040.0366.080997
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«08» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 1997 թ. թիվ 366
Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գ. Սունդուկյանի անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Հայկական դրամատիկական ակադեմիական թատրոնը վերանվանել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի 1960 թվականի մայիսի 21-ի «Գ. Սունդուկյանի անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Հայկական դրամատիկական թատրոնին ակադեմիական թատրոնի կոչում շնորհելու մասին» թիվ 206 որոշումը` Գ. Սունդուկյանի անվան Հայկական դրամատիկական թատրոնի անվանման մասով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 8-ից: