041.0391.150897
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 օգոստոսի 1997 թ. թիվ 391
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՃԱՏԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից մինչև 1997 թվականի դեկտեմբերի 1-ը մարելու պայմանով տրամադրել 24,525 մլն դրամ կարճատև բյուջետային վարկ` Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյա հոբելյանի տոնակատարության միջոցառումների ծրագրով նախատեսված Եղիշե Չարենցի «Ընտիր երկեր», Ա. Զաքարյանի «Եղիշե Չարենց» և Եղիշե Չարենցի «Հոդվածների և հուշերի ընտրանի» ժողովածուների տպագրության ֆինանսավորումն ապահովելու համար:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նշված ժողովածուների տպագրությունն ապահովելու նպատակով երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ու նրա ներկայացրած հրատարակչության հետ կնքել կարճատև բյուջետային վարկի պայմանագիր: