102.0060.251005
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 10 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10205410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 հոկտեմբերի 2005 թ. թիվ ՔՀ-60-Ն
i
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը (հավելված 1) կցվում է:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
2005 թվականի հոկտեմբերի 14-ի
թիվ ՔՀ-60-Ն հրամանով
ԿԱՐԳ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողներին քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ` կադրերի ռեզերվ) գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու հետ կապված հարաբերությունները:
2. Կադրերի ռեզերվը «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողների հանրույթ է:
i
3. Կադրերի ռեզերվում գրանցումը` կադրերի ռեզերվում գրանցելու և հանելու թերթիկի համապատասխան մասի լրացումն է` համաձայն հավելված 1/1-ի:
Գրանցման թերթիկը պահվում է ծառայողի անձնական գործում:
Գրանցման թերթիկները հաշվառվում են այդ նպատակով պահվող և վարվող մատյանում:
Կադրերի ռեզերվում գրանցված ծառայողի (անձի) ցանկությամբ կարող է լրացվել և տրվել գրանցման թերթիկի օրինակ:
Կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում քրեակատարողական ծառայողից վերցվում է ծառայողական վկայականը և նրան տրամադրվում է ռեզերվում գրանցված լինելու վերաբերյալ տեղեկանք:
(3-րդ կետը փոփ. 21.08.18 թիվ 446-Ն հրաման)
4. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետի սկիզբ է համարվում Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված որևէ հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատվելուն հաջորդող օրը:
i
5. Կադրերի ռեզերվում գրանցումը կատարվում է Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված որևէ հիմքով քրեակատարողական ծառայողին քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ քրեակատարողական ծառայության պետի համապատասխան հրամանի արձակման օրվանից հնգօրյա ժամկետում:
(5-րդ կետը փոփ. 21.08.18 թիվ 446-Ն հրաման)
6. Կադրերի ռեզերվից հանելը` կադրերի ռեզերվում գրանցելու և հանելու թերթիկի համապատասխան մասի լրացումն է` համաձայն հավելված 1/1-ի:
7. Քրեակատարողական ծառայողը կադրերի ռեզերվից հանվում է, երբ առկա է ներքոհիշյալ հիմքերից որևէ մեկը`
1) օրենքով սահմանված կարգով ծառայությունից ազատվելը,
2) քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակվելը,
3) սույն կարգի խախտմամբ կադրերի ռեզերվում գրանցվելը,
4) կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը լրանալը:
8. Սույն կարգի 7-րդ կետի 4-րդ ենթակետով քրեակատարողական ծառայողին կադրերի ռեզերվից հանելու դեպքում անձը համարվում է քրեակատարողական ծառայությունից ազատված:
9. Սույն կարգի 7-րդ կետի 3-րդ կամ 4-րդ ենթակետով քրեակատարողական ծառայողին կադրերի ռեզերվից հանելու դեպքում քրեակատարողական ծառայության ֆինանսական հարցերով զբաղվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը տրվում է կադրերի ռեզերվից հանելու թերթիկի օրինակ:
ՀԱՎԵԼՎԱԾ 1/1
i
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ
ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ
ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՆԵԼՈՒ ԹԵՐԹԻԿ ԹԻՎ____
1. Ազգանունը, անունը, հայրանունը _________________________________
2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը ________________________________
3. Անձնագիրը _____________________________________________________
(սերիան, համարը, ում կողմից է տրվել և տրման ամսաթիվը)
4. Քրեակատարողական ծառայության զբաղեցրած վերջին պաշտոնը __________
5. Քրեակատարողական ծառայության կոչումը ___________________________
ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄ
Կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը ________________________________
Կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակաշրջանի սկիզբը` «__» _______ ___թ.,
քրեակատարողական ծառայության պետ` ___________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
Կնիքի տեղը «___» ________ ___ թ.
ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆՈՒՄ
Կադրերի ռեզերվից հանելու հիմքը ____________________________________
Կադրերի ռեզերվից հանվել է _________________________________________
քրեակատարողական ծառայության պետ` _________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
Կնիքի տեղը «___» _____________ ___թ.
(1/1-ին հավելվածը փոփ. 21.08.18 թիվ 446-Ն հրաման)