Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0422.230997

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«24» սեպտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 սեպտեմբերի 1997 թվականի թիվ 414

 

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Մինչև անշարժ գույքի պետական միասնական կադաստրում պետական գրանցման համակարգ ներդնելը` սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի տրամադրումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

i

1. Շարունակել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի «Սեփականաշնորհված բնակարանների (տների) սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի տրման և գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 452 որոշմամբ նախատեսված սեփականության վկայագրերի տրամադրումն անհատական բնակարանային ֆոնդի տների, այգետնակների, առևտրի և սպասարկման ոլորտի, սեփականաշնորհված ձեռնարկությունների անշարժ գույքի, ինչպես նաև այլ անշարժ գույքի սեփականատերերին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 24-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.09.1997
N 414
Որոշում