Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

600.0095.160905

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»         09           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005374

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հուլիսի 2005 թվականի N 95-Ն

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

(2-րդ մաս)

 

ԲԱԺԻՆ II
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 5
ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

5.1. Մատակարարը կազմակերպությունների գազամատակարարումն սկսում է հետևյալ պայմանների ապահովման դեպքում.

ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 20.09.16 թիվ 265-Ն որոշում)

բ) կատարվել են միացման պայմանագրի բոլոր պայմանները,

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)

դ) մատակարարը կազմակերպության հետ կնքել է Պայմանագիր:

(5.1-ին կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն, 20.09.16 թիվ 265-Ն որոշումներ)

i

5.2. Մատակարարը պարտավոր է գազը մատակարարել բաժանորդի կողմից առաջադրված և Պայմանագրում ամրագրված ժամանակացույցով (շուրջտարյա, սեզոնային) և չափաքանակներով: Պայմանագրով սահմանված չափաքանակների խախտման համար մատակարարի կամ բաժանորդի պատասխանատվությունը սահմանվում է Պայմանագրով:

5.3. (5.3-րդ կետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)

i

5.4. Մատակարարը պարտավոր է բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության դիմումի հիման վրա կնքել գազամատակարարման ցանցին միացված, սակայն օգտագործման մեջ չգտնվող գազօգտագործող սարքավորման գազի մուտքային գծի փականները և դրա վերաբերյալ կազմել համապատասխան ակտ: Բաժանորդի դիմումի համաձայն կնքված գազօգտագործող սարքավորումը համարվում է աշխատանքի մեջ չգտնվող: Կազմակերպությունն իրավունք չունի առանց մատակարարին տեղյակ պահելու հանել վերջինիս կնիքները:

(5.4-րդ կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)

5.5. Մատակարարն իրավունք ունի ընդհատել, դադարեցնել կամ Պայմանագրով սահմանված կարգով սահմանափակել բաժանորդի գազամատակարարարումը`

ա) ֆորս մաժորի դեպքում, եթե անհրաժեշտ է արագ վերացնել ֆորս մաժորի ազդեցությունը կամ հետևանքները, ինչպես նաև վթարները կամ վթարային իրավիճակները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու դեպքերում,

բ) գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու կամ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու դեպքում,

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 07.09.11 թիվ 411-Ն որոշում)

դ) (դ ենթակետն ուժը կորցրել է 07.09.11 թիվ 411-Ն որոշում)

ե) ԳՄՕԿ-ի 6-րդ գլխով սահմանված կարգով և ժամկետներում մատակարարված (վերահաշվարկված) գազի արժեքի, իսկ բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների դեպքում` մատակարարված (վերահաշվարկված) գազի արժեքի կամ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար չվճարելու դեպքում,

ե1) ԳՄՕԿ-ի 3.19 կետի «բ» ենթակետի համաձայն խցափակված գազօգտագործող սարքավորման սնուցումը բաժանորդի կողմից ինքնակամ վերականգնելու դեպքում,

ե2) ԳՄՕԿ-ի 5.4 կետով սահմանված կարգով կնքված գազօգտագործող սարքավորման գազի մուտքային գծի փականների կնիքը բաժանորդի կողմից առանց մատակարարին պատշաճ ձևով տեղյակ պահելու հանելու դեպքում,

i

ե3) եթե բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունը մեկ տարուց ավելի բնական գազ չի սպառել, և այդ ընթացքում վերջինիս գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում չի իրականացվել,

զ) օրենքով կամ Պայմանագրով սահմանված այլ դեպքերում:

(5.5-րդ կետը փոփ. 07.09.11 թիվ 411-Ն, 18.12.13 թիվ 445-Ն, 14.12.16 թիվ 402-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)

5.5.1. ԳՄՕԿ-ի 5.5 կետի ա) ենթակետում նշված դեպքերում մատակարարն իրավունք ունի ընդհատել գազամատակարարումն առանց բաժանորդին նախազգուշացնելու: Մատակարարը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնել բաժանորդին գազամատակարարման ընդհատման և վերականգնման ժամանակի մասին:

(5.5.1-ին կետը փոփ. 14.12.16 թիվ 402-Ն որոշում)

i

5.5.2. ԳՄՕԿ-ի 5.5 կետի բ) ենթակետում նշված դեպքերում մատակարարն իրավունք ունի Պայմանագրով սահմանված կարգով ընդհատել գազամատակարարումը` 1 օր առաջ նախազգուշացնելուց հետո:

(5.5.2-րդ կետը փոփ. 14.12.16 թիվ 402-Ն որոշում)

5.5.3. (5.5.3-րդ կետն ուժը կորցրել է 07.09.11 թիվ 411-Ն որոշում)

5.5.4. (5.5.4-րդ կետն ուժը կորցրել է 07.09.11 թիվ 411-Ն որոշում)

i

5.5.5. ԳՄՕԿ-ի 5.5 կետի «ե» ենթակետում նշված դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը ԳՄՕԿ-ի 6.5 կետով սահմանված կարգով, իսկ «ե1» և «ե2» ենթակետերում նշված դեպքերում մատակարարն իրավունք ունի անմիջապես դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը` դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին:

(5.5.5-րդ կետը փոփ. 15.10.14 թիվ 384-Ն, 14.12.16 թիվ 402-Ն որոշումներ)

i

5.5.5.1. ԳՄՕԿ-ի 5.5 կետի «ե3» ենթակետում նշված դեպքում, նախքան գազամատակարարման դադարեցումը, մատակարարը պարտավոր է այդ մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել բաժանորդին:

(5.5.5.1-ին կետը լրաց. 06.11.17 թիվ 474-Ն որոշում)

i

5.5.6. ԳՄՕԿ-ի 5.5 կետի «ե1» և «ե2» ենթակետերում նշված դեպքերում մատակարարը վերսկսում է գազամատակարարումը գազասպառման համակարգի շահագործման տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության դեպքում` բաժանորդի կողմից տվյալ հաշվարկային կիսամյակի գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման գումարը վճարելուց և այդ մասին մատակարարին հայտնելուց (այդ թվում` Պայմանագրով ամրագրված հեռախոսահամարով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում: ԳՄՕԿ-ի 5.5 կետի «ե3» ենթակետում նշված դեպքում մատակարարն իր հաշվին վերսկսում է գազամատակարարումը բաժանորդի դիմումն ստանալուց հետո` հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում:

(5.5.6-րդ կետը լրաց. 14.12.16 թիվ 402-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)

5.6. (5.6-րդ կետն ուժը կորցրել է 07.09.11 թիվ 411-Ն որոշում)

5.7. Մատակարարը պարտադիր դադարեցնում է գազամատակարարումը`

ա) առանց Պայմանագրի (ապօրինի) սպառման դեպքում,

բ) բաժանորդի դիմումի համաձայն վերջինիս նախընտրած եղանակով (կնքման կամ եռակցման միջոցով),

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)

դ) գազասպառման համակարգում կամ գազատարների պահպանման գոտիներում բաժանորդի կողմից կատարված այնպիսի ինքնակամ փոփոխությունների դեպքում, որոնք մատակարարի գնահատմամբ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջությանը, կյանքին կամ գույքին,

ե) (ե ենթակետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)

i

զ) պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր պետական կառավարման մարմնի կարգագրի հիման վրա,

է) օրենքով սահմանված այլ դեպքերում:

(5.7-րդ կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)

i

5.7.1. ԳՄՕԿ-ի 5.7 կետի ա) և դ) ենթակետերում նշված դեպքերում մատակարարը կազմում է խախտման մասին արձանագրություն, անմիջապես դադարեցնում բաժանորդի գազամատակարարումը տվյալ սահմանազատման կետում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում վնասի փոխհատուցում և խախտված պահպանման գոտիների վերականգնում` բաժանորդի հաշվին:

i

(5.7.1-ին կետը փոփ. 14.12.16 թիվ 402-Ն որոշում)

5.7.2. ԳՄՕԿ-ի 5.7 կետի բ) ենթակետում նշված դեպքում գազամատակարարման դադարեցումը կատարվում է բաժանորդի առաջադրած խելամիտ ժամկետում:

(5.7.2-րդ կետը փոփ. 14.12.16 թիվ 402-Ն որոշում)

5.7.3. (5.7.3-րդ կետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)

5.7.4. Սույն կետի զ) ենթակետում նշված դեպքերում գազամատակարարման դադարեցումը կատարվում է կարգագրով սահմանված ժամկետում` գազամատակարարման դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին:

i

5.8. ԳՄՕԿ-ի 5.5 կամ 5.7 կետերում նշված գազամատակարարման ընդհատման կամ դադարեցման, Պայմանագրով սահմանված սահմանափակման կարգը չպահպանելու դեպքում բաժանորդն իրավունք ունի մատակարարից պահանջել իր կրած վնասի փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Պայմանագրով սահմանված կարգով:

i

5.9. Բարդ և անընդհատ տեխնոլոգիական ցիկլերում գազ օգտագործող կազմակերպությունների դեպքում կողմերը Պայմանագրի լրացուցիչ պայմաններում պետք է սահմանեն գազամատակարարման սահմանափակման պայմանները` այնպես, որ այդ ժամանակահատվածի ավարտից հետո մատակարարն իրավունք ունենա ընդհատել կամ դադարեցնել կազմակերպության գազամատակարարումը:

(5.9-րդ կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն որոշում)

i

5.10. Մատակարարը իրավունք ունի դադարեցնել կազմակերպության գազամատակարարումը, եթե վերջինս խոչընդոտել է մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցչի մուտքը իր գազասպառման համակարգի տեղակայման տարածք` լիազորությունները հավաստող ծառայողական վկայական (լուսանկարով) ներկայացնելու և կազմակերպության քարտի համարը հայտնելու դեպքում:

(5.10-րդ կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն որոշում)

i

5.11. ԳՄՕԿ-ի 5.5 կետի ե) ենթակետում, 5.7 կետի «բ» և «դ» ենթակետերում կամ 5.10 կետում նշված դեպքերում գազամատակարարումը եռակցման կամ կնքման միջոցով դադարեցնելու և վերսկսելու դեպքում մատակարարի կատարած ծախսերը փոխհատուցում է կազմակերպությունը:

(5.11-րդ կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն, 14.12.16 թիվ 402-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)

 

i

ԳԼՈՒԽ 6
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

(6-րդ գլուխը խմբ. 18.12.13 թիվ 445-Ն որոշում)

 

6.1. Կազմակերպությանը հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակը որոշվում է վերջինիս Պայմանագրում նշված առևտրային հաշվառքի սարքի (հաշվառքի կայանի չափող սարքավորումների) գրանցած ցուցմունքների տարբերության միջոցով` բերված հաշվարկային ամսվա ժամանակահատվածի: Կազմակերպությանը մատակարարված գազի քանակը ճշգրտվում է «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաներով: Կազմակերպությանը մատակարարված բնական գազի քանակը չի ճշգրտվում, եթե վերջինս կենցաղային սպառում ունեցող կազմակերպություն է:

i

Եթե առևտրային հաշվառքի սարքը տեղադրված է սահմանազատման կետից դուրս` գազասպառման համակարգի հատվածում, ապա առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի քանակին գումարվում է դրա տեղադրման և սահմանազատման կետերի միջև առաջացած գազի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների մեծությունը: Եթե առևտրային հաշվառքի սարքը տեղադրված է սահմանազատման կետից դուրս` գազամատակարարման ցանցի հատվածում, ապա առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի քանակից նվազեցվում է դրա տեղադրման և սահմանազատման կետերի միջև առաջացած գազի վթարային կորուստների մեծությունը: Տեխնոլոգիական անխուսափելի կորուստների մեծությունը հաշվարկվում է Հանձնաժողովի հետ համաձայնեցված` բնական գազի բաշխիչ ցանցերում տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդիկայի համաձայն:

(6.1-րդ կետը փոփ. 27.04.11 թիվ 199-Ն որոշում)

6.2. Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է մատակարարը` տվյալ հաշվարկային ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա առաջին երկու աշխատանքային օրվա ընթացքում: Մատակարարը պարտավոր է կազմակերպության առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցել նրա ներկայացուցչի մասնակցությամբ, եթե վերջինս ներկայացրել է նման պահանջ: Այդ դեպքում մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցել կազմակերպության հետ համատեղ` փոխհամաձայնեցված ժամկետում` տվյալ հաշվարկային ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա առաջին երկու աշխատանքային օրվա ընթացքում: Մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցել առանց կազմակերպության ներկայացուցչի, եթե սույն կետով սահմանված ընթացակարգով տեղեկացնելուց հետո վերջինս չի ներկայացել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը:

Հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 5-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 176-Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևով սահմանված` 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող բաժանորդների դեպքում մատակարարի և կազմակերպության ներկայացուցիչները հաշվարկային ամսվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում են կազմակերպությանը մատակարարված բնական գազի քանակի մասին երկկողմ ակտ: Այն դեպքում, երբ կազմակերպությունը (պատասխանատու անձը) չի մասնակցում առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը և սույն կետում նշված ակտի կազմմանը, ապա Մատակարարը կարող է ակտը կազմել միակողմանի: Մատակարարի կողմից կազմված ակտը հիմք է հանդիսանում կազմակերպությանը հաշվարկային (վճարման) փաստաթուղթ ներկայացնելու համար:

(6.2-րդ կետը փոփ. 06.11.17 թիվ 474-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)

i

6.3. Կազմակերպության գրավոր (այդ թվում` փոստով, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) պահանջի դեպքում Մատակարարը պարտավոր է յուրաքանչյուր ամիս վերջինիս ծանուցել հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին: Ծանուցումը փոստով առաքելու կազմակերպության պահանջի դեպքում` փոստային առաքման համար վճարում է կազմակերպությունը, իսկ մնացած դեպքերում ծանուցումն իրականացվում է մատակարարի միջոցներով:

6.4. Հաշվարկային ամսում մատակարարված (վերահաշվարկված) գազի համար մատակարարը բաժանորդին ներկայացնում է հաշվարկային (վճարման) փաստաթուղթ: Կազմակերպությունը նախորդ հաշվարկային ամսում մատակարարված գազի արժեքի համար պարտավոր է վճարումը կատարել մատակարարից հաշվարկային (վճարման) փաստաթուղթն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում: Սույն կետը չի սահմանափակում մատակարարի իրավունքը` կազմակերպություններին վճարման փաստաթուղթ ներկայացնել ԳՄՕԿ-ի 8.3 կետով սահմանված կարգով:

(6.4-րդ կետը փոփ. 14.12.16 թիվ 402-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)

6.5. ԳՄՕԿ-ի 6.4 կետում սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում մատակարարը գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) զգուշացնում է կազմակերպությանը` վճարումը չկատարելու դեպքում գազամատակարարման դադարեցման կամ սահմանափակման մասին: Եթե զգուշացման պահից սկսած 3 օրվա ընթացքում կազմակերպությունը վճարում չի կատարում, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել կամ սահմանափակել վերջինիս գազամատակարարումը: Գազամատակարարումը դադարեցնելուց կամ սահմանափակելուց անմիջապես առաջ մատակարարը պարտավոր է այդ մասին զգուշացնել կազմակերպությանը:

6.6. Կազմակերպության կողմից պարտքը ամբողջությամբ մարելուց և այդ մասին մատակարարի հավաստիանալուց հետո վերջինս պարտավոր է կազմակերպության հետ համաձայնեցված կարգով գազամատակարարումը վերսկսել հնարավորին կարճ ժամկետում` սակայն ոչ ուշ, քան 36 ժամը:

i

6.7. Մատակարարը չպետք է դադարեցնի կամ սահմանափակի կազմակերպության գազամատակարարումը, եթե վերջինս ներկայացրել է մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց: Եթե կազմակերպությունը պարտքը չի մարում ըստ ժամանակացույցի, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել վերջինիս գազամատակարարումը` ԳՄՕԿ-ի 6.5 կետում սահմանված կարգով նախազգուշացնելուց հետո:

i

6.8 Հաշվարկային (վճարման) փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում սխալը հայտնաբերած կողմը փաստի մասին գրավոր ծանուցում է մյուս կողմին: Ծանուցումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում կողմն անհամաձայնության դեպքում մյուս կողմին գրավոր ներկայացնում է իր պարզաբանումները` համապատասխան հիմնավորումներով: Սխալի փաստը հաստատվելու դեպքում մատակարարը սխալ հաշվարկված բնական գազի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում է) հաջորդ հաշվարկային ամսում բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Հաշվարկային (վճարման) փաստաթղթի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս վճարել է մատակարարված բնական գազի` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի իր կողմից սպառված բնական գազի վիճարկվող մասի արժեքը` հիմնավորումները գրավոր ներկայացնելով մատակարարին:

(6.8-րդ կետը փոփ. 15.10.14 թիվ 384-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)

i

6.9. Մատակարարը կազմակերպության կողմից վճարման համար սահմանված ժամկետի խախտման դեպքում իրավունք ունի խախտմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը կրկնվելու դեպքում վերջին խախտման վերացմանը հաջորդող 3 ամիսների ընթացքում պահանջել վճարելու կանխավճար կամ ներկայացնել իր համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի կազմակերպության նախորդ տարում օգտագործած բնական գազի ծախս ունեցած ամիսների միջին ամսական արժեքի 50 տոկոսը: Կազմակերպության կողմից առաջին խախտմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը երրորդ անգամ կրկնվելու դեպքում մատակարարն իրավունք ունի վերջին խախտման վերացմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում պահանջել վճարելու կանխավճար կամ ներկայացնել մատակարարի համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի վերջին խախտմանը նախորդող 12 ամիսների ընթացքում կազմակերպության օգտագործած բնական գազի առավելագույն ծախս ունեցած ամսվա արժեքը:

(6.9-րդ կետը փոփ. 06.11.17 թիվ 474-Ն որոշում)

6.10. Մատակարարը ավտոմոբիլային գազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) և (կամ) Հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 5-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 176-Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևով սահմանված` 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառման համակարգի տեղակայման տարածքը վարձակալած կամ սեփականության իրավունքից տարբերվող իրավունքով օգտագործող կազմակերպություններից իրավունք ունի պահանջել հաշվարկային ամսվա ընթացքում վճարելու կանխավճար` արդեն իսկ մատակարարված գազի արժեքի չափով, սակայն ոչ ավելի հաճախ, քան 10 օրը մեկ անգամ:

(6.10-րդ կետը փոփ. 06.11.17 թիվ 474-Ն որոշում)

6.11. Եթե կազմակերպությունը ԳՄՕԿ-ի 6.9 և 6.10 կետերում սահմանված դեպքերում ԳՄՕԿ-ի 6.4 սահմանված ժամկետում չի վճարում կանխավճարը կամ չի ներկայացնում մատակարարի համար ընդունելի վճարման այլ երաշխիք, ապա մատակարարն իրավունք ունի ԳՄՕԿ-ի 6.5 կետով սահմանված ընթացակարգով դադարեցնել կազմակերպության գազամատակարարումը: ԳՄՕԿ-ի 6.9 կետում սահմանված դեպքում, եթե կազմակերպությունը բարդ, անընդհատ տեխնոլոգիական ցիկլում գազ օգտագործող է, ապա մատակարարը վերջինիս գազամատակարարումը կարող է դադարեցնել միայն Պայմանագրի լրացուցիչ պայմաններում սահմանված պայմաններն ապահովելուց հետո:

6.12. Մատակարարն իրավունք չունի, բացառությամբ ԳՄՕԿ-ի 6.9 և 6.10 կետերում սահմանված դեպքերի, գազի մատակարարման համար կազմակերպությունից պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել վճարման այլ երաշխիքներ:

6.13. ԳՄՕԿ-ի 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.7 և 6.8 կետերը հավասարապես տարածվում են մատակարարի և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության` գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման հետ կապված վճարման հարաբերություններում:

(6-րդ գլուխը փոփ. 27.04.11 թիվ 199-Ն որոշում)

 

ԲԱԺԻՆ III
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

i

ԳԼՈՒԽ 7
ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7.1. Մատակարարը սկսում է բնակչության գազամատակարարումը հետևյալ պայմանների դեպքում.

ա) մատակարարը փորձարկել է ներտնային համակարգը և ստուգել նրա համապատասխանությունը նախագծին,

բ) ընդունող հանձնաժողովը կազմել է ներտնային համակարգի շահագործման ընդունման ակտը,

գ) միացման պայմանագրի բոլոր պայմանները կատարվել են,

դ) Պայմանագրով սահմանված կարգով մատակարարը հրահանգավորել է բաժանորդին (վարձակալին, փաստացի օգտագործողին) գազի սարքերի անվտանգ շահագործման կանոնների պահպանման մասին,

ե) մատակարարը բաժանորդի հետ կնքել է Պայմանագիր:

(7.1-ին կետը փոփ. 14.12.16 թիվ 402-Ն որոշում)

i

7.2. Մատակարարը պարտավոր է բաժանորդին մատակարարել անհրաժեշտ քանակի գազ` Պայմանագրում ամրագրված գազօգտագործող սարքավորումների հզորությունների սահմաններում, Պայմանագրով ամրագրված ժամանակացույցով (շուրջտարյա, սեզոնային): Գազը մատակարարվում է անընդհատ, եթե բաժանորդի պահանջով Պայմանագրում մատակարարման այլ կարգ չի նախատեսվում:

7.3 Մատակարարն իրավունք ունի ընդհատել կամ դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը`

ա) ֆորս մաժորի դեպքում, եթե անհրաժեշտ է արագ վերացնել ֆորս մաժորի ազդեցությունը կամ հետևանքները,

բ) վթարները կամ վթարային իրավիճակները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու դեպքերում,

գ) գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու կամ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու դեպքում,

դ) ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման նպատակով մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցչի մուտքը բնակիչ-բաժանորդի ներտնային գազասպառման համակարգի տեղակայման տարածք խոչընդոտելու դեպքում,

ե) ԳՄՕԿ-ի 8-րդ գլխով սահմանված կարգով և ժամկետներում մատակարարված (վերահաշվարկված) գազի կամ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար չվճարելու դեպքում,

ե1) ԳՄՕԿ-ի 3.19 կետի «բ» ենթակետի համաձայն խցափակված գազօգտագործող սարքավորման սնուցումը բաժանորդի կողմից ինքնակամ վերականգնելու դեպքում,

ե2) ԳՄՕԿ-ի 7.8 կետով սահմանված կարգով կնքված գազօգտագործող սարքավորման մուտքային գծի փականների կնիքը բաժանորդի կողմից առանց մատակարարին պատշաճ ձևով տեղյակ պահելու հանելու դեպքում,

ե3) եթե բնակիչ-բաժանորդը մեկ տարուց ավելի բնական գազ չի սպառել, և այդ ընթացքում վերջինիս ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում չի իրականացվել,

i

զ) օրենքով կամ Հանձնաժողովի կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխան կնքված Պայմանագրով սահմանված այլ դեպքերում:

(7.3-րդ կետը փոփ. 12.11.08 թիվ 607-Ն, 07.09.11 թիվ 411-Ն, 18.12.13 թիվ 445-Ն, 14.12.16 թիվ 402-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)

7.4 ԳՄՕԿ-ի 7.3 կետի ա) և բ) ենթակետերում նշված դեպքերում մատակարարն իրավունք ունի ընդհատել գազամատակարարումն առանց բաժանորդին նախազգուշացնելու: Մատակարարը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնել բաժանորդին գազամատակարարման ընդհատման պատճառների և վերականգնման ժամանակի մասին: ԳՄՕԿ-ի 7.3 կետի գ) ենթակետում նշված դեպքում մատակարարն իրավունք ունի Պայմանագրով սահմանված կարգով ընդհատել գազամատակարարումը` 1 օր առաջ նախազգուշացնելուց հետո: ԳՄՕԿ-ի 7.3 կետի «ե» ենթակետում նշված դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը ԳՄՕԿ-ի 8.5 կետով սահմանված կարգով, իսկ «ե1» և «ե2» ենթակետերում նշված դեպքերում մատակարարն իրավունք ունի անմիջապես դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը` դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին: ԳՄՕԿ-ի 7.3 կետի «ե3» ենթակետում նշված դեպքում, նախքան գազամատակարարման դադարեցումը, մատակարարը պարտավոր է այդ մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել բաժանորդին:

i

ԳՄՕԿ-ի 7.3 կետի «ե1» ենթակետում նշված դեպքում մատակարարը վերսկսում է գազամատակարարումը ԳՄՕԿ-ի 2.16 կետի համաձայն գազասպառման համակարգում իրականացված փոփոխությունների գործընթացն ավարտելուց, տեխնիկական կանոնակարգերի պահանջներով արձանագրված խախտումները վերացնելուց և այդ մասին բաժանորդի կողմից մատակարարին հայտնելուց (այդ թվում` Պայմանագրում ամրագրված հեռախոսահամարով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում: ԳՄՕԿ-ի 7.3 կետի «ե2» ենթակետում նշված դեպքում մատակարարը վերսկսում է գազամատակարարումը գազասպառման համակարգի շահագործման տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության դեպքում` բաժանորդի կողմից տվյալ հաշվարկային կիսամյակի գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման գումարը վճարելուց և այդ մասին հայտնելուց (այդ թվում` Պայմանագրում ամրագրված հեռախոսահամարով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում: ԳՄՕԿ-ի 7.3 կետի «ե3» ենթակետում նշված դեպքում մատակարարը իր հաշվին վերսկսում է գազամատակարարումը բաժանորդի դիմումը ստանալուց հետո` հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում:

(7.4-րդ կետը լրաց. 12.11.08 թիվ 607-Ն, 18.12.13 թիվ 445-Ն, 15.10.14 թիվ 384-Ն, 14.12.16 թիվ 402-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)

i

7.5. ԳՄՕԿ-ի 7.3 կետի «դ», «ե» ենթակետերում և 7.6 կետի «բ», «բ1» ենթակետերում նշված դեպքերում գազամատակարարումը եռակցման կամ կնքման միջոցով դադարեցնելու և վերսկսելու դեպքում մատակարարի կատարած ծախսերը փոխհատուցում է բնակիչ-բաժանորդը:

(7.5-րդ կետը լրաց. 12.11.08 թիվ 607-Ն, 18.12.13 թիվ 445-Ն, 14.12.16 թիվ 402-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)

7.6 Մատակարարը պարտադիր դադարեցնում է գազամատակարարումը`

ա) առանց Պայմանագրի (ապօրինի) սպառման դեպքում,

բ) բաժանորդի դիմումի համաձայն վերջինիս նախընտրած եղանակով (կնքման կամ եռակցման միջոցով),

բ1) գազասպառման համակարգում բաժանորդի կողմից կատարված այնպիսի ինքնակամ փոփոխությունների դեպքում, որոնք մատակարարի գնահատմամբ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջությանը, կյանքին կամ գույքին,

i

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)

դ) օրենքով սահմանված այլ դեպքերում:

(7.6-րդ կետը լրաց. 12.11.08 թիվ 607-Ն, 18.12.13 թիվ 445-Ն, 14.12.16 թիվ 402-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)

i

7.7. ԳՄՕԿ-ի 7.6 կետի «ա» ենթակետում նշված դեպքում մատակարարը կազմում է խախտման մասին արձանագրություն, անմիջապես դադարեցնում է բնական գազի ապօրինի սպառումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում վնասի փոխհատուցում: ԳՄՕԿ-ի 7.6 կետի «բ» ենթակետում նշված դեպքում գազամատակարարման դադարեցումը կատարվում է բաժանորդի և մատակարարի փոխհամաձայնեցված` խելամիտ ժամկետում: ԳՄՕԿ-ի 7.6 կետի «բ1» ենթակետում նշված դեպքում մատակարարը անմիջապես դադարեցնում է բաժանորդի գազամատակարարումը` դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին:

(7.7-րդ կետը փոփ. 12.11.08 թիվ 607-Ն, 18.12.13 թիվ 445-Ն, 14.12.16 թիվ 402-Ն որոշումներ)

i

7.8. Մատակարարը պարտավոր է բնակիչ-բաժանորդի դիմումի հիման վրա կնքել գազամատակարարման ցանցին միացված, սակայն օգտագործման մեջ չգտնվող գազօգտագործող սարքավորման գազի մուտքային գծի փականները և դրա վերաբերյալ կազմել համապատասխան ակտ: Բաժանորդի դիմումի համաձայն կնքված գազօգտագործող սարքավորումը համարվում է աշխատանքի մեջ չգտնվող: Բնակիչ-բաժանորդն իրավունք չունի առանց մատակարարին տեղյակ պահելու հանել վերջինիս կնիքները:

(7.8-րդ կետը լրաց. 18.12.13 թիվ 445-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ 8
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

(8-րդ գլուխը խմբ. 18.12.13 թիվ 445-Ն որոշում)

 

8.1. Բնակիչ-բաժանորդներին հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակը որոշվում է վերջիններիս Պայմանագրում նշված առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքների տարբերության միջոցով` բերված հաշվարկային ամսվա ժամանակահատվածի: Բնակիչ-բաժանորդներին մատակարարված գազի քանակը «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաներով ճշգրտման ենթակա չէ:

i

8.2. Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է մատակարարը` տվյալ հաշվարկային ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա առաջին երկու աշխատանքային օրվա ընթացքում: Բնակիչ-բաժանորդներն իրավունք ունեն մասնակցել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը:

8.3. Մատակարարը պարտավոր է.

1) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, հանրապետական սփռման առնվանզն մեկ հեռուստաընկերության միջոցով` երկու անգամ, ժամը 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում, հայտարարել նախորդ հաշվարկային ամսում բնակիչ-բաժանորդներին մատակարարված գազի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը տեղադրելու օրվա մասին.

2) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն` նախորդ հաշվարկային ամսում բնակիչ-բաժանորդներին մատակարարված գազի քանակի և արժեքի մասին.

3) նախորդ հաշվարկային ամսում մատակարարված (վերահաշվարկված) գազի դիմաց բնակիչ-բաժանորդներին ներկայացվող հաշվարկային (վճարման)փաստաթղթում ապահովել հետևյալ տեղեկատվության առկայությունը. բաժանորդի անունը, ազգանունը, հասցեն, քարտի համարը, հաշվարկային ամիսը, առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքները, հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակը (արտահայտված խորանարդ մետրերով), սակագինը և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը), նախորդ տարվա նույն ամսում մատակարարված (վերահաշվարկված) գազի քանակը (արտահայտված խորանարդ մետրերով) պարտքի մնացորդը հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը:

4) բնակիչ-բաժանորդի գրավոր դիմումի դեպքում, դիմումը ստանալուն հաջորդող հաշվարկային ամսվանից սկսած` յուրաքանչյուր ամիս սույն կետի 2-րդ ենթակետում սահմանված ժամկետում, վերջինիս նախընտրած եղանակով (փոստով` գրավոր կամ էլեկտրոնային փոստով) ծանուցել նախորդ հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին` սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված ձևաչափով: Ծանուցումը փոստով առաքելու համար վճարում է բնակիչ-բաժանորդը, իսկ ծանուցումն էլեկտրոնային փոստով իրականացվում է անվճար: Փոստային առաքման վճարը ներառվում է հաշվարկային (վճարման) փաստաթղթում առանձին տողով և ավելացվում է ծախսված բնական գազի արժեքին:

i

5) իր վեբ-կայքի միջոցով հնարավորություն ընձեռել բաժանորդին` անվճար, էլեկտրոնային եղանակով ծանոթանալ սույն կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությանը` առնվազն վերջին մեկ տարվա համար:

(8.3-րդ կետը փոփ. 30.07.14 թիվ 314-Ն, 20.05.15 թիվ 132-Ն, 14.12.16 թիվ 402-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)

8.4. Բնակիչ-բաժանորդը նախորդ հաշվարկային ամսում մատակարարված (վերահաշվարկված) գազի արժեքի համար պարտավոր է վճարել Կանոնների 8.3 կետում սահմանված կարգով և ժամկետներում` նախորդ հաշվարկային ամսում բնակիչ-բաժանորդներին մատակարարված գազի քանակի և արժեքի մասին տեղեկատվության հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում:

(8.4-րդ կետը փոփ. 14.12.16 թիվ 402-Ն որոշում)

8.5. ԳՄՕԿ-ի 8.4 կետում սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը` առնվազն 3 օր առաջ հեռուստատեսությամբ կամ բնակիչ-բաժանորդներին հասու այլ ձևերով (հայտարարություն փակցնելով շքամուտքերում, փոստային բաժանմունքներում և այլն) զգուշացնելուց հետո: Զգուշացումը հեռուստատեսությամբ պետք է իրականացվի հանրապետական սփռման առնվանզն մեկ հեռուստաընկերության միջոցով` երկու անգամ, 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում: Մատակարարը բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը դադարեցնելուց անմիջապես առաջ պարտավոր է վերջինիս զգուշացնել:

8.6. Բնակիչ-բաժանորդի կողմից պարտքն ամբողջությամբ մարելուց և այդ մասին մատակարարին հայտնելուց (այդ թվում` հեռախոսով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո մատակարարը պարտավոր է բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը վերսկսել հնարավորին կարճ ժամկետում` սակայն ոչ ուշ, քան 36 ժամը: Գազամատակարարումը վերսկսելուց առաջ մատակարարը կարող է տեղում ստուգել բնակիչ-բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:

i

8.7. Մատակարարը չպետք է դադարեցնի բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս ներկայացրել է մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց: Եթե բնակիչ-բաժանորդը պարտքը չի մարում ըստ ժամանակացույցի, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել նրա գազամատակարարումը` ԳՄՕԿ-ի 8.5 կետով սահմանված կարգով նախազգուշացնելուց հետո:

8.8 Հաշվարկային (վճարման) փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում սխալը հայտնաբերած կողմը փաստի մասին գրավոր ծանուցում է մյուս կողմին: Ծանուցումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում կողմն անհամաձայնության դեպքում մյուս կողմին գրավոր ներկայացնում է իր պարզաբանումները` համապատասխան հիմնավորումներով: Սխալի փաստը հաստատվելու դեպքում մատակարարը սխալ հաշվարկված բնական գազի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում է) հաջորդ հաշվարկային ամսում բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Հաշվարկային (վճարման) փաստաթղթի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս վճարել է մատակարարված բնական գազի` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի իր կողմից սպառված բնական գազի վիճարկվող մասի արժեքը` հիմնավորումները գրավոր ներկայացնելով մատակարարին:

(8.8-րդ կետը փոփ. 15.10.14 թիվ 384-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)

8.9. Մատակարարն իրավունք չունի գազի մատակարարման համար բնակիչ-բաժանորդից պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել վճարման այլ երաշխիքներ:

i

8.10. ԳՄՕԿ-ի 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 8.8 և 8.9 կետերը հավասարապես տարածվում են մատակարարի և բնակիչ-բաժանորդի` ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման հետ կապված վճարման հարաբերությունների վրա:

(8-րդ գլուխը փոփ. 07.09.11 թիվ 411-Ն որոշում)

 

i

ԲԱԺԻՆ IV
ՆՈՐ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻԱՑՈՒՄԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ

(վերնագիրը խմբ. 20.09.16 թիվ 265-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 9
ՆՈՐ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(9-րդ գլուխը խմբ. 20.09.16 թիվ 265-Ն որոշում)

 

9.1 Գազիֆիկացված բնակավայրերում դիմող անձի նոր գազասպառման համակարգի (բացառությամբ ավտոգազալիցքավորման ճնշակայանների և 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների գազասպառման համակարգերի) միացումը գազամատակարարման ցանցին իրականացնում է մատակարարը, իսկ միացման աշխատանքների իրականացման արդյունքում ստեղծված հիմնական միջոցները (գույքը) հանդիսանում են վերջինիս սեփականությունը:

9.2 Չգազիֆիկացված բնակավայրերում գտնվող գազասպառման համակարգերը, կամ համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս գտնվող գազասպառման համակարգերը կամ ավտոգազալիցքավորման ճնշակայանների և 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների գազասպառման համակարգերը միացվում են գազամատակարարման ցանցին մատակարարի կողմից դիմող անձին տրված տեխնիկական պայմանների հիման վրա սույն կանոնների 10.1 գլխում նշված ընթացակարգով, իսկ միացման աշխատանքների իրականացման արդյունքում ստեղծված հիմնական միջոցները (գույքը) հանդիսանում են դիմող անձի սեփականությունը:

9.3 Առանձին բնակավայրերի գազիֆիկացման գործընթացն իրականացվում է բնակավայրի` սահմանված կարգով մշակված ու հաստատված կառուցապատման գլխավոր հատակագծի հեռանկարային զարգացման պայմաններին համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնի դիմումի համաձայն` մատակարարի կողմից տրված տեխնիկական պայմանների հիման վրա` սույն կանոնների 10.2 գլխում նշված ընթացակարգով:

9.4 Գազիֆիկացված բնակավայրերում գտնվող դիմող անձի նոր գազասպառման համակարգը (բացառությամբ ավտոգազալիցքավորման ճնշակայանների և 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների գազասպառման համակարգի) գազամատակարարման ցանցին միացնելու համար դիմող անձը սույն կանոնների 11-րդ գլխով սահմանված կարգով վճարում է մատակարարին միացման համար անհրաժեշտ աշխատանքներին համարժեք վճար (այսուհետ` Վճար), որը ձևակերպվում է որպես հետագայում սպառվելիք բնական գազի դիմաց կանխավճար և մարվում է սպառած բնական գազի արժեքից այն նվազեցնելու միջոցով` սույն որոշման 11-րդ գլխով սահմանված կարգով: Եթե մատակարարը, ելնելով գազամատակարարման ցանցի հետագա հեռանկարային զարգացման անհրաժեշտությունից, նախատեսում է կառուցել դիմող անձի նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման համար անհրաժեշտ հարաչափերը գերազանցող գազամատակարարման ցանց, ապա այդ մասով մատակարարի կողմից կատարվելիք ծախսերը Վճարի հաշվարկում չեն ներառվում: Գազիֆիկացված բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարանների և կազմակերպությունների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացման դեպքում Վճար չի գանձվում:

 

ԳԼՈՒԽ 10
ՆՈՐ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

(10-րդ գլուխը խմբ. 20.09.16 թիվ 265-Ն որոշում)

 

10.1 Նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացվում է դիմող անձի դիմումի հիման վրա:

10.2 Նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման դիմումը պետք է պարունակի`

1) ֆիզիկական անձանց դեպքում` դիմող անձի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի տվյալները (անունը, ազգանունը, փաստաթղթի անվանումը, սերիան և համարը), գազասպառման համակարգի տեղակայման վայրը, դիմող անձի բնակության հասցեն (ծանուցման հասցեն), հեռախոսահամարը, դիմումով ներկայացվող պահանջը, դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի ներկայացման ամսաթիվը, դիմող անձի ստորագրությունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` նաև հարկ վճարողի հաշվառման համարը.

i

2) իրավաբանական անձի դեպքում` դիմող անձի անվանումը, գտնվելու վայրը (ծանուցման հասցեն), իրավաբանական անձի ներկայացուցչի անունը, ազգանունը, գազասպառման համակարգի տեղակայման վայրը, հեռախոսահամարը, հարկ վճարողի հաշվառման համարը, դիմումով ներկայացվող պահանջը, դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի ներկայացման ամսաթիվը, դիմող անձի ներկայացուցչի ստորագրությունը:

10.3 Սույն կանոնների 10.1 կետում նշված դիմումի հետ պետք է ներկայացվի`

1) ֆիզիկական անձի դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` նաև անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը.

2) գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հաստատող (հավաստող) փաստաթղթեր, այդ թվում` իրավունքի պետական գրանցման վկայական կամ պետական կառավարման, կամ տեղական ինքնակառավարման մարմինների անհատական ակտեր կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր.

3) շինության էսքիզը կամ տարածքի հատակագիծը.

4) գազասարքավորումների վերաբերյալ տեղեկատվություն.

5) լիազորագիր, եթե դիմումը ներկայացվում է դիմող անձի կողմից լիազորված անձի միջոցով.

6) դիմող անձի, բացառությամբ գազիֆիկացված բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարանների և կազմակերպությունների նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար գազամատակարարման ցանցի ընդլայնման աշխատանքների իրականացման անհրաժեշտության դեպքում` Վճարի խոշորացված նախահաշիվ կազմելու համար 10000 դրամի (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) չափով վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը.

7) չգազիֆիկացված բնակավայրերում գտնվող գազասպառման համակարգերը կամ համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս գտնվող գազասպառման համակարգերը, կամ ավտոգազալիցքավորման ճնշակայանների և 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու դեպքում` տեխնիկական պայմաններ տրամադրելու համար 15000 դրամի (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) չափով վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը.

8) բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների դեպքում` գազասպառման համակարգերի տեխնիկական պայմանների և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար 6000 դրամի չափով վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը.

9) այլ սպառողի սեփականությունը հանդիսացող գազատարին միանալու դեպքում` սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը:

(10.3-րդ կետը փոփ. 06.11.17 թիվ 474-Ն որոշում)

10.4 Մատակարարն իրավունք չունի դիմող անձից պահանջել ներկայացնելու տեղեկատվություն և փաստաթղթեր կամ նրան ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն սույն կանոններով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով, միացման կամ մատակարարման պայմանագրերով:

10.5 Մատակարարը, սույն կանոնների 10.1 կետում նշված դիմումն ստանալուց հետո, սույն կանոնների 10.6 կետում սահմանված ժամկետներում`

1) մշակում է տեխնիկական պայմանները` ըստ գազասպառման համակարգի առավելագույն սպառման ծավալների` ելնելով գազամատակարարման ցանցի թողունակության, գազամատակարարման հուսալիության, այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը չխախտելու և դիմող անձի նոր գազասպառման համակարգի միացման համար անհրաժեշտ` գազամատակարարման ցանցի ընդլայնման աշխատանքները նվազագույն ծախսումներով իրականացնելու պայմաններից: Տեխնիկական պայմանները համաձայնեցվում են դիմող անձի հետ: Առևտրային հաշվառքի սարքի (հանգույցի) տեղակայման վայրն ընտրվում է սույն կանոնների 4.1 կետին համապատասխան: Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման վայրի կամ տեխնիկական պայմանների ապահովման համար հողատարածքի գնման, վարձակալության կամ հողատարածքից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում համապատասխան ծախսերը կատարում է դիմող անձը` առանց փոխհատուցման պահանջի: Այն դեպքում, երբ որպես առևտրային հաշվառքի սարքի (հանգույցի) տեղակայման վայր ընտրվել է դիմող անձի տիրապետման ներքո գտնվող տարածքը, դիմող անձը պարտավոր է ապահովել մատակարարի ներկայացուցչի անխոչընդոտ մուտքը նշված տարածք.

2) դիմող անձին է ներկայացնում միացման պայմանագիր կնքելու առաջարկություն` վերջինիս ուղարկելով իր ստորագրությամբ միացման պայմանագիրը` երկու օրինակից` համաձայն N 1 հավելվածի:

10.6 Սույն կանոնների 10.1 կետում նշված դիմումն ստանալու օրվանից մինչև միացման պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել`

1) 15 աշխատանքային օրը, եթե դիմող անձը բնակիչ կամ կենցաղային սպառում ունեցող կազմակերպություն է,

2) 20 աշխատանքային օրը, եթե դիմող անձը ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպություն է,

3) 30 աշխատանքային օրը, եթե դիմող անձը նոր կառուցվող շենքի կամ թաղամասի կառուցապատող է:

10.7 Դիմող անձը մատակարարի կողմից ստորագրված միացման պայմանագիրն ստանալուց հետո վճարում է պայմանագրում ամրագրված Վճարի 80%-ը և իր կողմից ստորագրված պայմանագրի մեկ օրինակն ու վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը ներկայացնում է մատակարարին: Դիմող անձի կողմից միացման պայմանագիրն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դրա ստորագրված օրինակն ու Վճարի 80%-ի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը մատակարարին չներկայացնելու դեպքում պայմանագրի կնքման առաջարկությունը համարվում է անվավեր:

10.8 Մատակարարը կարող է մերժել սույն կանոնների 10.1 կետում նշված դիմումը, եթե`

1) դիմումը կամ դրան կցված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կանոնների 10.2 և 10.3 կետերի պահանջներին,

i

2) դիմող անձի նոր գազասպառման համակարգի միացումը գազամատակարարման ցանցին հակասում է Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերին, շինարարական նորմերին ու կանոններին, խախտում է այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

10.9 Սույն կանոնների 10.1 կետում նշված դիմումի մերժման դեպքում մատակարարն այդ մասին 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմող անձին` նշելով մերժման պատճառները և հիմնավորումները:

10.10 Նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման պայմանագիրը և Վճարի 80%-ի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը սույն կանոնների 10.7 կետի համաձայն մատակարարին ներկայացման օրվանից մինչև դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել`

1) 30 աշխատանքային օրը, եթե դիմող անձը բնակիչ կամ կենցաղային սպառում ունեցող կազմակերպություն է,

2) 90 աշխատանքային օրը, եթե դիմող անձը ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպություն է,

3) 120 աշխատանքային օրը, եթե դիմող անձը նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ թաղամասի կառուցապատող է: Մատակարարի և դիմող անձի փոխադարձ համաձայնությամբ միացման պայմանագրում կարող է սահմանվել դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու այլ ժամկետ:

(10.10-րդ կետը փոփ. 06.11.17 թիվ 474-Ն որոշում)

10.11 Սույն կանոնների 10.10 կետում սահմանված ժամկետներում մատակարարը.

1) իրականացնում է նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման համար անհրաժեշտ աշխատանքները,

2) դիմող անձին է ներկայացնում Պայմանագիր կնքելու առաջարկություն:

10.12 Դիմող անձը, մատակարարից Պայմանագիր կնքելու առաջարկությունն ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին է ներկայացնում.

i

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման վկայականի պատճենը,

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` լիազորված մարմնի կողմից տրված գազասպառման համակարգի գործարկման եզրակացության պատճենը:

10.13 Դիմող անձի կողմից սույն կանոնների 10.12 կետում նշված փաստաթղթերը չներկայացնելու կամ դիմող անձի նոր գազասպառման համակարգի կառուցումը ավարտված չլինելու դեպքում մատակարարը Պայմանագիր չի կնքում և չի սկսում դիմող անձի գազամատակարարումը:

(10.13-րդ կետը փոփ. 06.11.17 թիվ 474-Ն որոշում)

10.14 Մատակարարը դիմող անձից սույն կանոնների 10.12 կետում նշված փաստաթղթերն ստանալուց և նրա հետ փաստացի ճշգրտված Վճարի վերջնահաշվարկը կատարելուց հետո, տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող գազասպառման համակարգի առկայության դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ներմիացման աշխատանքները, վերջինիս հետ կնքում Պայմանագիր և սկսում գազամատակարարումը:

10.15 Հանձնաժողովը, բաժանորդի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, ինչպես նաև, ելնելով նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման համար անհրաժեշտ աշխատանքների ծավալներից, մատակարարի կամ դիմող անձի դիմումի հիման վրա առանձին դեպքերում կարող է ընդունել նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման անհատական որոշումներ:

i

10.16 Սույն գլխում նշված բոլոր ծանուցումները, առաջարկություններն ու համաձայնեցումները մատակարարն իրականացնում է գրավոր: Դրանք դիմող անձին կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմին ներկայացնելու ծախսերը կրում է մատակարարը:

 

ԳԼՈՒԽ 10.1
ՉԳԱԶԻՖԻԿԱՑՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ, ԿԱՄ ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ 100 ԽՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԺԱՄԱՅԻՆ ՍՊԱՌՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

(10.1-ին գլուխը լրաց. 20.09.16 թիվ 265-Ն որոշում)

 

10.1.1 Չգազիֆիկացված բնակավայրերում գտնվող գազասպառման համակարգերը կամ համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս գտնվող գազասպառման համակարգերը, կամ ավտոգազալիցքավորման ճնշակայանների և 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու համար դիմող անձը մատակարարին է ներկայացնում սույն կանոնների 10.2 և 10.3 կետերի պահանջներին համապատասխանող դիմում և փաստաթղթեր` դիմումի մեջ կատարելով համապատասխան նշում տեխնիկական պայմաններ տրամադրելու վերաբերյալ:

10.1.2 Մատակարարը դիմող անձի` սույն կանոնների 10.1 կետում նշված դիմումն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում մշակում և դիմող անձին է ներկայացնում վերջինիս նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման տեխնիկական պայմանները:

10.1.3 Տեխնիկական պայմանների գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի, եթե դրանցում այլ ժամկետ նախատեսված չէ:

10.1.4 Գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են դիմող անձի միջոցների հաշվին` համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից: Գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման աշխատանքները կատարվում են մատակարարի հետ համաձայնեցված նախագծով` տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի ու կանոնների պահանջներին համապատասխան: Դիմող անձի պատվերով կառուցված գազատարի և գազամատակարարման ցանցի ներմիացման աշխատանքները պետք է կատարվեն մատակարարի վերահսկողությամբ և մասնակցությամբ:

10.1.5 Գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար անհրաժեշտ գազամատակարարման ցանցի ընդլայնման աշխատանքները սույն կանոններով սահմանված կարգով իրականացնելուց հետո, Պայմանագիր կնքելու նպատակով, դիմող անձը մատակարարին է ներկայացնում`

1) շինարարությամբ ավարտված գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթղթերի, այդ թվում` իրավունքի պետական գրանցման վկայականի կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անհատական ակտերի, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պատճենները,

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման վկայականի պատճենը,

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` լիազորված մարմնի կողմից տրված գազասպառման համակարգի գործարկման եզրակացության պատճենը:

10.1.6 Մատակարարը` դիմող անձից սույն կանոնների 10.1.5 կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո, տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող գազասպառման համակարգի առկայության դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ներմիացման աշխատանքները և դիմող անձի հետ կնքում Պայմանագիր:

 

ԳԼՈՒԽ 10.2
ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳԱԶԻՖԻԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

(10.2-րդ գլուխը լրաց. 20.09.16 թիվ 265-Ն որոշում)

 

10.2.1 Առանձին բնակավայրերի գազիֆիկացման նպատակով գազամատակարարման ցանցի նախագծման, կառուցման, փորձարկման և շահագործման համար անհրաժեշտ այլ աշխատանքներն իրականացվում են դիմող անձի միջոցների հաշվին` համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից: Գազամատակարարման ցանցի նախագծման, կառուցման, փորձարկման և շահագործման համար անհրաժեշտ այլ աշխատանքները կատարվում են մատակարարի հետ համաձայնեցված կարգով: Դիմող անձի պատվերով կառուցված գազատարի և գազամատակարարման ցանցի ներմիացման աշխատանքները պետք է կատարվեն մատակարարի վերահսկողությամբ և մասնակցությամբ:

10.2.2 Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան գազիֆիկացվող բնակավայրի կառուցված գազամատակարարման ցանցը հանդիսանում է դիմող անձի սեփականությունը:

10.2.3 Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան բնակավայրի գազիֆիկացման նպատակով կառուցված գազամատակարարման ցանցի սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքները կատարվում են մատակարարի կողմից գազամատակարարման ցանցի սեփականատիրոջ հետ կնքված պայմանագրի հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 10.3
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

(10.3-րդ գլուխը լրաց. 20.09.16 թիվ 265-Ն որոշում)

 

10.3.1 Բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների նոր գազասպառման համակարգերի նախագծման, կառուցման և կարգաբերման աշխատանքներն իրականացնում է մատակարարը` Հանձնաժողովի հետ համաձայնեցված մեթոդիկայով որոշված գնով: Աշխատանքների արդյունքը մատակարարը հանձնում է դիմող անձին, իսկ դիմող անձը վճարում է այդ աշխատանքների արժեքը:

10.3.2 Բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների նոր գազասպառման համակարգերը նախագծվում, կառուցվում և կարգաբերվում են դիմող անձի դիմումի հիման վրա:

10.3.3 Մատակարարը, դիմումն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմող անձին է ներկայացնում բնակչի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության գազասպառման համակարգի նախագծման, կառուցման և կարգաբերման պայմանագիր կնքելու առաջարկություն` վերջինիս ուղարկելով իր կողմից ստորագրված պայմանագիրը` երկու օրինակից` համաձայն N 2 հավելվածի:

10.3.4 Դիմող անձը մատակարարի կողմից ստորագրված` սույն կանոնների 10.3.3 կետում նշված պայմանագիրն ստանալուց հետո վճարում է գազասպառման համակարգի նախագծման, կառուցման և կարգաբերման վճարը և իր կողմից ստորագրված` սույն կանոնների 10.3.3 կետում նշված պայմանագրի մեկ օրինակն ու վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը ներկայացնում է մատակարարին: Դիմող անձի կողմից պայմանագիրը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դրա ստորագրված օրինակը ու գազասպառման համակարգի կառուցման և կարգաբերման համար կատարված վճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը մատակարարին չներկայացնելու դեպքում պայմանագրի կնքման առաջարկը համարվում է անվավեր:

i

10.3.5 Դիմող անձի գազասպառման համակարգի նախագծման, կառուցման և կարգաբերման աշխատանքների արժեքը չի հանդիսանում 9.4 կետում նշված Վճարի մաս:

 

i

ԳԼՈՒԽ 11
ՆՈՐ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ՎՃԱՐԸ

(11-րդ գլուխը խմբ. 20.09.16 թիվ 265-Ն որոշում)

 

11.1 Վճարի մեծությունն ընդունվում է հավասար դիմող անձի նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման աշխատանքների, ներառյալ դրա տեխնիկական պայմանների մշակման, խոշորացված նախահաշվի կազմման, նախագծման, կառուցման և կարգաբերման, ինչպես նաև սույն կանոնների 4.2 կետով նախատեսված դեպքերում առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղակայման նպատակով մատակարարի կողմից դիմող անձի հետ համաձայնեցված աշխատանքների խոշորացված նախահաշվի արժեքին և ճշգրտվում է միացման պայմանագրով սահմանված կարգով: Վճարը չի ներառում գազասպառման համակարգի նախագծման, կառուցման և կարգաբերման ծախսերը:

(11.1-ին կետը փոփ. 06.11.17 թիվ 474-Ն որոշում)

i

11.2 Պայմանագիր կնքելու պահից մատակարարը դիմող անձից գանձած Վճարը ձևակերպում է որպես տվյալ միացման կետում սպառվելիք բնական գազի արժեքի դիմաց կանխավճար: Նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման դեպքում Վճարի գումարը հավասարաչափ բաշխվում է միացման կետերի միջև և ձևակերպվում է յուրաքանչյուր միացման կետի համար Պայմանագիր կնքած անձի հաշվին` որպես բնական գազի արժեքի դիմաց կանխավճար:

11.3 Մատակարարը պարտավոր է իր պաշտոնական կայքում և բաժանորդների սպասարկման կետերում հրապարակել սույն կարգի 11.1 կետում նշված աշխատանքների` գազամատակարարման ցանցի ընդլայնմանն ուղղված բոլոր նախահաշիվները և գազասպառման համակարգի կառուցման օրինակելի նախահաշիվները:

(11.3-րդ կետը փոփ. 14.12.16 թիվ 402-Ն որոշում)

11.4 Վճարը պայմանագրի կնքման օրվանից հետո, մինչև նրա ամբողջական մարումը, յուրաքանչյուր ամիս նվազեցվում է բացառապես տվյալ սպառման կետում բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից` հետևյալ բանաձևով`

 

ՆՏi

ՆԳ = ԳԱ x -----,

100

 

որտեղ`

ՆԳ-ն նվազեցվող գումարն է,

ԳԱ-ն բաժանորդի կողմից տվյալ ամսում սպառած բնական գազի արժեքն է` հաշվարկված գործող սակագներով (առանց ավելացված արժեքի հարկի),

ՆՏi -ն i-րդ սպառողական խմբի համար մատակարարված բնական գազի արժեքից նվազեցվող գումարի տոկոսային մեծությունն է:

Բաժանորդին վերադարձվող գումարը կիրառվում է միայն ՆԳ մեծության դրական արժեքի դեպքում:

11.5 Սույն կանոնների 11.4 կետում նշված ՆՏi մեծությունը, ըստ սպառողների խմբերի, հրապարակվում է Ընկերության պաշտոնական կայքում և բաժանորդների սպասարկման կետերում, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Սi x Ki - Գ x Փ

ՆՏi = --------------- x 100,

Սi x Ki

 

որտեղ`

Սi-ն` i-րդ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված սակագինն է կամ սակագնի հաշվարկման բանաձևը` առանց ավելացված արժեքի հարկի,

Ki-ն` i-րդ սպառողական խմբի համար գազի համակարգի կորուստները, սեփական կարիքները, ինչպես նաև մեկ բաժանորդի ավելացման հետ կապված մատակարարի կողմից կատարվող լրացուցիչ ծախսերը հաշվի առնող գործակիցն է, որի մեծությունը ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար սահմանվում է 0.72, իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար` 0.93,

Գ-ն` մատակարարի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանին ձեռք բերվող հազար խորանարդ մետր բնական գազի գնման գինն է` արտարժույթով,

Փ-ն` հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մատակարարի կողմից գազի գնման տարադրամի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է:

11.6 Վճարի արդյունքում ձևավորված կանխավճարն այլ եղանակով վերադարձման կամ փոխհատուցման ենթակա չէ, այդ թվում` նույն բաժանորդի այլ միացման կետում մատակարարված բնական գազի արժեքից նվազեցման միջոցով:

i

11.7 Բազմաբնակարան շենքերի կամ առանձին թաղամասերի կառուցապատողների կողմից բնակարանները կամ բնակելի տներն այլ անձանց օտարելու դեպքում կառուցապատողների վճարած Վճարի գումարը ձևակերպվում է բնակարանը կամ բնակելի տունը կառուցապատողից ձեռք բերած անձի հաշվին, եթե վերջինս օրենքով սահմանված կարգով կնքել է կառուցապատողի հետ Վճարի համապատասխան մասի նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագիր և սահմանված կարգով ծանուցել է դրա մասին մատակարարին` ներկայացնելով այդ պայմանագրի մեկ օրինակը:

 

ԳԼՈՒԽ 12
ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏՎՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

 

i

12.1. Ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում, առաջադրանք տվող իրավասու մարմինը գազիֆիկացման տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով դիմում է մատակարարին` ներկայացնելով կառուցապատվող հողամասի հատակագիծն ու նախագծվող օբյեկտի չափորոշիչները (գործառնական նշանակությունը, հարկայնությունը, անհրաժեշտ գազասպառման ռեժիմը):

i

12.2 Ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնի դիմումն ստանալուց հետո մատակարարը մշակում և ներկայացնում է գազիֆիկացման տեխնիկական պայմանները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար 5 աշխատանքային օրվա ընթացքում, III ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար` 10 աշխատանքային օրվա ընթացքում, IV և V ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար` 15 աշխատանքային օրվա ընթացքում:

(12.2-րդ կետը փոփ. 04.05.11 թիվ 217-Ն որոշում)

i

12.3. Միացման պայմանագիր կնքելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանքը ստացած կառուցապատողը մատակարարի կողմից սահմանված ձևով դիմումի հետ մեկտեղ մատակարարին ներկայացնում է ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ ստացված գազիֆիկացման տեխնիկական պայմանները: Կառուցվող գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացվում է ԳՄՕԿ-ի 9-րդ գլխով սահմանված կարգով:

(12.3-րդ կետը փոփ. 06.11.17 թիվ 474-Ն որոշում)

(12-րդ գլուխը լրաց. 03.06.09 թիվ 257-Ն որոշում)

 

i

ԳԼՈՒԽ 12.1
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

(12.1-ին գլուխը լրաց. 14.11.12 թիվ 451-Ն որոշում)

 

12.1.1 Բաժանորդը մատակարարին կարող է դիմում (բողոք, հարցադրում) ներկայացնել գրավոր, բանավոր (այդ թվում` հեռախոսազանգի միջոցով) և էլեկտրոնային փոստի միջոցով, եթե սույն կանոններով առանձին դեպքերի համար այլ բան սահմանված չէ: Մատակարարը պարտավոր է ապահովել շուրջօրյա հեռախոսակապ բաժանորդների արագ արձագանքման խնդիրների լուծման, ինչպես նաև ըստ հարցադրման բնույթի ուղղորդող տեղեկատվություն տրամադրելու համար:

i

(12.1.1-ին կետը 14.12.16 թիվ 402-Ն որոշում)

12.1.2 Բաժանորդի բանավոր դիմումին մատակարարի կողմից տրվում է բանավոր պատասխան, գրավոր դիմումին` գրավոր պատասխան, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին` էլեկտրոնային փոստի միջոցով:

12.1.3 Մատակարարը բաժանորդի դիմումին պարտավոր է պատասխանել այն ստանալու պահից 10 օրվա ընթացքում, եթե սույն կանոններով առանձին դեպքերի համար այլ ժամկետ սահմանված չէ:

(12.1.3-րդ կետը 14.12.16 թիվ 402-Ն որոշում)

i

12.1.4 Մատակարարը պարտավոր է սպառիչ պատասխան տալ բաժանորդի դիմումին` հանգամանորեն ներկայացնելով բաժանորդի դիմումի առնչությամբ գործող իրավական դաշտը, նրա իրավունքներն ու պարտականությունները և այն բոլոր հանգամանքները, որոնք անհրաժեշտ կլինեն բաժանորդին ամբողջական պատկերացում կազմելու ներկայացված դիմումի վերաբերյալ:

(12.1-ին գլուխը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 12.2
ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

(12.2-րդ գլուխը լրաց. 14.11.12 թիվ 451-Ն որոշում)

 

12.2.1 Մատակարարը պարտավոր է սպառողին վճարել տույժ` ծախսված բնական գազի միջին ամսական արժեքի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամը, այն դեպքերում, երբ խախտել է`

ա) սպառողի գազամատակարարման ընդհատումների վերաբերյալ սույն կանոնների 2.8-րդ կետով սահմանված պահանջները,

բ) սպառողի պահանջով գազամատակարարման դադարեցման և վերականգնման սույն կանոնների 3.11-րդ կետով սահմանված ժամկետները,

գ) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի արտահերթ ստուգաչափման սույն կանոնների 4.7-րդ կետով սահմանված ժամկետները,

դ) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի արտահերթ ստուգաչափման սույն կանոնների 4.8-րդ կետով սահմանված կարգը,

ե) բնական գազի վերահաշվարկի վերաբերյալ սույն կանոնների 4.10-րդ կետով սահմանված ժամկետները,

i

զ) սպառողի գազամատակարարումը դադարեցնելուց հետո այն վերականգնելու սույն կանոնների 6.6-րդ և 8.6-րդ կետերով սահմանված ժամկետները,

է) սպառողի բողոքին պատասխանելու սույն կանոնների 12.1.3-րդ կետով սահմանված ժամկետը:

i

12.2.2 Բաժանորդի կողմից ծախսված բնական գազի միջին ամսական արժեքն ընդունվում է տվյալ տարում սպառողի ծախսած բնական գազի արժեքի և տվյալ տարում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին հավասար:

(12.2.2-րդ կետը փոփ. 16.09.15 թիվ 324-Ն որոշում)

12.2.3 Հաշվարկված տույժը մատակարարը հաշվի է առնում բաժանորդին ընթացիկ ամսում ծախսած բնական գազի համար ներկայացվելիք հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Հաշվարկված տույժը վճարման հաշվում նշվում է առանձին տողով և նվազեցվում է ծախսված բնական գազի արժեքից:

i

(12.2.3-րդ կետը փոփ. 16.09.15 թիվ 324-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)

12.2.4 Մատակարարը սույն կանոնների 12.2.1-րդ կետում նշված խախտումների համար տույժի չի ենթարկվում, եթե դա ֆորս մաժորի հետևանք է:

 

ԳԼՈՒԽ 13
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(13-րդ գլուխը լրաց. 07.09.11 թիվ 411-Ն որոշում)

 

13.1. Սույն կանոնների 4.6 կետի գ) ենթակետը կիրառվում է.

ա) 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև G6 (ներառյալ) տիպի բնական գազի մեկ առևտրային հաշվառքի սարք ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքի փոխարինման կամ ստուգաչափման նպատակով դրանց ապահավաքակցման դեպքերում,

բ) 2012 թվականի հուլիսի 1-ից սույն կետի ա) և գ) ենթակետերում չնշված տիպերի բնական գազի առևտրային հաշվառքի սարք ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքի փոխարինման կամ ստուգաչափման նպատակով դրանց ապահավաքակցման դեպքերում,

i

գ) 2013 թվականի հունվարի 1-ից RG տիպի բնական գազի առևտրային հաշվառքի սարք ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքի փոխարինման կամ ստուգաչափման նպատակով դրանց ապահավաքակցման դեպքերում:

 

Հավելված

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2005 թվականի հուլիսի 8-ի

N 95-Ն որոշմամբ հաստատված

բնական գազի մատակարարման

և օգտագործման կանոնների

 

ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N____

(հավելվածն ուժը կորցրել է 20.10.16 թիվ 265-Ն որոշում)

 

-----------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում@Չլ

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
08.07.2005
N 95-Ն
Որոշում