041.0442.170997
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ՈՐՈՇՈՒՄ
 
17 սեպտեմբերի 1997 թ. թիվ 442
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` աշխատանքների մեքենայացման, բնականոն գործունեության կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կենսաթոշակային ապահովագրության տարածքային կենտրոններն ապահովել անհրաժեշտ պայմաններ ունեցող տարածքներով և դրանց օժանդակել գույքի ձեռքբերման գործում: