041.0409.290897
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 1997 թ. թիվ 409
ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը` Սպիտակի երկրաշարժի 10-րդ տարելիցի կապակցությամբ 1998 թվականի սեպտեմբերի 10-17-ը Երևանում անցկացնել սեյսմոլոգիայի և սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնահարցերին նվիրված միջազգային համաժողով:
2. Միջազգային համաժողովի աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով ստեղծել կազմկոմիտե և հաստատել դրա կազմը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել միջազգային համաժողովի մասնակիցների մուտքի վիզաների ձևակերպումը:
4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` ապահովել միջազգային համաժողովի մասնակիցների տեղավորումը հյուրանոցում` համաձայն Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ներկայացրած հայտերի, ինչպես նաև` նրանց սննդի կազմակերպումը:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել միջազգային համաժողովի մասնակիցների անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել միջազգային համաժողովի մասնակիցների բուժսպասարկումը:
7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը`
ա/ միջազգային համաժողովի մասնակիցների սպասարկման համար հատկացնել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ` համաձայն Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ներկայացրած հայտերի.
բ/ լուծել միջազգային համաժողովի մասնակիցների Երևանից մեկնելու հետ կապված հարցերը:
8. Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը` միջազգային համաժողովի կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը որոշելու նպատակով 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ծախսերի նախահաշիվը:
9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 4-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն միջազգային համաժողովի կազմակերպման ու անցկացման ֆինանսավորման վերաբերյալ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի
ԹԻՎ 409 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱԶՄ
ՍԵՅՍՄՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ
Շ. Կարամանուկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար,
օպերատիվ հարցերի նախարար (նախագահ)
Վ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության պետ
(նախագահի տեղակալ)
Ս. Բալասանյան - ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային
ծառայության պետ (նախագահի տեղակալ)
Ս. Մանասարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ռ. Ջրբաշյան - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, երկրաբանական
գիտությունների ինստիտուտի տնօրեն
Ս. Հովհաննիսյան - ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներական
սեյսմոլոգիայի ինստիտուտի տնօրեն
Վ. Ամիրբեկյան - Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ֆոնդի
նախագահ
Թ. Մարգարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության
ԳՏՎ-ի պետ