040.0423.300997
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» սեպտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 սեպտեմբերի 1997 թվականի թիվ 423
1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԱՎԹԱՇԵՆ ԵՎ ՂԱԲԱՂԹԱՓԱ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 1997 թվականի օգոստոսի 31-ին Արագածոտնի մարզի Դավթաշեն և Ղաբաղթափա գյուղական համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 135096 դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին` համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 30-ից:
Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 1997 թվականի
սեպտեմբերի 30-ի թիվ 423 որոշման
Ն ա խ ա հ ա շ ի վ
համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված
տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ
ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ
__________________________________________________________________________
NN Ծախսերի անվանումը Գումարը (դրամ)
ը/կ
__________________________________________________________________________
1. Համայնքային ընտրական հանձնաժողովի
նախագահի և քարտուղարի աշխատավարձ
(2 մարդ, 8000 դրամ, 1 ամիս) 16000
2. Հրատարակչական ծախսեր 7000
3. Քարոզչական աշխատանքների կազմակերպման
ծախսեր 7000
4. Տրանսպորտային ծախսեր 5000
5. Փոստ, հեռախոս, հեռագիր 3000
6. Գործուղման ծախսեր 9000
7. Գրասենյակային ծախսեր 3000
________________________________________________________
ընդամենը 50000
երկու համայնքային ընտրական հանձնաժողովների
ծախսերը 100000
ընտրողների ցուցակների մեքենագրում
(637 ընտրող x 5 դրամ) 3185
քվեաթերթիկների տպագրում (637 ընտրող x 3 դրամ) 1911
________________________________________________________
ընդամենը 105096
Հավելված թիվ 2
ՀՀ կառավարության 1997 թվականի
սեպտեմբերի 30-ի թիվ 423 որոշման
Ն ա խ ա հ ա շ ի վ
տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված
տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ
ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ
__________________________________________________________________________
NN Ծախսերի անվանումը Գումարը (դրամ)
ը/կ
__________________________________________________________________________
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի
նախագահի և քարտուղարի աշխատավարձ 8000
2. Տրանսպորտային ծախսեր 5000
3. Փոստ, հեռախոս, հեռագիր 1000
4. Գրասենյակային ծախսեր 1000
________________________________________________________
ընդամենը 15000
երկու տեղամասային ընտրական հանձնաժողովների
ծախսերը 30000