Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿ ...

 

 

041.0412.290897

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 1997 թ. թիվ 412

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության լեռնահանքային արդյունաբերության արտադրանքի ծավալների աճն օտարերկրյա ֆինանսական ներդրումների միջոցով խթանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության առաջարկությունը`

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը համատեղ ձեռնարկություններ ստեղծելու նպատակով վարել բանակցություններ`

ա/ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և բրիտանական «DEREK RAPHAEL» ընկերության հետ` կոմբինատի արտադրական հզորություններն ընդլայնելու և Մեղրու տարածաշրջանում առկա հանքավայրերը շահագործելու համար.

բ/ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և շվեյցարական «GENVOL» ընկերության հետ` Քաջարանում մոլիբդենի խտանյութի վերամշակման արտադրամաս նախագծելու և կառուցելու համար.

գ/ «Հայոսկի» հատուկ նշանակության պետական ձեռնարկության և կանադական «FIRST DYNSITY MINES» ընկերության հետ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական տարածաշրջանում թանկարժեք մետաղների արդյունահանումն ավելացնելու համար:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ստեղծվող համատեղ ձեռնարկությունների գույքի կազմում Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական մասնակցության չափի վերաբերյալ:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված օտարերկրյա ձեռնարկությունների մասնակցությամբ համատեղ ձեռնարկությունների ստեղծման գործընթացի համար սահմանել ժամկետ մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.08.1997
N 412
Որոշում