040.0394.220997
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«22» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 սեպտեմբերի 1997 թ. թիվ 394
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1997 թվականի հոկտեմբերի 8-10-ը Երևանում հայ-ռուսական գործարար համաժողովի անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայ-ռուսական գործարար համաժողովի նախապատրաստական միջոցառումների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը հատկացնել 3854,7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետին համապատասխան ստացված միջոցների հաշվին ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված նախահաշվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 22-ից: