Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ Ն ...

 

 

041.0397.270897

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 օգոստոսի 1997 թ. թիվ 397

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1997 թվականի սեպտեմբերի 9-10-ը Երևանում ԱՊՀ անդամ պետությունների մշակութային համագործակցության խորհրդի հերթական նիստ անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` նախապատրաստել այցելության ծրագիրն ու ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` հյուրերին (20 մարդ) տեղավորել «Արմենիա-2» հյուրանոցում և տրամադրել հյուրանոցի կոնֆերանսների սրահը` մշակութային համագործակցության խորհրդի նիստն անցկացնելու համար:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հայտերով`

ա) հյուրերի սպասարկման համար հատկացնել անհրաժեշտ ավտոմեքենաներ.

բ) ապահովել հյուրերի ընդունումն ու ճանապարհումը (անվճար) Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել հյուրերի բուժսպասարկումը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել մշակութային համագործակցության խորհրդի նիստի ընթացքը:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մշակութային համագործակցության խորհրդի նիստի անցկացման և հյուրերի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը (փոխադրամիջոցներ, «Արմենիա-2» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճի վարկավճար, տեխնիկական միջոցների տեղադրում և սպասարկում, տեղեկատվական նյութերի, գրենական պիտույքների և հուշանվերների ձեռքբերում և մեկ պաշտոնական ճաշկերույթ) կատարել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ներկայացրած փաստացի հաշվետվության:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.08.1997
N 397
Որոշում