050.0212.310797
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
31 հուլիսի 1997 թվականի թիվ 212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՆՈՐ ՊԼԱՆԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
/1-ին մաս/
Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին անցումը նախապատրաստելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության կարգավորման և վերլուծությունների ու հաշվապահական հաշվառման վարչությունների կողմից ներկայացված հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների ուղղությամբ 1997 թվականի ընթացքում իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցը (կցվում է):
2. Հավանություն տալ «Հաշվապահական հաշվառման հաշիվների պլանին և մեկնաբանություններին» (կցվում են):
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կարգավորման և վերլուծությունների վարչությանը` երեք օրվա ընթացքում բանկերին տրամադրել «Հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» և մեկ շաբաթվա ընթացքում բանկերի ներկայացուցիչների և Հայաստանի բանկերի ասոցիացիայի մասնակցությամբ անցկացնել սեմինար-խորհրդակցություն նոր հաշվային պլանի ներդրման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը սույն թվականի երրորդ և չորրորդ եռամսյակների ընթացքում գործող հաշվային պլանով հաշվապահական հաշվառումը իրականացնելուն զուգահեռ` հաշվառումը վարում են նաև նոր հաշվային պլանի համաձայն: Դրանցով կազմված հաշվեկշիռները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի են ներկայացվում ամսական կտրվածքով սկսած սույն թվականի սեպտեմբեր ամսից` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 18-ը:
5. Առաջարկել բանկերին մինչև սույն թվականի օգոստոսի 15-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցնել բանկերում նոր հաշվային պլանի ներդրման կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների ցանկը և ժամկետները:
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման գլխավոր և իրավաբանական վարչություններին` աջակցել սույն որոշմանը կից միջոցառումների իրականացմանը:
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ ԱՆՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
.________________________________________________________________________.
| | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ | ԿԱՏԱՐՄԱՆ |ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ |
| | ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ | ԺԱՄԿԵՏԸ |ԿԱՏԱՐՈՂԸ ԿԱՄ |
| | | |ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ |
|_____|_______________________________|_______________|__________________|
| 1. | Բանկերին տրամադրել | մինչև ս/թ |կարգավորման և |
| | «Հաշվապահական հաշվառման | հուլիսի 28-ը |վերլուծությունների|
| | հաշիվների պլանը և նրա | |վարչություն |
| | մեկնաբանությունները» | | |
|_____|_______________________________|_______________|__________________|
| 2. | Բանկերի ներկայացուցիչների | մինչև ս/թ |կարգավորման և |
| | և ՀՀ բանկերի ասոցիացիայի | օգոստոսի 1-ը |վերլուծությունների|
| | մասնակցությամբ կազմակերպել | |վարչություն |
| | սեմինար-խորհրդակցություններ` | | |
| | նոր հաշվային պլանի ներդրման | | |
| | ուղղությամբ իրականացվելիք | | |
| | միջոցառումների վերաբերյալ | | |
|_____|_______________________________|_______________|__________________|
| 3. | Բանկերին` հատկացնել և ՀՀ | 10 օր |բանկի վարչության |
| | ԿԲ ներկայացնել այն | |նախագահ |
| | աշխատակիցների ցանկը, որոնք | | |
| | անմիջականորեն պետք է | | |
| | ներգրավված լինեն միջազգային | | |
| | հաշվապահական հաշվառման | | |
| | ստանդարտների ներդրմանը | | |
| | նպատակաուղղված ուսուցողական | | |
| | ծրագրի գործընթացին | | |
|_____|_______________________________|_______________|__________________|
| 4. | Բանկերի ներկայացուցիչների և | պարբերաբար, |կարգավորման և |
| | ՀՀ բանկերի ասոցիացիայի | ամիսը մեկ |վերլուծությունների|
| | մասնակցությամբ կազմակերպել | անգամ |վարչություն |
| | սեմինար-խորհրդակցություններ` | | |
| | նոր հաշվային պլանի ներդրման | | |
| | ուղղությամբ իրականացվելիք | | |
| | միջոցառումների վերաբերյալ | | |
|_____|_______________________________|_______________|__________________|
| 5. | Բանկերին` ՀՀ կենտրոնական | մինչև ս/թ |բանկի վարչության |
| | բանկի հետ համաձայնեցնել | օգոստոսի 15-ը |նախագահ |
| | բանկերում նոր հաշվային | |(գործադիր տնօրեն) |
| | պլանի ներդրման կապակցությամբ | | |
| | անցկացվելիք միջոցառումների | | |
| | ցանկը (ներառելով նաև իրենց | | |
| | մասնաճյուղերը) և ժամկետները: | | |
|_____|_______________________________|_______________|__________________|
| 6. | Հաշվի առնելով բանկերի կողմից | մինչև |կարգավորման և |
| | արված գործնական | նոյեմբերի 1-ը |վերլուծությունների|
| | առաջարկությունները` հստակեցնել| |վարչություն, |
| | ու վերջնական տեսքի բերել | |հաշվապահական |
| | հաշվային պլանը և առանձին | |հաշվառման |
| | հաշիվների մեկնաբանությունները | |վարչություն |
|_____|_______________________________|_______________|__________________|
| 7. | Հաշվապահական հաշվառման | պարբերաբար |կարգավորման և |
| | միջազգային ստանդարտների | |վերլուծությունների|
| | ներդրման աշխատանքների ամբողջ | |վարչություն, |
| | ընթացքը կոորդինացնել | |հաշվապահական |
| | կառավարության լիազոր մարմնի` | |հաշվառման |
| | ՀՀ ֆինանսների նախարարության | |վարչություն |
| | հետ | | |
|_____|_______________________________|_______________|__________________|
| 8. | Սերտ համագործակցել ՀՀ բանկերի | պարբերաբար |կարգավորման և |
| | ասոցիացիայի հետ և համատեղ | |վերլուծությունների|
| | կոորդինացնել հաշվապահական | |վարչություն, |
| | հաշվառման միջազգային | |հաշվապահական |
| | ստանդարտների ներդրման | |հաշվառման |
| | աշխատանքները | |վարչություն |
|_____|_______________________________|_______________|__________________|
| 8.1 | Բանկերի մասնակցությամբ | ամիսը մեկ |կարգավորման և |
| | ընդլայնված | անգամ |վերլուծությունների|
| | սեմինար-խորհրդակցությունների | |վարչություն |
| | հրավիրում | | |
|_____|_______________________________|_______________|__________________|
| 8.2 | Նոր հաշվային պլանի ներդրման | նոյեմբեր |կարգավորման և |
| | ընթացքում առաջացող | ամսվա |վերլուծությունների|
| | պրոբլեմների և բանկերի փորձի | II կես |վարչություն |
| | փոխանակման նպատակով | | |
| | հանրապետական կոնֆերանսի | | |
| | կազմակերպում բանկերի, | | |
| | ֆինանսների նախարարության և | | |
| | այլ պետական կառույցների ու | | |
| | ոչ պետական շահագրգիռ | | |
| | մասնակիցների, ինչպես նաև` | | |
| | ՀՀ տարածքում գործող տարբեր | | |
| | միջազգային շահագրգիռ | | |
| | կազմակերպությունների | | |
| | ներկայացուցիչների | | |
| | մասնակցությամբ | | |
|_____|_______________________________|_______________|__________________|
|8.2.1| Կոնֆերանսի նախապատրաստական | մինչև ս/թ | |
| | աշխատանքների ղեկավարման | հոկտեմբերի 1-ը| |
| | համար աշխատանքային խմբի | | |
| | ստեղծում հետևյալ կազմով` | | |
| | ղեկավար` | | |
| | Է. Սանդոյան` | | |
| | վերահսկողության, | | |
| | կարգավորման և լիցենզավորման | | |
| | գլխավոր վարչության պետ. | | |
| | անդամներ` | | |
| | Մ. Գալստյան` | | |
| | հաշվապահական հաշվառման | | |
| | վարչության պետ, | | |
| | Ա. Քառյան` | | |
| | կարգավորման և | | |
| | վերլուծությունների վարչության | | |
| | պետ | | |
| | Ս. Նահապետյան` | | |
| | բանկային մեթոդոլոգիայի | | |
| | մշակման բաժնի պետ, | | |
| | Է. Եղիազարյան` | | |
| | անձնակազմի կառավարման և | | |
| | արտաքին կապերի վարչության պետ,| | |
| | Գ. Մաչանյան` | | |
| | հաշվարկների և բանկային | | |
| | տեխնոլոգիաների զարգացման | | |
| | գլխավոր վարչության պետ | | |
|_____|_______________________________|_______________|__________________|
|8.2.2| Կոնֆերանսի նախապատրաստման | 15 օրվա |աշխատանքային |
| | միջոցառումների պլանի և | ընթացքում |խումբ |
| | ծախսերի նախահաշվի ներկայացում | | |
|_____|_______________________________|_______________|__________________|
| 8.3 | Կոնֆերանսի կազմակերպման | սկսած ս/թ |կարգավորման և |
| | պատշաճ պատրաստվածության | հոկտեմբերի |վերլուծությունների|
| | աստիճանի դեպքում աշխատանքների | 15-ից |վարչություն |
| | իրականացում արտերկրից | | |
| | փորձագետներ ու մասնակիցներ | | |
| | հրավիրելու ուղղությամբ | | |
|_____|_______________________________|_______________|__________________|
| 9. | Հաշվային նոր պլանի ներդրման` | մեկ ամիս |հաշվարկների |
| | ծրագրային ապահովման | |գլխավոր |
| | այլընտրանքային հիմնական | |վարչություն |
| | ուղիների ու մոտեցումների | | |
| | մշակում և ներկայացում | | |
| | բանկերին | | |
|_____|_______________________________|_______________|__________________|
| 10. | Համապատասխան իրավական | պարբերաբար |իրավաբանական |
| | աջակցություն ցուցաբերել | |վարչություն |
| | բանկերի կողմից միջազգային | | |
| | հաշվապահական հաշվառման | | |
| | ստանդարտների ներդրման | | |
| | աշխատանքներին` ուղեցույց | | |
| | ընդունելով օրենսդրության | | |
| | զարգացման առաջիկա | | |
| | բարեփոխումների հիմնական | | |
| | հայեցակարգն ու մոտեցումները, | | |
| | որոնք որոշակի հակասություններ | | |
| | են առաջացնում գործող | | |
| | օրենսդրության հետ | | |
|_____|_______________________________|_______________|__________________|
| 11. | Միջազգային հաշվապահական | պարբերաբար |կարգավորման և |
| | հաշվառման ստանդարտների | |վերլուծությունների|
| | ներդրման աշխատանքները | |վարչություն |
| | խթանելու նպատակով բանկերին` | | |
| | առկա մեթոդական ու մասնագիտական| | |
| | բնույթի նյութերի տրամադրում | | |
.________________________________________________________________________.
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍ 1. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ
ԱԿՏԻՎՆԵՐ
ԿԱՐԳ 10 Դրամարկղ և թղթակցային հաշիվներ դրամով
101 Կանխիկ դրամական միջոցներ և վճարային փաստաթղթեր
1011 Դրամ դրամարկղում
1012 Դրամ ճանապարհին
1013 Դրամ գործառնական գրասենյակներում
1014 Կանխիկ հավասարեցված դրամով վճարային փաստաթղթեր
1015 Կանխիկ դրամ բանկոմատներում
102 Թղթակցային հաշիվներ դրամով
1021 Թղթակցային հաշիվ ՀՀ կենտրոնական բանկում
1022 Դրամական թղթակցային հաշիվներ բանկերում
1023 Դրամական կուտակման հաշիվ կանոնադրական հիմնադրամի
համալրման համար
109 Դրամով թղթակցային հաշիվների դիմաց հաշվարկված տոկոսներ
1091 Դրամով թղթակցային հաշիվների դիմաց հաշվարկված տոկոսներ
ԿԱՐԳ 11 Դրամարկղ և թղթակցային հաշիվներ արտարժույթով
111 Կանխիկ արտարժութային միջոցներ և վճարային փաստաթղթեր
1111 Արտարժույթ դրամարկղում
1112 Արտարժութային միջոցներ ճանապարհին
1113 Արտարժույթ գործառնական գրասենյակներում
1114 Կանխիկին հավասարեցված արտարժույթով վճարային փաստաթղթեր
1115 Կանխիկ արտարժույթ բանկոմատներում
112 Թղթակցային հաշիվներ արտարժույթով
1121 Պարտադիր արտարժութային պահուստներ ՀՀ կենտրոնական բանկում
1122 Արտարժութային թղթակցային հաշիվներ բանկերում
1124 Արտարժութային կուտակման հաշիվ կանոնադրական
հիմնադրամի համալրման համար
119 Արտարժույթով թղթակցային հաշիվների դիմաց հաշվարկված տոկոսներ
1191 Արտարժույթով թղթակցային հաշիվների դիմաց հաշվարկված
տոկոսներ
ԿԱՐԳ 12 Ոսկի
121 Ոսկի
1211 Ոսկու ստանդարտ ձուլակտորներ
1212 Ոսկու ոչ ստանդարտ ձուլակտորներ
122 Ոսկով ներդրված դեպոզիտներ
1221 Ոսկով ներդրված դեպոզիտներ բանկերում
129 Ոսկով դեպոզիտների դիմաց հաշվարկված տոկոսներ
1291 Ոսկով դեպոզիտների դիմաց հաշվարկված տոկոսներ
ԿԱՐԳ 13 Պետական արժեթղթեր
131 Պետական արժեթղթեր
1311 Պետական արժեթղթեր զեղչատոկոսով, անվանական արժեքով
1312 Ստացման ենթակա զեղչատոկոս (-)
1313 Պետական արժեկտրոնային արժեթղթեր
1314 Պետական պարտատոմսեր
1315 Այլ պետական արժեթղթեր
139 Պետական արժեթղթերի դիմաց հաշվարկված տոկոսներ
1391 Պետական արժեթղթերի դիմաց հաշվարկված տոկոսներ
ԿԱՐԳ 14 Վարկային հաշիվներ դրամով
141 ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխված ժամկետային միջոցներ դրամով
1411 ՀՀ կենտրոնական բանկում ներդրված դեպոզիտներ դրամով
142 Բանկերում տեղաբաշխված միջոցներ դրամով
1421 Բանկերին տրված վարկեր դրամով
1422 Բանկերում ներդրված դեպոզիտներ դրամով
1423 Օվերդրաֆտ բանկերին դրամով
1424 Բանկերի ժամկետանց վարկեր դրամով
143 Ֆիզիկական անձանց տրված վարկեր դրամով
1431 Ֆիզիկական անձանց տրված սպառողական վարկեր դրամով
1432 Անհատ ձեռներեցներին և գյուղացիական տնտեսություններին
տրված վարկեր դրամով
1433 Դրամական կրեդիտային քարտեր
1434 Օվերդրաֆտ ֆիզիկական անձանց դրամով
1435 Օվերդրաֆտ անհատ ձեռներեցներին դրամով
1436 Ֆիզիկական անձանց ժամկետանց վարկեր դրամով
1437 Անհատ ձեռներեցներին ժամկետանց վարկեր դրամով
144 Պետական կարգավիճակով իրավաբանական անձանց տրված վարկեր դրամով
1441 Պետական կարգավիճակով իրավաբանական անձանց տրված վարկեր
դրամով
1442 Օվերդրաֆտ պետական կարգավիճակով իրավաբանական անձանց
դրամով
1443 Պետական կարգավիճակով իրավաբանական անձանց ժամկետանց
վարկեր դրամով
145 Իրավաբանական անձի կարգավիճակով տնտեսավարողներին տրված
վարկեր դրամով
1451 Իրավաբանական կարգավիճակով տնտեսավարողներին տրված վարկեր
դրամով
1452 Օվերդրաֆտ իրավաբանական կարգավիճակով տնտեսավարողներին
դրամով
1453 Իրավաբանական կարգավիճակով տնտեսավարողների ժամկետանց
վարկեր դրամով
146 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող տնտեսավարողներին տրված
վարկեր դրամով
1461 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող տնտեսավարողներին
տրված վարկեր դրամով
1462 Օվերդրաֆտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող
տնտեսավարողներին դրամով
1463 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող տնտեսավարողների
ժամկետանց վարկեր դրամով
147 Շահույթ չհետապնդող և հասարակական կազմակերպություններին տրված
վարկեր դրամով
1471 Շահույթ չհետապնդող և հասարակական կազմակերպություններին
տրված վարկեր դրամով
1472 Օվերդրաֆտ շահույթ չհետապնդող և հասարակական
կազմակերպություններին դրամով
1473 Շահույթ չհետապնդող և հասարակական կազմակերպություններին
ժամկետանց վարկեր դրամով
149 Վարկերի դիմաց հաշվարկված տոկոսներ դրամով
1491 ՀՀ կենտրոնական բանկում ներդրված դեպոզիտների
դիմաց հաշվարկված տոկոսներ դրամով
1492 Բանկերում տեղաբաշխված միջոցների դիմաց հաշվարկված
տոկոսներ դրամով
1493 Ֆիզիկական անձանց տրված վարկերի դիմաց հաշվարկված տոկոսներ
դրամով
1494 Պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց
տրված վարկերի դիմաց հաշվարկված տոկոսներ դրամով
1495 Իրավաբանական անձի կարգավիճակով տնտեսավարողներին տրված
վարկերի դիմաց հաշվարկված տոկոսներ դրամով
1496 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկատերերին
տրված վարկերի դիմաց հաշվարկված տոկոսներ դրամով
1497 Շահույթ չհետապնդող և հասարակական կազմակերպություններին
տրված վարկերի դիմաց հաշվարկված տոկոսներ դրամով
ԿԱՐԳ 15 Վարկային հաշիվներ արտարժույթով
151 ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխված ժամկետային
միջոցներ արտարժույթով
1511 ՀՀ կենտրոնական բանկում ներդրված դեպոզիտներ արտարժույթով
152 Բանկերում տեղաբաշխված միջոցներ արտարժույթով
1521 Բանկերին տրված վարկեր արտարժույթով
1522 Բանկերում ներդրված դեպոզիտներ արտարժույթով
1523 Օվերդրաֆտ բանկերին արտարժույթով
1524 Բանկերի ժամկետանց վարկեր արտարժույթով
153 Ֆիզիկական անձանց տրված վարկեր արտարժույթով
1531 Ֆիզիկական անձանց տրված սպառողական վարկեր արտարժույթով
1532 Անհատ ձեռներեցներին և գյուղացիական տնտեսություններին
տրված վարկեր արտարժույթով
1533 Դրամական կրեդիտային քարտեր
1534 Օվերդրաֆտ ֆիզիկական անձանց արտարժույթով
1535 Օվերդրաֆտ անհատ ձեռներեցներին արտարժույթով
1536 Ֆիզիկական անձանց ժամկետանց վարկեր արտարժույթով
1537 Անհատ ձեռներեցներին ժամկետանց վարկեր արտարժույթով
154 Պետական կարգավիճակով իրավաբանական անձանց տրված
վարկեր արտարժույթով
1541 Պետական կարգավիճակով իրավաբանական անձանց տրված վարկեր
արտարժույթով
1542 Օվերդրաֆտ պետական կարգավիճակով իրավաբանական անձանց
արտարժույթով
1543 Պետական կարգավիճակով իրավաբանական անձանց ժամկետանց
վարկեր արտարժույթով
155 Իրավաբանական անձի կարգավիճակով տնտեսավարողներին տրված վարկեր
արտարժույթով
1551 Իրավաբանական կարգավիճակով տնտեսավարողներին տրված վարկեր
արտարժույթով
1552 Օվերդրաֆտ իրավաբանական կարգավիճակով տնտեսավարողներին
արտարժույթով
1553 Իրավաբանական կարգավիճակով տնտեսավարողներին ժամկետանց
վարկեր արտարժույթով
156 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող տնտեսավարողներին տրված
վարկեր արտարժույթով
1561 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող տնտեսավարողներին
տրված վարկեր արտարժույթով
1562 Օվերդրաֆտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող
տնտեսավարողներին արտարժույթով
1563 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող տնտեսավարողների
ժամկետանց վարկեր արտարժույթով
157 Շահույթ չհետապնդող և հասարակական կազմակերպություններին
տրված վարկեր արտարժույթով
1571 Շահույթ չհետապնդող և հասարակական կազմակերպություններին
տրված վարկեր արտարժույթով
1572 Օվերդրաֆտ շահույթ չհետապնդող և հասարակական
կազմակերպություններին արտարժույթով
1573 Շահույթ չհետապնդող և հասարակական կազմակերպություններին
ժամկետանց վարկեր արտարժույթով
159 Վարկերի դիմաց հաշվարկված տոկոսներ արտարժույթով
1591 ՀՀ կենտրոնական բանկում ներդրված դեպոզիտների դիմաց
հաշվարկված տոկոսներ արտարժույթով
1592 Բանկերում տեղաբաշխված միջոցների դիմաց հաշվարկված տոկոսներ
արտարժույթով
1593 Ֆիզիկական անձանց տրված վարկերի դիմաց հաշվարկված տոկոսներ
արտարժույթով
1594 Պետական կարգավիճակով իրավաբանական անձանց տրված վարկերի
դիմաց հաշվարկված տոկոսներ արտարժույթով
1595 Իրավաբանական անձի կարգավիճակով տնտեսավարողներին տրված
վարկերի դիմաց հաշվարկված տոկոսներ արտարժույթով
1596 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկատերերին
տրված վարկերի դիմաց հաշվարկված տոկոսներ արտարժույթով
1597 Շահույթ չհետապնդող և հասարակական կազմակերպություններին
տրված վարկերի դիմաց հաշվարկված տոկոսներ արտարժույթով
ԿԱՐԳ 16 Այլ արժեթղթեր դրամով
161 Այլ արժեթղթեր դրամով
1611 Ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթեր անվանական
արժեքով` դրամով
1612 Ստացման ենթակա զեղչատոկոս (-)
1613 Ոչ պետական արժեկտրոնային արժեթղթեր դրամով
1616 Բանկի կողմից զեղչված մուրհակներ դրամով
1615 Բողոքարկված մուրհակներ դրամով
1616 Սեփականաշնորհման պետական արժեթղթեր դրամով
1617 Այլ ոչ պետական արժեթղթեր դրամով
169 Հաշվարկված տոկոսներ ոչ պետական արժեթղթերի դիմաց
դրամով
1691 Ոչ պետական արժեթղթերի դիմաց հաշվարկված
տոկոսներ դրամով
ԿԱՐԳ 17 Այլ արժեթղթեր արտարժույթով
171 Այլ արժեթղթեր արտարժույթով
1711 Ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթեր
անվանական արժեքով արտարժույթով
1712 Ստացման ենթակա զեղչատոկոս (-)
1713 Ոչ պետական արժեկտրոնային արժեթղթեր
արտարժույթով
1717 Բանկերի կողմից զեղչված մուրհակներ
արտարժույթով
1715 Բողոքարկված մուրհակներ արտարժույթով
1717 Սեփականաշնորհման պետական արժեթղթեր
արտարժույթով
1718 Այլ ոչ պետական արժեթղթեր արտարժույթով
179 Հաշվարկված տոկոսներ ոչ պետական արժեթղթերի դիմաց
արտարժույթով
1791 Ոչ պետական արժեթղթերի դիմաց հաշվարկված
տոկոսներ արտարժույթով
ԿԱՐԳ 18 Այլ ֆինանսական գործառնություններ դրամով
181 Ֆակտորինգային և լիզինգային գործառնություններ
դրամով
1811 Ֆակտորինգային գործառնություններ դրամով
1812 Լիզինգային գործառնություններ դրամով
182 Բանկային երաշխիքներով վճարված գումարներ դրամով
1821 Բանկային երաշխիքներով վճարված գումարներ
դրամով
183 Ակրեդիտիվներով վճարված գումարներ դրամով
1831 Ակրեդիտիվներով վճարված գումարներ դրամով
184 Հավատարմական կամ լիազորագրային կառավարման
գործառնություններ դրամով
1841 Հավատարմական կամ լիազորագրային կառավարման
պայմանագրով ձեռք բերված իրավունքներ դրամով
185 Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև դրամով
1851 Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև
դրամով
189 Այլ գործառնությունների դիմաց հաշվարկված տոկոսներ
դրամով
1891 Այլ գործառնությունների դիմաց հաշվարկված
տոկոսներ դրամով
ԿԱՐԳ 19 Այլ գործառնություններ արտարժույթով
191 Ֆակտորինգային և լիզինգային գործառնություններ
արտարժույթով
1911 Ֆակտորինգային գործառնություններ արտարժույթով
1912 Լիզինգային գործառնություններ արտարժույթով
192 Բանկային երաշխիքներով վճարված գումարներ
արտարժույթով
1921 Բանկային երաշխիքներով վճարված գումարներ
արտարժույթով
193 Ակրեդիտիվներով վճարված գումարներ արտարժույթով
1931 Ակրեդիտիվներով վճարված գումարներ
արտարժույթով
194 Հավատարմական կամ լիազորագրային կառավարման
գործառնություններ արտարժույթով
1941 Հավատարմական կամ լիազորագրային կառավարման
պայմանագրով ձեռք բերված իրավունքներ
արտարժույթով
195 Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև
արտարժույթով
1951 Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև
արտարժույթով
199 Այլ գործառնությունների դիմաց հաշվարկված տոկոսներ
արտարժույթով
1991 Այլ գործառնությունների դիմաց հաշվարկված
տոկոսներ արտարժույթով
ԿԱՐԳ 20 Ինվեստիցիաներ դրամով (այդ թվում` արժեթղթերի տեսքով)
201 Ինվեստիցիաներ բանկերում և ֆինանսական
կազմակերպություններում դրամով
2011 Ինվեստիցիաներ բանկերում և ֆինանսական
կազմակերպություններում դրամով
202 Ինվեստիցիաներ պետական ձեռնարկություններում դրամով
2021 Ինվեստիցիաներ պետական ձեռնարկություններում
դրամով
203 Ինվեստիցիաներ ոչ պետական ձեռնարկություններում
դրամով
2031 Ինվեստիցիաներ ոչ պետական ձեռնարկություններում
դրամով
204 Սուբորդինացված փոխատվություններ դրամով
2041 Սուբորդինացված փոխատվություններ դրամով
209 Հաշվարկված շահաբաժիններ և տոկոսներ սուբորդինացված
փոխատվությունների դիմաց դրամով
2091 Հաշվարկված շահաբաժինների ինվեստիցիաների
դիմաց դրամով
2092 Հաշվարկված տոկոսներ սուբորդինացված
փոխատվությունների դիմաց դրամով
ԿԱՐԳ 21 Ինվեստիցիաներ արտարժույթով (այդ թվում` արժեթղթերի տեսքով)
211 Ինվեստիցիաներ բանկերում և ֆինանսական
կազմակերպություններում արտարժույթով
2111 Ինվեստիցիաներ բանկերում և ֆինանսական
կազմակերպություններում արտարժույթով
212 Ինվեստիցիաներ պետական ձեռնարկություններում
արտարժույթով
2121 Ինվեստիցիաներ պետական ձեռնարկություններում
արտարժույթով
213 Ինվեստիցիաներ ոչ պետական ձեռնարկություններում
արտարժույթով
2131 Ինվեստիցիաներ ոչ պետական ձեռնարկություններում
արտարժույթով
214 Սուբորդինացված փոխատվություններ արտարժույթով
2141 Սուբորդինացված փոխատվություններ արտարժույթով
219 Հաշվարկված շահաբաժիններ և տոկոսներ սուբորդինացված
փոխատվությունների դիմաց արտարժույթով
2191 Հաշվարկված շահաբաժիններ ինվեստիցիաների
դիմաց արտարժույթով
2192 Հաշվարկված տոկոսներ սուբորդինացված
փոխատվությունների դիմաց արտարժույթով
ԿԱՐԳ 22 Այլ թանկարժեք մետաղներ և քարեր
221 Այլ թանկարժեք մետաղներ
2211 Այլ թանկարժեք մետաղներ
2212 Իրեր թանկարժեք մետաղներից
2213 Հուշադրամներ
222 Թանկարժեք քարեր
2221 Թանկարժեք քարեր
2222 Կիսաթանկարժեք քարեր
ԿԱՐԳ 23. Տնտեսական գույք և նյութեր պահեստում
231 Տնտեսական գույք և նյութեր պահեստում
2311 Տնտեսական գույք և նյութեր պահեստում
ԿԱՐԳ 24. Այլ ակտիվներ դրամով
241 Դեբիտորներ դրամով
2411 Արտաքին դեբիտորներ դրամով
2412 Ներքին դեբիտորներ դրամով
2413 Հաշվարկներ բյուջեի հետ դրամով
242 Կապիտալ ներդրումներ
2421 Կապիտալ ներդրումներ
2424 Վարձակալած հիմնական միջոցներում կապիտալ
ներդրումներ
243 Գալիք ժամանակաշրջանի ծախսեր
2431 Գալիք ժամանակաշրջանի ծախսեր
ԿԱՐԳ 25 Այլ ակտիվներ արտարժույթով
251 Դեբիտորներ արտարժույթով
2511 Արտաքին դեբիտորներ արտարժույթով
2512 Ներքին դեբիտորներ արտարժույթով
2513 Հաշվարկներ բյուջեի հետ արտարժույթով
ԿԱՐԳ 26 Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ
261 Հիմնական միջոցներ
2611 Շենքեր
2612 Գույք և սարքավորումներ
2613 Համակարգիչներ և հեռահաղորդակցային
սարքավորումներ
2614 Տրանսպորտային միջոցներ
2615 Շենքերի և շինությունների տակ գտնվող հող
2616 Այլ հիմնական միջոցներ
262 Ոչ նյութական ակտիվներ
2621 Գուդվիլ
2622 Այլ ոչ նյութական ակտիվներ
263 Ոչ բանկային ակտիվներ
2631 Ոչ բանկային ակտիվներ
________________________________________________________________________
ԸՆԴԱՄԵՆԸ ԱԿՏԻՎՆԵՐ`
________________________________________________________________________
-----------------------------------------------
հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասում