Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆ ՈՒ ՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆ ՈՒ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՄԻՋՊԵՏ ...

 

 

040.0378.150997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«15» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 սեպտեմբերի 1997 թ. թիվ 378

 

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆ ՈՒ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԶԻՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ԱՊՀ անդամ պետությունների բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների միջպետական խորհրդի 1996 թվականի դեկտեմբերի 19-ի որոշման, ԱՊՀ անդամ պետությունների բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների միջպետական խորհրդի (այսուհետև` միջպետական խորհուրդ) հերթական 10-րդ նիստի և Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ու Վրաստանի փրկարարների համատեղ մասնագիտացված զինավարժության (այսուհետև` զինավարժություն) անցկացման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը`

ա) ապահովել 1997 թվականի սեպտեմբերի 22-25-ը Երևան քաղաքում միջպետական խորհրդի նիստի անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման աշխատանքների կատարումը.

բ) նախապատրաստել և 1997 թվականի սեպտեմբերի 22-25-ը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում անցկացնել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ու Վրաստանի փրկարարների համատեղ մասնագիտացված զինավարժություն:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից զինավարժության մասնակիցների կազմը` համաձայն թիվ 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել անվտանգությունը միջպետական խորհրդի նիստի անցկացման վայրում և զինավարժության անցկացման տարածքներում ու երթուղիներում:

4. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` զինավարժության ղեկավարությանն ապահովել կայուն կապով, պատրաստ վիճակի բերել Լոռու մարզի ազդարարման ու կապի համակարգը:

5. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ապահովել զինավարժության օտարերկրյա մասնակիցների փրկարարական միջոցների և տեխնիկայի մաքսային փաստաթղթերի ձևակերպումը և առաջնային կարգով ժամանակավոր ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել Ռուսաստանի Դաշնության կողմից զինավարժության մեջ ընդգրկված օդային միջոցների թռիչքը, վայրէջքը, տեխնիկական սպասարկումը և կայանումը:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել զինավարժությանը մասնակցելու համար հրավիրված օտարերկրյա հյուրերի և փրկարարների Հայաստանի Հանրապետություն մուտքի և ելքի փաստաթղթերի պարզեցված ձևակերպումը` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ներկայացրած ցուցակի:

8. Լոռու մարզպետին` ապահովել զինավարժության մասնակիցների և հյուրերի սահմանված կարգով տեղավորումը, բժշկական սպասարկումն ու սննդի կազմակերպումը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ապահովել միջպետական խորհրդի նիստի և զինավարժության ընթացքի լուսաբանումը մամուլում ու զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) միջպետական խորհրդի նիստի մասնակիցների ընդունման հետ կապված ծախսերի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը հատկացնել 6345 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների գծով նախատեսված միջոցների հաշվին.

բ) զինավարժության անցկացման հետ կապված ծախսերի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը հատկացնել 3746 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` սույն որոշման 10-րդ կետին համապատասխան ստացված միջոցների հաշվին ծախսերն իրականացնել ըստ ներկայացված նախահաշիվների համաձայն թիվ թիվ 2 և 3 հավելվածների:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` ապահովել միջպետական խորհրդի նիստի անցկացումը Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ

 

ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԶԻՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունից`

ա) կառավարման խումբը.

բ) քաղաքացիական պաշտպանության գունդը.

գ) 003 փրկարարական ծառայությունը:

 

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից`

ա) օպերատիվ խումբը.

բ) մասնագիտացված երկու բրիգադ.

գ) երկու սանիտարական ավտոմեքենա:

 

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունից`

ա) հրշեջ ծառայությունը.

բ) հասարակական անվտանգության պահպանման ծառայությունը:

 

4. Լոռու մարզից`

ա) Լոռու մարզպետարանը.

բ) Ստեփանավանի քաղաքապետարանը.

գ) «Լոռի» փրկարարական ջոկատը:

 

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից`

ա) Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը.

բ) «Էրեբունի» օդանավակայանը.

գ) Ստեփանավան քաղաքի օդանավակայանը.

դ) ՄԻ-8 մակնիշի մեկ հետախուզական ուղղաթիռ:

 

6. «Սպիտակ» փրկարարական ջոկատը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆ ՈՒ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ

 

_________________________________________________________________________

Թիվ |Ծախսատեսակների       |Մասնակիցների| Օրերի  |  Գինը     | Ընդհանուր

Թիվ | անվանումները        |    թիվը    |  թիվը  |(հազ. դրամ)|  գումարը

Ը/Կ |                     |            |        |           | (հազ. դրամ)

_________________________________________________________________________

1.  Միջպետական խորհրդի

նիստի անցկացման

համար Հայաստանի

Հանրապետության

կառավարության

ընդունելությունների

տանը դահլիճի

      վարձակալում                 x         2       100            200

 

2. Ավտոմեքենաների

վարձակալում («ՌԱՖ»

      մակնիշի ավտոմեքենա`                   2

      Երևան-Ստեփանավան-               (օրական 16     2.5

      -Երևան)                     5       ժամ)     (1 ժամը)        400

 

3. Ավտոմեքենաների

      վարձակալում («ՌԱՖ»                    2        2.5

      մակնիշի ավտոմեքենա`         3    (օրական 8   (1 ժամը)        120

      Երևանում)                           ժամ)

 

  4.  Հյուրերի ճաշ և  ընթրիք     54        4         10           2160

 

  5.  Հյուրերի գիշերավարձ        15        3         45           2025

                                 20        3         20           1200

 

6. Թղթապանակների և

      հուշանվերների ձեռքբերում   24        x         10            240

 

_________________________________________________________________________

          Ընդամենը`               x        x         x            6345

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԶԻՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ

 

__________________________________________________________________________

 ԹԻՎ   Ծախսատեսակների    Մասնա-   Պահանջվող   Օրերի    Գինը    Ընդհանուր

 ԹԻՎ    անվանումները     կիցների              թիվը     (հազ.    գումարը

 Ը/Կ                     թիվը     ծավալը               դրամ)   (հազ. դրամ)

__________________________________________________________________________

 1.   ՄԻ-8 հետախուզական                        1

      ուղղաթիռի                             (օրական    125      1000

      վարձակալում          1         x       8 ժամ)

 

2.  Բենզինի ձեռքբերում

      ավտոմեքենաների և                                 0.15

      տեխնիկայի համար      13      2150 լ      x      (1 լ)     322

 

3.  Դիզելային վառելիքի

ձեռքբերում

      ավտոմեքենաների և                                0.13

      տեխնիկայի համար      13      1764 լ      x      (1 լ)     229

 

4.  Ռուսաստանի

Դաշնության ինքնաթիռի

      և  ուղղաթիռի                             3        3.4

      կայանման վարձ         2        x      (72 ժամ)  (1 ժամը)  489

 

5.  Ռուսաստանի

Դաշնության ինքնաթիռի

      և  ուղղաթիռի                             3        2.6

      պահպանության վարձ     2        x      (72 ժամ)  (1 ժամը)  374

 

6.  Ռուսաստանի

Դաշնության ուղղաթիռի

      թռիչքի և  վայրէջքի                                 96

      սպասարկում            1      4 թռիչք     x     (1 թռիչքը)  384

 

7.  Հայաստանի

Հանրապետության

փրկարարների սնունդ

      և  գիշերավարձ         98        x        3         2.0      588

 

8.  Ռուսաստանի

Դաշնության և

Վրաստանի փրկարարների

      գիշերավարձ            60        x        3         2.0      360

 

_________________________________________________________________________

        Ընդամենը`           x         x        x          x      3746

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.09.1997
N 378
Որոշում