040.0408.240997
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«24» սեպտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 սեպտեմբերի 1997 թվականի թիվ 408
ԿԱՐՊ ԴՈՄԲԱԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր Կարպ Դոմբաևի մատուցած բացառիկ ծառայությունները երաժշտական մշակույթի ասպարեզում և նրա արգասավոր մանկավարժական գործունեությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Միջնորդություն հարուցել Հայաստանի Հանրապետության Նախագահի առջև` Կարպ Դոմբաևին Հայաստանի Հանրապետության Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով պարգևատրելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 24-ից: