների նախագծերով և հիմնավորումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած մեթոդական ցուցումների:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի համաձայն «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ներառելու համար մինչև 1997 թվականի օգոստոսի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել բյուջետային ֆինանսավորման հայտը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակի նախագծերը` համապատասխան հիմնավորումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած մեթոդական ցուցումների:

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 1998 թվականի ընթացքում մարդասիրական օգնության կարգով և բարեգործական նպատակներով ստացվելիք ապրանքների տեսակի, քանակի, գումարի և հայտնի այլ տվյալների մասին տեղեկատվություն, ինչպես նաև դրանց վերաբերյալ կնքված պայմանագրերի (համաձայնագրերի) պատճենները:

7. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը` մինչև 1997 թվականի օգոստոսի 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել վիճակագրական տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման 1996 թվականի տարեկան և 1997 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ու 1997 թվականին սպասվող գնահատականների վերաբերյալ` հանրապետության և մարզերի կտրվածքով` ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված ցուցանիշների:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման աշխատանքները կանոնակարգելու նպատակով մինչև 1997 թվականի օգոստոսի 6-ը մշակել և պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել բյուջեները կազմելու համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումները, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի ձևերը և ներկայացման կարգը.

բ) մշակել և մինչև 1997 թվականի սեպտեմբերի 16-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի բյուջետային ուղերձի նախագիծը (բացառությամբ «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բացատրագրի).

գ) մինչև 1997 թվականի հոկտեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի բյուջետային ուղերձի նախագծի հիման վրա մշակված «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ու բացատրագիրը.

դ) մինչև 1997 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել մարզերի (երևան քաղաքի) 1998-2000 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի նախագծերը.

ե) մինչև 1997 թվականի սեպտեմբերի 20-ը մարզպետների (Երևանի քաղաքապետի) միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից քաղաքային, գյուղական, իսկ Երևան քաղաքում` թաղային համայնքների բյուջեներին տրվող հատկացումների չափերը.

զ) մինչև 1997 թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու հայտ ներկայացրած հայտատուների հետ համաձայնեցնել բյուջեի նախագծում նախատեսված ծախսերի ֆինանսավորման չափերը` կազմելով այդ մասին համապատասխան արձանագրություններ, և դրանք մինչև սեպտեմբերի 15-ը ուղարկել հայտատուներին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.08.1997
N 388
Որոշում