Սեղմել Esc փակելու համար:
«ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ ...

 

 

040.1807.081105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» նոյեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 2005 թվականի N 1807-Ն

 

«ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 12-րդ մասին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել նրա սեփականությունը հանդիսացող շենքերը, շինությունները և այլ գույքը` 367,064 մլն դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով, և դրանք, որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ:

(1-ին կետը փոփ. 29.01.10 թիվ 56-Ն որոշում)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարվում է «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «դ» ենթակետով սահմանված կարգով:

3. «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

Ընդունել ի գիտություն, որ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան:

4. «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի կազմումը և այն իրավասու մարմին ներկայացնելը,

բ) ռադիոեթերի մոնիթորինգի և ազդանշանների տեխնիկական պարամետրերի չափումների անցկացումը,

գ) ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների տեղորոշումը,

դ) էլեկտրամագնիսական իրավիճակների չափումների և հաշվարկների իրականացումը,

ե) ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների տեխնիկական զննումների իրականացումը,

զ) ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների փորձաքննության անցկացումը,

է) ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների տեղադրման վայրերում շինարարական աշխատանքների` տեխնիկական նորմերին համապատասխանության ընդունումը,

ը) եթերի խանգարման աղբյուրների հայտնաբերման և վերացման աշխատանքների իրականացումը,

թ) հատկացված հաճախությունների պլանային չափումների իրականացումը.

ժ) Հայաստանի Հանրապետության տարածքում հաճախականությունների տեխնիկական հսկողություն.

ժա) Հայաստանի Հանրապետությանը հատկացված արբանյակային դիրքերի և կից հատկացված ու պլանավորվող հաճախականային շերտերի և կապուղիների միջազգային կոորդինացման և գրանցման աշխատանքների կատարումը,

ժբ) միջազգային շտեմարանում նոր հաճախականային հատկացումների վերաբերյալ նյութերի մշակումը, պլանավորումը և համեմատականների անցկացումը` հետագայում միջազգային շտեմարանում գրանցման համար:

(4-րդ կետը փոփ. 10.05.07 թիվ 840-Ն, 14.11.13 թիվ 1380-Ն որոշումներ)

5. Թույլատրել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների բոլոր տեսակի չափումների ու փորձաքննության իրականացում,

բ) ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների էլեկտրամագնիսական համատեղելիության նախագծի կազմում,

գ) ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների շինարարական, մոնտաժային և կարգավորման աշխատանքների իրականացում,

դ) ռադիոմոնիթորինգի և ռադիոէլեկտրոնիկայի գծով կադրերի մասնագիտական որակավորման բարձրացման և վերաորակավորման գործառույթների իրականացում,

ե) կապի և ռադիոէլեկտրոնային բնագավառում խորհրդատվական ծառայությունների մատուցում,

զ) կապի և ռադիոէլեկտրոնիկայի ու անտենաֆիդերային սարքավորումների նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում.

է) հաճախություններն օգտագործողների, բացառությամբ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան գործող հեռուստառադիոընկերությունների, հաճախությունների սպասարկում:

(5-րդ կետը փոփ. 06.7.06 թիվ 946-Ն որոշում)

6. «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

(6-րդ կետը փոփ. 14.11.2019 թիվ 1589-Ն որոշում)

7. Սահմանել, որ`

ա) «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող 218,2 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

բ) սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված շենքերը, շինությունները և այլ գույքը` 367,064 մլն դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով, «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

(7-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 56-Ն որոշում)

8. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, փոխանցման ակտը և սեփականության իրավունքով հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

բ) «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը և սույն որոշմամբ` սեփականության իրավունքով նրան հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.10.2005
N 1807-Ն
Որոշում