Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 8 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...

11.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.10.1997  -ից մինչեւ   11.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 25.05.18 թիվ 319-Ն հրաման)

i

310.0718.040997

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆ

 

12 օգոստոսի 1997 թ. թիվ 718

 

i

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 8 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի առաջին և չորրորդ մասերի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 8 կետերի դրույթների վերաբերյալ» հրահանգը:

 

        ՀԱՍՏԱՏՎԱԾ Է              ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է         ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

   ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ        ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ         ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

   «12» ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.           ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ             ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ

   ԹԻՎ 718 ՀՐԱՄԱՆՈՎ               ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ          ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

                                 «15»  08  1997 Թ.       «___»______1997Թ.

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 8 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույն հրահանգը հրապարակվում է ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի և նպատակ ունի հստակեցնել օրենքի 15 հոդվածի 8 կետի դրույթները:

ՀՀ հարկային տեսչությունը, ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը, և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտնում են.

Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի ավելացված արժեքի հարկից ազատվում են.

1. Նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու հետ կապված ծառայությունների իրացումը,

Նախադպրոցական հիմնարկներ են համարվում 0-ից մինչև 10 տարեկան երեխաների համար նախատեսված նախադպրոցական կրթադաստիարակչական հիմնարկները (հաստատությունները), այդ թվում`

ա) պետական (համայնքային) և գերատեսչական ենթակայության հետևյալ տեսակների հիմնարկները,

 

      հիմնարկի տեսակը                      պահվող երեխաների տարիքը

 

      մսուր                                    0-3

      մսուր-մանկապարտեզ                        0-7

      մանկապարտեզ                              2-7

      դպրոց-մանկապարտեզ                     գյուղական վայրերում

      մանկապարտեզ-կրտսեր դպրոց                 2-10

 

Մանկապարտեզները դասակարգվում են սովորական (առողջ երեխաների համար) և հատուկ նշանակության (արատներ ունեցող երեխաների համար) մանկապարտեզների:

բ) երեխաներին պահելու հետ կապված ծառայություններ մատուցող ոչ պետական քոլեջները, ստուդիաները, վարժարանները, պարտեզները:

Ավելացված արժեքի հարկից ազատվում են նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու հետ կապված` այդ հաստատությունների կողմից վճարովի, մասնակի հատուցմամբ և անվճար մատուցվող ծառայությունների (այդ թվում` լեզվի ուսուցման, երգի, պարի, նկարչական և այլ խմբերի ու խմբակների կողմից մատուցվող ծառայությունների) իրացումը:

2. Տուն-ինտերնատներում (ծերանոցներում) գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունների իրացումը:

Ավելացված արժեքի հարկից ազատվում են տուն-ինտերնատներում (ծերանոցներում) գտնվող անձանց խնամքի հետ կապված` այդ հաստատությունների կողմից վճարովի, մասնակի հատուցմամբ և անվճար մատուցվող ծառայությունների իրացումը:

3. Մանկատներում, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատություններում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունների իրացումը,

Արատներ ունեցող երեխաներ խնամող հաստատություններ են համարվում այն հիմնարկները, որտեղ իրականացվում է մտավոր և ֆիզիկական ուսմանը խանգարող թերություններ ունեցող մինչև 16 տարեկան երեխաների խնամքը, կրթությունը, բուժսպասարկումը և այլն: Այդպիսիք են` խոսքի ծանր խանգարումով, լեզվի հնչարտաբերման թերություններով, թույլ տեսնող, կույր, թույլ լսող, խուլ, հենաշարժական համակարգի խանգարումներով, մտավոր թերզարգացած, հոգեպես թերզարգացած, հաճախակի հիվանդացող, տարբեր շեղումների ծանր զուգակցումով հիվանդ երեխաների համար նախատեսված դպրոցները և մանկապարտեզները:

Ավելացված արժեքի հարկից ազատվում են մանկատներում, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատություններում գտնվող անձանց խնամքի հետ կապված այդ հաստատությունների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների (այդ թվում` լեզվի ուսուցման, երգի, պարի, նկարչական և այլ խմբերի ու խմբակների կողմից մատուցվող ծառայությունների) իրացումը:

4. Նախորդ կետերում նշված հաստատություններում խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը:

Այդ հաստատությունների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը (այդ թվում` տարածքի և այլ ակտիվների վարձակալությունը) բացի նշված դեպքից` հարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

                    ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «04»  09    1997 Թ.

                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ  43970047

 

 

pin
Հարկային տեսչություն
12.08.1997
N 718
Հրաման