Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԻՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ-ՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳ ...

 

 

041.0447.180997

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 1997 թ. թիվ 447

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՎ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող միջազգային իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից`

i

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի «բ» ենթակետի և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 11-րդ կետի պահանջների անվերապահ կատարումն ապահովելու նպատակով երկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` ընդունելով համապատասխան գերատեսչական նորմատիվ ակտեր, իսկ անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական անձնակազմի անդամներին հատկացնել միջազգային իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` նշված անձնակազմի անդամների համար սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող հատուկ հավատարմագրական քարտեր.

բ) եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ու միջազգային կազմակերպությունների դիվանագիտական անձնակազմի անդամների ճշտված ցուցակները:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը`

ա) ապահովել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների լիազորած անձանց կողմից առաքողի լիազորած անձից օտարերկրյա պետությունների դիվանագիտական փոստի ուղղակիորեն անարգել ստացումն այդ նպատակով Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում, ավտոմոբիլային ու երկաթուղային կայարաններում առանձնացված համապատասխան կետերում.

բ) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում, ավտոմոբիլային և երկաթուղային կայարաններում առանձնացված համապատասխան կետերում օտարերկրյա պետությունների դիվանագիտական փոստի հանձնման կարգը:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 03.07.03 թիվ 301-Ն որոշում)

i

5. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ու միջազգային կազմակերպությունների դիվանագիտական անձնակազմի անդամների համար Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 72-81 հոդվածներով սահմանված մաքսային արտոնությունների անվերապահ կիրառումն ապահովելու նպատակով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, մասնավորապես, նկատի ունենալով, որ`

ա) Հայաստանի Հանրապետության պետական սահմանով փոխադրվող օտարերկրյա պետությունների դիվանագիտական փոստը ենթակա չէ ո՛չ բացման, ո՛չ պահման.

բ) օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները, պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվելու սահմանված կարգը, կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանել ներկայացուցչությունների պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաները` ազատվելով մաքսատուրքերից և մաքսավճարներից.

գ) օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի, ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամների, նրանց ընտանիքների անդամները, պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվելու սահմանված կարգը, կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել իրենց անձնական օգտագործման համար նախատեսված առարկաները (ներառյալ առաջին անհրաժեշտության առարկաները) և դրանք արտահանել Հայաստանի Հանրապետությունից` ազատվելով մաքսատուրքերից ու մաքսավճարներից.

դ) օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի, ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամների, նրանց ընտանիքների անդամների անձնական ուղեբեռն ազատվում է զննությունից:

6. Գաղտնի:

7. Սույն որոշման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վրա:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.09.1997
N 447
Որոշում