Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ...

 

 

040.1882.171105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» նոյեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հոկտեմբերի 2005 թվականի N 1882-Ն

 

i

ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի հրապարակման, հաշվառման, պահպանման և արխիվացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի հոկտեմբերի 20-ի

N 1882-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹ

 

1. Սույն կարգով կարգավորվում են գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի (այսուհետ` ակտեր) հրապարակման, հաշվառման, պահպանման և արխիվացման հետ կապված հարաբերությունները:

 

II. ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

2. Գործատուն այլ իրազեկման միջոցների թվում ապահովում է աշխատավայրում, մուտքից ներս, առավել տեսանելի տեղում ցուցատախտակների վրա ակտերի հրապարակումը` դրանց ուժի մեջ մտնելու օրը, և պահպանում առնվազն 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն կետով նախատեսված ակտերի հրապարակման դրույթը չի տարածվում միկրոձեռնարկությունների վրա:

 

III. ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

3. Ակտերի հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հասարակությանն իրավական ակտերի մասին իրազեկման և իրավական ակտերի հաշվառման կարգերը հաստատելու մասին» N 1146-Ն որոշմամբ հաստատված կարգով:

 

IV. ԱԿՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

4. Գործատուի ընդունած ակտերը վարելու և պահպանելու պարտականությունները կատարվում են գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից, և այդ ակտերը մինչև արխիվացումը մշտապես պահպանվում են գործատուի կենտրոնական գրասենյակում` մետաղյա պահարաններում:

 

V. ԱԿՏԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՈՒՄԸ

 

5. Ակտերի արխիվացումն իրականացվում է «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.10.2005
N 1882-Ն
Որոշում