Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՊԱՍՏԱՆԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՁԸ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ-ՈՒՄ ԱՊԱՍՏԱՆԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0357.020997

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«2» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 սեպտեմբերի 1997 թ. թիվ 357

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստականներին անձը հաստատող փաստաթղթեր տալու անհրաժեշտությունից և առաջնորդվելով ՄԱԿ-ի 1951 թվականի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում մշտական գրանցում չունեցող փախստականներին տալ ԽՍՀՄ համաքաղաքացիական անձնագրեր` մինչև փախստականների անձը հաստատող վկայականի գործողության մեջ դնելը:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը`

ա/ ապահովել նախկին ԽՍՀՄ անձնագրեր ունեցող փախստականների անձնագրերում տարիքային լուսանկարների և բնակության վայրի մասին համապատասխան նշումների պարտադիր առկայությունը.

բ/ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն փախստականի անձը հաստատող վկայականի նմուշօրինակի, դրա նկարագրի և այն տալու կարգի վերաբերյալ.

գ/ 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն միջազգային ստանդարտներին համապատասխանող` փախստականի ճամփորդական փաստաթղթի նմուշօրինակի, դրա նկարագրի և այն տալու կարգի վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 2-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.09.1997
N 357
Որոշում