040.0397.230997
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«23» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 սեպտեմբերի 1997 թ. թիվ 397
«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՑԵՌՆԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍՊԻՏԱԿ ԼՃԻ ԱՓԻՆ ԳՏՆՎՈՂ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՕՊԵՐԱՏՈՐԻ) ՏՈՒՆԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` «Հայգազարդ» պետական կոնցեռնի Իջևան քաղաքի Սպիտակ լճի ափին գտնվող ընդունելությունների (օպերատորի) տունը հանձնել Տավուշի մարզպետարանի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Տավուշի մարզպետին` մեկամսյա ժամկետում ավարտել նշված օբյեկտի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 23-ից: