Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՎԱՇ ...

 

 

020.0061.050997

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ա. Դարբինյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1997 թվականի սեպտեմբերի 2-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման վարկի համաձայնագրում (կառուցվածքային բարեփոխումների երկրորդ վարկ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Լսելով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Դարբինյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը, վարկի համար հիմք հանդիսացած ծրագիրը, ինչպես նաև Հայաստանին տրված կառուցվածքային բարեփոխումների առաջին վարկի մասին տեղեկանքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1997 թվականի սեպտեմբերի 2-ի Զարգացման վարկի համաձայնագրով (կառուցվածքային բարեփոխումների երկրորդ վարկ) Միջազգային զարգացման ընկերակցությունը պարտավորվում է մինչև 1999 թվականի հունիսի 30-ը կամ իր կողմից սահմանվելիք ավելի ուշ ժամկետում Հայաստանի Հանրապետությանը տարբեր տարադրամներով տրամադրել քառասուներեք միլիոն հարյուր հազար վարկառության հատուկ իրավունքներին համարժեք գումար (SDR 43.100.000) որն այժմ կազմում է մոտ 60 միլիոն ԱՄՆ-ի դոլար:

Այս համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում նաև երկու հավելված և Միջազգային զարգացման ընկերակցության` 1985 թվականի հունվարի 1-ով թվագրված «Զարգացման վարկի համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանները»:

Վարկը տրամադրվում է անտոկոս, 35 տարի ժամկետով:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է կիսամյակային վճարումների կարգով վարկը մարել 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: Վարկի չառհանված հիմնագումարի դիմաց Հայաստանի Հանրապետությունը վճարելու է պարտավճար` ոչ ավելի, քան տարեկան 0,5 տոկոս դրույքաչափով, իսկ առհանված և չվերցված գումարի դիմաց` սպասարկման վճար` տարեկան 0,75 տոկոս դրույքաչափով:

Հայաստանի Հանրապետությունը, որպես վարկառու, պարտավորվում է պարբերաբար Ընկերակցության դիտարկմանը և մեկնաբանմանը ներկայացնել հաշվետվություն վարկի համար հիմք հանդիսացած ծրագրի իրագործման առաջընթացի մասին, ունենալ ավանդային հաշիվ, որը հաշվեքննման է ենթարկվելու Ընկերակցության համար ընդունելի անկախ հաշվեքննողների կողմից, և ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա ավարտից վեց ամիս հետո Ընկերակցությանը ներկայացնել նաև նշված հաշվեքննման վերաբերյալ հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, պարտավորվում է նաև ընդունել էներգահամակարգի ֆինանսական վերականգնման պլան և ապահովել այդ պլանի իրագործումը, բարձրացնել էլեկտրաէներգիայի և խմելու ջրի համար կատարվող գանձումների մակարդակը, ապահովել սեփականաշնորհման ծրագրի իրականացման հաջող գործընթաց, ընդունել բնակչության անապահով խավերի համար նպաստների նոր համակարգի վերաբերյալ որոշում և նախատեսել դրանց ֆինանսավորումը 1998 թվականի բյուջեում, նույն բյուջեում ապահովել կրթական և առողջապահական համակարգերին տրվող ծախսերի զգալի աճ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1997 թվականի սեպտեմբերի 2-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման վարկի համաձայնագրում (կառուցվածքային բարեփոխումների երկրորդ վարկ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

5 սեպտեմբերի 1997 թ.

ՍԴՈ - 61

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
05.09.1997
N ՍԴՈ-61
Որոշում