Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՆՈՐ ՊԼԱՆԻ ՆԵՐԴՐՄԱ ...

 

050.0212.310797

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 1997 թվականի թիվ 212

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՆՈՐ ՊԼԱՆԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

/2-րդ մաս/

 

________________________________________________________________________

ՊԱՍԻՎՆԵՐ

________________________________________________________________________

 ԿԱՐԳ  30     Բանկերի թղթակցային հաշիվներ դրամով`

 

301  Բանկերի թղթակցային հաշիվներ դրամով

 

3011 Բանկերի թղթակցային հաշիվներ դրամով

 

309  Բանկերի թղթակցային հաշիվների դիմաց հաշվարկված

տոկոսներ դրամով

 

3091 Բանկերի թղթակցային հաշիվների դիմաց

հաշվարկված տոկոսներ դրամով

 

 ԿԱՐԳ  31     Բանկերի թղթակցային հաշիվներ արտարժույթով

 

312  Բանկերի թղթակցային հաշիվներ արտարժույթով

 

3121 Բանկերի թղթակցային հաշիվներ արտարժույթով

 

319  Բանկերի թղթակցային հաշիվների դիմաց հաշվարկված

տոկոսներ արտարժույթով

 

3121 Բանկերի թղթակցային հաշիվների դիմաց

հաշվարկված տոկոսներ արտարժույթով

 

 ԿԱՐԳ  32     Ոսկով դեպոզիտներ

 

321  Ոսկով դեպոզիտներ

 

3211 Ոսկով դեպոզիտներ

 

329  Ոսկով դեպոզիտների դիմաց հաշվարկված տոկոսներ

 

3291 Ոսկով դեպոզիտների դիմաց հաշվարկված տոկոսներ

 

 ԿԱՐԳ  33     Պարտավորություններ բյուջեի և  բյուջետային

              կազմակերպությունների հանդեպ դրամով

 

331  Բյուջեի և բյուջետային կազմակերպությունների

միջոցներ դրամով

 

3311 Հանրապետական բյուջեի միջոցներ դրամով

3312 Տեղական բյուջեի միջոցներ դրամով

 

 ԿԱՐԳ  34     Պարտավորություններ բյուջեի և  բյուջետային

              կազմակերպությունների հանդեպ արտարժույթով

 

341  Բյուջեի և բյուջետային կազմակերպությունների

միջոցներ արտարժույթով

 

3411 Հանրապետական բյուջեի միջոցներ արտարժույթով

3412 Տեղական բյուջեի միջոցներ արտարժույթով

 

 ԿԱՐԳ  35     Ներգրավված միջոցներ դրամով

 

351  ՀՀ կենտրոնական բանկից ստացված վարկեր և

ներգրավված դեպոզիտներ դրամով

 

3511 ՀՀ կենտրոնական բանկից ստացված վարկեր դրամով

3512 ՀՀ կենտրոնական բանկից ներգրավված դեպոզիտներ

դրամով

3513 Օվերդրաֆտ ՀՀ կենտրոնական բանկից դրամով

3514 Ժամկետանց պարտավորություններ ՀՀ կենտրոնական

բանկի նկատմամբ դրամով

 

352  Բանկերից ստացված վարկեր և ներգրավված դեպոզիտներ

դրամով

 

3521 Բանկերից ստացված վարկեր դրամով

3522 Բանկերից ներգրավված դեպոզիտներ դրամով

3523 Օվերդրաֆտ բանկերից դրամով

3524 Ժամկետանց պարտավորություններ բանկերի

նկատմամբ դրամով

 

353  Ֆիզիկական անձանցից ներգրավված միջոցներ դրամով

 

3531 Ֆիզիկական անձանցից ներգրավված միջոցներ դրամով

3532 Անհատ ձեռներեցներից ներգրավված միջոցներ

դրամով

3533 Ժամկետանց պարտավորություններ ֆիզիկական անձանց

նկատմամբ դրամով

 

354  Պետական կարգավիճակով իրավաբանական անձանցից

ներգրավված միջոցներ դրամով

 

3541 Պետական կարգավիճակով իրավաբանական անձանցից

ներգրավված միջոցներ դրամով

3542 Ժամկետանց պարտավորություններ պետական

կարգավիճակով իրավաբանական անձանց նկատմամբ

դրամով

 

355  Իրավաբանական անձի կարգավիճակով տնտեսավարողներից

ներգրավված միջոցներ դրամով

 

3551 Իրավաբանական անձի կարգավիճակով

տնտեսավարողներից ներգրավված միջոցներ դրամով

3552 Ժամկետանց պարտավորություններ իրավաբանական

անձի կարգավիճակով տնտեսավարողների նկատմամբ

դրամով

 

356  Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

տնտեսավարողներից ներգրավված միջոցներ դրամով

 

3561 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

տնտեսավարողներից ներգրավված միջոցներ դրամով

3562 Ժամկետանց պարտավորություններ իրավաբանական

անձի կարգավիճակ չունեցող տնտեսավարողների

նկատմամբ դրամով

 

357  Շահույթ չհետապնդող և հասարակական

կազմակերպություններից ներգրավված միջոցներ դրամով

 

3571 Շահույթ չհետապնդող և հասարակական

կազմակերպություններից ներգրավված միջոցներ

դրամով

3572 Ժամկետանց պարտավորություններ շահույթ

չհետապնդող և հասարակական

կազմակերպությունների նկատմամբ դրամով

 

358  Դեպոզիտային սերտիֆիկատներ դրամով

 

3581 Դեպոզիտային սերտիֆիկատներ դրամով

 

359  Պարտավորությունների դիմաց հաշվարկված տոկոսներ

դրամով

 

3591 ՀՀ կենտրոնական բանկից ներգրավված միջոցների

դիմաց հաշվարկված տոկոսներ դրամով

3592 Բանկերից ներգրավված միջոցների դիմաց

հաշվարկված տոկոսներ դրամով

3593 Ֆիզիկական անձանցից ներգրավված դեպոզիտների

դիմաց հաշվարկված տոկոսներ դրամով

3594 Պետական կարգավիճակով իրավաբանական անձանցից

ներգրավված դեպոզիտների դիմաց հաշվարկված

տոկոսներ դրամով

3595 Իրավաբանական անձի կարգավիճակով

տնտեսավարողներից ներգրավված դեպոզիտների դիմաց

հաշվարկված տոկոսներ դրամով

3596 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

տնտեսավարողներից ներգրավված դեպոզիտների դիմաց

հաշվարկված տոկոսներ դրամով

3597 Շահույթ չհետապնդող ձեռնարկություններից և

հասարակական կազմակերպություններից ներգրավված

դեպոզիտների դիմաց հաշվարկված տոկոսներ դրամով

3598 Դեպոզիտային սերտիֆիկատների դիմաց հաշվարկված

տոկոսներ դրամով

 

 ԿԱՐԳ  36    Ներգրավված միջոցներ արտարժույթով

 

             361    ՀՀ Կենտրոնական բանկից ստացված վարկեր և  ներգրավված

                    դեպոզիտներ արտարժույթով

 

3611 ՀՀ կենտրոնական բանկից ստացված վարկեր

արտարժույթով

3612 ՀՀ կենտրոնական բանկից ներգրավված դեպոզիտներ

արտարժույթով

3613 Օվերդրաֆտ ՀՀ կենտրոնական բանկից արտարժույթով

3614 Ժամկետանց պարտավորություններ ՀՀ կենտրոնական

բանկի նկատմամբ արտարժույթով

 

             362    Բանկերից ստացված վարկեր և  ներգրավված դեպոզիտներ

                    արտարժույթով

 

3621 Բանկերից ստացված վարկեր արտարժույթով

3622 Բանկերից ներգրավված դեպոզիտներ արտարժույթով

3623 Օվերդրաֆտ բանկերից արտարժույթով

3624 Ժամկետանց պարտավորություններ բանկերի նկատմամբ

արտարժույթով

 

             363    Ֆիզիկական անձանցից ներգրավված միջոցներ արտարժույթով

 

3631 Ֆիզիկական անձանցից ներգրավված միջոցներ

արտարժույթով

3632 Անհատ ձեռներեցներից ներգրավված միջոցներ

արտարժույթով

3633 Ժամկետանց պարտավորություններ ֆիզիկական անձանց

նկատմամբ արտարժույթով

 

             364    Պետական կարգավիճակով իրավաբանական անձանցից

                    ներգրավված միջոցներ արտարժույթով

 

3641 Պետական կարգավիճակով իրավաբանական անձանցից

ներգրավված միջոցներ արտարժույթով

3642 Ժամկետանց պարտավորություններ պետական

կարգավիճակով իրավաբանական անձանց նկատմամբ

արտարժույթով

 

             365    Իրավաբանական անձի կարգավիճակով տնտեսավարողներից

                    ներգրավված միջոցներ արտարժույթով

 

3651 Իրավաբանական անձի կարգավիճակով

տնտեսավարողներից ներգրավված միջոցներ

արտարժույթով

3652 Ժամկետանց պարտավորություններ իրավաբանական

անձի կարգավիճակով տնտեսավարողների նկատմամբ

արտարժույթով

 

             366    Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

                    տնտեսավարողներից ներգրավված միջոցներ արտարժույթով

 

3661 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

տնտեսավարողներից ներգրավված միջոցներ

արտարժույթով

3662 Ժամկետանց պարտավորություններ իրավաբանական անձի

կարգավիճակ չունեցող տնտեսավարողների նկատմամբ

արտարժույթով

 

             367    Շահույթ չհետապնդող և  հասարակական

                    կազմակերպություններից ներգրավված միջոցներ

                    արտարժույթով

 

3671 Շահույթ չհետապնդող և հասարակական

կազմակերպություններից ներգրավված միջոցներ

արտարժույթով

3672 Ժամկետանց պարտավորություններ շահույթ

չհետապնդող և հասարակական կազմակերպությունների

նկատմամբ արտարժույթով

 

             368    Դեպոզիտային սերտիֆիկատներ արտարժույթով

 

3681 Դեպոզիտային սերտիֆիկատներ արտարժույթով

 

             369    Պարտավորությունների դիմաց հաշվարկված տոկոսներ

                    արտարժույթով

 

3691 Արժեթղթերի դիմաց հաշվարկված տոկոսներ

արտարժույթով

3692 ՀՀ կենտրոնական բանկից ներգրավված միջոցների

դիմաց հաշվարկված տոկոսներ արտարժույթով

3693 Բանկերից ներգրավված միջոցների դիմաց հաշվարկված

տոկոսներ արտարժույթով

3694 Ֆիզիկական անձանցից ներգրավված դեպոզիտների

դիմաց հաշվարկված տոկոսներ արտարժույթով

3695 Պետական կարգավիճակով իրավաբանական անձանցից

ներգրավված դեպոզիտների դիմաց հաշվարկված

տոկոսներ արտարժույթով

3696 Իրավաբանական անձի կարգավիճակով

տնտեսավարողներից ներգրավված դեպոզիտների դիմաց

հաշվարկված տոկոսներ արտարժույթով

3697 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

տնտեսավարողներից ներգրավված դեպոզիտների դիմաց

հաշվարկված տոկոսներ արտարժույթով

3698 Շահույթ չհետապնդող ձեռնարկություններից և

հասարակական կազմակերպություններից ներգրավված

դեպոզիտների դիմաց հաշվարկված տոկոսներ

արտարժույթով

3699 Դեպոզիտային սերտիֆիկատների դիմաց հաշվարկված

տոկոսներ արտարժույթով

 

 ԿԱՐԳ  37    Այլ ֆինանսական գործառնությունների գծով պարտավորություններ

             դրամով

 

             371    Ֆակտորինգային գործառնություններ դրամով

 

3711 Ֆակտորինգային գործառնություններ դրամով

 

             372    Հավատարմական կամ լիազորագրային կառավարման

                    գործառնություններ դրամով

 

3721 Հավատարմական կամ լիազորագրային կառավարման

պայմանագրով ստանձնած պարտավորություններ դրամով

 

             373    Հաշվարկներ բանկի և  իր մասնաճյուղերի միջև  դրամով

 

3731 Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև

դրամով

 

 ԿԱՐԳ  38    Այլ ֆինանսական գործառնությունների գծով պարտավորություններ

             արտարժույթով

 

             381    Ֆակտորինգային գործառնություններ արտարժույթով

 

3811 Ֆակտորինգային գործառնություններ արտարժույթով

 

             382    Հավատարմական կամ լիազորագրային կառավարման

                    գործառնություններ արտարժույթով

 

3821 Հավատարմական կամ լիազորագրային կառավարման

պայմանագրով ստանձնած պարտավորություններ

արտարժույթով

 

             382    Հաշվարկներ բանկի և  իր մասնաճյուղերի միջև

                    արտարժույթով

 

3831 Հաշվարկներ բանկի և մասնաճյուղերի միջև

արտարժույթով

 

 ԿԱՐԳ  39    Ամորտիզացիոն հատկացումներ

 

             391    Ամորտիզացիոն հատկացումներ

 

3911 Բանկի շենքի ամորտիզացիա

3912 Գույքի և սարքավորումների ամորտիզացիա

3913 Կոմպյուտերային տեխնիկայի և հաղորդակցության

միջոցների ամորտիզացիա

3916 Տրանսպորտային միջոցների ամորտիզացիա

3915 Այլ հիմնական միջոցների ամորտիզացիա

3916 Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա

 

             392    Հաշվարկված այլ ծախսեր

 

3921 Հաշվարկված այլ ծախսեր

 

ԿԱՐԳ 40 Ապահովման պահուստներ

 

             401    Ապահովման պահուստներ

 

4011 Վարկերի հնարավոր կորուստների ծածկման

պահուստաֆոնդ

4012 Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման

պահուստաֆոնդ

 

 ԿԱՐԳ  41    Այլ պասիվներ դրամով

 

             411    Այլ կրեդիտորներ դրամով

 

4111 Արտաքին կրեդիտորներ դրամով

4112 Ներքին կրեդիտորներ դրամով

4113 Տարանցիկ հաշիվներ դրամով

4116 Հաշվարկներ բյուջեի հետ դրամով

 

             412    Միջոցներ հաշվարկներում դրամով

 

4121 Հաշվարկներ չեկերով և այլ վճարային

փաստաթղթերով դրամով

 

             413    Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ դրամով

 

4131 Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ դրամով

 

 ԿԱՐԳ  42    Այլ պասիվներ արտարժույթով

 

             421    Այլ կրեդիտորներ արտարժույթով

 

4211 Արտաքին կրեդիտորներ արտարժույթով

4212 Ներքին կրեդիտորներ արտարժույթով

4213 Տարանցիկ հաշիվներ արտարժույթով

4216 Հաշվարկներ բյուջեի հետ արտարժույթով

 

             422    Արտարժութային միջոցներ հաշվարկներում

 

4221 Հաշվարկներ չեկերով և այլ վճարային

փաստաթղթերով արտարժույթով

 

 ԿԱՐԳ  43    Սուբորդինացված փոխառություններ դրամով

 

             431    Սուբորդինացված փոխառություններ դրամով

 

4311 Սուբորդինացված փոխառություններ դրամով

 

             439    Հաշվարկված տոկոսներ սուբորդինացված

                    փոխառությունների դիմաց դրամով

 

4391 Հաշվարկված տոկոսներ սուբորդինացված

փոխառությունների դիմաց դրամով

 

ԿԱՐԳ 44 Սուբորդինացված փոխառություններ արտարժույթով

 

             441    Սուբորդինացված փոխառություններ արտարժույթով

 

4411 Սուբորդինացված փոխառություններ արտարժույթով

 

             449    Հաշվարկված տոկոսներ սուբորդինացված փոխառությունների

                    դիմաց արտարժույթով

 

4491 Հաշվարկված տոկոսներ սուբորդինացված

փոխառությունների դիմաց արտարժույթով

 

________________________________________________________________________

________________________________________________________________________

ԿԱՐԳ  50   Կապիտալ

 

             501    Կապիտալ

 

5011 Կանոնադրական հիմնադրամ

5012 Բաժնետերերից հետ գնված սեփական բաժնետոմսեր (-)

5013 Բաժնետոմսերի (բաժնեմասերի) հավելավճար

 

ԿԱՐԳ 51  Պահուստներ

 

             511    Պահուստներ

 

5111 Գլխավոր պահուստ

 

ԿԱՐԳ 52  Վերագնահատման պահուստներ

 

             521    Վերագնահատման պահուստներ

 

5211 Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ

5212 Ոսկու վերագնահատման պահուստ

5213 Արժեթղթերի վերագնահատման պահուստ

5216 Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ

5215 Այլ արժեքների վերագնահատման պահուստ

 

 ԿԱՐԳ  53    Շահույթ

 

             531    Շահույթ

 

5311 Ընթացիկ տարվա չբաշխված շահույթ (վնաս)

5312 Նախորդ տարվա չբաշխված շահույթ (վնաս)

________________________________________________________________________

ԸՆԴԱՄԵՆԸ` ՊԱՍԻՎՆԵՐ

________________________________________________________________________

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ԾԱԽՍԵՐ

 

________________________________________________________________________

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

________________________________________________________________________

   ԿԱՐԳ  60     Թղթակցային հաշիվների դիմաց ստացված տոկոսներ

 

601  Թղթակցային հաշիվների դիմաց ստացված տոկոսներ

 

6011 Դրամային թղթակցային հաշիվների դիմաց ստացված

տոկոսներ

6012 Արտարժութային թղթակցային հաշիվների դիմաց

ստացված տոկոսներ

 

   ԿԱՐԳ  61     Ոսկով դեպոզիտների դիմաց ստացված տոկոսներ

 

611  Ոսկով դեպոզիտների դիմաց ստացված տոկոսներ

 

6111 Ոսկով դեպոզիտների դիմաց ստացված տոկոսներ

 

   ԿԱՐԳ  62     Պետական արժեթղթերից ստացված տոկոսներ

 

621  Պետական արժեթղթերից ստացված տոկոսներ

 

6211 Պետական արժեթղթերից ստացված տոկոսներ

 

   ԿԱՐԳ  63     Վարկային հաշիվներից և  բանկերում տեղաբաշխված

                դեպոզիտներից ստացված տոկոսներ

 

631 ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխված միջոցների

դիմաց ստացված տոկոսներ

 

6311 ՀՀ կենտրոնական բանկում ներդրված դեպոզիտների

դիմաց ստացված տոկոսներ

 

632  Բանկերում տեղաբաշխված միջոցների դիմաց ստացված

տոկոսներ

 

6321 Բանկերում ներդրված դրամական դեպոզիտների

դիմաց ստացված տոկոսներ

6322 Բանկերին տրված դրամական վարկերի դիմաց

ստացված տոկոսներ

6323 Դրամով օվերդրաֆտի դիմաց ստացված տոկոսներ

6324 Բանկերում ներդրված արտարժութային դեպոզիտների

դիմաց ստացված տոկոսներ

6325 Բանկերին տրված արտարժութային վարկերի դիմաց

ստացված տոկոսներ

6326 Արտարժութային օվերդրաֆտի դիմաց ստացված

տոկոսներ

 

633  Ֆիզիկական անձանց տրված վարկերից ստացված տոկոսներ

 

6331 Ֆիզիկական անձանց տրված դրամական վարկերից

ստացված տոկոսներ

6332 Անհատ ձեռներեցներին տրված դրամական վարկերից

ստացված տոկոսներ

6333 Դրամական կրեդիտային քարտերից ստացված

տոկոսներ

6334 Դրամական օվերդրաֆտից ստացված տոկոսներ

6335 Ֆիզիկական անձանց տրված արտարժութային

վարկերից ստացված տոկոսներ

6336 Անհատ ձեռներեցներին տրված արտարժութային

վարկերից ստացված տոկոսներ

6337 Արտարժութային կրեդիտային քարտերից ստացված

տոկոսներ

6338 Արտարժութային օվերդրաֆտից ստացված տոկոսներ

 

634  Պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց տրված

վարկերից ստացված տոկոսներ

 

6341 Պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց

տրված դրամական վարկերից ստացված տոկոսներ

6342 Դրամով օվերդրաֆտից ստացված տոկոսներ

6343 Պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց

տրված արտարժութային վարկերից ստացված տոկոսներ

6344 Արտարժույթով օվերդրաֆտից ստացված տոկոսներ

 

635  Իրավաբանական անձի կարգավիճակով տնտեսավարողներին

տրված վարկերից ստացված տոկոսներ

 

6351 Իրավաբանական անձի կարգավիճակով

տնտեսավարողներին տրված դրամական վարկերից

ստացված տոկոսներ

6352 Դրամով օվերդրաֆտից ստացված տոկոսներ

6353 Իրավաբանական անձի կարգավիճակով

տնտեսավարողներին տրված արտարժութային

վարկերից ստացված տոկոսներ

6354 Արտարժույթով օվերդրաֆտից ստացված տոկոսներ

 

636  Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

ձեռնարկատերերին տրված վարկերից ստացված տոկոսներ

 

6361 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

ձեռնարկատերերին տրված դրամական վարկերից

ստացված տոկոսներ

6362 Դրամով օվերդրաֆտից ստացված տոկոսներ

6363 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

ձեռնարկատերերին տրված արտարժութային վարկերից

ստացված տոկոսներ

6364 Արտարժույթով օվերդրաֆտից ստացված տոկոսներ

 

637  Շահույթ չհետապնդող և հասարակական

կազմակերպություններին տրված վարկերից ստացված

տոկոսներ

 

6371 Շահույթ չհետապնդող և հասարակական

ձեռնարկություններին տրված դրամական վարկերից

ստացված տոկոսներ

6372 Դրամով օվերդրաֆտից ստացված տոկոսներ

6373 Շահույթ չհետապնդող և հասարակական

ձեռնարկություններին տրված արտարժութային

վարկերից ստացված տոկոսներ

6374 Արտարժույթով օվերդրաֆտից ստացված տոկոսներ

 

ԿԱՐԳ 64  Ոչ պետական արժեթղթերից և ինվեստիցիաներից ստացված

տոկոսներ

 

             641      Ոչ պետական արժեթղթերից ստացված տոկոսներ

 

6411 Ոչ պետական դրամական արժեթղթերից ստացված

տոկոսներ

6412 Ոչ պետական արտարժութային արժեթղթերից

ստացված տոկոսներ

 

             642      Ինվեստիցիաներից ստացված շահաբաժիններ

 

6421 Ստացված շահաբաժիններ դրամական

ինվեստիցիաների դիմաց

6422 Ստացված շահաբաժիններ արտարժութային

ինվեստիցիաների դիմաց

 

ԿԱՐԳ 65  Այլ գործառնություններից ստացված տոկոսներ

 

             651      Այլ գործառնություններից ստացված տոկոսներ

 

6511 Ֆակտորինգային գործառնություններից

ստացված եկամուտ

6512 Լիզինգային գործառնություններից ստացված

եկամուտ

6513 Այլ տոկոսային եկամուտ

 

ԿԱՐԳ 66  Ծախսերով դուրսգրված ակտիվների վերադարձ

 

             661      Ծախսերով դուրսգրված ակտիվների վերադարձ

 

6611 Ծախսերով դուրսգրված վարկերի վերադարձ

6612 Ծախսերով դուրսգրված արժեթղթերի վերադարձ

6613 Ծախսերով դուրսգրված դեբիտորական պարտքերի

վերադարձ

 

ԿԱՐԳ 67  Սուբորդինացված փոխատվությունների դիմաց ստացված

տոկոսներ

 

             671      Սուբորդինացված փոխատվությունների դիմաց ստացված

                      տոկոսներ

 

6711 Դրամական սուբորդինացված փոխատվությունների

դիմաց ստացված տոկոսներ

6712 Արտարժութային սուբորդինացված

փոխատվությունների դիմաց ստացված տոկոսներ

 

ԿԱՐԳ 68  Ոչ տոկոսային եկամուտ

 

             681      Ոչ տոկոսային եկամուտ

 

6811 Ստացված կոմիսիոն գումարներ

6812 Հիմնական միջոցների վաճառքից ստացված եկամուտ

6813 Արժեթղթերի վաճառքից ստացված եկամուտ

6814 Երաշխիքային, հոժարագրային, ակրեդիտիվային և

լիազորագրային գործառնություններից ստացված

եկամուտ

6815 Արտարժույթի առք ու վաճառքից ստացված եկամուտ

6816 Արտարժույթով, թանկարժեք մետաղներով և այլ

արժեքներով գործառնություններից ստացված

եկամուտ

6817 Ստացված տույժեր և տուգանքներ

6818 Այլ ոչ տոկոսային եկամուտ

 

              682     Բյուջեի սպասարկումից ստացված եկամուտ

 

6821 Հանրապետական բյուջեի սպասարկումից ստացված

եկամուտ

6822 Տեղական բյուջեի սպասարկումից ստացված

եկամուտ

 

________________________________________________________________________

ԸՆԴԱՄԵՆԸ` ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

________________________________________________________________________

 

ԾԱԽՍԵՐ`

________________________________________________________________________

 

ԿԱՐԳ 70  Թղթակցային հաշիվների դիմաց վճարված տոկոսներ

 

              701     Թղթակցային հաշիվների դիմաց վճարված տոկոսներ

 

7011 Դրամով թղթակցային հաշիվների դիմաց վճարված

տոկոսներ

7012 Արտարժույթով թղթակցային հաշիվների դիմաց

վճարված տոկոսներ

 

  ԿԱՐԳ  71    Ոսկով դեպոզիտների դիմաց վճարված տոկոսներ

 

              711     Ոսկով դեպոզիտների դիմաց վճարված տոկոսներ

 

7111 Ոսկով դեպոզիտների դիմաց վճարված տոկոսներ

 

  ԿԱՐԳ  72    Բյուջեի գծով կատարված ծախսեր

 

              721     Բյուջեի գծով կատարված ծախսեր

 

7211 Հանրապետական բյուջեի գծով կատարված ծախսեր

7212 Տեղական բյուջեի գծով կատարված ծախսեր

 

  ԿԱՐԳ  73    Ներգրավված միջոցների դիմաց վճարված տոկոսներ

 

              731     ՀՀ կենտրոնական բանկից ներգրավված միջոցների դիմաց

                      վճարված տոկոսներ

 

7311 ՀՀ կենտրոնական բանկից ներգրավված

դեպոզիտների դիմաց վճարված տոկոսներ

7312 ՀՀ կենտրոնական բանկից ներգրավված վարկերի

դիմաց վճարված տոկոսներ

7313 Օվերդրաֆտի դիմաց ՀՀ կենտրոնական բանկին

վճարված տոկոսներ

 

               732    Բանկերից ներգրավված միջոցների դիմաց վճարված

                      տոկոսներ

 

7321 Բանկերից ներգրավված դրամական դեպոզիտների

դիմաց վճարված տոկոսներ

7322 Բանկերից ներգրավված դրամական վարկերի դիմաց

վճարված տոկոսներ

7323 Դրամով օվերդրաֆտի դիմաց բանկերին վճարված

տոկոսներ

7324 Բանկերից ներգրավված արտարժութային

դեպոզիտների դիմաց վճարված տոկոսներ

7325 Բանկերից ներգրավված արտարժութային վարկերի

դիմաց վճարված տոկոսներ

7326 Արտարժույթով օվերդրաֆտի դիմաց բանկերին

վճարված տոկոսներ

 

733  Ֆիզիկական անձանցից ներգրավված միջոցների դիմաց

վճարված տոկոսներ

 

7331 Ֆիզիկական անձանցից ներգրավված դրամական

դեպոզիտների դիմաց վճարված տոկոսներ

7332 Անհատ ձեռներեցներից ներգրավված դրամական

դեպոզիտների դիմաց վճարված տոկոսներ

7333 Ֆիզիկական անձանցից ներգրավված արտարժութային

դեպոզիտների դիմաց վճարված տոկոսներ

7334 Անհատ ձեռներեցներից ներգրավված

արտարժութային դեպոզիտների դիմաց վճարված

տոկոսներ

734  Պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց

վճարված տոկոսներ

 

7341 Պետական մասնակցությամբ իրավաբանական

անձանցից ներգրավված դրամական դեպոզիտների

դիմաց վճարված տոկոսներ

7342 Պետական մասնակցությամբ իրավաբանական

անձանցից արտարժույթով ներգրավված

դեպոզիտների դիմաց վճարված տոկոսներ

 

735  Իրավաբանական անձի կարգավիճակով տնտեսավարողներին

վճարված տոկոսներ

 

7351 Իրավաբանական անձի կարգավիճակով

տնտեսավարողներից ներգրավված դրամական

դեպոզիտների դիմաց վճարված տոկոսներ

7352 Իրավաբանական անձի կարգավիճակով

տնտեսավարողներից ներգրավված արտարժութային

դեպոզիտների դիմաց վճարված տոկոսներ

 

736  Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

ձեռնարկատերերից ներգրավված դեպոզիտների դիմաց

վճարված տոկոսներ

 

7361 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

ձեռնարկատերերից ներգրավված դրամական

դեպոզիտների դիմաց վճարված տոկոսներ

7362 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

ձեռնարկատերերից ներգրավված արտարժութային

դեպոզիտների դիմաց վճարված տոկոսներ

 

737  Շահույթ չհետապնդող և հասարակական

կազմակերպություններից ներգրավված դեպոզիտների

դիմաց հաշվարկված տոկոսներ

 

7371 Շահույթ չհետապնդող և հասարակական

ձեռնարկություններից ներգրավված դրամական

դեպոզիտների դիմաց վճարված տոկոսներ

7372 Շահույթ չհետապնդող և հասարակական

ձեռնարկություններից ներգրավված

արտարժութային դեպոզիտների դիմաց վճարված

տոկոսներ

 

738  Դեպոզիտային սերտիֆիկատների դիմաց վճարված տոկոսներ

 

7381 Դրամական դեպոզիտային սերտիֆիկատների դիմաց

վճարված տոկոսներ

7382 Արտարժութային դեպոզիտային սերտիֆիկատների

դիմաց վճարված տոկոսներ

 

ԿԱՐԳ 74 Բանկի կողմից թողարկված արժեթղթերի դիմաց վճարված տոկոսներ

 

741  Բանկերի կողմից թողարկված արժեթղթերի դիմաց վճարված

տոկոսներ

 

7411 Բանկի կողմից թողարկված դրամական արժեթղթերի

դիմաց վճարված տոկոսներ

7412 Բանկի կողմից թողարկված արտարժութային

արժեթղթերի դիմաց վճարված տոկոսներ

 

  ԿԱՐԳ  75      Վճարված այլ տոկոսներ

 

751  Վճարված այլ տոկոսներ

 

5711 Լիզինգային գործառնությունների դիմաց վճարված

տոկոսներ

7512 Այլ տոկոսային ծախսեր

 

  ԿԱՐԳ  76      Հատկացումներ պահուստներին

 

761  Հատկացումներ պահուստներին

 

7611 Հատկացումներ վարկերի հնարավոր կորուստների

ծածկման պահուստաֆոնդին

7612 Հատկացումներ արժեթղթերի հնարավոր

կորուստների ծածկման պահուստաֆոնդին

7613 Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման

ծախսեր

 

ԿԱՐԳ 77 Սուբորդինացված փոխառությունների դիմաց վճարված տոկոսներ

 

771  Սուբորդինացված փոխառությունների դիմաց վճարված

տոկոսներ

 

7711 Սուբորդինացված փոխառությունների դիմաց

վճարված տոկոսներ

 

ԿԱՐԳ 78 Ոչ տոկոսային ծախս

 

781  Ապարատի պահպանման ծախսեր

 

7811 Հիմնական աշխատակիցների աշխատավարձ

7812 Պայմանագրային աշխատակիցների աշխատավարձ

7813 Պարգևավճարներ և նպաստներ

7816 Արձակուրդային վճար

7815 Ուսուցման և մասնագիտական գրականության գծով

ծախսեր

7816 Գործուղման ծախսեր

 

782  Ծախսեր հիմնադրամների գծով

 

7821 Կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ

7822 Սոցիալական ապահովագրություն

 

783  Ոչ տոկոսային ծախսեր

 

7831 Վճարված կոմիսիոն գումարներ

7832 Հիմնական միջոցների վաճառքից ստացված վնաս

7833 Արժեթղթերի վաճառքից ստացված վնաս

7834 Մարկետինգի, այդ թվում` գովազդի գծով ծախսեր

7835 Արտարժույթի առք ու վաճառքի գծով ծախսեր

7836 Թանկարժեք մետաղներով և այլ արժեքներով

գործառնությունների գծով ծախսեր

7839 Վճարված տույժեր և տուգանքներ, դատական

ծախսեր

7840 Արժեթղթերի թողարկման ծախսեր

7841 Ներկայացուցչական ծախսեր

7842 Աուդիտորական, խորհրդատվական

ծառայությունների գծով ծախսեր

7843 Պահպանության ծախսեր

7844 Այլ ոչ տոկոսային ծախս

 

               785    Ամորտիզացիոն հատկացումներ

 

7851 Բանկի շենքի ամորտիզացիա

7852 Գույքի և սարքավորումների ամորտիզացիա

7853 Կոմպյուտերային տեխնիկայի և հաղորդակցության

միջոցների ամորտիզացիա

7854 Տրանսպորտային միջոցների ամորտիզացիա

7855 Այլ հիմնական միջոցների ամորտիզացիա

7856 Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա

 

________________________________________________________________________

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

________________________________________________________________________

 

________________________________________________________________________

                      ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ

________________________________________________________________________

 

ԿԱՐԳ 80  Երաշխիքների գծով պահանջներ ու պարտավորություններ և

վճարային փաստաթղթեր

 

              801    Տրված երաշխիքներ

 

8011 Տրված երաշխիքներ վարկերի գծով

8012 Տրված այլ երաշխիքներ

 

              802    Ստացված երաշխիքներ

 

8021 Վարկերի գծով ստացված երաշխիքներ

8022 Ստացված այլ երաշխիքներ

 

              804    Վարկային գիծ

 

8041 Բացված վարկային գծի սահմանաչափը

8042 Վարկային գծի չօգտագործված մասը

8043 Կրեդիտային քարտով լիմիտներ

 

              805    Հաշվարկներ ակրեդիտիվների և  վճարային փաստաթղթերի

                     գծով

 

8051 Ակրեդիտիվների գծով հաշվարկներ

8052 Փաստաթղթային ինկասո և ակցեպտներ

8053 Վճարման ենթակա վճարային հանձնարագրեր

8054 Այլ վճարային փաստաթղթեր

 

ԿԱՐԳ 81  Գրավներ

 

              811    Գրավ ընդունված արժեքներ

 

8111 Պետական արժեթղթեր

8112 Այլ արժեթղթեր

8113 Թանկարժեք մետաղների ստանդարտացված

ձուլակտորներ

8116 Ոսկյա իրեր, ջարդոն և թանկարժեք քարեր

8115 Անշարժ գույք

8116 Պատրաստի արտադրանք և այլ ապրանքներ

8117 Այլ արժեքներ

8118 Հիպոտեկային գրավներ

 

              812    Գրավադրված արժեքներ

 

8121 Պետական արժեթղթեր

8122 Այլ արժեթղթեր

8123 Անշարժ գույք

8124 Այլ արժեքներ

 

ԿԱՐԳ 82  Վարձակալական և լիզինգային գործառնություններ

 

              821    Վարձակալության հանձնված միջոցներ

 

8211 Վարձակալության հանձնված հիմնական միջոցներ

8212 Վարձակալության հանձնված այլ միջոցներ

8213 Լիզինգային պայմանագրով տրված մեքենաներ,

սարքավորումներ և այլ միջոցներ

 

              822    Վարձակալված միջոցներ

 

8221 Վարձակալված հիմնական միջոցներ

8222 Վարձակալված այլ միջոցներ

 

 ԿԱՐԳ  83     Դուրսգրումներ

 

              831    Վարկեր, տոկոսներ և  այլ ակտիվներ

 

8311 Ծախսերով դուրսգրված վարկեր

8312 Ծախսերով դուրսգրված դեբիտորական պարտքեր

8313 Գլխավոր պահուստի հաշվին դուրսգրված ակտիվներ

8314 Վարկերի գծով դուրս գրված տոկոսներ

 

  ԿԱՐԳ  84    Արժեթղթերով, արտարժույթով և  այլ արժեքներով գործարքներ

 

              841    Կանխիկ (սպոտ) գործարքներ

 

8411 Երկու օրվա ընթացքում իրականացվող

արտարժութային վաճառքի գործարքներ

8412 Երկու օրվա ընթացքում իրականացվող թանկարժեք

մետաղների վաճառքի գործարքներ

8413 Երկու օրվա ընթացքում իրականացվող արժեթղթերի

վաճառքի գործարքներ

8414 Երկու օրվա ընթացքում իրականացվող

արտարժութային գնման գործարքներ

8415 Երկու օրվա ընթացքում իրականացվող թանկարժեք

մետաղների գնման գործարքներ

8416 Երկու օրվա ընթացքում իրականացվող արժեթղթերի

գնման գործարքներ

 

              842    Ժամկետային գործարքներ (ֆյուչերս և  ֆորվարդ)

 

8421 Արտարժութային միջոցների ֆյուչերսային և

ֆորվարդային վաճառքի գործարք

8422 Արժեթղթերի ֆյուչերսային և ֆորվարդային

վաճառքի գործարք

8423 Թանկարժեք մետաղների ֆյուչերսային և

ֆորվարդային գնման գործարք

8425 Արժեթղթերի ֆյուչերսային և ֆորվարդային

գնման գործարք

8424 Արտարժութային միջոցների ֆյուչերսային և

ֆորվարդային գնման գործարք

8426 Թանկարժեք մետաղների ֆյուչերսային և

ֆորվարդային գնման գործարք

 

              843    Օպցիոններ

 

8431 Արտարժութային միջոցների օպցիոն վաճառքի

գործարք

8432 Արժեթղթերի օպցիոն վաճառքի գործարք

8433 Թանկարժեք մետաղների օպցիոն վաճառքի գործարք

8434 Արտարժութային միջոցների օպցիոն գնման գործարք

8435 Արժեթղթերի օպցիոն գնման գործարք

8436 Թանկարժեք մետաղների օպցիոն գնման գործարք

 

  ԿԱՐԳ  85    Հաշվեկշռային հոդվածների վերագնահատման հաշիվներ

 

              851    Չիրացված կուրսային տարբերություններ

 

8511 Արտարժույթի փոխարժեքային տարբերություններ

8512 Թանկարժեք մետաղների փոխարժեքային

տարբերություններ

8513 Արժեթղթերի փոխարժեքային տարբերություններ

 

  ԿԱՐԳ  86    Հավատարմագրական կառավարման հաշիվներ

 

              861    Հավատարմագրական կառավարման հաշիվներ

 

8611 Հավատարմագրական կառավարման արժեթղթեր

8612 Հավատարմագրական կառավարման այլ միջոցներ և

արժեքներ

 

  ԿԱՐԳ  87    Հետգնման և  վաճառքի (REPO) համաձայնագրեր

 

              871    Հետգնման և  վաճառքի (REPO) համաձայնագրեր

 

8711 Արժեթղթերի վաճառքի գործարքներ հետգնման

պայմանով

8712 Արժեթղթերի գնման գործարքներ վերավաճառքի

պայմանով

 

  ԿԱՐԳ  88    Ի պահ ընդունված արժեքներ

 

              881    8811  Ի պահ ընդունված պետական արժեթղթեր

                     8812  Ի պահ ընդունված այլ արժեթղթեր

                     8813  Ի պահ ընդունված թանկարժեք մետաղներ

                     8816  Ի պահ ընդունված այլ արժեքներ

 

              882    Ի պահ տրված արժեքներ

 

8821 Ի պահ տրված պետական արժեթղթեր

8822 Ի պահ տրված այլ արժեթղթեր

8823 Ի պահ տրված թանկարժեք մետաղներ

8824 Ի պահ տրված այլ արժեքներ

 

________________________________________________________________________

 

ՄԱՍ 2. ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԿԱԶՄՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Ակտիվները և պարտավորությունները խմբավորվել են` ըստ արժույթի տեսակների, գործառնությունների բնույթի (օրինակ` վարկեր, դեպոզիտներ և այլն) և դասակարգվել` ըստ իրացվելիության մոտավոր աստիճանի (տվյալ դեպքում` նվազման), ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում: Այսպես, եթե ակտիվների թվարկումը սկսվում է կանխիկ միջոցներով և ավարտվում է «ֆիքսված» ակտիվներով (ինվեստիցիաներ, հիմնական միջոցներ), ապա պարտավորությունները սկսվում են ցպահանջ պարտավորություններով և ավարտվում սուբորդինացված պարտավորություններով, որոնց հաջորդում է բանկի կապիտալը:

Կոդավորումը կատարվել է հետևյալ կերպ. կարգերը բաժանված են երկնիշ բաժինների, բաժինները` եռանիշ ենթաբաժինների, ենթաբաժինները` քառանիշ հաշիվների: Կարգ` 1000-2000` ակտիվներ, 3000-4000` պարտավորություններ, 5000` կապիտալ և պահուստներ, 6000` եկամուտներ, 7000` ծախսեր, 8000` արտահաշվեկշռային հաշիվներ:

Հաշվային պլանը հնարավորություն կտա կիրառել հաշվառման միջազգային ստանդարտները, մասնավորապես, նրանում նախատեսված է հաշվառման կուտակման մեթոդի կիրառումը` ի տարբերություն ներկայումս գործող հաշվային պլանի: Յուրաքանչյուր բաժնի վերջին ենթաբաժինը տվյալ բաժնին վերաբերող կուտակման մեթոդով հաշվառված եկամուտները կամ ծախսերն են, որոնց հաշիվները, կուտակման մեթոդով հաշվառելու դեպքում, ժամկետը լրանալիս, անկախ վճարման փաստից, թղթակցում են «Եկամուտներ» կամ «Ծախսեր» կարգերի համապատասխան հաշիվների հետ և այնուհետև փակվում` փաստացի վճարումը կատարվելուց հետո:

Հաշվային պլանում հաշվի են առնված ինչպես ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից ներկայումս իրականացվող գործառնությունների, այնպես էլ` ապագայում հավանական նոր գործառնությունների արտացոլման հնարավորությունը, ինչպես նաև ազատ տեղեր են նախատեսված հնարավոր նոր հաշիվների բացման համար:

Հաշվառման պրոցեսի կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ բացի սինթետիկ հաշիվների մակարդակով պարունակված տեղեկատվությունից, հաշվառումը, հաշվետվական նպատակով, պետք է ապահովի տեղեկատվության ստացումը` ըստ ռեզիդենտության սկզբունքի, ըստ ժամկետայնության (պայմանագրային և մինչև մարումը մնացած օրերի թվով), ըստ տնտեսության ճյուղերի և ըստ արտարժույթի տեսակի (փոխարկելի և ոչ փոխարկելի): Որպես օրինակ կարելի է դիտարկել կոդավորման հետևյալ համակարգը, որը, բացի հաշվային պլանի սինթետիկ հաշվի չորս նիշերից, կարող է լրացուցիչ նախատեսել նաև հինգ այլ նիշեր` թվարկված չափանիշների արտացոլման և հաշվետվությունների կազմման համար.

1. Առաջին և երկրորդ նիշերը ցույց են տալիս հոդվածի կարգը (օր. 14 - վարկային հաշիվներ դրամով):

2. Երրորդ նիշը ցույց է տալիս հոդվածի ենթախումբը (օր. 143 - ֆիզիկական անձանց վարկային հաշիվներ դրամով):

3. Չորրորդ նիշը ցույց է տալիս հոդվածը (օր. 1431 - ֆիզիկական անձանց տրված սպառողական վարկեր դրամով):

Հինգից ինը նիշերը հոդվածները դասակարգում են ըստ ռեզիդենտության, ժամկետայնության, տնտեսության ճյուղերի և արտարժույթի տեսակի.

1. Հինգերորդ նիշը դասակարգում է հոդվածները` ռեզիդենտության սկզբունքով.

ա) 0 - չունի այդ բնութագրիչը

բ) 1 - հանդիսանում է ՀՀ ռեզիդենտ

գ) 2 - չի հանդիսանում ՀՀ ռեզիդենտ

օրինակ` 14212 - ոչ ռեզիդենտ բանկերին տրված վարկեր դրամով

2. Վեցերորդ նիշը դասակարգում է հոդվածները` ըստ ժամկետայնության.

ա) 0 - չունի այդ բնութագրիչը

բ) 1 - ցպահանջ

գ) 2 - մինչև 30 օր

դ) 3 - 31 օրից մինչև 90 օր

ե) 4 - 91 օրից մինչև 180 օր

զ) 5 - 181 օրից մինչև 1 տարի

է) 6 - 1 տարուց մինչև 3 տարի

ը) 7 - 3 տարուց ավելի

օրինակ` 152125 - ոչ ռեզիդենտ բանկերին արտարժույթով, 181 օրից մինչև 1 տարի ժամկետով տրված վարկեր:

3. Յոթերորդ և ութերորդ նիշերը դասակարգում են հոդվածները` ըստ տնտեսության ճյուղերի.

00 - չունի այդ բնութագրիչը

11 - էներգետիկա

12 - Քիմիական արդյունաբերություն

13 - Մեքենաշինություն, սարքաշինություն, մետալուրգիա և մետաղամշակում

14 - Էլեկտրատեխնիկա

15 - Թեթև արդյունաբերություն

16 - Սննդի արդյունաբերություն

19 - Այլ արդյունաբերական ճյուղեր

21 - Անասնապահություն

22 - Բուսաբուծություն

23 - Այլ գյուղատնտեսական գործունեություն

31 - Շինարարություն

41 - Տրանսպորտ և ճանապարհային տնտեսություններ

42 - Կապ

51 - Մեծածախ առևտուր

52 - Մանրածախ առևտուր և հասարակական սնունդ

61 - Նյութատեխնիկական մատակարարում և մթերում

62 - Այլ արտադրական ճյուղեր

71 - Կոմունալ - կենցաղային ծառայություն

72 - Առողջապահություն, ֆիզիկական կուլտուրա, սոցիալական ապահովություն

և բնակչության այլ սոցիալական ծառայություններ

73 - Կրթություն և գիտություն

74 - Մշակութային - լուսավորական ծառայություն

75 - Այլ ծառայություններ

Օրինակ` 15512251 - ոչ ռեզիդենտ իրավաբանական կարգավիճակով մեծածախ առևտրային կազմակերպություններին մինչև 30 օր ժամկետով, արտարժույթով տրված վարկեր:

4. Իններորդ նիշը դասակարգում է հոդվածները ըստ արտարժույթի տեսակների.

ա) 0 - չունի այդ բնութագրիչը

բ) 1 - ազատ փոխարկելի արտարժույթ

գ) 2 - ոչ փոխարկելի արտարժույթ

Արտահաշվեկշռային հաշվառումը կազմակերպելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ներկայացված արտահաշվեկշռի կառուցվածքը նախատեսված է պարտադիր հաշվառման ենթակա հոդվածների գումարային արտացոլման համար: Բացի այդ հաշիվներից` բանկը, սեփական հայեցողությամբ, կարող է վարել նաև այլ արտահաշվեկշռային հաշիվներ (օրինակ, հատուկ հաշվառման բլանկների և այլ փաստաթղթերի հաշվառման համար):

 

ՄԱՍ 3. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ստորև բերված է այն հաշիվների գործելակարգի մեկնաբանությունները, որոնք արմատապես տարբերվում են ներկայումս կիրառվողներից:

 

1. Կուտակման հաշիվներ

 

Հաշվեգրման սկզբունքի կիրառման նպատակով գործառնությունների հետևանքները արտացոլվում են այն ժամանակ, երբ դրանք տեղի են ունենում` գրանցվելով այն ժամանակահատվածի փաստաթղթերում և ֆինանսական հաշվետվություններում, որոնց դրանք վերաբերում են` անկախ դրանց դիմաց ստացված կամ կատարված վճարումների ժամկետներից: Հաշվեգրված եկամուտները և ծախսերը հաշվեկշռում արտացոլվում են ակտիվային և պասիվային համապատասխան հաշվեգրման հաշիվներում:

Հաշվեգրման են ենթակա միայն այն ծախսերն և եկամուտները, որոնք բացառապես վերաբերում են հաշվետու ժամանակաշրջանին` անկախ դրամական միջոցների շարժից (հոսքից):

 

Հաշվեգրված եկամուտների հաշվառումը

 

Բանկը համապատասխան (ակտիվային) հաշվեգրման հաշվին է ձևակերպում ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ հաշվարկված` ստացման ենթակա գումարը` տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

Դ - տ հաշվեգրման հաշիվ

Կ - տ եկամուտների հաշիվ

Եկամտի վճարման դեպքում տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

Դ - տ թղթակցային հաշիվ կամ դրամարկղ

Կ - տ հաշվեգրման հաշիվ

Եթե ակտիվը դուրս է գրվում հաշվեկշռից որպես անհուսալի, ապա տվյալ ակտիվի գծով հաշվեգրման հաշվում եղած համապատասխան մնացորդը նույնպես դուրս է գրվում հաշվեկշռից` տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

Դ - տ ծախսերի հաշիվ

Կ - տ հաշվեգրման հաշիվ

Դուրսգրված մնացորդը հաշվառվում է համապատասխան արտահաշվեկշռային հաշվում:

 

Հաշվեգրված ծախսերի հաշվառում

 

Բանկը համապատասխան (պասիվային) հաշվեգրման հաշվին է ձևակերպում ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ հաշվարկված` վճարման ենթակա գումարը` տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

Դ - տ ծախսերի հաշիվ

Կ - տ հաշվեգրման հաշիվ

 

Բանկի կողմից վճարման դեպքում տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

Դ - տ հաշվեգրման հաշիվ

Կ - տ թղթակցային հաշիվ կամ դրամարկղ

 

2. Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ և ծախսեր

 

Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ

 

Հաշվետու ժամանակաշրջանում ստացված, բայց հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող եկամուտները, հաշվապահորեն հաշվառվում և հաշվեկշռում արտացոլվում են որպես գալիք ժամանակաշրջանի եկամուտներ: Վերջիններս մտցվում են այն ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մեջ, որին դրանք վերաբերում են:

 

Գալիք ժամանակաշրջանի ծախսեր

 

Հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսերը, որոնք վերաբերում են հաջորդ հաշվետու ժամանակաշրջանին, հաշվեկշռում ցույց են տրվում` որպես գալիք ժամանակաշրջանի ծախսեր և ենթակա են ձևակերպման` ծախսերով, այն ժամկետներում, որոնց դրանք վերաբերվում են:

 

Գալիք ժամանակաշրջանի եկամուտների և ծախսերի հաշվառման համար օգտագործվում են հետևյալ հաշիվները`

գալիք ժամանակաշրջանի եկամուտներ / Կ - տ /

    գալիք ժամանակաշրջանի ծախսեր     / Դ - տ /

 

Կանխավճար եկամուտ ստանալու դեպքում տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

Դ - տ թղթակցային հաշիվ կամ դրամարկղ

Կ - տ գալիք ժամանակաշրջանի եկամուտներ

 

Եկամուտները առաջանալու պահին տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

Դ - տ գալիք ժամանակաշրջանի եկամուտներ

Կ - տ գործառնական և այլ եկամուտներ

 

Կանխավճար կատարելու պահին բանկը տալիս է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

Դ - տ գալիք ժամանակաշրջանի ծախսեր

Կ - տ թղթակցային հաշիվ կամ դրամարկղ

 

Ծախսերը առաջանալու պահին տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

Դ - տ գործառնական և այլ ծախսեր

Կ - տ գալիք ժամանակաշրջանի ծախսեր:

 

Դիտենք մի քանի թվային օրինակներ.

 

Օրինակ 1

 

Բանկը տրամադրել է վարկ` 20000 հազ. դրամի, 6 ամիս ժամկետով, տարեկան 60 % տոկոսադրույքով: Հաճախորդը բանկին տոկոսները պետք է վճարի պայմանագրային ժամկետի վերջում: Համաձայն հաշվեգրման սկզբունքների, մինչև վարկի մարումը, յուրաքանչյուր ամսվա վերջին օրը, ամսական հաշվարկված, ստացման ենթակա տոկոսների համար կտրվի հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

      Դ - տ  հաշվեգրման հաշիվ            1000 հազ. դրամ

Կ - տ  եկամուտների հաշիվ

 

Հաճախորդի կողմից, պայմանագրով նախատեսված ժամկետում, տոկոսների վճարման դեպքում կտրվի հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

      Դ - տ  թղթակցային հաշիվ կամ դրամարկղ      6000 հազ. դրամ

Կ - տ  հաշվեգրման հաշիվ

 

Օրինակ 2

 

Բանկը ներգրավել է 3000 հազ. դրամի դեպոզիտ, 3 ամիս ժամկետով տարեկան 30 % տոկոսադրույքով: Բանկը հաճախորդին տոկոսները պետք է վճարի պայմանագրային ժամկետի վերջում: Համաձայն հաշվեգրման սկզբունքների, մինչև դեպոզիտի մարումը, յուրաքանչյուր ամսվա վերջին օրը, ամսական հաշվարկված, վճարման ենթակա տոկոսների համար կտրվի հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

      Դ - տ  ծախսերի հաշիվ         75 հազ. դրամ

Կ - տ  հաշվեգրման հաշիվ

 

Բանկի կողմից հաճախորդին, պայմանագրով նախատեսված ժամկետում, տոկոսների վճարման դեպքում, կտրվի հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

      Դ - տ  հաշվեգրման հաշիվ      225 հազ. դրամ

Կ - տ  թղթակցային հաշիվ կամ դրամարկղ

 

Օրինակ 3

 

Բանկը վարձակալել է մեկ ուրիշ բանկի հիմնական միջոցը` մեկ տարի ժամկետով: Վարձակալը բանկը, վարձավճարը պետք է վճարի պայմանագրային ժամկետի վերջում, ամսական 50 հազ. դրամի չափով: Վարձակալող բանկը վարձավճարն ամբողջությամբ վճարել է պայմանագրի սկզբում:

Համաձայն հաշվեգրման սկզբունքների վճարված վարձավճարի համար կտրվի հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

      Դ - տ  գալիք ժամանակաշրջանի ծախսեր     600 հազ. դրամ

Կ - տ  թղթակցային հաշիվ կամ դրամարկղ

 

Մինչև պայմանագրային ժամկետի ավարտը, յուրաքանչյուր ամսվա վերջին օրը, ամսական հաշվարկված, վճարման ենթակա վարձավճարի համար վարձակալող բանկի կողմից կտրվի հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

      Դ - տ գործառնական և  այլ ծախսեր        50 հազ. դրամ

Կ - տ  գալիք ժամանակաշրջանի ծախսեր

 

Համաձայն հաշվեգրման սկզբունքների` վարձատու բանկի կողմից վարձավճարի ստացման պահին կտրվի հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

      Դ - տ  թղթակցային հաշիվ կամ դրամարկղ    600 հազ. դրամ

Կ - տ  գալիք ժամանակաշրջանի եկամուտներ

 

Մինչև պայմանագրային ժամկետի ավարտը, յուրաքանչյուր ամսվա վերջին օրը, ամսական հաշվարկված, ստացման ենթակա վարձավճարի համար վարձատու բանկի կողմից կտրվի հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

Դ - տ գալիք ժամանակաշրջանի եկամուտներ  50 հազ. դրամ

Կ - տ գործառնական և այլ եկամուտներ

 

3. Եկամուտների, ծախսերի և շահույթի հաշիվներ

 

Հաշվային պլանի եկամուտների և ծախսերի հաշիվների սալդոն, օրական կտրվածքով, գրանցվում է թիվ 5311 «Ընթացիկ տարվա չբաշխված շահույթ (վնաս)» հաշվում:

Շահույթի բաշխումը կատարվում է դեբետագրելով վերոնշված հաշիվը` կրեդիտագրելով համապատասխան հաշիվները: Օրինակ` շահութահարկի հաշվարկման դեպքում տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

Դ - տ  5311 «Ընթացիկ տարվա չբաշխված շահույթ (վնաս)»

Կ - տ  4116 «Հաշվարկներ բյուջեի հետ»:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
31.07.1997
N 212
Որոշում