Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԱՐԵՆԱՅԻՆ Ց ...

 

 

040.0371.080997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«9» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 1997 թ. թիվ 371

 

i

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՔՄԱՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1997 թվականի հուլիսի 31-ին ստորագրված պարենային ցորենի առաքման անհետաձգելի օգնության իրականացման վերաբերյալ համաձայնության հուշագրով (այսուհետև` հուշագիր) և օգնության կարգով Հայաստանի Հանրապետությունում ստացված պարենային ցորենի օգտագործման ու դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ստացված 36 հազ. տոննա պարենային ցորենն ամբողջովին հատկացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» գործակալություն» պետական բաժնետիրական ընկերությանը` աճուրդային կարգով իրացնելու համար,

բ) պարենային ցորենի մեկ տոննայի համար աճուրդային վաճառքի մեկնարկային նվազագույն գինը կազմում է 228 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` աճուրդի կայացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքին համապատասխան.

գ) պարենային ցորենի աճուրդային վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած կարգով.

դ) աճուրդային վաճառքի իրականացման գործում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության մատուցած ծառայությունների դիմաց նրան է հատկացվում աճուրդով վաճառված պարենային ցորենի արժեքի 0,5 տոկոսը.

ե) հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարենային ցորենի իրացումից գոյացող միջոցները, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի «դ» ենթակետում նշված, ինչպես նաև պարենային ցորենի մինչաճուրդային պահպանության համար հատկացվող միջոցների, փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման համար:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարենային ցորենը պահպանելու և դրա աճուրդային վաճառքն իրականացնելու պայմանների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 8-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.09.1997
N 371
Որոշում