041.0429.080997
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 1997 թ. թիվ 429
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 493 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ բազմաթիվ ստեղծագործական համույթներ, խմբեր և անհատ կատարողներ ցանկություն ունեն իրենց արվեստն ըստ արժանվույն ներկայացնել Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` ապահովել Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահի առավել նպատակային օգտագործումը` ստեղծագործական գործունեության հավասար պայմաններով այն ծառայեցնելով ֆիլհարմոնիկ և ժողովրդական համույթների, խմբերի և անհատ կատարողների փորձերին ու ելույթներին: Այդ կապակցությամբ սահմանված կարգով հաստատել Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահի օգտագործման կարգը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 493 կարգադրությունը: