Սեղմել Esc փակելու համար:
1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ ...

 

 

ոչ պաշտոնական թարգմանություն

 

1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ

/118-143 հոդվածներ/

 

Ընդունվել է 1949 թվականի ապրիլի 21-ից մինչև օգոստոսի 12-ը Ժնևում
պատերազմի զոհերի պաշտպանության մասին միջազգային կոնվենցիա կազմող
դիվանագիտական կոնֆերանսի կողմից` 1949 թվականի
օգոստոսի 12-ին

 

Ուժի մեջ է մտել 1950 թվականի հոկտեմբերի 21-ին

 

ՄԱՍ 2 ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ

 

Հոդված 118

Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո:

Այդ հարցի առթիվ որոշումների բացակայության դեպքում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի միջև կնքված համաձայնագրի մեջ, կամ այդպիսի համաձայնության բացակայության դեպքում գերության մեջ պահող տերություններից յուրաքանչյուրը կկազմի և անհապաղ կկատարի հայրենադարձման պլան` նախորդ պարբերության մեջ շարադրված սկզբունքի համաձայն:

Այս կամ այն դեպքում ձեռնարկված միջոցառումների մասին կհայտնվի ռազմագերիներին:

Բոլոր դեպքերում ռազմագերիների հայրենադարձման ծախսերը արդարացիորեն կբաշխվեն գերության մեջ պահող տերության և այն տերության միջև, որին պատկանում են ռազմագերիները: Այդ նպատակով բաշխելիս կպահպանվեն հետևյալ սկզբունքները.

a/ եթե այդ երկու տերությունները սահմանակից տերություններ են, ապա այն տերության վրա, որին պատկանում են ռազմագերիները, կդրվեն ռազմագերիների հայրենադարձման ծախսերը` սկսած գերության մեջ պահող տերության սահմանից:

b/ եթե այդ երկու տերությունները սահմանակից տերություններ չեն, ապա գերության մեջ պահող տերության վրա կդրվեն մինչև սահմանը նրա տարածքում կամ մինչև այն տերության տարածքին ամենամերձակա առաքման հանգրվանը ռազմագերիների փոխադրման ծախսերը, որին պատկանում են նրանք: Հայրենադարձման հետ կապված մնացյալ ծախսերի վերաբերմամբ շահագրգիռ կողմերը կպայմանավորվեն միմյանց միջև արդարացի բաշխման մասին: Նման համաձայնագրի կնքումը ոչ մի դեպքում չի կարող ծառայել որպես արդարացում ռազմագերիների հայրենադարձման որևէ ուշացման համար:

 

Հոդված 119

Հայրենադարձումը կանցկացվի ռազմագերիների տեղափոխման համար սույն Կոնվենցիայի 46-48 հոդվածներում սահմանված պայմաններին համանման և 118 հոդվածի ու ներքոհիշյալ պարբերությունների դրույթների հաշվառմամբ.

Հայրենադարձվելիս, 18 հոդվածին համապատասխան ռազմագերիներից վերցված արժեքավոր իրերը և արտասահմանյան վալյուտայով այն դրամական գումարները, որոնք չեն փոխարկվել գերության մեջ պահող տերության վալյուտայով, կվերադարձվեն նրանց: Արժեքավոր իրերը և արտասահմանյան վալյուտայով դրամական գումարները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն վերադարձվել ռազմագերիներին նրանց հայրենադարձման ժամանակ, կհանձնվեն 122 հոդվածում նախատեսված Տեղեկատու բյուրո:

Ռազմագերիներին կթույլատրվի իրենց հետ վերցնել անձնական իրերը, նամակագրությունը և նրանց հասցեով ստացված ծանրոցները, այդ իրերի քաշը, եթե հայրենադարձման հանգամանքները դա պահանջում են, կարող է սահմանափակվել մինչև այն չափերը, որ ռազմագերին կարող է նորմալ տանել, համենայն դեպս, յուրաքանչյուր ռազմագերու կթույլատրվի իր հետ վերցնել ոչ պակաս, քան 25 կիլոգրամ:

Հայրենադարձվող ռազմագերու մյուս անձնական իրերը կթողնվեն ի պահ գերության մեջ պահող տերության. այդ տերությունը դրանք կուղարկի նրան, հենց որ այն տերության հետ, որին ռազմագերիները պատկանում են, կնքի համաձայնագիր, որը սահմանում է այդ փոխադրման պայմանները և դրա հետ կապված ծախսերի վճարը:

Ռազմագերիները, որոնց դեմ քրեական հետաքննություն է հարուցված քրեական հանցագործությունների համար, կարող են պահվել մինչև դատավարության ավարտը կամ համապատասխան դեպքերում` մինչև նրանց պատիժը կրելը: Այդ նույն դրույթը կիրառվում է և այն ռազմագերիների վերաբերմամբ, որոնք դատապարտված են քրեական հանցագործությունների համար:

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը միմյանց կհայտնեն այն անձանց ազգանունները, որոնք ետ կպահվեն մինչև դատավարության ավարտը կամ նրանց կողմից պատժի կրումը:

Երկրով մեկ ցրված ռազմագերիների որոնման և կարճագույն ժամկետում նրանց հայրենադարձման ապահովման նպատակով կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կպայմանավորվեն հանձնաժողով ստեղծելու մասին:

 

ՄԱՍ 3

ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՄԱՀԸ

 

Հոդված 120

Ռազմագերիների կտակները կկազմվեն այնպես, որպեսզի դրանք համապատասխանեն վավերական լինելու այն պայմաններին, որոնք պահանջվում են օրենսդրությամբ նրանց հայրենիքի, որը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները գերության մեջ պահող տերությանն այդ պայմաններին տեղյակ պահելու համար: Ռազմագերիների խնդրանքով և բոլոր դեպքերում նրանց մահից հետո կտակներն առանց ուշացվելու կտրվեն հովանավոր տերությանը և հաստատված պատճենները կուղարկվեն Կենտրոնական տեղեկատու գործակալություն:

Մահվան մասին սույն Կոնվենցիային կցված ձևով կազմված ակտերը կամ գերության մեջ մահացած բոլոր այն անձանց մասին ցուցակները` հաստատված համապատասխան սպայի կողմից, որքան հնարավոր է արագորեն կհանձնվեն 122 հոդվածին համապատասխան ստեղծված ռազմագերիների գործերի Տեղեկատու բյուրո: Մահվան ակտերում կամ հաստատված ցուցակներում պետք է բովանդակվեն ռազմագերու անձին վերաբերող մանրամասներ, որոնք նշված են 17 հոդվածի երրորդ պարբերության մեջ, ինչպես նաև մահվան ժամանակը և տեղը, մահվան պատճառը, թաղման ժամանակը և տեղը և գերեզմանները ճանաչելու բոլոր անհրաժեշտ տվյալները:

Ռազմագերու թաղմանը կամ հրկիզմանը պետք է նախորդի դիակի բժշկական զննումը, որ կատարվում է մահը հաստատելու նպատակով և ակտ կազմելու համար, ինչպես նաև, եթե դա անհրաժեշտ է մահացածի ինքնությունը հաստատելու համար:

Գերության մեջ պահող իշխանությունները պետք է ապահովեն, որպեսզի գերության մեջ վախճանված ռազմագերիները թաղվեն պատվով և, եթե հնարավոր է, այն կրոնի արարողությանը համապատասխան, որին նրանք պատկանում են, որպեսզի մահացածների գերեզմանները հարգվեն, պահվեն կարգին վիճակում և նշվեն այն ձևով, որպեսզի մշտապես հնարավոր լինի դրանք գտնել: Բոլոր դեպքերում, երբ դա հնարավոր է, միևնույն տերությանը պատկանող մահացած ռազմագերիները պետք է հողին հանձնվեն միևնույն տեղում:

Մահացած ռազմագերիների թաղումը պետք է կատարվի առանձին գերեզմաններում, բացառությամբ այն դեպքերի, երբ անխուսափելի հանգամանքներն ստիպում են նրանց թաղել եղբայրական գերեզմանում: Դիակների հրկիզումը կարող է կատարվել միայն հիգիենայի անխուսափելի նկատառումներով կամ կրոնական դրդապատճառներով, կամ որոշակիորեն արտահայտված ցանկությամբ: Եթե կատարվի հրկիզում, ապա մահվան մասին վկայականի մեջ պետք է նշվի հրկիզման փաստի և դրա պատճառների մասին:

Որպեսզի մշտապես կարելի լինի գտնել գերեզմանները, թաղման և գերեզմանների մասին տվյալները պետք է գրանցվեն գերեզմանների ծառայության կողմից, որն ստեղծվում է գերության մեջ պահող տերության կողմից: Գերեզմանների ցուցակները և գերեզմանատներում ու այլ տեղերում թաղված ռազմագերիների մասին տվյալները կհաղորդվեն այն տերությանը, որին պատկանում են այդ ռազմագերիները: Այդ գերեզմանների խնամքի և դիակների հետագա բոլոր տեղափոխությունների գրանցման պատասխանատվությունն ընկնում է այն տերության վրա, որի հսկողության տակ է տվյալ տարածքը, եթե այդ տերությունը հանդիսանում է սույն Կոնվենցիայի մասնակից: Այդ դրույթները վերաբերում են նաև մոխրին, որը գերեզմանների ծառայության կողմից կպահպանվի մինչև այն ժամանակը, երբ այդ աճյունների ճակատագիրը կորոշվի ռազմագերիների հայրենիքի ցանկություններին համապատասխան:

 

Հոդված 121

Ռազմագերու մահվան կամ ծանր վիրավորման ամեն մի դեպքի առթիվ, որոնք պատճառվել են ժամապահի կողմից կամ կասկած են հարուցում, թե դրանք պատճառվել են վերջինիս կամ ուրիշ ռազմագերու կամ ցանկացած այլ անձի կողմից, ինչպես նաև անհայտ պատճառներով մահվան բոլոր դեպքերի առթիվ գերության մեջ պահող տերությունը պետք է անմիջապես սկսի պաշտոնական հետաքննություն:

Այդ մասին անմիջապես պետք է հաղորդում տրվի հովանավոր տերությանը: Պետք է ցուցմունքներ վերցվեն վկաներից, հատկապես` ռազմագերիներից, և վկաների ցուցմունքները պարունակող հաշվետվությունը պետք է ուղարկվի հովանավոր տերությանը:

Եթե քննության հետևանքով հաստատվի մեկ կամ մի քանի անձանց մեղավորությունը, ապա գերության մեջ պահող տերությունը կձեռնարկի բոլոր միջոցները դատի ենթարկելու մեղավորին կամ մեղավորներին:

 

ԲԱԺԻՆ 5
ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲՅՈՒՐՈՆ ԵՎ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 122

Կոնֆլիկտի հենց սկզբից և օկուպացման բոլոր դեպքերում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը կհիմնի իր իշխանության ներքո գտնվող ռազմագերիների գործերի պաշտոնական Տեղեկատու բյուրո. չեզոք և չպատերազմող տերությունները, որոնք իրենց տարածք կընդունեն 4 հոդվածում նշված կատեգորիաներից մեկն ու մեկին վերաբերող անձանց, նույն բանը կանեն այդ մարդկանց նկատմամբ: Շահագրգիռ տերությունը պետք է հետևի, որպեսզի ռազմագերիների գործերի Տեղեկատու բյուրոն ունենան անհրաժեշտ շենքեր, սարքավորումներ և անձնակազմ բյուրոյի գործունեության պայմանների ապահովման համար: Այդ տերությունն իրավունք կունենա այդ բյուրոյում օգտագործելու ռազմագերիներին այն պայմաններում, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայի այն մասում, որը վերաբերում է ռազմագերիների աշխատանքին:

Հնարավոր կարճագույն ժամկետում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրն իր Տեղեկատու բյուրոյին կհաղորդի այն տեղեկությունները, որոնք թվարկված են սույն հոդվածի 4, 5 և 6 պարբերություններում, իր իշխանության տակ ընկած յուրաքանչյուր հակառակորդ այն անձի մասին, որը պատկանում է 4 հոդվածում նշված կատեգորիաներից մեկն ու մեկին: Չեզոք և չպատերազմող տերությունները նույն ձևով կվարվեն նաև նրանց կողմից իրենց տարածքն ընդունած այդ կատեգորիաների անձանց նկատմամբ:

Մի կողմից` հովանավոր տերությունների, և մյուս կողմից` 123 հոդվածով նախատեսված Կենտրոնական գործակալության միջնորդությամբ, բյուրոն անմիջապես ամենաարագ եղանակով այդ տեղեկությունները կուղարկի շահագրգիռ տերություններին:

Այդ տեղեկությունները հնարավորություն կտան շտապ կարգով տեղեկացնել շահագրգիռ ընտանիքներին: Դրանցում յուրաքանչյուր ռազմագերու նկատմամբ, 17 հոդվածի դրույթների պահպանմամբ հանդերձ, պետք է նշվեն նրա ազգանունը, անունը, կոչումը, անձնական համարը, ծննդյան տեղը և ճշգրիտ տարեթիվը, այն տերությունը, որին նա պատկանում է, հոր անունը և մոր աղջկական ազգանունը, այն անձի ազգանունը և հասցեն, որին պետք է տեղեկացվի, ինչպես նաև այն հասցեն, որով կարելի է գերյալին նամակ ուղարկել, եթե այդ տեղեկությունները կան Տեղեկատու բյուրոյի տրամադրության տակ:

Տեղեկատու բյուրոն համապատասխան իրավասու մարմիններից տեղեկություններ կստանա տեղափոխման, ազատման, հայրենադարձման, փախուստների, հոսպիտալացման, մահվան բոլոր դեպքերի մասին և, վերը 3 պարբերության մեջ նախատեսված կարգով դրանք կհաղորդի:

նաև կանոնավոր կհաղորդվեն, եթե դա հնարավոր է ամեն շաբաթ, տեղեկություններ ծանր վիրավորված կամ հիվանդ ռազմագերիների առողջական վիճակի մասին:

Տեղեկատու բյուրոն պարտավոր կլինի նաև պատասխանել նրան ուղարկվող այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են ռազմագերիներին, ներառյալ նաև նրանց, ովքեր մահացել են գերության մեջ, ինչպես նաև կատարել հարցումներ, որոնք անհրաժեշտ են խնդրվող տեղեկությունների ստացման համար, որոնք բյուրոն չունի:

Բոլոր գրավոր հաղորդումները, որոնք ելնում են բյուրոյից, հաստատվում են ստորագրությամբ և կնիքով:

Դրանից բացի, Տեղեկատու բյուրոն պարտավոր է հավաքել և շահագրգիռ տերություններին հանձնել բոլոր արժեքավոր անձնական իրերը, ներառյալ ցանկացած վալյուտայով դրամական գումարները, բացի գերության մեջ պահվող տերության վալյուտայի, ինչպես նաև այն փաստաթղթերը, որոնք հետաքրքրություն են ներկայացնում մերձակա հարազատների համար, որոնք ռազմագերիների կողմից մնացել են նրանց հայրենադարձման, ազատման, փախուստի կամ մահվան ժամանակ: Այդ իրերն ուղարկվում են բյուրոյի կողմից կնքված ծրարի մեջ` կցված փաստաթղթերով, որում պարզորոշ կնշվեն մանրամասն տվյալներ այդ իրերի անվանման մասին, ինչպես նաև ծրարում բովանդակված առարկաների ցուցակը: Այդպիսի ռազմագերիների մյուս անձնական իրերը կհանձնվեն կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմերի միջև կնքված համաձայնությամբ:

 

Հոդված 123

Ռազմագերիների գործերի Կենտրոնական Տեղեկատու գործակալություն կհիմնվի չեզոք երկրում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, եթե նա դա անհրաժեշտ գտնի, շահագրգիռ տերություններին կառաջարկի կազմակերպել նման գործակալություն:

Այդ գործակալության վրա կդրվի ռազմագերիներին վերաբերող բոլոր այն տեղեկությունների համակենտրոնացումը, որոնք նա կարող է ստանալ պաշտոնական կամ մասնավոր եղանակով, գործակալությունը պետք է դրանք, հնարավոր արագ ձևով, հաղորդի ռազմագերիների հայրենիք կամ այն տերությանը, որին նրանք պատկանում են: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը գործակալությանը կտրամադրեն նշված տեղեկությունների հանձնումն իրականացնելու բոլոր հնարավորությունները:

Բարձր Պայմանավորվող Կողմերը և, մասնավորապես, դրանցից նրանք, որոնց քաղաքացիներն օգտվում են Կենտրոնական գործակալության ծառայություններից, հրավիրվում են վերջինիս ցույց տալու ֆինանսական օգնություն, որի կարիքը նրանք կզգան:

Այս դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և 125 հոդվածում հիշատակված օգնության ընկերությունների մարդասիրական գործունեությունը սահմանափակող դրույթներ:

 

Հոդված 124

Ազգային տեղեկատու բյուրոները և Կենտրոնական տեղեկատու բյուրոն ազատվում են փոստային գանձումների վճարից և օգտվում են 74 հոդվածում նախատեսված բոլոր արտոնություններից. նրանց նաև առավելագույն հնարավորության սահմաններում, տրվում է հեռագրից անվճար կամ, համենայն դեպս, խիստ նվազեցված սակագնով օգտվելու իրավունք:

 

Հոդված 125

Բացի այն դեպքերից, երբ գերության մեջ պահող տերությունները կկիրառեն միջոցներ, որոնք նրանք անհրաժեշտ կգտնեն իրենց անվտանգության ապահովման համար կամ այն բանի համար, որպեսզի բավարարեն իրենց այլ բնական կարիքները, կրոնական կազմակերպությունների, օգնության ընկերությունների կամ ռազմագերիներին օգնություն ցույց տվող այլ կազմակերպության ներկայացուցիչները իրենց համար, ինչպես նաև իրենց հարկ եղած ձևով` հավատարմագրված լիազորների համար այդ տերությունների կողմից կստանան բոլոր անհրաժեշտ հնարավորությունները ռազմագերիներին այցելելու, օգնության ծանրոցները և ցանկացած ծագման այն նյութերը նրանց միջև բաշխելու համար, որոնք նախատեսված են կրոնական և դաստիարակչական նպատակների համար, ինչպես նաև զբաղմունք ունենալու կամ այն բանի համար, որպեսզի ռազմագերիներին օգնություն ցույց տրվի ճամբարների ներսում իրենց ժամանցը կազմակերպելու համար: Վերը նշված ընկերությունները կամ կազմակերպությունները կարող են հիմնադրվել կամ գերության մեջ պահող տերության տարածքում, կամ այլ երկրում, կամ էլ դրանք կարող են ունենալ միջազգային բնույթ:

Գերության մեջ պահող տերությունը կարող է սահմանափակել ընկերությունների և կազմակերպությունների թիվը, որոնց ներկայացուցիչներին նա թույլ կտա աշխատել իր տարածքում և իր վերահսկողության ներքո, պայմանով, սակայն, որ նման սահմանափակումը չի խանգարի բոլոր ռազմագերիներին գործարար և բավարար օգնություն տրամադրելուն:

Այդ բնագավառում Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի հատուկ դրությունը պետք է մշտապես ճանաչվի և հարգվի:

Վերը նշված նպատակներով ռազմագերիների համար նախատեսված ծանրոցների կամ նյութերի հանձնման պահին, կամ, համենայնդեպս, կարճ ժամկետում, օգնության ընկերությանը կամ առաքած այլ կազմակերպությանը կուղարկվեն ռազմագերիների վստահված անձի կողմից ստորագրված առանձին ստացականներ` ամեն մի ծանրոցի համար: Միաժամանակ, այն վարչական իշխանությունների կողմից, որոնց տրամադրության տակ են գտնվում գերիները, կներկայացվեն այդ բեռներին վերաբերող ստացականներ:

 

ԲԱԺԻՆ 6
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

ՄԱՍ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 126

Հովանավոր տերությունների ներկայացուցիչներին կամ պատվիրակներին կթույլատրվի այցելել բոլոր այն տեղերը, որտեղ գտնվում են ռազմագերիները, մասնավորապես, ներկալման, կալանման և աշխատանքի վայրերը, և նրանք մուտք կունենան դեպի ռազմագերիների կողմից օգտագործվող բոլոր շենքերը, հավասարապես նրանց կթույլատրվի այցելել մի տեղից մյուս տեղ փոխադրվող գերիների փոխադրման, տարանցիկ ուղևորման կամ ժամանման վայրերը: Առանց վկաների նրանք կարող են զրուցել գերիների և, մասնավորապես, նրանց վստահված անձանց հետ` թարգմանչի օգնությամբ, եթե դա անհրաժեշտ է:

Հովանավոր տերությունների ներկայացուցիչներին և պատվիրակներին կտրամադրվի այն տեղերը ընտրելու լրիվ ազատություն, որոնք նրանց կցանկանան այցելել. այդ այցելությունների տևողությունը և քանակը չեն սահմանափակվի: Դրանք կարող են արգելվել միայն պարտադիր ռազմական անհրաժեշտության բերումով և միայն որպես բացառություն և ժամանակավորապես:

Գերության մեջ պահող տերությունը և այն տերությունը, որին պատկանում են ռազմագերիները, որոնց ցանկանում են այցելել, կարող են համապատասխան դեպքերում պայմանավորվել այդ գերիների հարազատներին թույլ տալ մասնակցելու այդ այցելություններին:

Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օգտվում են նույնպիսի իրավունքներից: Այդ ներկայացուցիչների նշանակումը կախված է այն տերության համաձայնությունից, որի իշխանության տակ են գտնվում ռազմագերիները, որոնց ցանկանում են այցելել:

 

Հոդված 127

Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ պատերազմի ժամանակ որքան հնարավոր է լայնորեն տարածել սույն Կոնվենցիայի տեքստը իրենց երկրներում և, մասնավորապես, դրա ուսումնասիրումը մտցնել զինվորական և, եթե դա հնարավոր է, քաղաքացիական կրթության ուսումնական ծրագրերի մեջ այն հաշվով, որ դրա սկզբունքներին ծանոթ լինեն նրանց բոլոր զինված ուժերը և ընդհանուր առմամբ` ամբողջ բնակչությունը:

Զինվորական և մյուս իշխանությունները, որոնք պատերազմի ժամանակ կրում են պատասխանատվություն ռազմագերիների համար, պետք է ձեռքի տակ ունենան Կոնվենցիայի տեքստը և հատուկ ծանոթանան դրա դրույթներին:

 

Հոդված 128

Բարձր Պայմանավորվող Կողմերը Շվեյցարական դաշնակցային խորհրդի միջնորդությամբ, իսկ պատերազմական գործողությունների ժամանակ հովանավոր տերությունների միջոցով միմյանց կհանձնեն սույն Կոնվենցիայի թարգմանությունների պաշտոնական տեքստերը, ինչպես նաև այն օրենքները և որոշումները, որոնք Կոնվենցիայի կիրառման նպատակով նրանք կարող են ընդունել:

 

Հոդված 129

Բարձր Պայմանավորվող Կողմերն իրենց վրա պարտավորություն են ստանձնում գործողության մեջ դնել օրենսդրություն, որն անհրաժեշտ է այն անձանց քրեական արդյունավետ պատիժների ապահովման համար, որոնք կատարել կամ հրամայել են կատարել սույն Կոնվենցիայի` հաջորդ հոդվածում նշված այս կամ այն լուրջ խախտումները:

Յուրաքանչյուր Բարձր Պայմանավորվող Կողմ պարտավորվում է գտնել այն անձանց, ովքեր մեղադրվում են այն բանում, որ նրանք կատարել կամ հրամայել են կատարել հիշատակված լուրջ խախտումներից այս կամ այն խախտումը, ինչպիսին էլ լինի նրանց քաղաքացիությունը, նրանց հանձնել իրենց դատարանին: Բարձր Պայմանավորվող Կողմը նաև կարող է, եթե նա այդ ցանկանա, իր օրենսդրության դրույթներին համապատասխան, դատավարության համար նրանց հանձնել մյուս Բարձր Պայմանավորվող Կողմին այն դեպքում, եթե այդ Պայմանավորվող Կողմն ունի ապացույցներ, որոնք հիմքեր են տալիս այդ անձանց մեղադրելու համար:

Յուրաքանչյուր Բարձր Պայմանավորվող Կողմ կձեռնարկի միջոցներ, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայի դրույթներին հակասող բոլոր այլ գործողությունները խափանելու համար` հաջորդ հոդվածում թվարկված լուրջ խախտումներից անկախ:

Բոլոր հանգամանքներում մեղադրվող անձինք կօգտվեն դատարանական պատշաճ ընթացակարգի երաշխիքներից և պաշտպանության իրավունքից, որոնք չեն կարող նվազ նպաստավոր լինել, քան նրանք, որոնք նախատեսված են 105 հոդվածում և սույն Կոնվենցիայի հաջորդ հոդվածներում:

 

Հոդված 130

Նախորդ հոդվածում հիշատակված լուրջ խախտումների թվին են պատկանում այն խախտումները, որոնք կապված են ստորև նշված գործողություններից որևէ մեկի հետ. այն դեպքերում, երբ այդ գործողություններն ուղղված են անձանց կամ ունեցվածքի դեմ, որոնց վրա տարածվում է սույն Կոնվենցիայի հովանավորությունը. կանխամտածված սպանությունը, խոշտանգումը կամ անմարդկային վարվելակերպը, ներառյալ կենսաբանական փորձարկումները, միտումնավոր կերպով ծանր տանջանք և լուրջ խեղում պատճառելը, առողջությանը վնաս հասցնելը, ռազմագերուն ստիպելը ծառայելու հակառակորդ տերության զինված ուժերում կամ նրան զրկելը անաչառ և նորմալ դատավարության իրավունքից, որը նախատեսվում է սույն Կոնվենցիայով:

 

Հոդված 131

Ոչ մի Բարձր Պայմանավորվող Կողմի չի թույլատրվի իրեն կամ որևէ այլ Բարձր Պայմանավորվող Կողմի ազատել այն պատասխանատվությունից, որ դրվում է նրա կամ այլ Բարձր Պայմանավորվող Կողմի վրա` նախորդ հոդվածում նախատեսված խախտումների հետևանքով:

 

Հոդված 132

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից մեկի խնդրանքով Կոնվենցիայի խախտման ցանկացած պնդման մասին պետք է սկսվի հետաքննություն այն ընթացակարգով, որ ենթակա է սահմանման շահագրգիռ կողմերի միջև:

Քննության ընթացակարգի հարցի առթիվ համաձայնության չհասնելու դեպքում կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, ընտրում են արբիտր, որը որոշում է ընթացակարգի հարցը:

Հենց որ խախտումը բացահայտվի, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կկասեցնեն այն և միջոցներ կձեռնարկեն հնարավոր կարճ ժամկետում պատժելու դրա համար:

 

ՄԱՍ 2

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 133

Սույն Կոնվենցիան կազմված է ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: Երկու տեքստերն էլ հավասարապես նույնական են:

Շվեյցարական դաշնակցային խորհուրդը կապահովի Կոնվենցիայի պաշտոնական թարգմանությունները ռուսերեն և իսպաներեն լեզուներով:

 

Հոդված 134

Սույն Կոնվենցիան Բարձր Պայմանավորվող Կողմերի միջև հարաբերություններում փոխարինում է 1929 թվականի հուլիսի 27-ի Կոնվենցիան:

 

Հոդված 135

Ցամաքում պատերազմի օրենքների և սովորույթների մասին Հաագայի կոնվենցիայով կապված տերությունների միջև հարաբերություններում, ինչպես որ 1899 թվականի հուլիսի 29-ի կամ 1907 թվականի հոկտեմբերի 13-ի կոնվենցիան, և որոնք հանդիսանում են սույն Կոնվենցիայի մասնակիցներ, վերջինս լրացնում է վերոհիշյալ Հաագայի Կոնվենցիաներին կցված Ռեգլամենտի 2-րդ գլուխը:

 

Հոդված 136

Սույն Կոնվենցիան, թվարկված սույն թվով, կարող է մինչև 1950 թվականի փետրվարի 12-ը ստորագրվել տերությունների անունից, որոնք ներկայացված են այն կոնֆերանսում, որը բացվել է Ժնևում 1919 թվականի ապրիլի 21-ին, ինչպես նաև այն տերությունների կողմից, որոնք չեն ներկայացված այդ կոնֆերանսում, բայց մասնակցում են 1929 թվականի հուլիսի 27-ի Կոնվենցիային:

 

Հոդված 137

Սույն Կոնվենցիան կվավերացվի հնարավորության սահմաններում արագորեն և վավերագրերը կհանձնվի ի պահ Բեռնում:

Յուրաքանչյուր վավերագրի հանձնման մասին կկազմվի արձանագրություն, որի հաստատված պատճենը Շվեյցարական Դաշնակցային Խորհրդի կողմից կհանձնվի այն բոլոր տերություններին, որոնց անունից կստորագրվի Կոնվենցիան կամ հայտարարություն կարվի միանալու մասին:

 

Հոդված 138

Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի վեց ամիս անց այն բանից հետո, երբ առնվազն երկու վավերագրեր կհանձնվեն ի պահ:

Հետագայում Կոնվենցիան յուրաքանչյուր Բարձր Պայմանավորվող Կողմի համար ուժի մեջ կմտնի նրա վավերագիրը ի պահ տալուց վեց ամիս անց:

 

Հոդված 139

Ուժի մեջ մտնելու օրից սույն Կոնվենցիան բաց է դրան միանալու համար ամեն մի տերության առջև, որի անունից այս Կոնվենցիան չի ստորագրվել:

 

Հոդված 140

Ամեն մի միանալու մասին գրավոր կհայտարարվի Շվեյցարական Դաշնակցային խորհրդին, և այդ միացումը ուժի մեջ կմտնի վերջինիս կողմից այն ստանալու օրից վեց ամիս անց:

Միանալու մասին Շվեյցարական Դաշնակցային խորհուրդը կհաղորդի բոլոր այն տերություններին, որոնց անունից ստորագրվել է Կոնվենցիան կամ հայտարարություն է արվել միանալու մասին:

 

Հոդված 141

2 և 3 հոդվածներում նախատեսված դեպքերն անմիջապես ուժի մեջ կդնեն ի պահ հանձնված վավերացումները, ինչպես նաև այն միացումները, որոնց մասին հայտարարվել է կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի կողմից մինչև ռազմական գործողությունները կամ օկուպացումը, կամ դրանցից հետո: Շվեյցարական Դաշնակցային խորհուրդը ամենաարագ ձևով կհաղորդի կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի անունից ստացված վավերացումների և միացումների մասին:

 

Հոդված 142

Բարձր Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա չեղյալ հայտարարելու սույն Կոնվենցիան:

Չեղյալ հայտարարելու մասին պետք է գրավոր ձևով հայտնվի Շվեյցարական Դաշնակցային խորհրդին, որն այդ մասին կհաղորդի Բարձր Պայմանավորվող բոլոր Կողմերի կառավարություններին:

Չեղյալ լինելն ուժի մեջ կմտնի Շվեյցարական Դաշնակցային խորհրդին արված հայտարարությունից հետո միայն մեկ տարի անց: Սակայն չեղյալ լինելը, որի մասին հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ չեղյալ հայտարարող պետությունը մասնակցել է կոնֆլիկտին, ուժ չի ունենա մինչև հաշտություն կնքելը և, համենայնդեպս, մինչև այն ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձանց ազատման և հայրենադարձման օպերացիաները:

Չեղյալ լինելն ուժ կունենա միայն չեղյալ հայտարարող տերության վերաբերմամբ: Այն ոչ մի կերպ չի ազդի այն պարտավորությունների վրա, որոնք կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պարտավոր են կատարել միջազգային իրավունքի բերումով, քանի որ դրանք բխում են քաղաքակիրթ ժողովուրդների միջև սահմանված սովորույթներից, մարդկայնության օրենքներից և հասարակական խղճի հրամայականից:

 

Հոդված 143

Շվեյցարական Դաշնակցային խորհուրդը սույն Կոնվենցիան կգրանցի Միավորված Ազգերի Կազմակերպության քարտուղարությունում: Շվեյցարական Դաշնակցային խորհուրդը Միավորված Ազգերի Կազմակերպության քարտուղարությանը կհաղորդի նաև բոլոր այն վավերացումների, միացումների և չեղյալ լինելու մասին, որոնք նա կստանա այս Կոնվենցիայի կապակցությամբ:

Ի հավաստումն սույնի` ներքոստորագրյալները, ներկայացնելով համապատասխան լիազորություններ, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Արված է Ժնևում 1949 թվականի օգոստոսի 12-ին ֆրանսերեն և անգլերեն լեզուներով. սույն Կոնվենցիայի բնագիրը կպահվի Շվեյցարական Դաշնության արխիվներում, իսկ Կոնվենցիայի հաստատված պատճենները Շվեյցարական Դաշնության խորհրդի կողմից կհանձնվեն Կոնվենցիան ստորագրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության:

 

Հավելված 1

Տիպարային համաձայնագիր վիրավոր և հիվանդ ռազմագերիների անմիջական

հայրենադարձման և չեզոք երկրում հոսպիտալացման հարցի առթիվ

(տես հոդված 110)

 

1. Անմիջական հայրենադարձման և չեզոք երկրում հոսպիտալացման սկզբունքները

A. Անմիջական հայրենադարձումը

Անմիջական հայրենադարձման ենթակա են.

1. բոլոր ռազմագերիները, որոնք վնասվածության հետևանքով ստացել են հետևյալ խեղումները. մի վերջավորության կորուստ, կաթված, հոդերի հաշմություն և այլ հաշմություններ, պայմանով, որ դրանք իրենցից ներկայացնում են առնվազն մեկ ձեռքի կամ մեկ ոտքի կորուստ, կամ դրանք հավասարազոր են մեկ ձեռքի կամ մեկ ոտքի կորստի:

Ձեռքի կամ ոտքի կորստին հավասար կարող են համարվել հետևյալ դեպքերը (սա, սակայն, չի նշանակում, թե չի կարող տրվել այդ դեպքերի առավել լայն մեկնաբանում):

a/ ձեռքի, մեկ ձեռքի բոլոր մատների կամ ցուցամատի և մեծ մատի կորուստ, մեկ ոտքի կամ ոտքի բոլոր մատների և մեկ ոտքի ոտնաթաթի ոսկորների կորուստ.

b/ անկիլոզ, ոսկրային հյուսվածքի կորուստ, սպիի նեղացում, որը խախտում է մեկ ձեռքի մեծ հոդերից մեկի կամ մատների բոլոր հոդերի շարժումը.

c/ երկար ոսկորների ոլորված հոդ.

d/ խեղում, որ հանդիսանում է ջարդվածքի կամ այլ վնասվածքի հետևանք և ուղեկցվում է գործունեության կամ ծանրություն կրելու ընդունակության նվազեցմամբ:

2. Բոլոր վիրավոր ռազմագերիները, որոնց վիճակն ստացել է խրոնիկական բնույթ, ընդսմին, դատելով կանխատեսումից, առողջության վերականգնման հնարավորությունը մեկ տարվա ընթացքում` հաշված վիրավորվելու օրվանից, չնայած բուժմանը, հավանաբար, բացառվում է, ինչպես օրինակ, հետևյալ դեպքերում.

a/ արկի բեկորը սրտի մեջ է, եթե անգամ բժշկական խառը հանձնաժողովը չի կարողացել զննության ժամանակ հայտնաբերել ծանր խանգարումների առկայություն.

b/ մետաղե բեկորն ուղեղի կամ թոքերի մեջ է, եթե անգամ բժշկական խառը հանձնաժողովը չի կարողացել զննության ժամանակ հայտնաբերել տեղական կամ ընդհանուր ռեակցիայի առկայություն.

c/ ոսկրածուծի բորբոքում, որի բուժումը վիրավորվելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում չի կարելի ակնկալել և որը, հավանաբար կհանգեցնի անդամահատման կամ ձեռքի և ոտքի կորստի հավասարազոր այլ վնասվածքների.

d/ վերքեր, որոնք ներթափանցում են հիվանդ հոդի մեջ և հարուցում դրա թարախակալումը.

e/ գանգի վնասվածքը` մաշկի բջիջների կորստով կամ տեղաշարժով հանդերձ.

f/ դեմքի վնասվածքը կամ այրվածքը` հյուսվածքի կորստով և ֆունկցիաների վնասվածքներով.

1. Բոլոր վերոհիշյալ պայմանները պետք է մեկնաբանվեն

h/ ծայրամասերի ներվերի վնասվածքը, որի հետևանքները հավասարազոր են ձեռքի կամ ոտքի կորստին,

i/ ծայրամասային նյարդերի վնասվածքը, որոնց հետևանքները հավասարազոր են մեկ ձեռքի կամ ոտքի կորստի, և որի բուժումը պահանջում է մեկ տարուց ավելի ժամանակ` վիրավորվելուց հետո: Օրինակ, ուսի կամ գոտկատեղի-գավակոսկրի հյուսվածքի, միջնային կամ նստույքի նյարդի վնասվածքը, ինչպես նաև մեծոլոքային նյարդի վնասվածքը` նրբոլոքային նյարդի հետ մեկտեղ: Ճաճանչոսկրային և արմնկոսկրային, նրբոլոքային և մեծոլոքային ներվերի մեկուսացված վնասվածքի դեպքում վիրավորները ենթակա չեն հայրենադարձման, բացառությամբ կոնտրակտուրների կամ նյարդատրոֆիկ խանգարումների դեպքերի.

j/ միզապարատի վնասվածքը, որը լրջորեն խախտում է դրա գործունեությունը:

3. Բոլոր հիվանդ ռազմիկները, որոնց հիվանդությունն ընդունել է քրոնիկական բնույթ, ընդսմին, դատելով բժշկական կանխատեսումից, ապաքինման հնարավորությունը հիվանդացման սկզբից հաշված մեկ տարվա ընթացքում, չնայած բուժմանը, ըստ երևույթին, բացառվում է, ինչպես, օրինակ, հետևյալ դեպքերում.

a/ ցանկացած զարգացող պալարախտը, որը, դատելով բժշկական կանխատեսումից, չի կարող հանգեցնել ապաքինման կամ, համենայնդեպս, զգալի բարելավման` չեզոք երկրում բուժելիս.

b/ թոքամիզի արտածորական բորբոքում.

c/ շնչառական օրգանների ոչ պալարախտային բնույթի լուրջ հիվանդացումները, որոնք համարվում են անբուժելի ինչպես, օրինակ, թոքերի ծանր էմֆիզեման (բրոնխիտով կամ առանց դրա), քրոնիկական ասթման # , քրոնիկական բրոնխիտը#, որը գերության մեջ գտնվելու ժամանակ շարունակվում է մեկ տարուց ավելի, բրոնխոէքտազիան # և այլն.

d/ արյան շրջանառության օրգանների քրոնիկական վնասվածքները, ինչպես, օրինակ, սրտի փականների և միոկարդի# վնասվածքները` դեկոմպենսացիայի նշաններով, որոնք հայտնաբերվել են գերության մեջ եղած ժամանակ, եթե անգամ բժշկական խառը հանձնաժողովը քննություն անցկացնելիս չի կարող ի հայտ բերել այդ նշաններից ոչ մեկը, պերիկարդի և անոթների վնասվածքները (Բյուրգերի հիվանդություն, խոշոր անոթների անեվրիզմներ) և այլն.

e/ մարսողական օրգանների քրոնիկական վնասվածքները, ինչպես, օրինակ, ստամոքսի և տասներկումատյա աղիքի խոցը, գերության մեջ եղած ժամանակ ստամոքսի մասում կատարված վիրահատության հետևանքները, քրոնիկական գաստրիտը, էնտերիտը և կոլիտը, որոնք շարունակվում են տարուց ավելի և խստորեն վատթարացնում առողջական վիճակը, լյարդի ցիրոզային բորբոքումը, քրոնիկական խոլեցիստոպատիաները և այլն.

f/ միզասեռական օրգանների քրոնիկական ծանր վնասվածքները, օրինակ քրոնիկական նեֆրիտը` հետագա խանգարումներով. պալարախտով հիվանդ երիկամի հեռացումը, քրոնիկական պիելիտը կամ ցիստիտը, հիդրո և պիոնեֆրոզը, ծանր քրոնիկական գինեկոլոգիական հիվանդացումները, հղիության և դրա հետ կապված հիվանդագին երևույթներն. այն դեպքում, եթե հնարավոր չէ հոսպիտալացումը չեզոք երկրում և այլն.

__________________________

# Բժշկական խառը հանձնաժողովի որոշումը պետք է զգալի չափով հիմնվի

ճամբարային բժիշկների և ռազմագերիների հայրենակից բժիշկների տվյալների և

գերության մեջ պահվող տերության մասնագետ բժիշկների զննության վրա:

 

g/ կենտրոնական և ծայրամասային ներվային համակարգի ծանր քրոնիկական հիվանդացումները, օրինակ

h/ կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի քրոնիկական ծանր հիվանդությունները` այսպես, ավելի բացահայտ արտահայտված հոգեգարությունը և պսիխոնևրոզները, այնպիսիք, ինչպիսիք են` ծանր հիստերիան, ծանր պսիխոնևրոզը` գերության մեջ գտնվելու հողի վրա, հարկ եղածին պես հայտնաբերված ճամբարի բժշկի կողմից, ուղեղի արտերիոսկլերոզը, տարուց ավելի շարունակվող քրոնիկական նևրիտը և այլն.

i/ վեգետատիվ նյարդային համակարգի ծանր քրոնիկական հիվանդությունները, որոնք ուղեկցվում են ֆիզիկական և մտավոր ընդունակությունների զգալի նվազեցումով` քաշի նկատելի կորստի և ընդհանուր հյուծվածության զուգակցմամբ:

j/ երկու աչքերի կուրությունը կամ մեկ աչքի կուրությունը այն դեպքում, եթե մյուս աչքի տեսողությունը չի հասնում միավորի` չնայած կարգավորվող ակնոցների գործածությանը, տեսողության սրության նվազումը, որ հնարավոր չի վերականգնել մինչև 1/2 թեկուզ մեկ աչքում, աչքի մյուս լուրջ վնասվածքները, որոնցից են գլաուկոման, ակնածիածանի բորբոքումը, անոթավոր թաղանթի բորբոքումը, տրախոման և այլն.

k/ լսողության խանգարումը, ինչպես օրինակ, միակողմյան լիակատար խլությունը, եթե մյուս ականջը չի տարբերում մեկ մետր տարածությունից սովորական ձայնով արտասանված բառերը և այլն#

l/ նյութափոխանակության ծանր հիվանդությունները, ինչպես օրինակ, ինսուլինով բուժում պահանջող շաքարախտը և այլն.

m/ ներքին սեկրեցիայի գեղձերի ծանր հիվանդացումները, ինչպես օրինակ, տիրեոտոքսիկոզը, հիպոտիերոզը, Ադիսոնի հիվանդությունը, Սիմոնդսի կախեքսիան, տետուպիան և այլն.

n/ արյունաստեղծ օրգանների ծանր քրոնիկական հիվանդությունները.

օ/ քրոնիկական ծանր թունավորումները, արճճային թունավորումը, թունավորումը սնդիկից, մորֆինիզմը, կոկաինիզմը, ալկոհոլիզմը, թունավորումը գազերից կամ տարբեր ճառագայթների գործողության հետևանքով և այլն.

p/ շարժիչ օրգանների քրոնիկական խանգարումները` ֆունկցիաների պարզորոշ արտահայտված խախտումներով. օրինակ` ձևախեղող արտրոզները, քրոնիկական զարգացող պոլիարտրիտները, առաջնային և երկրորդական, ռևմատիզմը` կլինիկական ծանր երևույթներով և այլն:

q/ մաշկի քրոնիկական ծանր հիվանդացումները, որոնք բուժման չեն ենթարկվում.

r/ բոլոր չարորակ նորագոյացումները.

s/ քրոնիկական ինֆեկցիոն ծանր հիվանդությունները, որոնք հիվանդացման սկզբից հաշված տևում են մեկ տարի, ինչպես օրինակ, մալարիան` պարզորոշ արտահայտված օրգանական փոփոխություններով, ամյոբային կամ բացիլային դիզինտերիան` լուրջ խանգարումներով, երրորդ կարգի վիսցերալային սիֆիլիսը, որ ենթակա չէ բուժման, բորոտությունը և այլն.

t/ ծանր ավիտամինոզները և դիստրոֆիաները.

Հոսպիտալացումը չեզոք երկրում:

Չեզոք երկրում հոսպիտալացման համար կառաջարկվեն`

1. Բոլոր այն վիրավոր ռազմիկները, որոնք անբուժելի են գերության մեջ, բայց որոնք կարող են ապաքինվել, կամ որոնց վիճակը կարող է լրջորեն բարելավվել չեզոք երկրում հոսպիտալացվելիս:

2. Այն ռազմագերիները, որոնք տառապում են տուբերկուլյոզի ցանկացած ձևից, ինչպիսին էլ լինի վնասված օրգանը, բացառությամբ առաջին կարգի տուբերկուլյոզի, որը բուժվել է մինչև գերի վերցնելը, որոնց բուժումը չեզոք երկրում, ըստ երևույթին, պետք է որ հասցնի լրիվ ապաքինման կամ գոնե զգալի բարելավման:

3. Այն ռազմագերիները, որոնք տառապում են շնչառական, արյան շրջանառության, մարսողության, ներվային համակարգի օրգանների, զգայական, միզասեռական, մաշկային համակարգի օրգանների և շարժման օրգանների և այլնի` բուժում պահանջող ցանկացած հիվանդությամբ, որոնց բուժումը բացահայտորեն ավելի լավ արդյունք կտա չեզոք երկրում, քան գերության մեջ:

4. Այն ռազմագերիները, որոնք գերության մեջ կրել են երիկամի հեռացման վիրահատություն` ոչ տուբերկուլյոզային բնույթի վնասվածքի հետևանքով, տառապում են բուժման ստադիայում կամ թաքուն վիճակում գտնվող օստեոմիելիտով, ինսուլտով բուժում չպահանջող շաքարախտով և այլն:

5. Այն ռազմագերիները, որոնք տառապում են պատերազմի կամ գերության հարուցած նևրոզով:

Գերության հարուցած նևրոզով հիվանդները, չեզոք երկրում հոսպիտալացվելուց երեք ամիս հետո չեն առողջացել կամ բացահայտորեն չեն գտնվում ապաքինման ճանապարհին, այդ ժամկետը լրանալիս պետք է հայրենադարձվեն:

6. Քրոնիկական թունավորումով (գազերից, մետաղներից, ալկալոիդներից) տառապող բոլոր ռազմագերիները, որոնց վերաբերմամբ ապաքինման հեռանկարը չեզոք երկրում հատկապես նպաստավոր է:

7. Բոլոր հղի ռազմագերի կանայք, կրծքի երեխա և փոքր երեխա ունեցող մայրերը:

Չեզոք երկրում հոսպիտալացվելուց բացառվում են`

1. Քրոնիկական փսիխոզների` հարկ եղած ձևով հաստատված դեպքերը:

2. Ներվային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ հիվանդացումների այն դեպքերը, որոնք անբուժելի են ճանաչվել:

3. Ինֆեկցիոն հիվանդությունների բոլոր դեպքերը այն ժամանակաշրջանում, երբ դրանք վարակիչ են, բացառությամբ տուբերկուլյոզի:

 

2. Ընդհանուր նկատառումներ

1. Բոլոր վերոհիշյալ պայմանները պետք է մեկնաբանվեն առհասարակ և ըստ հնարավորին կիրառվեն դրանց ամենալայն հասկացության ոգով:

Այդպես պետք է լինի մոտեցումը հատկապես պատերազմի կամ գերության մեջ գտնվելու հետևանքով առաջացած նյարդախտության կամ պսիխոզետիայի վիճակի նկատմամբ, ինչպես նաև բոլոր աստիճանների տուբերկուլյոզի դեպքում: Այն ռազմագերիների նկատմամբ, որոնք ստացել են բազմաթիվ վերքեր, որոնցից առանձին վերցրած ոչ մեկը չի կարող հիմք ծառայել հայրենադարձման համար, պետք է կիրառվի նույն սկզբունքը, ուշադրության առնելով հոգեկան այն ցնցումները, որոնց հանգեցնում է վերքերի մեծ քանակը:

2. Բոլոր այն անվիճելի դեպքերը, որոնք անմիջական հայրենադարձման իրավունք են տալիս, ինչպես անդամահատությունն է, լրիվ կուրացումը և խլությունը, բաց թոքախտը, հոգեկան հիվանդությունը, չարորակ նորագոյացումները և այլն, քննության և ըստ հնարավորին հայրենադարձման նշանակման են ենթակա ճամբարի բժիշկների և գերության մեջ պահող տերության նշանակած զինվորական բժշկական հանձնաժողովների կողմից:

3. Մինչև պատերազմն ստացած վերքերը և հիվանդությունները, որոնց վիճակը չի բարելավվում, ինչպես նաև պատերազմի ժամանակ ստացած վերքերը, որոնք չեն խանգարել վերադառնալու զինվորական ծառայության, անմիջական հայրենադարձման իրավունք չեն տալիս:

4. Կոնֆլիկտի մեջ գտնվող բոլոր պետությունները սույն որոշումները կմեկնաբանեն և կկիրառեն միատեսակ: Շահագրգիռ տերությունները և իշխանությունները խառը բժշկական հանձնաժողովներին կտրամադրեն բոլոր հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են նրանց խնդիրները կատարելու համար:

5. 1-ին թվի տակ վերը նշված օրինակները հանդիսանում են միայն տիպարային օրինակներ: Այն դեպքերը, որոնք ոչ լրիվ են համապատասխանում այդ որոշումներին, պետք է քննության առնվեն սույն Կոնվենցիայի 110 հոդվածի որոշումների և սույն համաձայնագրերի սկզբունքների ոգով:

 

Հավելված 2

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(տես հոդված 112)

 

Հոդված 1

Կոնվենցիայի 112 հոդվածում նախատեսված բժշկական հանձնաժողովները կկազմվեն երեք անդամներից, որոնցից երկուսը պետք է լինեն չեզոք երկրի քաղաքացիներ, իսկ երրորդը նշանակվում է գերության մեջ պահող տերության կողմից: Հանձնաժողովում կնախագահի վերը նշված երկու չեզոք անդամներից մեկը:

 

Հոդված 2

Երկու չեզոք անդամները նշանակվում են կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կողմից` հովանավոր տերության հետ համաձայնեցնելով գերության մեջ պահող տերության խնդրանքով: Նրանք կարող են բնակվել ինչպես իրենց հայրենիքում, այնպես էլ ուրիշ չեզոք երկրում կամ գերության մեջ պահող տերության տարածքում:

 

Հոդված 3

Չեզոք անդամների թեկնածությունները պետք է արժանանան կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմերի հավանությանը, որոնք իրենց համաձայնության մասին կհաղորդեն, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին և հովանավոր տերությանը: Ծանուցման պահից այդ անձինք համարվում են հանձնաժողովի հիրավի նշանակված անդամներ:

 

Հոդված 4

Նաև կնշանակվի անդամների տեղակալների բավարար քանակ այն բանի համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում փոխարինվեն հանձնաժողովի իսկական անդամները: Այդ նշանակումը կատարվում է իսկական անդամների նշանակման հետ միաժամանակ, համենայն դեպս, դրանից հետո հնարավոր առավել կարճ ժամկետում:

 

Հոդված 5

Եթե ինչ-որ նկատառումներով Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն չկարողանա նշանակել չեզոք անդամներ, ապա նրանց նշանակումը կատարվում է հովանավոր տերության կողմից:

 

Հոդված 6

Որքան հնարավոր է չեզոք անդամներից մեկը պետք է լինի վիրաբույժ, իսկ մյուսը` թերապևտ:

 

Հոդված 7.

Չեզոք անդամները պետք է լիովին անկախ լինեն կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից, որոնք պարտավոր են նրանց տրամադրել բոլոր հնարավորությունները իրենց առաքելությունը կատարելու համար:

 

Հոդված 8

Գերության մեջ պահող տերության հետ համաձայնեցնելով, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն սույն կանոնադրության 2 և 4 հոդվածներում նշված նշանակումները կատարելիս պետք է սահմանի շահագրգիռ անձանց ծառայության պայմանները:

 

Հոդված 9

Չեզոք անդամներին հավանություն տալուց անմիջապես հետո բժշկական հանձնաժողովը պետք է հնարավորին չափ արագորեն սկսի իր աշխատանքը և, համենայն դեպս, ոչ ավելի ուշ, քան այդ հավանությունից հետո երեք ամիս անց:

 

Հոդված 10

Բժշկական խառը հանձնաժողովները կկատարեն Կոնվենցիայի 113 հոդվածում հիշատակված բոլոր գերիների քննությունը, և առաջարկություններ հայրենադարձության, հայրենադարձվողների թվից բացառելու մասին կամ մինչև մյուս քննությունը որոշումը հետաձգելու մասին: Որոշումները կընդունվեն ձայների մեծամասնությամբ:

 

Հոդված 11

Քննությանը հաջորդող ամսվա ընթացքում յուրաքանչյուր առանձին դեպքում հանձնաժողովի կողմից ընդունված որոշման մասին պետք է հաղորդվի գերության մեջ պահող տերությանը, հովանավոր տերությանը և Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին: Իր որոշման մասին բժշկական խառը հանձնաժողովը հաղորդում է նաև քննություն անցած յուրաքանչյուր ռազմագերու և սույն Կոնվենցիային կցված նմուշի նման վկայական է տալիս նրանց, ում նա առաջարկում է հայրենադարձնել:

Գերության մեջ պահող տերությունը պարտավոր է բժշկական խառը հանձնաժողովի որոշումները կատարել երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ հանձնաժողովը պատշաճ ձևով դրանց մասին տեղյակ կպահի:

 

Հոդված 12

Եթե անհրաժեշտ է դառնում, որպեսզի բժշկական խառը հանձնաժողովն աշխատի որևէ երկրում, բայց այդ երկրում չկա չեզոք պետության քաղաքացի հանդիսացող ոչ մի բժիշկ և, եթե որևէ պատճառով հնարավորություն չկա այնտեղ նշանակել այլ երկրում բնակվող` չեզոք պետությունների քաղաքացիներ հանդիսացող բժիշկների, ապա գերության մեջ պահող տերությունը, գործելով հովանավոր տերության համաձայնությամբ, ինքն է ստեղծում բժշկական հանձնաժողով, որը կկատարի այդ նույն ֆունկցիաները, ինչ բժշկական խառը հանձնաժողովը, բայց դրա նկատմամբ չեն կիրառվի սույն հավելվածի 1, 2, 3, 4, 5 և 6 հոդվածների դրույթները:

 

Հոդված 13

Բժշկական խառը հանձնաժողովները կլինեն մշտապես գործող և կայցելեն յուրաքանչյուր ճամբար որոշակի ժամկետներում, բայց վեց ամիսը մեկ անգամից ոչ պակաս:

 

Հավելված 3

ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ԾԱՆՐՈՑՆԵՐԻՆ

ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸ

(տես հոդված 73)

 

Հոդված 1

Վստահված անձանց կթույլատրվի իրենց տրամադրության տակ եղած օգնության կոլեկտիվ ծանրոցները բաշխել իրենց ճամբարում գրանցված բոլոր գերիների մեջ, նրանց թվում նաև նրանց, ովքեր գտնվում են հոսպիտալներում, ինչպես նաև բանտերում և մյուս ուղղիչ հիմնարկներում:

 

Հոդված 2

Օգնության կոլեկտիվ ծանրոցների բաշխումը կկատարվի նվիրատուների ցուցումների համաձայն և վստահված անձանց կողմից մշակված պլանին համապատասխան, սակայն նախընտրելի է, որ բժշկական նյութերով ծանրոցների բաշխումը կատարվի համաձայնեցնելով գլխավոր բժիշկների հետ, հոսպիտալներում և լազարեթներում վերջիններս կարող են շեղվել վերը նշված ցուցումներից այնչափ, որչափ որ դա թելադրում են նրանց հիվանդների պահանջմունքները: Այս ձևով սահմանված շրջանակներում այդ բաշխումը պետք է մշտապես կատարվի արդարացիորեն:

 

Հոդված 3

Որպեսզի վստահված անձինք հնարավորություն ունենան ստուգել ստացված բեռների որակը և քանակը և այդ հարցի առթիվ զեկույցներ կազմեն նվիրատուների համար, նրանց կամ նրանց տեղակալներին կթույլատրվի մեկնել օգնության ծանրոցների ստացման իրենց ճամբարին մոտակա կետերը:

 

Հոդված 4

Վստահված անձանց անհրաժեշտ հնարավորություններ կտրամադրվեն այն բանի համար, որպեսզի համոզվեն, որ օգնության կոլեկտիվ բեռների բաշխումը իրենց ճամբարի բոլոր ստորաբաժանումներում և մասնաճյուղերում կատարվել է իրենց ցուցումներին համապատասխան:

 

Հոդված 5

Վստահված անձանց կթույլատրվի լրացնել նվիրատուների համար նախատեսված բլանկները և անկետաները, որոնք վերաբերում են օգնության կոլեկտիվ բեռների (բաշխում, պահանջմունք, քանակ և այլն), ինչպես նաև այդ բլանկները և անկետաները հանձնարարել լրացնելու աշխատանքային խմբերի վստահված անձանց կամ լազարեթների և հոսպիտալների գլխավոր բժիշկներին: Պատշաճ կարգով լրացված այդ բլանկները և անկետաները առանց ուշացման կհանձնվեն նվիրատուներին:

 

Հոդված 6

Իրենց ճամբարի ռազմագերիների մեջ օգնության կոլեկտիվ բեռները կանոնավոր բաշխելու և պահանջմունքները բավարարելու համար, որոնք կարող են ծագել ռազմագերիների նոր քանակակազմեր ժամանելու կապակցությամբ, վստահված անձանց կթույլատրվի ստեղծել և պահել օգնության կոլեկտիվ բեռների բավարար պահուստ: Այդ նպատակի համար նրանք կունենան համապատասխան պահեստներ, ամեն մի պահեստ կկողպվի երկու փականքով, ընդսմին մի փականքի բանալիները կլինեն վստահված անձի մոտ, մյուս փականքինը` ճամբարի պետի մոտ:

 

Հոդված 7

Որպես կոլեկտիվ օգնություն հագուստ ուղարկելու դեպքում, յուրաքանչյուր ռազմագերի կպահպանի որպես իր սեփականը, հագուստի առնվազն լրակազմ: Եթե ռազմագերիներից որևէ մեկը ունի մեկ լրակազմից ավելի, ապա վստահված անձին կթույլատրվի առավել ապահովվածներից վերցնել ավելորդ իրերը և որոշ առարկաներ, որոնց քանակը գերազանցում է նորման (մեկ առարկա), եթե դա անհրաժեշտ է անել նվազ ապահովված ռազմագերիների կարիքները բավարարելու համար: Վստահված անձը սպիտակեղենի, գուլպաների կամ կոշիկի երկրորդ լրակազմը, սակայն, կարող է վերցնել միայն այն դեպքում, եթե ուրիշ հնարավորություն չկա այդ իրերով ապահովելու այն ռազմագերուն, որը ոչինչ չունի:

 

Հոդված 8

Բարձր Պայմանավորվող Կողմերը և, մասնավորապես, գերության մեջ պահող տերությունները կթույլատրեն, առավելագույն հնարավորության սահմաններում, բայց բնակչության պարենային մատակարարումը կարգավորող սահմանված կարգի հաշվառմամբ, իրենց տարածքում կատարելու ցանկացած գնումներ` ռազմագերիների մեջ օգնության կոլեկտիվ բեռները բաշխելու նպատակով, նրանք նմանապես աջակցություն ցույց կտան դրամական ֆոնդեր փոխանցելիս և մյուս այն ֆինանսական, տեխնիկական ու վարչական կարգի միջոցառումները անցկացնելիս, որոնք ունեն այդ գնումները իրականացնելու նպատակ:

 

Հոդված 9

Վերը շարադրված որոշումները չպետք է խոչընդոտ հանդիսանան ոչ մինչև ճամբար ժամանելը կամ տեղափոխման ժամանակ կոլեկտիվ բեռներ ստանալու ռազմագերիների իրավունքին, ոչ էլ հովանավոր տերության, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կամ ռազմագերիներին օգնություն ցույց տվող և այդ բեռների հանձնման հանձնարարություն ունեցող ցանկացած ուրիշ այլ կազմակերպության ներկայացուցիչների հնարավորությանը` ապահովելու դրանց բաշխումը ստացողների մեջ ցանկացած այլ եղանակներով, որոնք նրանք հարմար կգտնեն:

 

Հավելված 4

A անձնական վկայականը

(տես հոդված 4)

 

(այն երկրի կամ ռազմական իշխանության նշումը, որոնց կողմից տրված է սույն անձնական վկայականը)

Վկայականի տիրոջ լուսանկարը

Անձնական վկայականը

Այն անձի համար, որը շարժվում է զինված ուժերից հետո

Ազգանուն __________________________________________

Անուն և հայրանուն ________________________________

Ծննդյան տեղն ու տարեթիվը __________________________

Շարժվում է զինված ուժերից հետո որպես

 

___________________________________________________

               վկայականի տիրոջ ազգանունը

 

Վկայականի լրացման տարեթիվը

 

Ծանոթություն.

______________

Ցանկալի է, որ այս վկայականը լրացվի երկու-երեք լեզուներով և, որ դրանցից մեկը լինի միջազգային նշանակության լեզու: Կետագծով ծալվող վկայականի չափերը` 13 x 10 սմ

 

____________________________________________________________________

                                                       Հակառակ կողմը

____________________________________________________________________

Հասակը      |   քաշը        |  աչքերը     |           մազերը

_____________|_______________|_____________|________________________

այլ նշանները| մատնահետքը    |արյան խումբը |      (վկայականը տված

| (պարտադիր չէ) |             |      իշխանությունների

|               |             |      կնիքը)

|               |             |

|               |             |    ____________________

|               |             |          Կրոնը

_____________|_______________|______________________________________

|(Ձախ ցուցամատը)|              Ի գիտություն Մշտական

|               |              վկայական տրվում է այն

|               |              անձանց, ովքեր շարժվում

|               |              են զինված ուժերի հետևից,

|               |              անմիջականորեն չմտնելով

|               |              դրանց կազմի մեջ: Անձը,

|               |              որին այն տրված է,

|               |              պարտավոր է մշտապես մշտապես

|               |              իր մոտ ունենալ:

| (Աջ ցուցամատը)|              Եթե դրա տերը գերի է ընկել,

|               |              ապա նա ինքը այդ վկայականը

|               |              պետք է հանձնի այն

|               |              իշխանություններին, որոնք

|               |              նրան պահում են, որպեսզի

|                              նրանք կարողանան պարզել նրա

|                              ինքնությունը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4 B

ԳԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ

ԾԱՆՈՒՑՈՒՄ-ՔԱՐՏԸ

(տես հոդված 70)

 

Երեսի կողմը

_________________________________________________________________________

Գրել ընթեռնելի և 1. Տերությունը, որին պատկանում է ռազմագերին մեծատառերով

_________________________________________________________________________

  2. Ազգանունը  3. Անունը (լրիվ)                4. Հայրանունը

_________________________________________________________________________

  5. Ծննդյան տարեթիվը                           6. Ծննդավայրը

 

7. Կոչումը _____________________________________________________________

 

8. Անձնական Թիվը _______________________________________________________

 

9. Ընտանիքի հասցեն _____________________________________________________

 

10. Գերի է վերցվել (կամ)

եկել է (թիվ ճամբարից,

հոսպիտալից և այլն) _________________________________________________

 

11. a/ առողջ է ________ b/ վիրավորված չէ ________ c/ ապաքինվել է ______

 

d/ առողջանում է ______ e/ հիվանդ է _______ f/ թեթև վնասվածք _______

 

g/ ծանր վնասվածք _________

 

______________________________________________________________________

 

12. Իմ հասցեն ներկայումս, գերու համարը ________________

 

13. տարեթիվ _________________  14. ստորագրություն ______________________

 

_________________________________________________________________________

Ավելորդը ջնջել: Այստեղ նշվածին ոչինչ չավելացնել: Բացատրությունը տես հակառակ երեսին

 

_________________________________________________________________________

                                                        Հակառակ երեսը

 

_________________________________________________________________________

Ռազմագերիների փոստը

Գերության վերցնելու ծանուցում-քարտը

_________________________________________________________________________

   Ի գիտություն                       Ռազմագերիների գործերի Կենտրոնական

   Այս քարտը պետք է                             գործակալություն

յուրաքանչյուր գերու

   կողմից լրացվի անմիջապես            Կարմիր խաչի Միջազգային կոմիտե

   նրան  գերության վերցնելուց                     Ժնև

   հետո և  ամեն անգամ, երբ            __________________________________

   գերին փոխում է իր հասցեն                    (Շվեյցարիա)

նրան հոսպիտալ կամ այլ

ճամբար տեղավորելու հետևանքով:

Սույն քարտը ոչ մի առնչություն

չունի այն հատուկ քարտի հետ, որը

գերուն թույլատրում է ուղարկել

իր ընտանիքին:

 

________________________________________________________________________

   Ծանոթություն.    Այս քարտը պետք է կազմվի երկու կամ երեք լեզուներով,

______________

մասնավորապես, գերու մայրենի լեզվով և գերության մեջ պահող տերության լեզվով:

Չափերը` 15 x 10,5

 

Հավելված 4

C ՓՈՍՏԱՅԻՆ ՔԱՐՏ ԵՎ ՆԱՄԱԿ

(տես հոդված 71)

1. Փոստային քարտ

 

Երեսի կողմը

 

________________________________________________________________

    ռազմագերիների գրագրություն              անվճար

 

    Փոստային քարտ                           Ում _________________

 

    Առաքող                                  Նշանակման տեղը

                                                  _______________

 

Ազգանուն, անուն, հայրանուն __________________________________

 

    Ծննդյան տարեթիվն ու տեղը            փողոց ___________________

 

երկիր ___________________

 

    ճամբարի նշումը ______________       մարզը ___________________

 

Առաքման նշումը _______________

 

Առաքման երկիրը ______________

 

_____________________________

    ______________________              Հակառակ երեսը

                                          տարեթիվը

 

գրել միայն տողերի վրա և խիստ ընթեռնելի

_____________________________________________________________

     Ծանոթություն.      Այս քարտը  պետք է  կազմվի երկու կամ երեք

________________

լեզուներով, մասնավորապես, գերու մայրենի լեզվով և գերության մեջ

պահող տերության լեզվով:

Քարտի չափերը բնականում` 15 x 10 սմ

 

Հավելված 4

C ՓՈՍՏԱՅԻՆ ՔԱՐՏ ԵՎ ՆԱՄԱԿ

(տես հոդված 71)

2. Նամակ

 

_______________________________________________________________

ռազմագերիների նամակագրություն անվճար

 

Ում ___________________________________________________________

___________________________________________________________

 

Նշանակման տեղը ________________________________________________

 

Փողոց _________________________________________________________

 

երկիր _________________________________________________________

 

Մարզ __________________________________________________________

 

Առաքող Ազգանուն անուն ________________________________________

 

Ծննդյան թիվը և տեղը __________________________________________

 

գերու թիվը ____________________________________________________

 

Ճամբարի նշումը ________________________________________________

 

Առաքման երկիր _________________________________________________

 

Ծանոթություն. Այս ձևը պետք է կազմվի երկու կամ երեք լեզուներով,

____________

մասնավորապես, գերու մայրենի լեզվով և գերության մեջ պահող տերության

լեզվով: Այն կազմվում է ծալքի (նշված է կետագծով) գծով, վերին մասը

դրվում է կտրվածքի (տրված է նշաններով) մեջ, և այս տեսքով իրենից

ներկայացնում է ծրար: Հակառակ կողմը, որը գծված է որպես փոստային

քարտի հակառակ կողմ (տես հավելված 4 C 1) նախատեսվում է նամակի համար,

այնտեղ կարող է տեղավորվել մոտավորապես 250 բառ. նամակի չափերը բնականում

(բացված վիճակում)` 29 x 15 սմ:

 

Հավելված 4

D ԾԱՆՈՒՑՈՒՄ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

(տես հոդված 120)

 

____________________________________________________________

(համապատասխան իշխանությունների Ծանուցում մահվան մասին

նշումը)

 

Տերությունը, որին պատկանում է գերին ________________________

 

Ազգանունը և անունը ________________________________________

 

Հայրանունը ______________________________

 

Մահվան տեղը և տարեթիվը _____________________________

 

Կոչումը և անձնական համարը __________________

(փորագրված են ճանաչման մեդալիոնի վրա)

 

Ընտանիքի հասցեն _____________________________

 

Որտեղ և երբ է վերցվել գերի _________________

 

Մահվան պատճառները և հանգամանքները _________________________

 

Թաղման վայրը _______________________________________________

 

Նշվա՞ծ է արդյոք գերեզմանը և կարո՞ղ է

հետագայում այն գտնվել ընտանիքի կողմից

Գերության մեջ պահող տերությունը

պահու՞մ է այն իրերը, որոնք մտնում են

հանգուցյալի ժառանգության մեջ, իր մոտ

են, թե մահվան մասին սույն ծանուցման հետ

միաժամանակ ուղարկվում են

Եթե դրանք ուղարկվում են, ապա որ

միջնորդի միջոցով

Կարո՞ղ է արդյոք այն անձը, որը

հիվանդության ժամանակ կամ նրա կյանքի

վերջին րոպեներին հիվանդի մոտ է եղել

(բժիշկ, սանիտար, պաշտանմունքի

սպասավորներ, գերության համընկեր)

հաղորդել այստեղ կամ լրացման մեջ որևէ

մանրամասներ նրա վերջին րոպեների մասին

և թաղման մասին

(Տարեթիվը, համապատասխան իշխանությունների

    երկու վկաների կնիքը և  ստորագրությունը)          ստորագրությունները

                                                     և հասցեները

________________________________________________________________________

Ծանոթություն. Այս ծանուցումը պետք է կազմված լինի երկու կամ երեք լեզուներով, մասնավորապես, գերու մայրենի լեզվով և գերության մեջ պահող տերության լեզվով:

Ծանուցման չափերը` 21 x 30 սմ

 

Հավելված 4

E ՎԿԱՅԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(տես հավելված 2, հոդված 11)

 

ՎԿԱՅԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Տարեթիվ _____________________________________

 

Ճամբար ______________________________________

 

Հոսպիտալ ____________________________________

 

Ազգանուն ____________________________________

 

Անուն և հայրանուն __________________________

 

Ծննդյան տարեթիվ _____________________________

 

Կոչում ______________________________________

 

Անձնական համարը _____________________________

 

Ռազմագերու համարը ___________________________

 

Վնասվածք, հիվանդություն _____________________

 

Հանձնաժողովի որոշումը _______________________

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ՆԱԽԱԳԱՀ

 

A ԱՆՄԻՋԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

B ՀՈՍՊԻՏԱԼԱՑՈՒՄ ՉԵԶՈՔ ԵՐԿՐՈՒՄ

NC ԿՐԿՆԱԿԱՆ ԲՈՒԺՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

2 ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐ

 

Հավելված 5

ԴՐԱՄԱԿԱՆ ԱՅՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԻՊԱՐԱՅԻՆ

ԿԱՆՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՌԱԶՄԱԳԵՐԻՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԻՐ ԵՐԿԻՐ

(տես հոդված 63)

 

1. 63 հոդվածի երկրորդ պարբերության մեջ նշված ավիզոն կբովանդակի հետևյալ տվյալները.

a/ վճարում կատարող ռազմագերու` 17 հոդվածում նշված համարը, կոչումը, ազգանունը, անունը և հայրանունը.

b/ նրա երկրում ստացողի ազգանունը և հասցեն.

c/ դրամական գումարը, որը պետք է վճարվի, արտահայտված այն երկրի վալյուտայով, որտեղ գտնվում է ռազմագերին:

2. Ավիզոն կստորագրվի ռազմագերու կողմից, կամ եթե նա չի կարող գրել, ավիզոյի տակ պետք է դրվի ռազմագերու նշանը, և ավիզոն պետք է հաստատվի վստահված անձի կողմից:

3. Ճամբարի պետը տվյալ ավիզոյին կկցի տեղեկանք այն մասին, որ տվյալ ռազմագերին ունի վարկային ոչ պակաս հաշվեմնացորդ, քան այն դրամական գումարը, որը պետք է վճարվի:

4. Ավիզոն կարող է կազմվել ցուցակների ձևով, այդպիսի ցուցակի ամեն մի թերթը պետք է հաստատվի վստահված անձի կողմից և վավերացվի ճամբարի պետի կողմից:

 

 

pin
Միջազգային կոնֆերանս
12.08.1949
Կոնվենցիա