041.0443.170997
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 1997 թ. թիվ 443
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1997 թվականի հոկտեմբերի 8-10-ը Երևանում հայ-ռուսական գործարար համաժողովի անցկացման կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`
ա) ապահովել հայ-ռուսական գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքները.
բ) կազմել հայ-ռուսական գործարար համաժողովի անցկացման ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ ծրագրի.
գ) հյուրերին տեղավորել «Արմենիա» հյուրանոցային համալիրում.
դ) կազմակերպել Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ցուցահանդես և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, էներգետիկայի նախարարության, կապի նախարարության և այլ շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ ապահովել Հայաստանում արտադրվող և արտահանվող արտադրանքը ցուցահանդես ներկայացնելը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի արդյունաբերական արտադրանքի ցուցահանդեսի կազմակերպման համար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`
ա) հայ-ռուսական գործարար համաժողովի անցկացման համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճը.
բ) բարձրաստիճան հյուրերին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը.
գ) հատկացնել 2 ավտոմեքենա բարձրաստիճան հյուրերի սպասարկման համար:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հայ-ռուսական գործարար համաժողովի մասնակիցների անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել հայ-ռուսական գործարար համաժողովի մասնակիցների բուժսպասարկումը:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հայ-ռուսական գործարար համաժողովի մասնակիցների պատշաճ դիմավորումն ու ճանապարհումը:
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել անհրաժեշտ փոխադրամիջոցների հատկացումը Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` համաձայն նրա ներկայացրած հայտերի:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել հայ-ռուսական գործարար համաժողովի աշխատանքները: