041.0398.270897
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 1997 թ. թիվ 398
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1997 թվականի հոկտեմբերի 1-4-ը Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության միջպետական խորհրդի նիստի անցկացման կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախապատրաստել նիստի անցկացման ծրագիրն ու ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել միջազգային կազմակերպություններից ժամանող նիստի մասնակիցների հրավերների և Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրերի ձևակերպումը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել նիստի մասնակիցների ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել նիստի մասնակիցների բուժսպասարկումը:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նիստի անցկացման և հյուրերի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը (կեցություն, սնունդ, փոխադրամիջոցներ, թղթապանակների, տեղեկատվական նյութերի, նոթատետրերի, անվանական կրծքանշանների պատրաստում, գրենական պիտույքների և հուշանվերների ձեռքբերում, մեկ պաշտոնական ճաշկերույթ, ընդամենը 5106,4 հազ. դրամ) կատարել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացրած հաշվետվությունների: