Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ...

 

 

041.0434.100997

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 1997 թ. թիվ 434

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 1997 թվականի հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք նիստի անցկացման կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայպետատոմհսկողություն» վարչությանը` մինչև 1997 թվականի հոկտեմբերի 10-ը ապահովել խորհրդի նիստին ներկայացվող նյութերի պատրաստումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերին (14 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը և ապահովել նրանց սնունդը:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանն անցկացվելիք նիստն ապահովել համաժամանակյա թարգմանության սարքավորումներով:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակության անդամների ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել հյուրերի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում անհրաժեշտ բժշկական սպասարկումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.09.1997
N 434
Որոշում