Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ԱՐԴՇԻՆԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ «ԱՐԴՇԻՆԲԱՆ ...

 

 

040.0353.260897

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«26» ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 1997 թ. թիվ 353

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ «ՆԱԻՐԻՏ» ՓԲԸ-Ի ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Արդշինբանկ» ԲԲԸ-ի վարձակալած պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի գնման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացող պարտավորությունների և «Արդշինբանկ» ԲԲԸ-ի նկատմամբ «Նաիրիտ» ՓԲԸ-ի պարտավորությունների կարգավորման նպատակով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 19-ի «Հայարդշինբաժնետերբանկին վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները և այլ գույքը վաճառելու մասին» թիվ 256 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` առաջարկել «Արդշինբանկ» ԲԲԸ-ին և «Նաիրիտ» ՓԲԸ-ին «Արդշինբանկ» ԲԲԸ-ի նկատմամբ «Նաիրիտ» ՓԲԸ-ի պարտքը վարկի հիմնական գումարի` սույն որոշման 2-րդ կետում նշված մասի չափով համարել մարված և միաժամանակ «Արդշինբանկ» ԲԲԸ-ի վարձակալած պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի գնման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացող «Արդշինբանկ» ԲԲԸ-ի պարտավորությունները սահմանված կարգով փոխանցել «Նաիրիտ» ԲԲԸ-ին:

2. Նշված պարտավորությունների փոխանցումը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, «Արդշինբանկ» ԲԲԸ-ի և «Նաիրիտ» ՓԲԸ-ի միջև կնքվող եռակողմ պայմանագրի հիման վրա «Արդշինբանկ» ԲԲԸ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և «Նաիրիտ» ՓԲԸ - «Արդշինբանկ» ԲԲԸ, վարկի հիմնական գումարի մասով` պարտավորություններից նվազագույնի չափով` սույն որոշման ընդունումից հետո 15-օրյա ժամկետում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.08.1997
N 353
Որոշում