041.0441.160997
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ՈՐՈՇՈՒՄ
16 սեպտեմբերի 1997 թ. թիվ 441
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում բյուջետային բարեփոխումների իրականացման, տնտեսության զարգացման և տնտեսավարող սուբյեկտների միջև փոխադարձ պարտքային պարտավորությունների կատարման համար նախադրյալների ստեղծման գործում կարևորելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքում առաջացած պարտքերի մարման անհրաժեշտությունը, ինչպես նաև նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքում հետագա պարտքերի կանխարգելման իրական հնարավորությունները`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում առաջացած պարտքերն ամբողջությամբ մարելու վերաբերյալ:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկշաբաթյա ժամկետում ամփոփել նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում առաջացած պարտքերը և բյուջետային դասակարգմանը համապատասխան ներկայացնել`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն` նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում կապիտալ շինարարության, հիմնական և ընթացիկ վերանորոգման գծով պետական պատվերով նախատեսված այլ պատվերի սահմանաքանակներից ավելի կատարված, ինչպես նաև պետական կառավարման մարմինների կողմից պատվիրված, սակայն պետական պատվերով չնախատեսված աշխատանքների գծով առաջացած պարտքերի վերաբերյալ պահանջվող անհրաժեշտ տեղեկությունները (ձևը կցվում է)` կատարողական ակտերի հետ միասին.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` բյուջետային դասակարգման մյուս հոդվածներով առկա պարտքերի վերաբերյալ տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած ձևերով, հիմնավորող սկզբնական փաստաթղթերի պատճենների հետ միասին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` նախարարությունների, մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացրած տեղեկությունների ու կատարողական ակտերի հիման վրա ստուգել կատարված աշխատանքների և դրանցով պայմանավորված պարտքերի հիմնավորվածությունը: Ճշգրտված առկա պարտքերի վերաբերյալ անհրաժեշտ տվյալներն ու կատարողական ակտերը` համապատասխան եզրակացությունների հետ միասին, ըստ պատրաստականության, ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) անհրաժեշտության դեպքում ստուգել բյուջետային դասակարգման մյուս հոդվածներով առկա պարտքերի վերաբերյալ տեղեկությունները և ճշգրտել դրանք.
բ) մինչև 1997 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման պահանջներից բխող «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
գ) «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո բոլոր հնարավոր դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պարտքերի մարումն իրականացնել տնտեսավարող սուբյեկտների հարկային երկարաժամկետ (մեկ տարի և ավելի) և անհուսալի ապառքների մարման հետ թղթակցելու միջոցով.
դ) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք նախորդ ամսվա ընթացքում մարված պարտքերի վերաբերյալ.
ե) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա բյուջետային տարիներին պարտքային պարտավորությունների առաջացումը բացառելու նպատակով:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՎ ԱՅԴ ՊԱՏՎԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿԱՏԱՐՎԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՎԻՐՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
.________________________________________________________________________.
|Թիվ|Շինարարական| Օբյեկտի | Օբյեկտի | Օբյեկտի |Շինարարությունը|
|Թիվ| օբյեկտի |պատվիրատուն|շինարարության | գլխավոր |փաստացի սկսելու|
|Ը/Կ| անվանումը | |իրավական հիմքը |կապալառուն|և ավարտելու |
| | | |(ՀՀ կառավարության| |կամ |
| | | |որոշում, պետական | |դադարեցնելու |
| | | |կառավարման մարմնի| |տարեթվերը |
| | | |պատվեր և այլն) | | |
|___|___________|___________|_________________|__________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|___________|___________|_________________|__________|_______________|
|___|___________|___________|_________________|__________|_______________|
|___|___________|___________|_________________|__________|_______________|
|___|___________|___________|_________________|__________|_______________|
|___|___________|___________|_________________|__________|_______________|
.________________________________________________________________________.
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
.________________________________________________________________________.
| Օբյեկտի | այդ թվում` |Շինարարության |այդ թվում`|Շինարարու-|Պարտքի|
| նախահաշվային|շինմոնտաժային|սկզբից փաստացի |շինմոնտա- |թյան |չափը |
| արժեքը | աշխատանքներ | կատարված |ժային |սկզբից |(հազ. |
| (հազ. դրամ) | |աշխատանքների |աշխատանք- |հատկացված |դրամ) |
| | | ծավալը |ներ |ֆինանսական| |
| | | դրամական | |միջոցները | |
| | |արտահայտությամբ| |(հազ.դրամ)| |
|_____________|_____________|_______________|__________|__________|______|
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
|_____________|_____________|_______________|__________|__________|______|
|_____________|_____________|_______________|__________|__________|______|
|_____________|_____________|_______________|__________|__________|______|
|_____________|_____________|_______________|__________|__________|______|
|_____________|_____________|_______________|__________|__________|______|
.________________________________________________________________________.
______________________
Ծանոթագրություն .- Նշված տեղեկություններից բացի, անհրաժեշտ է նաև
յուրաքանչյուր շինարարական օբյեկտի գծով
ներկայացնել հետևյալ փաստաթղթերը կամ դրանց
կրկնօրինակները`
ա) օբյեկտի նախահաշիվը և պատվիրատուի ու
կապալառուի միջև կնքված պայմանագիրը.
բ) շինարարական աշխատանքների կատարողական ակտերը
(ձև թիվ 2 և 3).
գ) պատվիրատուի և կապալառուի կազմած ու հաստատած
փոխադարձ հաշվարկների ակտերը.