Սեղմել Esc փակելու համար:
1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉ ...

 

 

ոչ պաշտոնական թարգմանություն

 

1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

/105-159 հոդվածներ/

 

Ընդունվել է 1949 թվականի ապրիլի 21-ից մինչև օգոստոսի 12-ը Ժնևում
պատերազմի զոհերի պաշտպանության մասին միջազգային կոնվենցիա կազմող
դիվանագիտական կոնֆերանսի կողմից` 1949 թվականի
օգոստոսի 12-ին

 

Ուժի մեջ է մտել 1950 թվականի հոկտեմբերի 21-ին

 

ԳԼՈՒԽ 8
ԿԱՊԵՐՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

 

Հոդված 105

Հովանավորվող անձանց ներկալելուց անմիջապես հետո տերությունները, որոնց իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կծանուցեն նրանց, այն տերություններին, որոնց քաղաքացիներն են հանդիսանում նրանք, և նրանց հովանավոր տերությանը այն միջոցների մասին, որոնք նախատեսվում են սույն գլխի որոշումները կատարելու համար: Նրանք նաև շահագրգիռ կողմերին կհայտնեն այդ միջոցառումների մեջ մտցրած ամեն մի փոփոխության մասին:

 

Հոդված 106

Յուրաքանչյուր ներկալված նրան ձերբակալելու պահից կամ ճամբար հասնելուց հետո ոչ ուշ, քան մեկ շաբաթ անց, ինչպես նաև հիվանդանալու կամ որևէ հիվանդանոց կամ ներկալման այլ վայր ուղարկվելու դեպքում, պետք է հնարավորություն ստանա, մի կողմից, անմիջականորեն իր ընտանիքին, իսկ մյուս կողմից 140 հոդվածով նախատեսված Կենտրոնական գործակալությանը ուղարկելու ներկալման մասին ծանուցում-քարտը, որը կազմված պետք է լինի, եթե հնարավոր է սույն Կոնվենցիային կցված նմուշի ձևով` իր ներկալման մասին, առողջական վիճակի մասին հաղորդումով հանդերձ, և ցույց տալով իր հասցեն: Այդ քարտերը պետք է ուղարկվեն որքան հնարավոր է արագորեն, և դրանց հանձնումը չի կարող ուշացվել որևէ ձևով:

 

Հոդված 107

Ներկալվածներին կթույլատրվի ուղարկել և ստանալ նամակներ ու փոստային քարտեր: Եթե տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, անհրաժեշտ կգտնի սահմանափակել յուրաքանչյուր ներկալվածի կողմից ուղարկվող նամակների և փոստային քարտերի քանակը, ապա այդ քանակը չի կարող ամիսը մեկ նամակից և 4 քարտից ավելի քիչ լինել, որոնք հնարավորության սահմաններում, պետք է կազմված լինեն սույն Կոնվենցիային կցված նմուշների ձևով: Եթե ներկալվածների հասցեով ստացվող գրագրությունների վերաբերմամբ պետք է սահմանափակումներ մտցվեն, ապա դրանք պետք է արտոնվեն միայն այն տերության կողմից, որի քաղաքացիներն են հանդիսանում ներկալվածները, որոշ դեպքերում` այն տերության խնդրանքով, որի իշխանության տակ են գտնվում նրանք: Այդ նամակները և փոստային քարտերը պետք է առաքվեն նորմալ արագությամբ: Դրանք չեն կարող պահվել, ոչ էլ դրանց առաքումը կարող է ուշացվել կարգապահական նկատառումներով:

Այն ներկալվածներին, որոնք երկար ժամանակ լուր չեն ստացել իրենց ընտանիքներից կամ զրկված են եղել սովորական ճանապարհով իրենց ընտանիքներից լուր ստանալու կամ ուղարկելու հնարավորությունից, ինչպես որ այն ներկալվածներին, որոնք իրենց հարազատներից գտնվում են զգալի հեռավորության վրա, կթույլատրվի ուղարկել հեռագրեր` դրանց արժեքի վճարման պայմանով, այն տարադրամով, որ նրանք ունեն: Նրանք նաև պետք է օգտվեն այդ առավելությունից այն դեպքում, երբ հարցը համարվի շտապ:

Որպես ընդհանուր կանոն ներկալվածների գրագրությունը վարվում է նրանց մայրենի լեզվով: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են թույլատրել, որ գրագրությունը վարվի այլ լեզուներով:

 

Հոդված 108

Ներկալվածներին կթույլատրվի փոստով կամ որևէ այլ միջոցով ստանալ անհատական կամ կոլեկտիվ ծանրոցներ, որոնք կպարունակեն, մասնավորապես, սննդամթերք, հագուստ, դեղամիջոցներ, ինչպես նաև գրքեր և նրանց կրոնական պահանջմունքների բավարարման համար, նրանց լուսավորության և ժամանցի համար նախատեսված առարկաներ: Այդ ծանրոցները ոչ մի դեպքում սույն Կոնվենցիայով նրա վրա դրված պարտականություններից չեն ազատում այն տերությանը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները:

Այն դեպքում, եթե ռազմական անհրաժեշտության նկատառումներով կպահանջվի սահմանափակել այդպիսի ծանրոցների քանակը, այդ մասին համապատասխան ծանուցում պետք է արվի հովանավոր տերությանը, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին կամ որևէ այլ այն կազմակերպությանը, որը օգնություն է ցույց տալիս ներկալվածներին, և որին հանձնարարված է այդ ծանրոցների առաքումը:

Անհատական և կոլեկտիվ ծանրոցների առաքման կարգը, եթե դա անհրաժեշտ է, պետք է դառնա հատուկ համաձայնագրերի կնքման առարկա շահագրգիռ տերությունների միջև, որոնք ոչ մի դեպքում չեն կարող ուշացնել ներկալվածների կողմից օգնության ստացումը: Պարեն կամ հագուստ պարունակող ծանրոցներում չեն կարող լինել գրքեր. սանիտարական պարագաները, որպես կանոն, առաքվում են կոլեկտիվ ծանրոցներով:

 

Հոդված 109

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի միջև օգնության կոլեկտիվ ծանրոցների ստացման և բաշխման կարգի մասին հատուկ համաձայնագրերի բացակայության դեպքում կկիրառվեն սույն Կոնվենցիային կցված կոլեկտիվ ծանրոցներին վերաբերող կանոնները:

Վերը նշված հատուկ համաձայնագրերը ոչ մի դեպքում չեն կարող սահմանափակել ներկալվածների համար նախատեսվող օգնության կոլեկտիվ ծանրոցներն ստանալու, այդպիսիք բաշխելու և ի շահ հասցեատերերի դրանք տնօրինելու` ներկալվածների կոմիտեների իրավունքները:

Այդ համաձայնագրերով չեն կարող սահմանափակվել նաև ստացողների միջև կոլեկտիվ ծանրոցները բաշխելու նկատմամբ հսկողության այն իրավունքները, որոնք պատկանում են հովանավոր տերության, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կամ ցանկացած այլ այնպիսի կազմակերպության ներկայացուցիչներին, որն օգնություն է ցույց տալիս ներկալվածներին` այն դեպքերում, երբ այդ ծանրոցների հանձնումը դրվում է այդպիսի ներկայացուցիչների վրա:

 

Հոդված 110

Օգնության` ներկալվածների համար նախատեսված ծանրոցները ազատվում են մաքսատուրքերից և այլ գանձումներից:

Բոլոր փոստային առաքումները, ներառյալ օգնության` փոստով ուղարկվող ծանրոցները, և այլ երկրներից ներկալվածներին հասցեագրված դրամական փոխանցումները կամ ներկալվածների կողմից անմիջականորեն փոստով կամ 136 հոդվածում նախատեսված տեղեկատու բյուրոյի և 140 հոդվածում նախատեսված Կենտրոնական տեղեկատու գործակալության միջոցով ուղարկվող դրամական փոխանցումները ազատվում են բոլոր փոստային գանձումներից, ինչպես առաքման երկրում ու հասցեագրված երկրում, այնպես և միջանցիկ երկրներում: Այդ նպատակով փոստային գանձումներից ազատումը, որը նախատեսվում է 1947 թվականի Համաշխարհային փոստային Կոնվենցիայում և հակառակորդի երկրի` ճամբարներում կամ քաղաքացիական բանտերում գտնվող քաղաքացիական անձանց վերաբերմամբ Համաշխարհային փոստային միության համաձայնագրերում, կտարածվի ներկալված հովանավորվող անձանց` սույն Կոնվենցիայում նշված բոլոր կատեգորիաների վրա: Այդ համաձայնագրերի մասնակիցներ չհանդիսացող երկրները պարտավոր կլինեն գանձումներից ազատում տրամադրել միևնույն պայմաններում:

Ներկալվածների համար նախատեսված օգնության այն ծանրոցների առաքման ծախսերը, որոնք իրենց կշռով կամ որևէ այլ պատճառով չեն կարող ուղարկվել փոստով, կկատարի տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, իր հսկողության ներքո գտնվող բոլոր տարածքներում: Կոնվենցիայի մասնակիցներ հանդիսացող մյուս տերությունները առաքման ծախսերը կկատարեն իրենց տարածքներում:

Այնպիսի բեռների առաքման ծախսերը, որոնք չեն ընկնում նախորդ պարբերությունների գործողության տակ, վճարվում են ուղարկողի կողմից:

Բարձր Պայմանավորվող Կողմերը կձգտեն նվազեցնել, որքան դա հնարավոր է, այն հեռագրերի տարիֆները, որոնք ուղարկվում են ներկալվածներին կամ հասցեագրված են նրանց:

 

Հոդված 111

Այն դեպքում, եթե ռազմական օպերացիաները կխանգարեն շահագրգիռ տերություններին կատարելու 106, 107, 108 և 113 հոդվածներում հիշատակված ծանրոցների առաքման ապահովման իրենց վրա դրված պարտականությունը, ապա շահագրգիռ հովանավոր տերությունները, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կամ ցանկացած այլ այնպիսի կազմակերպություն, որը ճանաչվել է կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից, կարող են զբաղվել այդ ծանրոցների փոխադրման ապահովմամբ համապատասխան փոխադրամիջոցների օգնությամբ (վագոններ, բեռնատար ավտոմեքենաներ, նավեր կամ ինքնաթիռներ և այլն): Այդ նպատակով Բարձր Պայմանավորվող Կողմերը կձգտեն նրանց հատկացնել նշված փոխադրամիջոցները և թույլատրել դրանց շարժումը, մասնավորապես, դրա համար անհրաժեշտ անցագրեր տալու միջոցով:

Այդ փոխադրամիջոցները կարող են օգտագործվել նաև տեղափոխելու համար.

a/ այն գրագրությունը, ցուցակները և զեկույցները, որոնք փոխանակում են 140 հոդվածում հիշատակված Կենտրոնական տեղեկատու գործակալությունը և 136 հոդվածում նախատեսված Ազգային բյուրոն:

b/ այն գրագրությունը և զեկույցները, որոնք վերաբերում են ներկալվածներին, որոնք հովանավոր տերությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կամ ցանկացած այլ կազմակերպություն, որն օգնություն է ցույց տալիս ներկալվածներին, փոխանակում են ինչպես իրենց ներկայացուցիչների, այնպես էլ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի հետ:

Սույն դրույթները. ոչ մի դեպքում չեն սահմանափակում կոնֆլիկտի մեջ գտնվող ցանկացած կողմի իրավունքները կազմակերպելու տրանսպորտի այլ միջոցներ, եթե նա այդ գերադասում է, կամ տալ անցագրեր այնպիսի պայմաններով, որոնք կարող են սահմանվել փոխադարձ համաձայնությամբ:

Այդ տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված ծախսերը այդ ծանրոցների արժեքին համամասնորեն կրում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը, ում քաղաքացիների օգտին են լինում այդ ծառայությունները:

 

Հոդված 112

Ներկալվածներին հասցեագրված կամ նրանց կողմից ուղարկվող գրագրությունների գրաքննությունը պետք է կատարվի հնարավոր կարճ ժամկետում:

Ներկալվածների համար նախատեսված ծանրոցների ստուգումը պետք է կատարվի այնպիսի պայմաններում, որոնք չեն վնասի դրանցում եղած մթերքներին, և պետք է տեղի ունենա հասցեատիրոջ կամ նրա կողմից լիազորված նրա ընկերոջ ներկայությամբ: Անհատական կամ կոլեկտիվ ծանրոցների հանձնումը չի կարող ուշացվել գրաքննության հետ կապված դժվարությունների պատճառաբանությամբ:

Գրագրության ամեն մի արգելում, որ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը հայտարարում են ռազմական կամ քաղաքական պատճառներով, կարող է լինել միայն ժամանակավոր բնույթի, և դրա ժամկետը պետք է լինի հնարավորին չափ առավել կարճ:

 

Հոդված 113

Տերությունները, որոնց իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կտրամադրեն բոլոր խելամիտ հնարավորությունները հովանավոր տերության կամ 140 հոդվածով նախատեսված Կենտրոնական գործակալության միջոցով կամ այլ հարկ եղած եղանակներով ներկալվածներին հասցեագրված կամ նրանցից եկող կտակները, լիազորագրերը կամ մյուս բոլոր փաստաթղթերը փոխանցելու համար:

Բոլոր դեպքերում տերությունները, որոնց իշխանության տակ են գտնվում ներկալվածները, աջակցություն ցույց կտան ներկալվածներին կազմելու և պատշաճ ձևով հաստատելու այդ փաստաթղթերը, նրանք ներկալվածներին թույլ կտան, մասնավորապես, խորհրդատվություն ստանալ իրավաբանից:

 

Հոդված 114

Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կտրամադրեն ներկալման ռեժիմի և գործող օրենսդրության հետ համատեղվող բոլոր արտոնությունները, որպեսզի նրանց հնարավորություն տրվի տնօրինելու իրենց ունեցվածքը: Դրա համար այդ տերությունը կարող է նրանց թույլատրել, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և, եթե դա թույլ են տալիս հանգամանքները, դուրս գալու ներկալման վայրի սահմաններից:

 

Հոդված 115

Բոլոր դեպքերում, եթե ներկալվածը դատական գործընթացում հանդիսանում է կողմ, տերությունը, որի իշխանության տակ է նա գտնվում, պետք է, եթե ներկալվածը դա պահանջի, հաղորդի դատարանին նրա ձերբակալման մասին և պետք է, օրինական շրջանակներում, հետևի, որպեսզի ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցներն այն բանի համար, որպեսզի նրա ներկալման կապակցությամբ թույլ չտրվի որևէ վնաս հասցնել նրա գործի պատրաստման կամ վարման կամ ցանկացած դատական որոշման կատարման վերաբերմամբ:

 

Հոդված 116

Յուրաքանչյուր ներկալվածի կթույլատրվեն որոշակի ժամկետներում և այնպես հաճախակի, հենց որ դա հնարավոր լինի, տեսակցություններ, և առաջին հերթին նրա մերձակա հարազատների հետ:

Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և հնարավորին չափ, հատկապես հարազատներից մեկի մահվան կամ ծանր հիվանդության դեպքում, շահագրգիռ անձին կտրվի իր ընտանիքին այցելելու իրավունք:

 

ԳԼՈՒԽ 9
ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԸ

 

Հոդված 117

Սույն գլխի դրույթների հաշվառմամբ, այն տարածքում գործող օրենսդրությունը, որտեղ գտնվում են ներկալվածները, կշարունակի կիրառվել ներկալման ժամանակ օրինախախտում թույլ տված ներկալվածների նկատմամբ:

Եթե օրենքներում, որոշումներում կամ կարգադրություններում նշված է, որ ներկալվածների կողմից կատարված գործողությունները պատժելի են, այն ժամանակ, երբ այդ նույն գործողությունները իրենց հետ պատիժ չեն հարուցում, եթե դրանք կատարվել են ներկալված անձանց կողմից, ապա դրանք կարող են առաջ բերել միայն կարգապահական տույժեր:

Միևնույն արարքի համար կամ միևնույն մեղադրանքով ներկալվածը կարող է պատժվել միայն մեկ անգամ:

 

Հոդված 118

Պատիժ նշանակելիս դատարանները և իշխանությունները ամենալայն չափով ուշադրության կառնեն այն փաստը, որ մեղադրյալը չի հանդիսանում ներկալած տերության քաղաքացի: Դրանք ազատ կլինեն մեղմացնելու ներկալվածի համար նախատեսվող պատիժը իրավախախտման նրան ներկայացվող մեղքի համար և պարտավոր չեն լինի պահպանելու այդ պատժի նվազագույնը:

Արգելված են ցերեկային լույսից զուրկ տեղերում բանտարկելը և առհասարակ ամեն կարգի խստությունները:

Ներկալվածների կողմից կարգապահական կամ դատական կարգով դրված պատիժները կրելուց հետո, նրանց հետ պետք է վարվեն այնպես, ինչպես որ մյուս ներկալվածների հետ:

Ներկալվածի նախնական կալանքի ժամկետը բոլոր դեպքերում հաշվարկվում է ազատազրկման այն ժամկետի մեջ, որ նրա համար դատական կամ կարգապահական կարգով սահմանվում է որպես պատժաչափ:

Ներկալվածների դեմ հարուցված բոլոր դատական գործերի, ինչպես նաև դրանց արդյունքների մասին ծանուցվում են ներկալվածների կոմիտեները, որոնք հանդիսանում են նրանց լիազորները:

 

Հոդված 119

Ներկալվածների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական հետևյալ պատիժները.

1/ 95 հոդվածում նախատեսված` աշխատավարձի 50 %-ը չգերազանցող տուգանքը, ոչ ավելի, քան 3 օրվա ժամանակաշրջանի համար,

2/ սույն Կոնվենցիայով նախատեսածից ավելի տրամադրված առավելություններից զրկելը,

3/ արտահերթ վերակարգերը, որոնք չեն գերազանցում օրը երկու ժամից և կապված են ճամբարի պահպանության աշխատանքի հետ,

4/ կալանումը:

Կարգապահական պատիժները ոչ մի դեպքում չպետք է լինեն անմարդկային, խիստ կամ վտանգավոր` ներկալվածների առողջության համար: Պատիժներ նշանակելիս պետք է հաշվի առնել տարիքը, սեռը և առողջական վիճակը:

Միևնույն պատժի առավելագույն ժամկետը չպետք է գերազանցի երեսուն օրացուցային օրը, անգամ այն դեպքերում, երբ ներկալվածը նրա մասին որոշում կայացնելու պահին պետք է կարգապահական տույժի ենթարկվի մի քանի արարքների համար, անկախ այն բանից, այդ արարքները կապվա՞ծ են միմյանց հետ, թե ոչ:

 

Հոդված 120

Փախուստից հետո կամ փախուստի փորձ կատարելիս բռնված ներկալվածները այդ արարքի համար ենթակա են կարգապահական տույժի, անգամ կրկնվելու դեպքում:

Որպես նահանջ 118 հոդվածից, երրորդ պարբերություն, փախուստի համար կամ փախուստի փորձ կատարելու համար ներկալվածները կարող են դրվել հատուկ հսկողության տակ պայմանով, սակայն, որ այն կիրականացվի ներկալման վայրում և առաջ չի բերի սույն Կոնվենցիայով նրանց տրամադրված երաշխիքներից որևէ մեկի վերացում:

Փախուստին կամ փախուստ կատարելու փորձին նպաստած ներկալվածները դրա համար կարող են ենթարկվել միայն կարգապահական տույժի:

 

Հոդված 121

Փախուստը կամ փախուստի դիմելու փորձը, անգամ կրկնվելիս, չպետք է դիտվեն որպես մեղքը ծանրացնող հանգամանք այն դեպքում, երբ ներկալվածը դատի է ենթարկվում փախուստի ժամանակ կատարած իրավախախտումների համար:

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կհետևեն, որպեսզի համապատասխան իշխանությունները ներողամտություն ցուցաբերեն այն հարցը որոշելիս, թե կատարած իրավախախտման համար ներկալվածը արդյոք ենթակա է պատժի կարգապահական կամ դատական կարգով, առանձնապես փախուստի կամ փախուստի դիմելու փորձի հետ կապված արարքների վերաբերմամբ:

 

Հոդված 122

Կարգապահության խախտման փաստերը պետք է անհապաղ հետաքննվեն: Դա վերաբերում է, մասնավորապես, փախուստին կամ փախուստի փորձի դիմելուն, և բռնված ներկալվածը պետք է, որքան հնարավոր է արագ հանձնվի համապատասխան իշխանություններին:

Բոլոր ներկալվածների համար նախնական կալանքի ժամկետը, կարգապահությունը խախտելու դեպքում, պետք է հասցվի նվազագույնի և չգերազանցի երկու շաբաթվա սահմանը, բոլոր դեպքերում նախնական կալանքում անցկացրած ժամանակը հաշվարկվում է ազատազրկման ժամկետի մեջ:

124 և 125 հոդվածների դրույթները կիրառվում են կարգապահության դեմ գործած արարքների համար նախատեսված կալանքի ենթարկված ներկալվածների նկատմամբ:

 

Հոդված 123

Առանց վնաս հասցնելու դատական մարմինների և բարձրագույն իշխանությունների իրավասություններին, պատիժներ կարող են նշանակվել միայն ներկալման վայրի պարետի կամ սպայի կամ պաշտոնատար պատասխանատու անձի կողմից, որին նա հանձնել է իր կարգապահական իշխանությունը:

Նախքան կարգապահական տույժի մասին որևէ որոշում կայացնելը, մեղադրյալ ներկալվածին հանգամանորեն կհաղորդվի նրան որպես մեղադրանք հարուցվող օրինախախտումների մասին: Նրան կթույլատրվի նաև տալ բացատրություն իր վարքագծի վերաբերյալ և հանդես գալ իր պաշտպանությամբ, կանչել վկաների և անհրաժեշտության դեպքում դիմել որակյալ թարգմանչի ծառայություններին: Որոշումը կհայտարարվի մեղադրյալի և ներկալվածների կոմիտեի անդամներից մեկի ներկայությամբ:

Կարգապահական տույժի ենթարկելու մասին որոշում կայացնելու պահից մինչև նրա կատարումը պետք է անցնի մեկ ամսից ոչ ավելի ժամանակ:

Եթե ներկալվածի վրա դրվի կարգապահական նոր տույժ, ապա տույժերից ամեն մեկի ի կատար ածման միջև պետք է անցնի 3 օրից ոչ պակաս, եթե տույժերից մեկի տևողությունը 10 կամ ավելի օր է:

Ներկալման վայրի պարետը պետք է վարի կայացվող կարգապահական տույժերի գրանցման մատյանը, որը պետք է ներկայացվի հովանավոր տերության ներկայացուցիչների տրամադրությանը:

 

Հոդված 124

Ներկալվածները կարգապահական տույժերը կրելու համար ոչ մի հանգամանքներում չեն կարող տեղափոխվել ուղղիչ հիմնարկներ (բանտեր, ուղղիչ հաստատություններ, աքսորաբանտեր և այլն):

Կարգապահական տույժերը կրելու շենքերը պետք է համապատասխանեն հիգիենայի պահանջներին և, մասնավորապես, հագեցված լինեն ննջասարքավորումներով, պատժված ներկալվածները պետք է իրենց մաքուր վիճակում պահելու հնարավորություն ունենան:

Կարգապահական տույժեր կրող կանայք պետք է կալանվեն ներկալված տղամարդկանցից առանձին և գտնվեն կանանց անմիջական հսկողության ներքո:

 

Հոդված 125

Կարգապահական տույժեր կրող ներկալվածները կունենան ամենօրյա զբոսանքի և օրը առնվազն երկու ժամ բաց օդում լինելու հնարավորություն:

Իրենց խնդրանքով, կթույլատրվի ներկայանալ ամենօրյա բժշկական ընդունելության, նրանք իրենց առողջական վիճակի համեմատ կստանան անհրաժեշտ բուժօգնություն և անհրաժեշտության դեպքում կտեղավորվեն ներկալման վայրի լազարեթում կամ հիվանդանոցում:

Նրանց կթույլատրվի կարդալ և գրել, ինչպես նաև ուղարկել և ստանալ նամակներ: Սակայն նրանց ծանրոցների և դրամական փոխադրումների հանձնումը կարող է հետաձգվել մինչև պատիժը կրելու ավարտը, այդ ընթացքում դրանք հանձնվում են ներկալվածների կոմիտեին, որը լազարեթ է ուղարկում ծանրոցներում եղած շուտ փչացող մթերքները:

Կարգապահական տույժ կրող ներկալվածներից ոչ ոք չի կարող զրկվել 106 և 142 հոդվածներով նախատեսված իրավունքներից:

 

Հոդված 126

71 և 76 հոդվածները ներառյալ կկիրառվեն համանմանորեն, դատական այն գործերի նկատմամբ, որոնք հարուցվել են այն տերության սեփական տարածքում գտնվող ներկալվածների դեմ, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները:

 

ԳԼՈՒԽ 10
ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

Հոդված 127

Ներկալվածների տեղափոխումը մշտապես կկատարվի մարդասիրաբար: Որպես կանոն, այն կիրականացվի երկաթուղագծով կամ տրանսպորտի այլ տեսակներով և այնպիսի պայմաններում, որոնք առնվազն հավասար են այն պայմաններին, որոնցում կատարվում է այն տերության զորքերի փոխադրումը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները: Եթե, որպես բացառություն, տեղափոխումները պետք է կատարվեն ոտքով, ապա դրանք կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե դա թույլ է տալիս ներկալվածների ֆիզիկական վիճակը, և ոչ մի դեպքում դրանք չպետք է նրանց մոտ չափից ավելի հոգնածություն առաջացնեն:

Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պետք է տեղափոխման ժամանակ ներկալվածներին մատակարարի բավարար քանակի և լավ որակի խմելու ջուր և բազմազան սնունդ` նրանց առողջությունը լավ վիճակում պահպանելու համար, ինչպես նաև նրանց տրամադրի հագուստ, պատշաճ ապաստան և բժշկական անհրաժեշտ օգնություն: Այդ տերությունը կձեռնարկի նախազգուշական բոլոր միջոցները տեղափոխման ժամանակ նրանց անվտանգության ապահովման համար և ուղարկելուց առաջ կկազմի տեղափոխվող ներկալվածների լրիվ ցուցակը:

Հիվանդ և վիրավոր ներկալվածները կամ հաշմանդամ ներկալվածները, ինչպես նաև ծննդաբեր կանայք չեն տեղափոխվի այն դեպքում, եթե անցումը կարող է վնաս հասցնել նրանց առողջական վիճակին, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղափոխություն հրամայաբար պահանջում է նրանց անվտանգությունը:

Ներկալման որևէ վայրին ռազմաճակատի գիծը մոտենալիս, այնտեղ գտնվող ներկալվածները կարող են տեղափոխվել միայն այն դեպքում, եթե նրանց տեղափոխումը կարող է իրականացվել բավարար անվտանգության պայմաններում կամ, եթե մնալով իրենց տեղում, նրանք ենթարկվում են մեծ վտանգի, քան եթե տեղափոխվեն:

Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, ներկալվածներին տեղափոխելու մասին որոշում կայացնելիս պետք է ուշադրության առնի նրանց շահերը և, մասնավորապես, չպետք է անի որևէ այնպիսի բան, որ կարող էր բարդացնել նրանց հայրենադարձությունը կամ վերադարձն իրենց մշտական բնակության վայրը:

 

Հոդված 128

Տեղափոխման դեպքում ներկալվածներին պաշտոնապես կհայտնվի նրանց մեկնելու և փոստային նոր հասցեի մասին: Այդ հաղորդումը պետք է կատարվի նախօրոք այնպես, որպեսզի նրանք կարողանան հասցնել հավաքելու իրենց իրերը և նախազգուշացնել իրենց ընտանիքներին:

Նրանց կթույլատրվի իրենց հետ վերցնել անձնական իրերը, գրագրությունը և նրանց հասցեով եկած ծանրոցները, այդ իրերի կշիռը, եթե տեղափոխման հանգամանքները դա պահանջում են, կարող է սահմանափակվել, բայց ոչ մի դեպքում յուրաքանչյուր ներկալվածի համար 25 կիլոգրամից պակաս:

Գրագրությունը և ծանրոցները, որ հասցեագրված են նրանց ներկալման նախկին վայրը, կուղարկվեն նրանց` առանց որևէ ուշացման:

Հարկ եղած դեպքում ներկալման վայրի պարետը, ներկալվածների կոմիտեի հետ համաձայնեցնելով, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի փոխադրելու համար ներկալվածների կոլեկտիվ ունեցվածքը և այն իրերը, որոնք ներկալվածները չեն կարող իրենց հետ վերցնել սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված սահմանափակումների պատճառով:

 

ԳԼՈՒԽ 11
ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՄԱՀԸ

 

Հոդված 129

Ներկալվածներն իրենց կտակները կարող են հանձնել պատասխանատու իշխանություններին, որոնք կապահովեն դրանց պահպանումը: Ներկալվածի մահվան դեպքում նրա կտակը հանձնվում է ներկալվածի կողմից ցույց տրված անձանց:

Յուրաքանչյուր ներկալվածի մահը պետք է արձանագրվի բժշկի կողմից, որից հետո կազմվում է ակտ, նշելով մահվան պատճառը և այն հանգամանքները, որոնցում այն տեղի է ունեցել:

Մահվան մասին պատշաճ ձևով գրանցված պաշտոնական ակտը պետք է կազմվի այն տարածքում գործող ընթացակարգին համապատասխան, որտեղ գտնվում է ներկալման վայրը, և այդպիսի ակտի հարկ եղած ձևով հաստատված պատճենը պետք է անմիջապես ուղարկվի հովանավոր տերությանը, ինչպես նաև 140 հոդվածում նախատեսված Կենտրոնական գործակալությանը:

 

Հոդված 130

Ներկալող իշխանությունները պետք է հետևեն այն բանին, որպեսզի վախճանված ներկալվածները թաղվեն պատվով, եթե հնարավոր է, այն կրոնի ծիսակատարությամբ, որին նա պատկանում է, որպեսզի նրանց գերեզմանները հարգվեն, պահվեն կարգին վիճակում, նշվեն այնպես, որ դրանք միշտ կարելի լինի գտնել:

Մահացած ներկալվածները պետք է ամփոփվեն առանձին գերեզմաններում, բացառությամբ այն դեպքերի, երբ անխուսափելի հանգամանքները ստիպեն նրանց թաղել եղբայրական գերեզմանում: Աճյունները կարող են հրկիզվել, միայն եթե դա թելադրված է սանիտարական կարգի պարտադիր նկատառումներով, կամ այն կրոնի պահանջներով, որին պատկանել է հանգուցյալը, կամ էլ եթե վերջինս արտահայտել է համապատասխան ցանկություն:

Հրկիզման դեպքում այդ մասին պետք է հիշատակվի ակտում, նշվելով ներկալվածների մահվան պատճառները: Մոխիրը պետք է խնամքով պահվի այն տերության իշխանությունների կողմից, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, և որքան հնարավոր է արագորեն կհանձնվի մահացածի մերձակա հարազատներին` վերջիններիս խնդրանքով:

Հենց որ թույլ տան հանգամանքները, և ռազմական գործողությունների ավարտից ոչ ուշ, տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պետք է 136 հոդվածում նախատեսված Տեղեկատու բյուրոյի միջոցով այն տերություններին ուղարկի մահացածների գերեզմանների ցուցակները, որոնց պատկանում են մահացած ներկալվածները: Այդ ցուցակների մեջ պետք է բովանդակեն տվյալներ, որոնք անհրաժեշտ են մահացած ներկալվածներին ճանաչելու համար, ինչպես նաև նրանց գերեզմանների ճշգրիտ տեղը:

 

Հոդված 131

Ներկալվածի մահվան կամ ծանր վիրավորվելու ամեն մի դեպքի առթիվ, որոնք հասցվել են կամ որոնց վերաբերմամբ կան կասկածներ, որ դրանք հասցվել են հերթապահի և մեկ ուրիշ ներկալվածի կողմից, կամ ցանկացած մեկ այլ անձի կողմից, ինչպես նաև մահվան ամեն մի դեպքի առթիվ, որի պատճառն անհայտ է, տերությունը, որի իշխանության տակ է գտնվում ներկալվածը, պետք է անհապաղ կատարի պաշտոնական հետաքննություն:

Այդ մասին անհապաղ հաղորդում կտրվի հովանավոր տերությանը: Պետք է ցուցմունքներ վերցվեն յուրաքանչյուր վկայից. պետք է կազմվի այդ ցուցմունքները պարունակող զեկուցագիր, որն ուղարկվում է հիշատակված տերությանը:

Եթե հետաքննության արդյունքով հաստատվի մեկ կամ մի քանի անձանց մեղքը, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կձեռնարկի բոլոր միջոցները մեղավորին կամ մեղավորներին դատի ենթարկելու համար:

 

ԳԼՈՒԽ 12
ԱԶԱՏՈՒՄԸ, ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՈՒՄԸ ՉԵԶՈՔ ԵՐԿՐՈՒՄ

 

Հոդված 132

Ամեն մի ներկալված անձ կազատվի այն տերության կողմից, որի իշխանության տակ է նա գտնվում, հենց որ դադարի այն պատճառների գործողությունը, որոնք պայմանավորում են նրա ներկալումը:

Դրանից բացի, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ջանքեր կգործադրեն ռազմական գործողությունների ժամանակ կնքելու համաձայնագրեր ներկալվածների որոշ կատեգորիաների, և հատկապես երեխաների, հղի կանանց և կրծքի երեխաներ կամ փոքրահասակ երեխաներ ունեցող մայրերի, վիրավորների և հիվանդների, ինչպես նաև ներկալման վայրում երկար ժամանակ գտնվող ներկալվածների ազատման, հայրենադարձության, բնակության վայրը վերադառնալու կամ չեզոք երկրում հոսպիտալացվելու մասին:

 

Հոդված 133

Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ` ռազմական գործողություններից հետո:

Սակայն կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից մեկի տարածքում եղած այն ներկալվածները, որոնք դատի են տրվել իրավախախտումների պատճառով, որի համար պատիժը չի սահմանափակված բացառապես կարգապահական տույժերով, կարող են պահվել մինչև դատի ավարտը կամ, համապատասխան դեպքերում, մինչև պատիժը կրելու ավարտը: Դա վերաբերում է նաև այն անձանց, որոնք ազատազրկման են դատապարտվել ավելի վաղ:

Այն տերության, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, և շահագրգիռ տերությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ռազմական գործողությունների կամ տարածքի օկուպացումից հետո կարող են կազմակերպվել հանձնաժողովներ տարբեր վայրերում ցվրված ներկալվածներին փնտրել-գտնելու համար:

 

Հոդված 134

Բարձր Պայմանավորվող Կողմերը ռազմական գործողության կամ օկուպացման ավարտին պետք է ձգտեն նպաստել իրենց բնակության տեղերը ներկալվածների վերադարձին կամ նպաստել հայրենադարձությանը:

 

Հոդված 135

Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կկատարի ազատված ներկալվածների վերադարձի ծախսերը մինչև այն տեղը, որտեղ նրանք բնակվել են ներկալման պահին, կամ, եթե այդ տերությունը նրանց կալանել է ճանապարհորդության ժամանակ կամ բաց ծովում, ապա նաև այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են այն բանի համար, որպեսզի նրանք կարողանան ավարտել իրենց ճանապարհորդությունը, կամ վերադառնալ այն կետը, որտեղից մեկնել են:

Եթե տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, ազատված այն ներկալվածների, որի մշտական բնակության վայրը նախկինում գտնվելիս է եղել այդ տերության տարածքում, մերժում է թույլատրել շարունակելու բնակվել այդ նույն տարածքում, ապա այդ տերությունը կվճարի նրա հայրենադարձության ծախսերը: Սակայն, եթե ներկալվածը գերադասում է մեկնել իր երկիրը իր սեփական պատասխանատվությամբ կամ ենթարկվելով այն կառավարությանը, որին նա պարտական է հավատարմության պարտքով, ապա երկիրը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պարտավոր չէ վճարել իր երկրի սահմաններից դուրս ներկալվածների մեկնման ծախսերը: Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պարտավոր չի լինի վճարելու այն ներկալվածի հայրենադարձության ծախսերը, որը ներկալված է եղել իր սեփական խնդրանքով:

Եթե ներկալվածները հանձնվում են այլ տերության 45 հոդվածին համապատասխան, ապա հանձնող և ընդունող տերությունները կպայմանավորվեն այն մասին, թե ծախսերի որ մասը պետք է կատարի նրանցից յուրաքանչյուրը:

Վերը նշված դրույթները չպետք է վնաս հասցնեն այն հատուկ համաձայնագրերին, որոնք կարող են կնքել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը` հակառակորդի ձեռքին գտնվող իրենց քաղաքացիների փոխանակման և հայրենադարձության վերաբերմամբ:

 

ՄԱՍ 5

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲՅՈՒՐՈՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 136

Կոնֆլիկտի հենց սկզբից և օկուպացման բոլոր դեպքերում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը կհիմնադրի տեղեկատու բյուրո, որին կհանձնարարվի հավաքել և հանձնել տեղեկություններ իր իշխանության տակ գտնվող հովանավորվող անձանց մասին:

Հնարավորին չափ ամենակարճ ժամկետում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը հիշատակված տեղեկատու բյուրոյին կհանձնի տեղեկություններ երկու շաբաթից ավելի կալանքի մեջ գտնվող, հարկադրաբար որոշակի վայր բնակեցված ամեն մի հովանավորվող անձի կամ ներկալվածի նկատմամբ նրա ձեռնարկած միջոցների մասին: Դրանից բացի, այդ տերությունը առանց հապաղելու իր զանազան շահագրգիռ մարմիններին կհանձնարարի վերը հիշատակված բյուրոյին ներկայացնել տեղեկություններ այդ հովանավորվող անձանց վերաբերմամբ բոլոր փոփոխությունների վերաբերյալ, ինչպես, օրինակ, տեղափոխումների, ազատման, հայրենադարձության, փախուստի, հոսպիտալացման, ծննդյան և մահվան վերաբերմամբ:

 

Հոդված 137

Ազգային Տեղեկատու բյուրոն մի կողմից հովանավոր տերությունների, մյուս կողմից` 140 հոդվածով նախատեսված Կենտրոնական գործակալության միջնորդությամբ անմիջապես, ամենաարագ եղանակով կուղարկի հովանավորվող անձանց վերաբերյալ տեղեկություններ այն տերությանը, որի քաղաքացիներն են հանդիսանում վերը հիշատակված անձինք, կամ այն տերությանը, որի տարածքում են նրանք բնակվելիս եղել: Բյուրոն կպատասխանի նաև հովանավորվող անձանց վերաբերյալ իրեն հասցեագրված բոլոր հարցումներին:

Տեղեկատու բյուրոն կհաղորդի հովանավորվող անձին վերաբերող բոլոր տեղեկությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց հաղորդումը կարող էր վնասել շահագրգիռ անձին կամ նրա ընտանիքին: Բայց անգամ այդ դեպքում չի կարող մերժվել տեղեկությունների հաղորդումը Կենտրոնական գործակալությանը, որը, նախազգուշացված լինելով հանգամանքների մասին, կձեռնարկի 140 հոդվածում հիշատակված նախազգուշական միջոցները:

Բյուրոյից առաքված բոլոր գրավոր հաղորդումները հաստատվում են ստորագրությամբ կամ կնիքով:

 

Հոդված 138

Ազգային տեղեկատու բյուրոյի կողմից ստացվող և հաղորդվող տեղեկությունները պետք է հնարավորություն տան ճշգրիտ պարզել հովանավորվող անձի ինքնությունը և արագորեն հաղորդել նրա ընտանիքին: Յուրաքանչյուր անձի վերաբերմամբ դրանցում պետք է ցույց տրվեն ազգանունը, անունը, ծննդյան տեղը և ճշգրիտ տարեթիվը, քաղաքացիությունը, բնակության վերջին վայրը, հատուկ նշանները, հոր անունը և մոր աղջկական ազգանունը, այդ անձի վերաբերմամբ ձեռնարկված միջոցների տարեթիվը և բնույթը, ինչպես նաև այն տեղը, որտեղ դրանք ձեռնարկվել են, հասցեն, որով կարելի է նրան նամակներ ուղարկել, ինչպես նաև այն անձի ազգանունը և հասցեն, որին պետք է տեղեկացնել: նաև կանոնավոր կհաղորդվեն, եթե դա հնարավոր է ամեն շաբաթ, տեղեկություններ ծանր հիվանդ կամ ծանր վիրավոր ներկալվածների առողջական վիճակի մասին:

 

Հոդված 139

Դրանից բացի, Ազգային տեղեկատու բյուրոն պարտավոր է հավաքել հովանավորվող անձանց կողմից, մասնավորապես, նրանց հայրենադարձության, ազատման, փախուստի կամ մահվան դեպքում, թողած, 136 հոդվածում հիշատակված անձնական իրերը, և դրանք հանձնել անմիջականորեն կամ, անհրաժեշտության դեպքում, Կենտրոնական գործակալության միջոցով` շահագրգիռ անձանց: Այդ իրերը ուղարկվում են բյուրոյի կողմից կնքված փաթեթներով: Այդ փաթեթներին կկցվեն հայտարարություններ, որոնք ճշգրիտ պարզում են այն անձանց ինքնությունը, որոնց պատկանել են այդ իրերը, ինչպես նաև փաթեթի պարունակության լրիվ ցուցակը: Այդպիսի կարգի բոլոր իրերի ստացման և ուղարկման վերաբերմամբ կվարվի մանրամասն հաշվառում:

 

Հոդված 140

Հովանավորվող անձանց, մասնավորապես, ներկալվածներին գործերի Կենտրոնական տեղեկատու բյուրո կստեղծվի չեզոք երկրում: Եթե դա անհրաժեշտ համարի Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն շահագրգիռ տերություններին կառաջարկի կազմակերպել այդ գործակալությունը, որը հնարավոր է, որ կլինի այն նույն գործակալությունը, որը և նախատեսված է ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի 123 հոդվածում:

Այդ գործակալության վրա կդրվի բոլոր այն տեղեկությունների կենտրոնացումը, որոնք նա կարող է ստանալ պաշտոնական կամ մասնավոր ճանապարհով, և որոնք ունեն 136 հոդվածում նախատեսված բնույթ: Գործակալությունը պետք է հնարավորին չափ արագորեն դրանք հաղորդի այն երկրին, որի քաղաքացիներն են հանդիսանում շահագրգիռ անձինք, կամ այն երկրին, որտեղ նրանք բնակվելիս են եղել, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկությունների հաղորդումը կարող էր վնասել այն անձանց, որոնց դրանք վերաբերում են կամ նրանց ընտանիքներին: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը գործակալությանը կտրամադրեն բոլոր խելամիտ հնարավորությունները նշված տեղեկությունների հաղորդումը իրականացնելու համար:

Բարձր Պայմանավորվող Կողմերը և, մասնավորապես, դրանցից նրանք, որոնց քաղաքացիները օգտվում են Կենտրոնական գործակալության ծառայություններից, հրավիրվում են վերջինիս ցույց տալու ֆինանսական օգնություն, ինչի կարիքը նա կզգա:

Այդ դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի և 142 հոդվածում նշված օգնության կազմակերպությունների մարդասիրական գործունեությունը սահմանափակող դրույթներ:

 

Հոդված 141

Ազգային տեղեկատու բյուրոն և Կենտրոնական տեղեկատու գործակալությունը ամեն տեսակի փոստային գանձումներ վճարելուց օգտվում են 110 հոդվածում նախատեսված բոլոր արտոնություններից, նրանց նաև տրամադրվում է, առավելագույն հնարավորության սահմաններում, հեռախոսից անվճար կամ առնվազն նվազեցված տարիֆով օգտվելու իրավունք:

 

ԲԱԺԻՆ 4
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

ՄԱՍ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 142

Բացի այն միջոցառումների կիրառումից, որոնք նրանք անհրաժեշտ կհամարեն իրենց անվտանգության ապահովման համար կամ այլ բանական պահանջմունքների բավարարման համար, տերությունները, որոնց իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, լավագույն ընդունելություն կցուցաբերեն կրոնական ընկերություններին, օգնության ընկերություններին կամ ցանկացած այլ կազմակերպությանը, որն օգնություն է ցույց տալիս հովանավորվող անձանց: Այդ տերությունները կտրամադրեն նրանց, իսկ հավասարապես նաև պատշաճ ձևով լիազոր ներկայացուցիչներին բոլոր անհրաժեշտ հնարավորությունները հովանավորվող անձանց այցելելու, նրանց դաստիարակչական և կրոնական նպատակի համար նախատեսված ցանկացած ծագման ծանրոցներ և նյութեր բաժանելու, զվարճացնելու համար, կամ այն բանի համար, որպեսզի ներկալվածներին օգնեն կազմակերպելու իրենց ժամանցը ներկալման վայրի ներսում: Վերը հիշատակված ընկերությունները կամ կազմակերպությունները կարող են հիմնադրվել կամ այն պետության տարածքում, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները կամ մի այլ երկրում, կամ էլ դրանք կարող են ունենալ միջազգային բնույթ:

Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կարող է սահմանափակել ընկերությունների և կազմակերպությունների քանակը, որոնց ներկայացուցիչներին թույլ կտա աշխատել իր տարածքում և իր հսկողության ներքո, պայմանով, որ նման սահմանափակումը չի խանգարի բոլոր հովանավորվող անձանց գործնական և բավարար օգնություն տրամադրելուն: Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի հատուկ դրությունն այդ բնագավառում պետք է մշտապես ճանաչվի և հարգվի:

 

Հոդված 143

Հովանավոր տերությունների ներկայացուցիչներին կամ պատվիրակներին կթույլատրվի այցելելու այն բոլոր վայրերը, որտեղ գտնվում են հովանավորվող անձինք, այսինքն հենց ներկալման, կալանման վայրերը և նրանց աշխատանքի տեղերը:

Նրանք մուտք կունենան դեպի բոլոր այն շենքերը, որոնք օգտագործվում են հովանավորվող անձանց կողմից, և թարգմանչի միջոցով կարող են զրուցել նրանց հետ` առանց վկաների, եթե դա անհրաժեշտ է:

Այցելությունները կարող են արգելվել միայն պարտադիր ռազմական անհրաժեշտության բերումով և միայն որպես բացառություն և ժամանակավորապես:

Այցելությունների թվաքանակը և դրանց տևողությունը չեն կարող սահմանափակվել:

Հովանավոր տերությունների ներկայացուցիչներին և պատվիրակներին կտրվի այն վայրերն ընտրելու լիակատար ազատություն, ուր նրանք կցանկանան այցելել: Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կամ օկուպացրած տերությունը, հովանավոր տերությունը և համապատասխան դեպքերում, այն տերությունը, որի քաղաքացիներն են հանդիսանում անձինք, որոնց ցանկանում են այցելել, կարող են պայմանավորվել վերջիններիս այցելելուն ներկալվածների հարազատներին թույլ տալու մասին:

Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի պատվիրակները օգտվում են այդպիսի իրավունքներից: Նրանց նշանակումը կախված է տերությունից, որի իշխանության տակ է գտնվում այն տարածքը, որտեղ այդ պատվիրակները պետք է իրականացնեն իրենց գործունեությունը:

 

Հոդված 144

Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ իրենց երկրներում տարածել հնարավորին չափ լայնորեն սույն Կոնվենցիայի տեքստը և, մասնավորապես, դրա ուսումնասիրումը մտցնել ռազմական և, եթե հնարավոր է, քաղաքացիական կրթության ծրագրերի մեջ այն հաշվով, որ Կոնվենցիայի սկզբունքներին ծանոթանա ընդհանուր առմամբ ամբողջ բնակչությունը:

Քաղաքացիական, զինվորական, ոստիկանական և մյուս իշխանությունները, որոնք պատերազմի ժամանակ պատասխանատվություն են կրում հովանավորվող անձանց համար, պետք է ունենան Կոնվենցիայի տեքստը և հատուկ ծանոթ լինեն դրա դրույթներին:

 

Հոդված 145

Բարձր Պայմանավորվող Կողմերը Շվեյցարական Դաշնակցային Խորհրդի միջնորդությամբ, իսկ ռազմական գործողությունների ժամանակ հովանավոր տերությունների միջոցով միմյանց կհանձնեն սույն Կոնվենցիայի թարգմանությունների պաշտոնական տեքստերը, ինչպես նաև այն օրենքները և որոշումները, որոնք նրանք կարող են ընդունել Կոնվենցիայի կիրառման ապահովման նպատակով:

 

Հոդված 146

Բարձր Պայմանավորվող Կողմերը իրենց վրա պարտավորություն են վերցնում գործողության մեջ դնել օրենսդրություն, որն անհրաժեշտ է այն անձանց համար քրեական արդյունավետ պատիժներ ապահովելու համար, որոնք կատարել են կամ հրամայել են կատարել սույն Կոնվենցիայի այս կամ այն լուրջ խախտումները, որոնք ցույց են տրված հաջորդ հոդվածում:

Յուրաքանչյուր Բարձր Պայմանավորվող Կողմ պարտավորվում է փնտրել այն անձանց, որոնք մեղադրվում են այն բանում, որ նրանք կատարել են կամ հրամայել են կատարել հիշատակված այս կա այն լուրջ խախտումը, և ինչպիսին էլ լինի նրանց քաղաքացիությունը, նրանց հանձնել իրենց դատարանին: Բարձր Պայմանավորվող Կողմը, եթե դա ցանկանում է, կարող է նաև իր օրենսդրության դրույթներին համապատասխան դատի համար նրանց հանձնել մյուս շահագրգիռ Պայմանավորվող Կողմին այն դեպքում, եթե այդ Պայմանավորվող Կողմն ունի ապացույցներ, որոնք այդ անձանց մեղադրանքի հիմք են տալիս:

Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ կձեռնարկի միջոցներ, որոնք անհրաժեշտ են խափանելու համար սույն Կոնվենցիայի դրույթներին հակասող բոլոր մյուս գործողությունները, անկախ հաջորդ հոդվածում թվարկված լուրջ խախտումներից:

Բոլոր հանգամանքներում մեղադրյալ անձինք կօգտվեն դատական պատշաճ ընթացակարգի երաշխիքներից և պաշտպանության իրավունքից, որոնք չպետք է նվազ նպաստավոր լինեն, քան նրանք, որոնք նախատեսված են ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի 105 հոդվածում և հետագա հոդվածներում:

 

Հոդված 147

Նախորդ հոդվածում հիշատակված լուրջ խախտումներին են պատկանում այն խախտումները, որոնք կապված են ստորև նշված այս կամ այն գործողությունների հետ, այն դեպքերում, երբ այդ գործողություններն ուղղված են այն անձանց և գույքի դեմ, որոնց վրա տարածվում է սույն Կոնվենցիայի հովանավորությունը, կանխամտածված սպանությունը, տանջահարությունը և անմարդկային վերաբերմունքը, ներառյալ կենսաբանական փորձարկումները, կանխամտածված կերպով լուրջ չարչարանքի կամ լուրջ խեղման ենթարկելը, առողջությանը վնաս հասցնելը, հովանավորվող անձի անօրինական բռնագաղթը, տեղափոխումը և կալանումը, հովանավորվող անձին հարկադրելը ծառայելու հակառակորդ տերության զինված ուժերում կամ նրան սույն Կոնվենցիայով նախատեսվող անաչառ և նորմալ դատավարության իրավունքից զրկելը, պատանդ վերցնելը, ունեցվածքի անօրինական, կամայական, մեծ չափերի հասնող կործանումն ու յուրացումը, որոնք հարուցված չեն ռազմական անհրաժեշտությունից:

 

Հոդված 148

Ոչ մի Բարձր Պայմանավորվող Կողմի չի թույլատրվի իրեն կամ որևէ Բարձր Պայմանավորվող Կողմի ազատել այն պատասխանատվությունից, որ նրա կամ Մյուս Բարձր Պայմանավորվող Կողմի վրա դրված է նախորդ հոդվածում նախատեսված խախտումների հետևանքով:

 

Հոդված 149

Կոնվենցիայի խախտման մասին ամեն մի պնդման առթիվ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից մեկի խնդրանքով պետք է սկսվի հետաքննություն այն ընթացակարգով, որ ենթակա է սահմանման շահագրգիռ կողմերի միջև:

Հետաքննության ընթացակարգի հարցի առթիվ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում, կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, ընտրում են արբիտր, որը որոշում է ընթացակարգի հարցը:

Հենց որ խախտումը բացահայտվի, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կկասեցնեն այն և հնարավոր կարճ ժամկետում միջոցներ կձեռնարկեն պատժելու դրա համար:

 

ՄԱՍ 2

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 150

Սույն Կոնվենցիան կազմված է ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: Երկու տեքստերն էլ հավասարապես նույնական են:

Շվեյցարական Դաշնակցային խորհուրդը կապահովի Կոնվենցիայի պաշտոնական թարգմանությունները ռուսերեն և իսպաներեն լեզուներով:

 

Հոդված 151

Սույն թվագրությամբ սույն Կոնվենցիան կարող է մինչև 1950 թ. փետրվարի 12-ը ստորագրվել այն կոնֆերանսում ներկայացված տերությունների կողմից, որը բացվել է Ժնևում 1949 թ. ապրիլի 12-ին:

 

Հոդված 152

Սույն Կոնվենցիան կվավերացվի հնարավորին չափ արագորեն և վավերագրերը կտրվեն ի պահ` Բեռնում: Յուրաքանչյուր վավերագրի հանձնման վերաբերյալ կկազմվի արձանագրություն, որի հաստատված պատճենը Շվեյցարական Դաշնակցային խորհրդի կողմից կհանձնվի այն բոլոր տերություններին, որոնց անունից կստորագրվի կամ հայտարարություն կտրվի դրան միանալու մասին:

 

Հոդված 153

Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի վեց ամիս անց այն բանից հետո, հենց որ առնվազն երկու վավերագիր տրվի ի պահ:

Հետագայում Կոնվենցիան յուրաքանչյուր Բարձր Պայմանավորվող Կողմի համար ուժի մեջ կմտնի նրա վավերագիրը ի պահ հանձնելուց հետո վեց ամիս անց:

 

Հոդված 154

Ցամաքում պատերազմի օրենքների և սովորույթների մասին Հաագայի Կոնվենցիայով կապված տերությունների, լինի 1899 թ. հուլիսի 29-ի կամ 1907 թ. հոկտեմբերի 18-ի Կոնվենցիան, և սույն Կոնվենցիայի մասնակիցներ հանդիսացող տերությունների միջև հարաբերություններում, վերջինս կլրացնի վերը հիշատակված Հաագայի Կոնվենցիաներին կցված Կանոնակարգի 2-րդ և 3-րդ մասերը:

 

Հոդված 155

Ուժի մեջ մտնելու օրվանից սույն Կոնվենցիան նրան միանալու համար բաց կլինի ամեն մի տերության առջև, որի անունից այս Կոնվենցիան չի ստորագրվել:

 

Հոդված 156

Ամեն մի միանալու մասին գրավոր կհայտարարվի Շվեյցարական Դաշնակցային խորհրդին և այդ միանալը ուժի մեջ կմտնի վեց ամիս անց Խորհրդի կողմից այդ հայտարարությունը ստանալուց հետո:

Շվեյցարական Դաշնակցային խորհուրդը միանալու մասին կհաղորդի բոլոր այն տերություններին, որոնց անունից ստորագրվել է Կոնվենցիան կամ հայտարարություն է արվել միանալու մասին:

 

Հոդված 157

2-րդ և 3-րդ հոդվածներում նախատեսված դեպքերը անհապաղ ուժի մեջ կդնեն ի պահ տրված վավերագրերը, ինչպես նաև այն միջոցառումները, որոնց մասին հայտարարել են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը մինչև ռազմական գործողությունների սկսելը կամ օկուպացումը, կամ դրանցից հետո:

Շվեյցարական Դաշնակցային խորհուրդը ամենաարագ ձևով կհաղորդի կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից ստացված վավերագրերի կամ միացումների մասին:

 

Հոդված 158

Բարձր Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը հնարավորություն կունենան չեղյալ հայտարարելու Կոնվենցիան:

Չեղյալ հայտարարելու մասին պետք է գրավոր հայտնվի Շվեյցարական Դաշնակցային Խորհրդին, որն այդ մասին կհաղորդի բոլոր Բարձր Պայմանավորվող Կողմերի կառավարություններին:

Չեղյալ հայտարարվելն ուժի մեջ կմտնի միայն Շվեյցարական Դաշնակցային Խորհրդին հաղորդելուց հետո մեկ տարի անց: Սակայն չեղյալ հայտարարելը, որի մասին հայտարարվել է այն ժամանակ, երբ չեղյալ հայտարարող տերությունը մասնակցում է կոնֆլիկտին, ուժ չի ունենա մինչև խաղաղության ստորագրումը և, համենայն դեպս, մինչև այն ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձանց ազատման, հայրենադարձման և բնակության վայրը վերադարձնելու օպերացիաները:

Չեղյալ հայտարարվելն ուժ կունենա միայն չեղյալ հայտարարած տերության վերաբերմամբ: Այն ոչ մի կերպ չի կարող ազդել այն պարտավորությունների վրա, որոնք կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պարտավոր կլինեն շարունակել կատարելու միջազգային իրավունքի սկզբունքների ուժով, քանի որ դրանք բխում են քաղաքակիրթ ժողովուրդների մեջ սահմանված սովորույթներից, մարդկայնության օրենքներից և մարդկային խղճի հրամայականից:

 

Հոդված 159

Շվեյցարական Դաշնակցային Խորհուրդը սույն Կոնվենցիան կգրանցի Միավորված Ազգերի Կազմակերպության քարտուղարությունում: Շվեյցարական Դաշնակցային Խորհուրդը Միավորված Ազգերի Կազմակերպության քարտուղարությանը կհայտնի նաև բոլոր վավերացումների, միացումների և չեղյալ հայտարարելու մասին, որոնք նա կստանա տվյալ Կոնվենցիայի կապակցությամբ:

Ի հավաստումն սույնի, ներքոստորագրյալները, համապատասխան լիազորություններ ներկայացնելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Արված է Ժնևում, 1949 թվականի օգոստոսի 12-ին ֆրանսերեն և անգլերեն լեզուներով. սույն Կոնվենցիայի բնագիրը կպահվի Շվեյցարական Կոնֆեդերացիայի արխիվներում, իսկ Կոնվենցիայի հաստատված պատճենները Շվեյցարական Դաշնակցային Խորհրդի կողմից կհանձնվեն այն ստորագրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԳՈՏԻՆԵՐԻ ՈՒ ՏԵՂԵՐԻ

ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ

 

Հոդված 1

Սանիտարական և անվտանգ գոտիները նախատեսվում են բացառապես այն անձանց համար, որոնք հիշատակվում են գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 17-ի Ժնևի Կոնվենցիայի 23 հոդվածում և պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի 14 հոդվածում, ինչպես նաև այլ անձնակազմի համար, որի վրա է դրված այդ գոտիների և տեղերի կազմակերպումը, դրանց կառավարումը և այն անձանց խնամքը, որոնք այնտեղ կկենտրոնացվեն:

Սակայն անձինք, որոնք մշտապես բնակվում են այդպիսի գոտիների տարածքում, իրավունք կունենան մշտապես լինելու այդ գոտիներում:

 

Հոդված 2

Որևէ հիման վրա սանիտարական կամ անվտանգ գոտիներից մեկում գտնվող ոչ մի անձ ոչ գոտու ներսում, ոչ դրանից դուրս չպետք է զբաղվի ոչ մի այնպիսի աշխատանքով, որն ուղղակի առնչություն ունի ռազմական գործողությունների և ռազմական նյութերի արտադրության հետ:

 

Հոդված 3

Սանիտարական և անվտանգ գոտի ստեղծած տերությունը կձեռնարկի բոլոր հարկ եղած միջոցներ այն բանի համար, որպեսզի արգելի այդ գոտու տարածք մուտքը բոլոր այն անձանց համար, որոնք այդ գոտին այցելելու կամ այնտեղ լինելու իրավունք չունեն:

 

Հոդված 4

Սանիտարական և անվտանգ գոտիները պետք է համապատասխանեն հետևյալ պայմաններին.

a/ դրանք կկազմեն միայն այն ստեղծած տերության կողմից վերահսկվող տարածքի ոչ մեծ մասը.

b/ դրանք պետք է լինեն թույլ բնակեցված այն բնակչության քանակի համեմատությամբ, որ նրանք կարող են տեղավորել,

c/ դրանք պետք է հեռու լինեն ամեն տեսակի ռազմական օբյեկտներից և որևէ խոշոր ձեռնարկություններից կամ վարչական հիմնարկներից, ինչպես նաև չունենան այդպիսիք,

d/ դրանք չպետք է գտնվեն շրջաններում, որոնք, ամենայն հավանականությամբ կարող են պատերազմի վարման համար նշանակություն ունենալ:

 

Հոդված 5

Սանիտարական և անվտանգության գոտիներին ներկայացվում են հետևյալ պահանջները.

a/ հաղորդակցության ուղիները և տրանսպորտային միջոցները, որոնք կարող են լինել այդ գոտիներում, չպետք է օգտագործվեն զորքերի և ռազմական նյութերի փոխադրման համար, անգամ տարանցիկ ուղիով,

b/ ոչ մի հանգամանքներում դրանք չեն պաշտպանի ռազմական միջոցներով:

 

Հոդված 6

Սանիտարական և անվտանգության գոտիները կնշվեն սպիտակ ֆոնի վրա շեղավուն կարմիր շերտագծերով, որոնք կտեղադրվեն գոտու ծայրամասերում և կառուցվածքների վրա:

Բացառապես վիրավորների և հիվանդների համար նախատեսված գոտիները կարող են նշվել սպիտակ ֆոնի վրա` Կարմիր խաչով (Կարմիր կիսալուսնով, Կարմիր առյուծով և Արևով):

Գիշերը դրանք կարող են նշվել նույն ձևով` համապատասխան լուսավորության օգնությամբ:

 

Հոդված 7

Խաղաղ ժամանակ կամ ռազմական գործողությունների սկզբին յուրաքանչյուր տերություն բոլոր Պայմանավորվող Կողմերին հայտնում է իր կողմից վերահսկվող սանիտարական և անվտանգության գոտիների, հիմնարկների ցուցակը: Այդ տերությունը նաև պետք է նրանց հայտնի ամեն մի նոր գոտու մասին, որն ստեղծվում է կոնֆլիկտի ժամանակ:

Վերը հիշատակված հաղորդումը հակառակորդ կողմի ստանալու պահից գոտին հանդիսանում է օրինական կարգով գոյություն ունեցող:

Սակայն, եթե հակառակորդ կողմը գտնի, որ սույն համաձայնագրի պայմաններից մեկնումեկը բացահայտորեն չի կատարվել, նա կարող է հրաժարվել գոտին ճանաչելուց, իր մերժման մասին հայտնելով այն կողմին, որի տնօրինության տակ է գտնվում այդ գոտին, կամ, իր կողմից ճանաչումը կախման մեջ դնել 8 հոդվածում նախատեսված` վերահսկողությունը սահմանելուց:

 

Հոդված 8

Հակառակորդ կողմի հիմնադրած մեկ կամ մի քանի սանիտարական անվտանգ գոտիներ ճանաչած յուրաքանչյուր տերություն իրավունք կունենա պահանջելու, որպեսզի մեկ կամ մի քանի հատուկ հանձնաժողովներ ստուգեն, թե գոտիները համապատասխանո՞ւմ են սույն համաձայնագրում շարադրված պայմաններին ու պահանջներին:

Դրա համար հատուկ հանձնաժողովների անդամները ցանկացած ժամանակ ազատ մուտք կունենա տարբեր գոտիներ և կարող են անգամ մշտապես այնտեղ բնակվել: Նրանց համար կստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի նրանք կարողանան կատարել հսկողության իրականացման իրենց պարտականությունները:

 

Հոդված 9

Այն դեպքում, եթե հատուկ հանձնաժողովներն արձանագրեն այնպիսի փաստեր, որոնք նրանց կարծիքով հակասում են սույն համաձայնագրի պայմաններին, նրանք պետք է այդ մասին անմիջապես ծանուցեն տերությանը, որի տնօրինության տակ է գտնվում գոտին, և նրան տան ամենաշատը հինգ օրվա ժամկետ, որի ընթացքում այդ փաստերը պետք է վերացվեն: Նրանք այդ մասին կծանուցեն գոտին ճանաչած տերությանը:

Եթե այդ ժամկետի ավարտին տերությունը, որի տնօրինության տակ է գտնվում գոտին, միջոցներ չձեռնարկի իրեն հղած նախազգուշացման առթիվ, հակառակորդ կողմը կարող է հայտարարել, որ այդ գոտու վերաբերմամբ ինքն այլևս կապված չէ սույն համաձայնագրով:

 

Հոդված 10

Տերությունը, որն ստեղծում է մեկ կամ մի քանի սանիտարական և անվտանգության գոտիներ, ինչպես նաև հակառակորդ կողմերը, որոնց կհայտնվի այդպիսի գոտիների գոյության մասին, կնշանակեն կամ հովանավոր տերություններին կամ այլ չեզոք տերություններին կխնդրեն նշանակել անձանց, որոնք կարող են մտնել այն հատուկ հանձնաժողովների կազմի մեջ, որոնց մասին հիշատակվում է 8 և 9 հոդվածներում:

 

Հոդված 11

Սանիտարական և անվտանգ գոտիները ոչ մի հանգամանքներում չեն կարող ենթարկվել հարձակման, դրանք ցանկացած ժամանակ կօգտվեն կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի հովանավորությունից և պաշտպանությունից:

 

Հոդված 12

Որևէ տարածքի օկուպացման դեպքում այնտեղ գտնվող սանիտարական և անվտանգության գոտիները պետք է նախկինի պես օգտվեն հարգանքից և օգտագործվեն որպես այդպիսիք:

Սակայն օկուպացրած տերությունը կարող է փոխել դրանց նշանակությունը, նախապես ապահովելով դրանցում տեղավորված անձանց ճակատագիրը:

 

Հոդված 13

Սույն համաձայնագրերը կկիրառվի նաև այն վայրերի նկատմամբ, որոնք տերությունների կողմից կօգտագործվեն այն նույն նպատակների համար, ինչպես որ սանիտարական և անվտանգության գոտիները:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏՐՎՈՂ

ԿՈԼԵԿՏԻՎ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԻ

ՆԱԽԱԳԻԾ

 

Հոդված 1

Ներկալվածների կոմիտեներին կթույլատրվի բաշխել իրենց տնօրինության տակ գտնվող օգնության կոլեկտիվ ծանրոցները բոլոր այն ներկալվածների միջև, որոնք վարչական առումով պատկանում են ներկալման նրանց վայրին, ինչպես նաև նրանց միջև, ովքեր գտնվում են հիվանդանոցներում, բանտերում կամ ուրիշ ուղղիչ հիմնարկներում:

 

Հոդված 2

Օգնության կոլեկտիվ ծանրոցների բաշխումը կկատարվի նվիրատվությունների ցուցումների համաձայն և ներկալվածների կոմիտեի կողմից մշակված պլանին համապատասխան, սակայն բժշկական նյութեր պարունակող ծանրոցների բաշխումը կկատարվի գերադասելիորեն գլխավոր բժիշկների հետ համաձայնեցնելով, հիվանդանոցներում և լազարեթներում վերջիններս կարող են վերը նշված ցուցումներից շեղվել այնչափ, որչափ դա թելադրվում է նրանց հիվանդների պահանջմունքներով: Այս ձևով սահմանված շրջանակներում այդ բաշխումը պետք է մշտապես կատարվի արդարացիորեն:

 

Հոդված 3

Որպեսզի հնարավորություն ունենան ստուգել ստացված բեռների որակն ու քանակը և այդ հարցի առթիվ նվիրատուների համար մանրամասն զեկուցագրեր կազմեն, ներկալվածների կոմիտեների անդամներին կթույլատրվի մեկնել ներկալման նրանց վայրի մոտ գտնվող ե/գ կայարանները կամ ուրիշ այն կետերը, ուր նրանց համար հասցվում են օգնության կոլեկտիվ ծանրոցներ:

 

Հոդված 4

Ներկալվածների կոմիտեներին անհրաժեշտ հնարավորություններ կտրամադրվեն այն բանի համար, որպեսզի նրանք համոզվեն, որ օգնության կոլեկտիվ բեռների բաշխումը նրանց ներկալման վայրի բոլոր ստորաբաժանումներում և մասնաճյուղերում կատարվում է իրենց ցուցումներին համապատասխան:

 

Հոդված 5

Ներկալվածների կոմիտեներին կթույլատրվի լրացնել բլանկներ և հարցաթերթիկներ, որոնք նախատեսված են նվիրատուների համար և վերաբերում են օգնության կոլեկտիվ բեռներին (բաշխումը, պահանջարկը, քանակը և այլն), ինչպես նաև ներկալվածների կոմիտեների անդամներին աշխատանքային խմբերում կամ հիվանդանոցների և լազարեթների գլխավոր բժիշկներին հանձնարարել լրացնելու այդ բլանկները: Պատշաճ կերպով լրացված այդ բլանկները և հարցաթերթիկները, առանց հապաղելու, կհանձնվեն նվիրատուներին:

 

Հոդված 6

Որպեսզի ապահովվի ներկալման իրենց վայրի ներկալվածների միջև օգնության կոլեկտիվ բեռների կանոնավոր բաշխումը և բավարարվեն այն պահանջմունքները, որոնք կարող են առաջանալ ներկալվածների նոր քանակակազմ ժամանելու կապակցությամբ, ներկալվածների կոմիտեներին կթույլատրվի ստեղծել և պահել օգնության կոլեկտիվ բեռների բավարար պաշարներ: Այդ նպատակի համար նրանք կունենան համապատասխան պահեստներ, ամեն մի պահեստ պետք է փակվի երկու կողպեքով, ընդսմին մեկ կողպեքի բանալին պետք է գտնվի ներկալվածների կոմիտեում, իսկ մյուսինը` ներկալվածների վայրի պարետի մոտ:

 

Հոդված 7

Բարձր Պայմանավորվող Կողմերը և, մասնավորապես, այն տերությունները, որոնց իշխանության տակ են գտնվում ներկալվածները, առավելագույն հնարավորության սահմաններում, բայց բնակչության պարենային մատակարարումը կարգավորող կանոնների հաշվառմամբ, իրենց տարածքում կթույլատրեն ցանկացած գնումներ ներկալվածների միջև կոլեկտիվ բեռների բաշխման նպատակով, նրանք նաև կաջակցեն փոխանցելու դրամական ֆոնդեր և անցկացնելու ֆինանսական, տեխնիկական և վարչական կարգի այնպիսի միջոցառումներ, որոնք նպատակ ունեն իրականացնելու այդ գնումները:

 

Հոդված 8

Վերը շարադրված որոշումները չպետք է խոչընդոտ հանդիսանան մինչև ներկալման վայրը ժամանելը կամ տեղափոխման ժամանակ օգնության կոլեկտիվ բեռներ ստանալու ներկալվածների իրավունքին, ոչ էլ ցանկացած եղանակներով, որոնք նրանք հարմար կգտնեն ստացողների միջև դրանց բաշխումը ապահովելու հովանավոր տերության, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կամ ցանկացած այլ այնպիսի մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչների հնարավորությանը, որն օգնություն է ցույց տալիս ներկալվածներին և որին հանձնարարված է այդ բեռների հանձնումը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

ՆԵՐԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՔԱՐՏ

 

Երեսի կողմը

 

______________________________________________________________________

Գրել ընթեռնելի և գլխատառերով - 1. Քաղաքացիությունը _________________

 

______________________________________________________________________

   2. Ազգանունը            3. Անունը (լրիվ)       4. Հայրանունը

 

______________________________________________________________________

5. Ծննդյան տարեթիվը _____________________  6. Ծննդավայրը

 

7. Մասնագիտությունը _________________________________________________

 

8. Հասցեն` մինչև ներկալումը ________________________________________

 

9. Ընտանիքի հասցեն __________________________________________________

 

_____________________________________________________________________

 

# 10. Ներկալված է կամ

Ժամանել է ... ից (հոսպիտալից և այլն) _______________________________

 

# 11. Առողջական վիճակը ______________________________________________

 

_____________________________________________________________________

 

# 12. Իմ իսկական հասցեն _____________________________________________

 

13. Ամսաթիվ ___________________ 14. Ստորագրություն

 

_____________________________________________________________________

Ավելորդը ջնջել - նշվածին այստեղ ոչինչ չավելացնել - տես

բացատրությունները հակառակ երեսում

 

_____________________________________________________________________

 

Հակառակ երեսը

 

_____________________________________________________________________

   Ներկալված քաղաքացիական                               անվճար

անձանց փոստ

 

Փոստային քարտ

 

_____________________________________________________________________

Ի գիտություն

   Այս քարտը պետք է լրացվի                  Հովանավորվող անձանց

   յուրաքանչյուր ներկալվածի                 գործերի Կենտրոնական

   կողմից նրա ներկալումից                   գործակալություն

անմիջապես հետո, և ամեն անգամ,

երբ նա ներկալման այլ վայր կամ

հիվանդանոց փոխադրվելու հետևանքով

փոխում է հասցեն:

 

   Սույն քարտը առնչություն չունի այն        Կարմիր խաչի Միջազգային

   հատուկ քարտերի հետ, որը ներկալվածին      Կոմիտե

թույլատրվում է ուղարկել իր ընտանիքին

 

_____________________________________________________________________

          (ներկալվածի մասին ծանուցման քարտի չափը` 10 x 15 սմ)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3 (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

ՆԱՄԱԿ

 

անվճար

 

Ներկալված քաղաքացիական

անձանց փոստ

 

____________________________________

 

ում ______________________________________________________________

 

փողոցը և տան

համարը ___________________________________________________________

 

նշանակման վայր (մեծատառերով) _____________________________________

 

Մարզը և օկրուգը _________________________________________________

 

Երկիրը

(մեծատառերով) ____________________________________________________

 

Ուղարկող

Ազգանուն և անուն ________________________________________________

 

Ծննդյան տարեթիվն ու տեղը _________________________________________

 

Ներկալման հասցեն _________________________________________________

 

__________________________________________________________________

                     (նամակի չափը 20 x 15 սմ)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3 (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ)

 

Նամակագրության քարտ

 

__________________________________________________________________

   Ներկալված քաղաքացիական անձանց փոստ                 Անվճար

 

Փոստային քարտ

 

Ում _____________________

 

Ուղարկող

      ազգանուն և  անուն ________________    _________________________

 

      __________________________________    փողոցը, տան համարը ______

 

Ծննդյան տարեթիվը և տեղը ________

 

__________________________________

 

Նշանակման վայրը

(մեծատառերով)

 

      Ներկալման հասցեն ________________    Մարզը կամ օկրուգը ________

 

      _________________________________    __________________________

 

Երկիրը ___________________

(մեծատառերով)

 

__________________________

 

2. Հակառակ երեսը

 

_________________________________________________

 

տարեթիվը _____________

 

_________________________________________________

               _________________________________________________

               _________________________________________________

               _________________________________________________

               _________________________________________________

               _________________________________________________

                       գրել միայն տողերի վրա և ընթեռնելի

 

_________________________________________________

                     (նամակագրության քարտի չափը` 10.15 սմ)

 

 

pin
Միջազգային կոնֆերանս
12.08.1949
Կոնվենցիա